Յոհաննեսբուրգի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհաննեսբուրգի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
Երկիր ՀԱՀ
ՏեղագրությունJoubert Park?
Հիմնադրվել է1915
Քարտեզ
Քարտեզ

Յոհաննեսբուրգի պատկերասրահ (աֆրիկաանս՝ Johannesburgse Kunsmuseum), պատկերասրահ Յոհաննեսբուրգի կենտրոնական բիզնես թաղամասում գտնվող Յուբերտ այգում։ Հարավային Աֆրիկայի ամենախոշոր պատկերասրահն է, որի հավաքածուն ավելի մեծ է, քան Քեյփթաունում գտնվող Հարավային Աֆրիկայի Իզիկո ազգային պատկերասրահի հավաքածուն[1]։

1915 թվականին կառուցված շենքը նախագծել է Սըր Էդվին Լաչենսը, Ռոբերտ Հաուդենը եղել է վերահսկող ճարտարապետը։ Շենքն ունի 15 ցուցահանդեսային դահլիճներ և քանդակների այգի։ Թանգարանի հավաքածուն ներառում է 17-րդ դարի հոլանդական նկարներ, 18-րդ և 19-րդ դարերի բրիտանական և եվրոպական, 19-րդ դարի հարավաֆրիկյան արվեստի նմուշներ, 20-րդ դարի տեղական և միջազգային արվեստի մեծ ժամանակակից հավաքածու և տպագրական կաբինետ, որտեղ ներառված են 15-րդ դարից մինչև մեր օրերի նմուշներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպս պատկերասրահը հիմնական պատկերասարհի ներսում

Յոհաննեսբուրգի պատկերասրահը հանրության համար բացվել է 1910 թվականին, նախքան պատկերասրահի շենքի կառուցումը և տեղակայված է եղել Ուիտուոտերստրանդի համալսարանում։ Ճարտարապետը, սըր Էդվին Լաչենսը Հարավային Աֆրիկա է ժամանել 1910 թվականին՝ տեղայնքն ուսումնասիրելու և նախագծեր սկսելու համար, Ֆլորանս Ֆիլիպսի կողմից քաղաքում թանգարան կառուցելու նպատակով հայթայթած միջոցներով։ Շինությունը կառուցվել է հարավային մուտքով, սակայն չի ավարտվել ըստ ճարտարապետի նախագծերի։ Պատկերասրահը բացվել է առանց հանդիսության՝ Առաջին աշխարհամարտը սկսվելուց անմիջապես հետո, 1915 թվականին։ 1940-ական թվականներին պատկերասրահը ընդարձակվել է արևելյան-արևմտյան թևերով պատկերասրահների հարավային երկայնքով՝ ըստ Լաչենսի նախագծի։ Ներկայիս հյուսիսային ճակատը և պատկերասրահները, որոնք կառուցվել են 1986-1987 թվականների ընթացքում, նախագծել է Մեյեր Պիենաար ընկերակցությունը[2][3]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորանս Ֆիլիպսը 1903 թ-ին, կտավ/յուղաներկ, 193x155 սմ, նկարիչ՝ Ջովանի Բոլդինի (1842-1931), Դուբլինի քաղաքային պատկերասրահ, դը Հյու Լեյն

Նախնական հավաքածուն հավաքագրել է սըր Հյու Լեյնը, որը 1910 թվականին նախքան Հարավային Աֆրիկա բերելը, ցուցադրվել է Լոնդոնում։ Հանքային մագնատ Լիոնել Ֆիլիպսի կինը՝ արվեստի հավաքորդ Ֆլորանս Ֆիլիպսը, առաջին պատկերասրահի հավաքածուն ստեղծեց ամուսնու կողմից նվիրաբերված միջոցներով[4]։ Ֆլորանս Ֆիլիպսը նվիրեց իր ժանյակների հավաքածուն, նրա ջանքերով ամուսնը պատկերասրահին նվիրաբերեց յոթ յուղաներկ և Ռոդենի քանդակներից։ Որոշ այլ փոքրիկ ջրանկարներ, որոնք հավաքվել էին տարբեր պատկերասրահների միջոցով, ավելի քիչ արժեքավոր էին և վաճառվեցին 1950-ական և 1960-ական թվականների վերջին գումարների հավաքագրման համար։

