Մեգի Լաուբսեր
Մեգի Լաուբսեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1886[1][2][3] |
Ծննդավայր | Malmesbury, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 17, 1973[2] (87 տարեկան) |
Մահվան վայր | Strand, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Կրթություն | Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց |
Մասնագիտություն | նկարչուհի և վիմագրող |
Ոճ | էքսպրեսիոնիզմ |
Ներշնչվել է | Կարլ Շմիդթ-Ռոթլուֆ |
Maggie Laubser Վիքիպահեստում |
Մարիա Մագդալենա Լաուբսեր[4], հայտնի էր որպես Մեգի Լաուբսեր (ապրիլի 14, 1886[1][2][3], Malmesbury, Կապի գաղութ, Բրիտանական կայսրություն - մայիսի 17, 1973[2], Strand, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ)[5], հարավաֆրիկացի նկարիչ, փորագրող։ Իրմա Սթերնի հետ միասին համարվում են Հարավային Աֆրիկայում էքսպրեսիոնիզմի ներդրողներ[6]։ Ի սկզբանե քննադատները ծաղրանքով են վերաբերվել նրա աշխատանքներին, այնուհետև նրա ստեղծագործությունները լայն ընդունման են արժանացել, և Մեգի Լաուբսերը համարվում է հարավաֆրիկացի օրինակելի նկարիչ[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Մագդալենա Լաուբսերը ծնվել է Սվարթլենդի Bloublommetjieskloof ցորենի ագարակում[4][5] Գերհարդ Պետրուս Քրիստիաան Լաուբսերի և Յոհաննա Կատարինա Լաուբսերի (ծննդյան ազգանունը՝ Հոլմ) ընտանիքում։ Եղել է ընտանիքի 6 երեխաներից ավագը[8]։ Լաուբսերի պատանեկան տարիներն անցել են գյուղական անհոգ միջավայրում[9][10]։
Նախ սովորել է Ռոքլենդի ագարակի դպրոցում[8], այունհետև՝ Սթելենբոսի Բլոեմհոֆ գիշերօթիկ դպրոցում, որտեղ էլ սովորել է նկարել[11]։ 1901 թվականին վերադարձել է ագարակ։ Քեյփթաուն կատարած այցի ժամանակ հանդիպել է ռեալիստական ռոմանտիզմի ժանրի նկարչուհի Բեատրիս Հազելին, ով Լաուբսերին ծանոթացրել է Էդվարդ Ռոուորթի հետ[8]՝ ոգևորելով նրան նկարչություն սովորել[4]։ 1903 թվականին Լաուբսերը համոզում է ծնողներին շաբաթը մեկ անգամ գնալ Քեյփթաուն երգի դասեր առնելու։ Ճամփորդական դժվարություններն ու մոր բացասական կարծիքը նրա մեցցո-սոպրանո ձայնի վերաբերյալ, հուսալքում են նրան, և նա սկսում է ինքնուրույն նկարել[11]։
1903 թվականին Լաուբսերը երկու ամիս Ռոուորթի մոտ նկարչություն է սովորում և իր կատարած աշխատանքի համար արծաթե մեդալ է ստանում[6][11]։ 1907 թվականին Լաուբսերն ընտրվում է Հարավային Աֆրիկայի նկարիչների ընկերակցության (SASA) անդամ[5], 1909 թվականին մասնակցում է Հարավային Աֆրիկայի նկարիչների ընկերակցության և Քեյփթաունի գեղարվեստի ընկերակցության տարեկան ցուցահանդեսին։ 1910 թվականին Քեյփթաունի Սթրենդ փողոցում բացում է իր անհատական ստուդիան[11]։
1912 թվականին, երբ այցելության էր մեկնել Պրետորիաում բնակվող իր զարմիկ Գերտ Կոցիին, Ուլմարանս ընտանիքին պատկանող ագարակում աշխատում է որպես տնային դաստիարակչուհի, ինչպես նաև արվեստի և ստեղծագործության դասեր է տալիս։ Սոֆի Ֆիշերի հետ Դուրբան կատարած այցի ժամանակ ընկերանում է Յան Հենդրիկ Առնոլդ Բալվեի հետ (ով 1903-1913 թվականներին Նիդերլանդների հյուպատոսն էր Դուրբանում), ով առաջարկում է արտերկրում ֆինանսավորել նրա և քրոջ ուսման ծախսերը[7][8]։
Մեգի Լաուբսերն ակտիվ գործունեություն է ծավալել 1900 թվականից մինչև մահ՝ 1973 թվական։ Դելին Մելեի[11] կազմած կատալոգում ներառված են 1784 անհատական աշխատանքներ։ Բազմաթիվ հեղինակներ նրա աշխատանքային ոճը համարում են էքպրեսիոնիստական[5][7][12], սակայն գործերում նկատելի են նաև ֆովիզմի, պաստորալ տարրեր՝ գերմանական էքսպրեսիոնիամի նախատիպը, որի ազդեցությունը Մեգին իր վրա էր կրում[12]։
