Մեծն Տիգրան աշխարհազորային գունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեծն Տիգրան աշխարհազորային գունդ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՏիգրան Մեծ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԿ. Ղումաշյան, Ա. Արմենակյան, Ս. Այվազյան

«Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ։ Կազմավորվել է 1989 թվականին Երևանում՝ մի քանի կամավորական ջոկատների միավորմամբ։ Ունեցել է ռազմական խորհուրդ, շտաբ, դրոշ, զինանշան։ 1989-1994 թվականներին «Մեծն Տիգրանը» մասնակցել է ՀՀ Արարատի (Երասխ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի (Կոթի, Բաղանիս, Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Վազաշեն), Եղեգնաձորի (Խաչիկ), Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ, Հարթաշեն, Մաղանջուղ), Սիսիանի (Սոֆլու, Թասիկ, Արևիս, Թանահատ, «Փիրդաղի» բարձունք), Կապանի, Մեղրիի (Նյուվադի, Գուդեմնիս), Ճամբարակի (Վահան, Ջիլ), Վարդենիսի և Արցախի Հանրապետության Շահումյանի (Էրքեջ, Մանաշիդ, Գյուլիստան), Մարտակերտի (Կիչան, Սրխավենդ, Հաթերք, Ջայնաթաղ, Հոռաթաղ, Սարսանգի ջրամբար, Մաղավուզ, Զագլիկ, Մոխրաթաղ, Հակոբ Կամարի), Աղդամի (Փափրավենդ), Քաշաթաղի, Ասկերանի, Մարտունու (Կարմիր Շուկա, Խնուշինակ) շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Տարբեր ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Կ. Ղումաշյանը, Ա. Արմենակյանը, շտաբի պետ՝ Ա. Աղաբաբյանը, Տ. Սարգսյանը, Ռ. Սիմոնյանը, Ս. Այվազյանը, Տ. Հարությունյանը։ 1990-1992 թվականներին «Մեծն Տիգրանի» մարտական գործողությունները ղեկավարել է ռազմական խորհուրդը։ Գնդից Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել են Ա. Արմենակյանը, Տ. Սարգսյանը։ Զոհվել է 32 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։