Էդվին Լաչենս
Էդվին Լաչենս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 29, 1869[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 1, 1944[4][2][3][…] (74 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Կրթություն | Արվեստի արքայական քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Cheylesmore Memorial?, St Jude's Church, Hampstead Garden Suburb?, the Cenotaph?, Thiepval Memorial?, Liverpool Metropolitan Cathedral?, Tower Hill Memorial?, Gledstone Hall?, Hampton Court Bridge?, Patiala House?, Lindisfarne Castle?, Embassy of the United Kingdom, Washington, D.C.?[5], India Gate?, Abbey House, Barrow-in-Furness?, 100 King Street?, Ednaston Manor?, Runnymede Bridge?, Goddards?, Greywalls?, Hyderabad House?, Յոհաննեսբուրգի պատկերասրահ, Rashtrapati Bhavan?, Castle Drogo?, Old Admiralty House?, Queen Mary's Dolls' House? և Spalding War Memorial? |
Պարգևներ | |
![]() |
Էդվին Լաչենս (Sir Edwin Landseer Lutyens, մարտի 29, 1869[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 1, 1944[4][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4])[6], անգլիական նորդասական (նեոկլասիկ) ճարտարապետության խոշորագույն ներկայացուցիչներից։ 1938 թ-ից գլխավորել է Լոնդոնի թագավորական գեղարվեստական ակադեմիան։ Նա դեռևս 1890 թվականից հայտնի էր դարձել՝ նախագծելով նորդասական ոճի անգլիական մերձքաղաքային դաստակերտներ՝ այգիներով։ Նրա ճարտարապետական կարիերայի գագաթնակետն է համարվում Հնդկաստանի փոխարքայի (ներկայումս՝ Հնդկաստանի նախագահի) նստավայրի նախագծումն ու դրա իրականացումը Դելիում։
Առաջին համաշխարհային պատերազմից հետո Լաչենսը փաստացի դարձել է Բրիտանական թագավորական ընտանիքի գլխավոր ճարտարապետը։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ նա կարողացել է ճարտարապետական ավանդական ոճերը վառ երևակայությամբ ու վարպետորեն հարմարեցնել իր դարաշրջանի պահանջներին։ Նախագծել է բազմաթիվ պալատներ, հանրահայտ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գրասենյակային շենքեր, հուշակոթողներ, հանրային կառույցներ, տիպային բնակելիներ։ Գրող Քրիստոֆեր Հասսին նրա կենսագրությանը նվիրված գրքում ընդգծել է. "Լաչենսը դեռ իր կենդանության օրոք լայնորեն համբավվել է որպես անգլիացի մեծագույն ճարտարապետը՝ սկսած Քրիստոֆեր Ռենի ժամանակներից, շատերի կարծիքով՝ մինչև անգամ գերազանցել է նաև Ռենին[7]։ Ճարտարապետության պատմաբան Գևին Սթամփը Լաչենսին բնորոշել է որպես 20-րդ դարի (և ցանկացած այլ դարի) բրիտանացի մեծագույն ճարտարապետի[8]։
Լաչենսը էական դեր է կատարել Հնդկաստանի կառավարության ապագա նստավայրի՝ Նյու Դելի քաղաքի հատակագծի պատրաստման աշխատանքներում[9]։ Ի ճանաչումն նրա ներդրած ավանդի՝ Նյու Դելին հաճախ անվանվում է Լաչենսի Դելի։ Համագործակցելով սըր Հերբերտ Բեյքերի հետ՝ նա նաև մի շարք կառույցներ է նախագծել Նյու Դելիում, այդ թվում՝ Հնդկաստանի դարպասը, փոխարքայի նստավայրն ու պալատը, որը ներկայումս հայտնի է Ռաշտրապատի Բհավան (Rashtrapati Bhavan) անվանումով։ Իր շատ աշխատանքներում Լաչենսը, ներշնչված հնդկական ավանդական ճարտարապետության կոթողներով, կիրառել է դրանց բնորոշ տարրեր[10][11]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնդկաստանի դարպաս հուշարձանը
Անգլո-բուրական պատերազմի (1899—1902) հուշակոթողը Յոհանեսբուրգում, Հարավաֆրիկյան Հանրապետություն
Ռոյթերս գործակալության գրասենյակային շենքը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Edwin Lutyens (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Лаченс Эдвин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Society of Architectural Historians SAH Archipedia — Chicago, IL, [Charlottesville, Va.], London: Society of Architectural Historians, University of Virginia Press, 2012. — ISBN 978-0-8139-3348-1
- ↑ «Sir Edwin Lutyens | British architect»։ Encyclopedia Britannica (en-GB)։ Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31
- ↑ Hussey, 1989, էջ xvii
- ↑ Stamp, 2007, էջ 10
- ↑ Vale, 1992, էջ 92
- ↑ Goodman, Chant, էջ 320
- ↑ Pile, 2005, էջ 320
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hopkins Andrew, Stamp Gavin, eds. (2002)։ Lutyens Abroad: the Work of Sir Edwin Lutyens Outside the British Isles։ London: British School at Rome։ ISBN 0-904152-37-5
- Petter Hugh (1992)։ Lutyens in Italy: The Building of the British School at Rome։ London: British School at Rome։ ISBN 0-904152-21-9
- Skelton Tim, Gliddon Gerald (2008)։ Lutyens and the Great War։ London: Frances Lincoln։ ISBN 978-0-7112-2878-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էդվին Լաչենս Վիքիպահեստում |
---|
- The Lutyens Trust
- Jane Ridley, "Architect for the metropolis", City Journal, Spring 1998
- The creations of Sir Edwin Lutyens @ Ward's Book of Days
- The cathedral that never was – exhibition of Lutyens' cathedral model at the Walker Art Gallery
- Louvet Solange, de Givry Jacques։ «The history of the Bois des Moutiers» – An 1898 house in France designed by Lutyens and its garden designed by Lutyens and Gertrude Jekyll.
- Collection of over 2000 photos of Lutyens' work on Flickr
Նախորդող: Sir William Llewellyn |
President of the Royal Academy 1938–1944 |
Հաջորդող: Alfred Munnings |
Նախորդող: Sir Malcolm Fraser, 1st Baronet |
Registrar of the Imperial Society of Knights Bachelor 1941–1944 |
Հաջորդող: Sir Thomas Lumley-Smith |
|