Մաքս Շվաբինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Շվաբինսկի
չեխ․՝ Max Švabinský
Max Svabinsky 1933.jpg
Ի ծնեչեխ․՝ Max Švabinský
Ծնվել էսեպտեմբերի 17, 1873(1873-09-17)[1][2][3][…]
ԾննդավայրԿրոմերժիժ, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[4][3][5]
Վախճանվել էփետրվարի 10, 1962(1962-02-10)[4][6][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՊրահա, Չեխոսլովակիա[4][3][5]
ՔաղաքացիությունFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա[7]
Մասնագիտություննկարիչ, վիմագրող, նկարիչ-փորագրող, փոստային բացիկների դիզայներ, նկարիչ, ուսուցիչ, գծանկարիչ, նկարազարդող, համադրող և տպագրիչ
Ուշագրավ աշխատանքներQ11730326?
Պարգևներժողովրդական արտիստ, Պատվավոր Լեգեոնի շքանշան, Հանրապետության շքանշան և Մասարիկի համալսարանի պատվավոր դոկտոր
ԱմուսինQ81896806? և Anna Vejrychová?
ստորագրություն
Švabinský Maxmilán - signatura.jpg
Max Švabinský Վիքիպահեստում

Մաքս Շվաբինսկի (Svabinsky, սեպտեմբերի 17, 1873(1873-09-17)[1][2][3][…], Կրոմերժիժ, Հարավմորավյան երկրամաս, Չեխոսլովակիա[4][3][5] - փետրվարի 10, 1962(1962-02-10)[4][6][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4][3][5]), չեխ նկարիչ։ Չեխոսլովակիայի ժողովրդական նկարիչ (1945

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891-1898 թվականներին սովորել է Պրահայի Գեղարվեստի ակադեմիայում։ Հանդես է եկել որպես հաստոցային գեղանկարչության վարպետ, վիտրաժների և որմնանկարների հեղինակ, սակայն առանձնապես ճանաչվել է որպես գծանկարիչ և փորագրող։ Կրել է սիմվոլիզմի ազդեցությունը, սակայն հիմնականում ստեղծել է ռոմանտիկական պաթոսով առլեցուն կենսահաստատ կերպարներ։

Շվաբինսկի ստեղծագործությանը բնորոշ է իրական կամ հեքիաթային կերպարներով հարուստ ծաղկուն բնության վերարտադրումը («Վագրի որս», 1914, «Բերք», 1927, երկուսն էլ՝ «չոր ասեղ»)։ Ստեղծել է նաև չեխոսլովակյան մշակույթի ներկայացուցիչների դիմանկարների շարք («Յո․ Մանես», 1917, փայտագրություն, «Յու․ Ֆուչիկ», 1950, «չոր ասեղ» և այլն), նկարազարդել գրքեր (Վիկտր Հյուգոյի ստեղծագործությունները, 1944, և այլն)։ ՉԽՍՀ պետական մրցանակ (1952

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 554 CC-BY-SA-icon-80x15.png