Jump to content

Մեքսիկական սաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեքսիկական սաթ
Ենթակատեգորիասաթ
Մեքսիակական սաթի մեջ քարացած բազմոտնիկ՝ Anbarrhacus adamantis, որն անհետացած տեսակ է:
Անհետացած բազմոտնիկ Maatidesmus paachtun մեքսիկական սաթի մեջ:

Մեքսիկական սաթ (անգլ.՝ Mexican amber), սաթի տարատեսակ, որը հայտնաբերվել է Մեքսիկայի հարավային մասում։ Տարածման հիմնական շրջանը համարվում է Չիապաս նահանգը՝ Գվատեմալայի սահմանային գոտում։

Մեքսիկական սաթի գոյության մասին աշխարհն իմացավ 19-րդ դարում։ Սակայն այդ հանքավայրը կրկին վերաբացվեց միայն 1952 թվականին, երբ ամերիկյան գիտնականները Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանից էքսպեդիցիա կատարեցին այստեղ[1]։

Ունի թափանցիկ դեղին երանգավորում, երբեմն նաև հանդիպում են կարմիր երանգավորում ունեցողները։ Բացառությունների մեջ կան թափանցիկ, սակայն խիստ մուգ երանգավորումներ ունեցողները։

Քիմիական կազմը.

Կենդանի օրգանիզմների մնացորդները մեքսիկական սաթի մեջ այնքան էլ լավ չեն պահպանվել, որքան որ դոմինիկյան սաթի մեջ։ Ամենակարևոր գտածոները պահպանվում են երեք թանգարաններում՝

  • Slaatliches Museum fur Naturkunde Stuttgart (Գերմանիա, Germany (SMNS)
  • University of California, Museum of Paleontology (ԱՄՆ, UCB)
  • Museum of Paleontology in Tuxtla Gutierrez Chiapas (Մեքսիկա, MPCh)

Ընդհանուր առմամբ այս երեք թանգարաններում պահպանվում են շուրջ 3000 տարատեսակներ[1]։

Ծագման առաջացման տարիքով մեքսիկական սաթը համեմատվում է դոմինիկյան սաթի հետ (շուրջ 20 միլիոն տարի)[1]։

Տարբեր տեսակի սաթերի հասակների հետազոտման արդյունքում ստացվել են հետևյալ տվյալները (միլիոն տարի)[2].

Մեքսիական սաթի ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկական սաթում հայտնաբերված օրգանիզմներն առաջին անգամ նկարագրվել են 1959 թվականին։ Դրանք բրածո մեղուներ էին՝ Meliponini (Wille, 1959)[3] և բրածո փայտոջիլներ՝ Dipsocoridae (Wygodzinsky, 1959)[4]: Ընդհուպ մինչև 1962 թվականը, գտածոներում հայտնաբերվել են 92 ընտանիքի 18 կարգի հոդվածոտանիներ (Hurd et al. 1962)՝ Araneae, Amblypygi, Coleoptera, Hemiptera, Acari, Collembola, Diptera, Microcoryphia: 2004 թվականի տվյալներով վերոնշյալ թիվը հասավ 176-ի։ Գտածոների գրեթե կեսը բաժին է ընկնում երկթևանիներին և թաղանթաթևավորներին։ Ողնաշարավոր կենդանիներից սաթի մեջ որպես բրածո հայտնի են մողեսներն ու գորտերը[1][5]։

2016 թվականին հրապարակվել է ցուցակ, որտեղ կա հետևյալ պատկերը. 557 հոդվածոտանիներ, 13 բուսական մնացորդներ՝ 133 կտոր մեքսիկական սաթի մեջ։ Սրանք պահպանվում են Լոնդոնի և Էդինբուրգի թանգարաններում։ Ըստ այդ ցուցակի հոդվածոտանիների բազմազունությունը մեծացավ 4 կարգերով (Geophilomorpha, Scutigeromorpha, Odonata, Dermaptera) և 11 ընտանիքներով[6].