Ծնողների մահից հետո 1937 թվականին Լաուբսերը հաստատվել է Քեյփթաունում, Դրի Անկերբաալում բացել ստուդիա։ 1942 թվականին տեղափոխվել է Ստրադ, որտեղ 1947 թվականին կառուցել է Altyd Lig (Միշտ պայծառ) քոթեջը[11]։ 1946 թվականի մայիսի 28-ին Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի կողմից արժանացել է պատվավոր մեդալի[4][11], 1947 թվականին «Օսկար մրցանակ» թերթի նկարի համար, 1948 թվականին գրող Էլիզաբեթ Այբերսի հետ դարձել են Հարավային Աֆրիկայի արվեստի և գիտության ակադեմիայի անդամ[13], 1968 թվականին Հարավային Աֆրիկայի արվեստի և գիտության ակադեմիայի կողմից արժանացել է պատվո մեդալի[4][11]։
Մեգի Լաուբսերը մահացել է 1973 թվականի մայիսի 17-ին Altyd Lig-ում՝ անավարտ թողնելով պատկերակալի վրայի կտավը։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեգի Լաուբսերի աշխատանքները ներառված են հետևյալ խոշոր հավաքածուներում[4]՝
- Հարավային Աֆրիկայի ազգային պատկերասրահ, Քեյփթաուն
- Յոհանեսբուրգի պատկերասրահ, Յոհանեսբուրգ
- Պրետորիայի արվեստի թանգարան, Պրետորիա
- Դուրբանի պատկերասրահ, Դուրբան
- Էյ. Սի. Ուայթ պատկերասրահ, Բլումֆոնտեյն
- Հեսթեր Ռուպերտ թանգարան, Գրաֆ Ռեյնեթ
- Ռուպերտ թանգարան, Սթելենբոս
- Ուիլյամ Համֆրի պատկերասրահ, Քիմբեռլի
- Սանլեմ արվեստի հավաքածու, Քեյփթաուն
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ինքնադիմանկար, 1928
-
Bloublommetjieskloof
-
Ծաղկած վարդագույն ծառ, 1921 Սանլամ արվեստի հավաքածու
-
Տղամարդու դիմանկար, Բեռլին, 1923
-
Annie van die Royal Bafokeng
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Berman E. Laubser, Maggie // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T049567
- ↑ 3,0 3,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Berman, Esmé (2010). Art and Artists of South Africa. Cape Town: G3 Publishers. էջեր 376–379. ISBN 978-1-86812-345-2.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Van Rooyen, Johann (1974). Maggie Laubser. Cape Town: Struik.
- ↑ 6,0 6,1 Fransen, Hans (1982). Three Centuries of South African Art. Johannesburg: Ad. Donker (Pty) Ltd. էջեր 286–292. ISBN 0-86852-012-8.
- ↑ 7,0 7,1 7,2 Meintjes, Johannes (1944). Maggie Laubser. Cape Town: HAUM
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Bokhorst, M. (1969). Maggie Laubser - Retrospective Exhibition, 3rd July - 2nd Sept., 1969 (PDF). Cape Town: South African National Gallery.
- ↑ Schutte, Jan. Die Wêreld van Maggie Laubser. Transcript from the University of Stellenbosch (U.S. 79/3/1) for radio talk on Afrikaans service, South African Broadcasting Corporation, 21 May 1972.
- ↑ Laubser, Maggie. 1956. Dit is my Kontrei. Transcript from the University of Stellenbosch (U.S. 79/4/5) for radio talk on Afrikaans service, South African Broadcasting Corporation, 21 February 1956.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Marais, Dalene (1994). Maggie Laubser: Her Paintings, Drawings and Graphics. Cape Town: Perskor Publishers. ISBN 0-628-03461-X.
- ↑ 12,0 12,1 Harmsen, Frieda (1985). Looking at South African Art. Pretoria: J.L. van Schaik. ISBN 0-627-01411-9.
- ↑ Die Burger, 2 September 1948, p. 12
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեգի Լաուբսեր» հոդվածին։ |
|