Մաքս Միխայելիս
Մաքս Միխայելիս | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1852 |
Ծննդավայր | Այսֆելդ, Հիլդբուրգհաուզեն, Թուրինգիա, Գերմանիա |
Մահացել է | հունվարի 26, 1932[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[2] |
Քաղաքացիություն | ՀԱՀ |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ և diamond dealer |
Ամուսին | Lillian Elizabeth Michaelis? |
Երեխաներ | Սեսիլ Միխայելիս |
Max Michaelis Վիքիպահեստում |
Սըր Մաքս Միխայելիս (աֆրիկաանս՝ Max Michaelis, մայիսի 11, 1852, Այսֆելդ, Հիլդբուրգհաուզեն, Թուրինգիա, Գերմանիա - հունվարի 26, 1932[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[2]), հարավաֆրիկացի ֆինանսիստ, հանքարդյունաբերության մագնատ, բարերար, արվեստի հովանավոր։ Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանակիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքս Միխայելիսը ծնվել է 1851 թվականին Այսֆելդում։ Նախնական կրթություն ստացել է Նյուրնբերգում, որտեղ էլ ի հայտ է եկել նրա սերը հին վարպետների գործերի հանդեպ։
Հանքարդյունաբերական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միխայելիսն առաջին անգամ Հարավային Աֆրիկա է ժամանել 1876 թվականին, երբ նա ոտք է դրել Պորտ Էլիզաբեթ։ Երկու տարի անց տեղափոխվել է Քիմբերլի, 1871 թվականին ադամանդների հայտնաբերման և հարստության հեռանկարով։ Քիմբերլիում Միխայլիսը դառնում է Յուլիուս Վերների և Ալֆրեդ Բեյթի բիզնես գործընկերը, ծանոթանում Հերման Էքսթեյնի և Ջիմ Բ. Թեյլորի հետ, որոնց հետ ընկեր են մնում ողջ կյանքի ընթացքում։ Վերները նրան կոոպտացիայի է ենթարկել զբաղվելու Պորգեսի և Վերների ադամանդներով։ 1880-ական թվականներին Միխայելիսը վերակազմավորել է Քեյփի ադամանդի ընկերությունը։ Միխայելիսը եղել է Wernher, Beit & Co.-ի հիմնադիր գործընկերը։ Մի քանի տարի անց դարձել է Յոհաննեսբուրգի Կենտրոնական հանքարդյունաբերական և ներդրումային կորպորացիայի մենեջեր։
1896 թվականին աշխատել է Լոնդոնի կորպորացիայի գրասենյակներում և այնտեղ մնացել մինչև 1919 թվական, այնուհետև վերադարձել Հարավային Աֆրիկա։ Անգլիայում ապրել է մեկուսի Թոնդրիջի գյուղական կալվածքում։ Ի տարբերություն մյուս ռանդլորդերների, Միխայելիսը չէր տրվել զվարճանքին, խուսափում էր մամուլից, Լոնդոնում չուներ շքեղ առանձնատուն և, չնայած բարոն դառնալու ցանկությանը, սոցիալապես հավակնոտ չէր։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը և Անգլիայում բարձրացավ հակա-գերմանական հիստերիան, Յան Քրիստիան Սմետսի խորհրդով Միխայելիսը վերադարձավ Հարավային Աֆրիկա։ Մաքս Միխայլիսն ու նրա կինը Քեյփթաուն են ժամանել 1919 թվականին։ Նույն տարվա դեկտեմբերին նրա պատվին մեծ հյուրընկալություն տրվեց`2000 հյուրերի ներկայությամբ։
Բարեգործություն և արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թվականին Միխայելիսը Միության կառավարությանը նվիրաբերեց հոլանդացի և ֆլամանդացի հին վարպետների հավաքածու։ Այս նվերը հանգեցրեց նրա ասպետի կոչում ստանալուն։ Այս հավաքածուն հենք հանդիսացավ Միխայելիսի հավաքածուի համար, որը տեղակայվեց Քեյփթաունի հին քաղաքապետարանում։ Հավաքածուն Քեյփթաունում տեղավորելու որոշումը կայացվել է քննադատության արդյունքում. ըստ հասարակական կարծիքի գումարները եկել էին Ռեեֆի ոսկու հանքերից և հավաքածուն պատկանում էր Յոհաննեսբուրգին։ Բացի այդ, շատ աշխատանքներ համարվում էին չեզոք (Ֆրանս Հալսի Կնոջ դիմանկար, որը հավաքածուի հիմնական գործն էր)։ Այս աշխատանքները հավաքագրել էին Լեդի Ֆիլիպը (Սըր Լիոնել Փիլիպսի կինը) և սըր Հյու Լեյնը։
1920 թվականի հունիսին լեդի Ֆիլիպսի կոչով Միխայելիսը Քեյփթաունի համալսարանի գեղարվեստի ամբիոնին նվիրաբերեց հավաքածուն և ստացավ պատվավոր դոկտորի կոչում։ Նա նաև մեծ թվով աշխատանքներ նվիրաբերեց Քիմբերլիի և Յոհաննեսբուրգի թանգարաններին։ 1924 թվականին Մաքս Միխայելիսն արժանացել է ասպետի կոչման։ Նա մահացել է 1932 թվականին Ցյուրիխում, քաղցկեղից։
Լեդի Միխայելիսը, որն ամուսնու մահից հետո Անգլիա էր վերադարձել, արվեստի հավաքածուի մեծ մասը նվիրաբերեց Քեյփթաունի ազգային պատկերասրահին և Պրետորիայի արվեստի թանգարանին, հետագա նվերները՝ Քեյփթաունի Միխայելիս հավաքածուին։ Նա նաև Քեյփթաունի Լեդի Միխայելիս օրթոպեդիկ տան հիմնադիրն էր։
1920 թվականին Մաքս Միխայելիսը Նյուլենդում գնել է Մոնտեբելոյի կալվածքը։ 1996 թվականին Միխայելիսի որդին՝ նկարիչ Սեսիլ Միխայելիսը, վրդովված կառավարության կողմից գույքի բռնագրավումից, Մոնտեբելոն նվիրաբերել է Քեյփթաունի համալսարանին, պայմանով, որ այն օգտագործվի դիզայնի խթանման համար։ Այժմ այն հայտնի է որպես Մոնտեբելոյի դիզայնի կենտրոն, իսկ հին առանձնատունը՝ որպես Միխայելիսի տուն, գիշերօթիկ Հարավաֆրիկյան քոլեջի դպրոցների կրտսեր սաների համար։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մովսես Քոթլերը կերտել է Մաքս Միխայելիսի բրոնզե կիսանդրին, որը տեղադրված է Քեյփթաունի հին քաղաքապետարանի շենքի պարտեզում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քեյփթաունի քաղաքապետարանի շենքը, 1878 -
Կնոջ դիմանկար Ֆրանս Հալս -
Լեդի Միխայելիս Էդվարդ Ռովորֆ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dictionary of South African Biography, deel 2. Kaapstad: Tafelberg vir die Raad vir Geesteswetenskaplike Navorsing, 1972. ISBN 0-624-00369-8
- Rosenthal, Eric: Ensiklopedie van Suidelike Afrika. Londen: Warne, 1967.
- Standard Encyclopaedia of Southern Africa, deel 7. Kaapstad: Nasou, 1972. ISBN 0-625-00323-3
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://rkd.nl/explore/artists/354076
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Միխայելիս» հոդվածին։ |
|