  • Anbarrhacus adamantis (բազմոտնիկ)[7]
  • Hyptia deansi (թաղանթաթևավորներ)[8]
  • Maatidesmus paachtun (բազմոտնիկ)
  • Piesocorynus elongatus (բզեզ)[9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Monica M. Solorzano Kraemer. (2010). Mexican Amber. pp.42—56, в кн.: Penney, David (Ed.): Biodiversity of Fossils in Amber from the Major World Deposits. Siri Scientific Press, 2010: 304 pp. ISBN 978-0-9558636-4-6
  2. George Poinar, Jr. (2009). «Amber». In Vincent H. Resh & Ring T. Cardé (ed.). Encyclopedia of Insects (2nd ed.). Academic Press. էջեր 8–11. ISBN 9780123741448.
  3. Wille, A. 1959. A new fossil stingless bee (Meliponini) from the amber of Chiapas, Mexico. J. Paleontol., 33: 849—852.
  4. Wygodzinsky, P. 1959. A new hemipteran (Dipsocoridae) from the Mexican amber of Chiapas, Mexico.Paleontol., 33: 853—854.
  5. Solorzano Kraemer, M.M. 2007. Systematic, palaeoecologv. and palaeobiogeography of the insect fauna from the Mexican amber. Palaeontogr. Abl. A, 282 1-133.
  6. Andrew J. Ross, Claire J.T. Mellish, Bill Crighton, Peter V. York. (2016). A catalogue of the collections of Mexican amber at the Natural History Museum, London and National Museums Scotland, Edinburgh, UK. Boletín de la Sociedad Geológica Mexicana. Volumen 68, núm. 1, 2016, p. 45-55
  7. Riquelme F.; Hernández-Patricio, M; Martínez-Dávalos, A; Rodríguez-Villafuerte, M,; Montejo-Cruz, M; Alvarado-Ortega, J.; Ruvalcaba-Sil, J. L.; Zúñiga-Mijangos, L; և այլք: (2014). «Two Flat-Backed Polydesmidan Millipedes from the Miocene Chiapas-Amber Lagerstätte, Mexico». PLoS ONE. 9 (8 e05877). doi:10.1371/journal.pone.0105877. PMC 4146559. PMID 25162220. {{cite journal}}: Explicit use of et al. in: |last= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  8. Jennings John T., Lars Krogmann & Priya. Hyptia deansi sp. nov., the first record of Evaniidae (Hymenoptera) from Mexican amber(անգլ.) // Zootaxa : Журнал. — Auckland, New Zealand: Magnolia Press, 2012. — Vol. 3349. — P. 63–68. — ISSN 1175-5326.
  9. George Poinar Jr. and Andrei A. Legalov. New Anthribidae (Coleoptera: Curculionoidea) in Dominican and Mexican ambers(անգլ.) // Palaeontologia Electronica : Журнал. — 2016. — Vol. 19.2.24A. — P. 1-38.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dunlop, J.A., Harms, D., Penney, D., 2008, A fossil tarantula (Araneae: Theraphosidae) from Miocene Chiapas amber, Mexico: Revista Ibérica de Aracnología, 15, 9–17.
  • Petrunkevitch, A. 1963. Chiapas amber spiders. Uni. Calif. Pubs. Entomol, 31: 1-40.
  • Petrunkevitch, A. 1971. Chiapas amber spiders II. Uni. Calif. Pubs. Entomol., 63: 1-44.
  • Petrunkevitch, A. el at. 1963. Studies of fossiliferous amber arthropods of Chiapas, Mexico. Uni. Calif. Pubs. Entomol. 31: 1-60.
  • Petrunkevitch, A. el al. 1971. Studies of fossiliferous amber arthropods of Chiapas, Mexico part II. Uni. Calif. Pubs. Entomol. 63: 1-111.
  • Poinar. G. O. Jr. 2001. Fossil puffballs (Gasteromycetes: Lycoperdales) in Mexican amber. Hist. Biol. 15: 119-122.
  • Poinar. G. O. Jr. 2002. Fossil palm flowers in Dominican and Mexican amber. Hot. J. Linn. Soc., 138: 1-57.
  • Ross, A.J., 2010, Amber, The Natural Time Capsule, 2nd Edition: London, UK, Natural History Museum. 112 p.
  • Monica M. Solorzano Kraemer. (2010). Mexican Amber. pp. 42–56, в кн.: Penney, David (Ed.): Biodiversity of Fossils in Amber from the Major World Deposits. Manchester, Siri Scientific Press, 2010: 304 pp. ISBN 978-0-9558636-4-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեքսիկական սաթ» հոդվածին։