Ներկայիս հավաքածուն ներառում է Օգյուստ Ռոդենի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Պաբլո Պիկասոյի, Կամիլ Պիսսարոյի, Կլոդ Մոնեի, Էդգար Դեգայի, Հերբերը Ուարդի, Հենրի Մուր, հարավաֆրիկացի արվեստագետներ Ջերարդ Սեկոտոյի, Ուոլթեր Բատիսի, Ալեքսիս Պրելլերի, Մոդ Սամների, Սիդնի Կումալոյի, Էզրոմ Լեգեի և Յակոբուս Հենդրիկ Պիերնիֆի ստեղծագործություններից։ Հավաքածուն ներառում է նաև ժամանակակից տեղական արվեստագետների լայնածավալ աշխատանքներ։

Վերածնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային վերածննդի ծրագրերի հիմնական կենտրոնում լինելով՝ պատկերասրահն ապահովում է Յուբերտ այգու արվեստի ծրագրի հենքը և զարգացնում է կապեր շրջակա քաղաքային տարածքում գտնվող իրազեկման խմբերի և համայնքային կենտրոնների հետ։

Գլխավոր համադրողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պ. Անտոն Հենդրիկս (1937-1964)
  • Նել Էրազմուս (1964-1977)
  • Փաթ Սենյոր (1977-1983)
  • Քրիստոֆեր Թիլ (1983-1991)
  • Ռոշել Քին (1991-2003)
  • Քլայվ Քելներ (2004-2008)[5]
  • Անտուանետ Մուրդոք (2009 - 2017 թվականներ, հունվար)[6][7]
  • Մուշա Նեհուլենի (գործող համադրող, հունվար, 2017 թվականից)[8]

Կողուպուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 թվականի հունիս՝ Էլ Գրեկոյի «Սուրբ Թովմասը»[9]։
  • 2002 թվականի օգոստոս՝ Քենդել Գիրսի ճամպրուկը։ Քանդակը վերականգնվել է վնասված վիճակից[10]։
  • 1990-ական թվականներին՝ Գավին Յանջի «Talion»-ը։ Այս խոշոր բրոնզե քանդակը պատկերասրահը ձեռք էր բերել 1986 թվականին 100-ամյակի տոնակատարությունների ժամանակ։ Գողերն այն տարել են օգտագործելով դյուրակիր գեներատոր և մետաղ կտրող սղոց։ Չնայած ապահովագրության վճարմանը, պատկերասրահը չի վերանայել բացակայող նմուշները։
  • 2011 թվականի հունվար՝ Էմե Ժյուլ Դալուի «General Hoche»[11]:
  • 2011 թվականի սեպտեմբեր՝ Սիդնի Կումալոյի «Սգացող կինը», Ռոմանո Ռոմանելլիի «Peter Pan»-ը, Էռնեստ Ուլմանի «Տիեզերքի թագավորը»[12]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (af) Malan, D.G. (voorsitter: redaksiekomitee). 1986. Johannesburg eenhonderd jaar. Johannesburg: Chris van Rensburg Publikasies
  • (en) Picton-Seymour, Désirée. 1989. Historical buildings in South Africa. Cape Town: Struikhof Publishers
  • (en) Potgieter, D.J. (editor-in-chief). 1973. Standard Encyclopaedia of Southern Africa. Cape Town: Nasionale Opvoedkundige Uitgewery
  • (af) Van der Waal, Gerhard-Mark. 1986. Van mynkamp tot metropolis. Die boukuns van Johannesburg, 1886–1940. Johannesburg: Chris van Rensburg Publikasies

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «An artistic treasure house in the middle of Joburg». City of Johannesburg. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  2. Jillian Carman Uplifting the Colonial Philistine: Florence Phillips and the making of the Johannesburg Art Gallery 2006 Johannesburg: Wits University Press 1-86814-436-4
  3. «City of Johannesburg - An artistic treasure house in the middle of Joburg». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  4. Johannesburg Art Gallery - Reviews and Ratings of Sights in Johannesburg - New York Times Travel
  5. «Clive Kellner heads off from JAG». City of Johannesburg. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  6. «The JAG gets a new curator». City of Johannesburg. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 15-ին.
  7. «Why I Left JAG - Antoinette Murdoch». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  8. «But no one goes there any more, Joburg Art Gallery needs a new lease of life, Gabriel Crouse». Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  9. «2002's Most Wanted Art». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Gallery guarded after sculpture theft». Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Art stolen from JAG». Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Three artworks stolen from Jhb gallery». Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննեսբուրգի պատկերասրահ» հոդվածին։