Մեթա ֆոն Սալիս
Մեթա ֆոն Սալիս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 1, 1855[1][2][3] |
Ծննդավայր | Մարշլինս ամրոց[2] |
Մահացել է | մարտի 15, 1929[1][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բազել, Շվեյցարիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | պատմաբան, լրագրող և սուֆրաժիստ |
Ծնողներ | հայր՝ Ուլիսես Ադալբերտ ֆոն Սալիս |
![]() |
Բարբարա Մարգարեթա «Մեթա» ֆոն Սալիս (գերմ.՝ Barbara Margaretha "Meta" von Salis, մարտի 1, 1855[1][2][3], Մարշլինս ամրոց[2] - մարտի 15, 1929[1][3], Բազել, Շվեյցարիա[2]), շվեյցարացի ֆեմինիստ, պատմաբան։
Ֆրիդրիխ Նիցշեի թղթակիցը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեթա ֆոն Սալիսը ծնվել է 1855 թվականին իրենց ընտանեկան կալվածքում՝ Մարսչլինս ամրոցում (Իգիս, Գրաուբյուդեն կանտոնում)։ Նրա ծնողներն էին Ուրսուլա Մարգարեթան և բնագետ Ուլիսես Ադալբերտ ֆոն Սալիսը։ 1863-1868 թվականներին Ֆրիենդրիխշաֆենում (Գերմանիա) ընդունվել է աղջիկների համար նախատեսված դպրոց, իսկ այնուհետև մինչև 1871 թվականը սովորել է Շվեյցարիայի մեկ այլ՝ աղջիկների համար նախատեսված դպրոցում՝ Ռոշարխում։ Դպրոցը ավարտելուց հետո, նախքան 1883 թվականին պատմություն և փիլիսոփայություն ուսումնասիրելու համար Ցյուրիխի համալսարան ընդունվելը, նա որպես տնային դաստիարակչուհի աշխատել է Գերմանիայի, Անգլիայի և Իռլանդիայի բազմաթիվ հարուստ ընտանիքների համար[4][5]։ 1887 թվականի Ագնես Պուատոյի մասին դոկտորականը պաշտպանելով դարձել է շվեյցարացի առաջին կինը, ով ստացել է պատմական գիտությունների թեկնածու[6]։ Նա ասում է, որ գիտական աստիճանն իրեն պետք էր ոչ թե իր անձի համար, ավելի շուտ նա ստացել էր այն «կանանց հարցերի» համար[6]։
Համալսարանից հետո, Մեթա ֆոն Սալիսը Շվեյցարիայում կանանց ընտրական իրավունքի համար աշխատել է որպես ֆրիլանսեր՝ արտահաստիքային լրագրող և խոսնակ։ 1887 թվականին նա «Zurich Post»-ում հոդված է գրել, որն առաջիններից էր, ով պնդում էր վիճարկել Շվեյցարիայի քաղաքացիների համընդհանուր ընտրական իրավունքը[4]։ 1884 թվականին Ցյուրիխում հանդիպել է փիլիսոփա և գրող Ֆրիդրիխ Նիցշեին[5]։ Չնայած ֆեմինիստների և կանանց շարժման նկատմամբ Նիշցեի անտարբերությանը` նրանց հանդիպումը «ոսկե շող էր տալիս» նրա կյանքի մնացած ժամանակահատվածին, որի արդյունքում նրանց միջև երկարատև ընկերություն ձևավորվել[6]։ Իրենց առաջին հանդիպումից հետո, ֆոն Սալիսը 1886–1887 թվականներին մի քանի շաբաթ անցկացրել է Սիլս Մարիայում գտնվող նրա ամառանոցում[5]։ Թեև նրանք մտերիմ ընկերներ էին, ֆոն Սալիսը զարհուրել էր, երբ ինչ-որ մեկից լսել էր, որ Նիշցեն և ինքը պետք է ամուսնանան[6]։ 1894 թվականին օգնել է Նիշցեի քրոջը՝ Էլիզաբեթ Ֆորսթեր-Նիշցեին, հիմնել Նիշցեի արխիվը, սակայն Նիշցեի հետ վեճից հետո ֆոն Սալին դադարեցրել է արխիվում իր աշխատանքները[5]։ Բացի սրանից, ֆոն Սալիսն էր, որ Վիլլա Սիլբերբլիքում Նիշցեի և իր քրոջ համար տուն է գնել, որտեղ Նիշցեն ապրում էր մինչև իր կյանքի մայրամուտը։ Նրա մահից հետո տունը դարձել էր Նիշցե-արխիվ հավաքածուի մշտական պահպանման վայրը[6]։
Ֆոն Սալիսը 1904 թվականին կարճ ժամանակով ազատազրկվել է, քանի որ պաշտպանում էր երկու սխալմբամբ մեղադրվող կանանց՝ փողերի հափշտակության համար[7]։ Հիասթափվելով շվեյցարական ժողովրդական գործընթացից, նա իր վաղեմի ընկեր Հեդվիգ Կիմի հետ բնակություն է հաստատել Իտալիայի Կապրի կղզում։ Հեդվիգի և Էրնսթ ֆիգ Վինթերի ամուսնությունից հետո ֆոն Սալիսը 1910 թվականի մինչև իր մահը (1929) զույգի հետ ապրել է Բազելի նրանց տանը։ Հետագայում նա թողել է ֆեմինիստական շարժումը, փոխարենը իր աշխատություններից շատերը կենտրոնացած էին գերմանական ազգայնականության և պահպանողական ռասայական տեսության վրա[4][5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio: Հայտնի կանանց տվյալների բանկ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Friedrichs E. Die deutschsprachigen Schriftstellerinnen des 18. und 19. Jahrhunderts (գերմ.) — Stg: J.B. Metzler. — S. 261—262. — ISBN 978-3-476-00456-7 — doi:10.1007/978-3-476-03141-9
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 4,0 4,1 4,2 Bollinger Andrea (դեկտեմբերի 12, 2011)։ «Salis, Meta von (Marschlins)»։ Historical Dictionary of Switzerland։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Porträt: von Salis-Marschlins, Meta (Barbara Margaretha)»։ Nietzsche Online։ Saarland University։ հուլիսի 25, 2002։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-16-ին։ Վերցված է սեպտեմբերի 29, 2014
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Young Julian (2010)։ Friedrich Nietzsche: A Philosophical Biography։ Cambridge University Press։ էջ 390։ ISBN 978-1-139-48712-2
- ↑ Diethe Carol (2013)։ «Salis-Marschlins, Meta von (1855–1929)»։ Historical Dictionary of Nietzscheanism։ Scarecrow Press։ էջեր 311–312։ ISBN 978-0-8108-8032-0
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
https://commons.wikimedia.org/wiki/Category:Meta_von_Salis
|
- Մարտի 1 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Մարտի 15 մահեր
- 1929 մահեր
- Բազել քաղաքում մահացածներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի ֆեմինիստներ
- Շվեյցարացի պատմաբաններ
- Շվեյցարացի լրագրողներ
- Կին պատմաբաններ
- Շվեյցարացի սուֆրաժիստներ
- Շվեյցարացի ակտիվիստներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Շվեյցարացի կին գրողներ