Մարտինա Շետինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարտինա Շետինա
Martina Schettina 8557a.jpg
Ծնվել էմարտի 7, 1961(1961-03-07) (58 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունՎիեննայի համալսարան
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ
ՈճՓոփ արտ
Ժանրfigurative art?
Կայքschettina.com
Martina Schettina Վիքիպահեստում

Մարտինա Շետինա (գերմ.՝ Martina Ingeborg Tucek, մարտի 7, 1961(1961-03-07), Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի նկարչուհի, որ աշխատում է գերազանցապես մաթեմատիկական արվեստ ժանրում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինա Շետինան ծնվել է 1961 թվականի մարտի 7-ին Վիեննայի Վերինգ շրջանում: Նրա հայրը եղել է մաթեմատիկոս: Շետինայի մանկությունն անցել է Վիեննայի մեկ այլ շրջանում` Լեոպոլդշտադտում, որտեղ նա սովորել է «Parzmanitengasse», դպրոցում, ապա` «Bundesrealgymnasium Vereinsgasse» գիմնազիայում: 1979 թվականին հաջողությամբ հանձնելով քննությունները` ստացել է հասունության ատեստատ: 1979-1983 թվականներին Շետինան մաթեմատիկա ու ֆիզիկա է ուսումնասիրել Վիեննայի համալսարանում` ինքնուրույն` նկարչություն[2][3]:

1989 թվականին նա իր արվեստանոցն է բացել Ստորին Ավստրիայի Լանգենցերսդորֆ քաղաքում: 1992 թվականից սկսել է մասնակցություն ունենալ Եվրոպայի (Art Vilnius), ԱՄՆ-ի (Art Expo New York City) և Ասիայի (Չինաստանի միջազգային ցուցահանդես, IGE) ցուցահանդեսներում: Նրա առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է Ավստրիայի սահմաններից դուրս` «Mots & Tableaux» (Բրյուսել, 1999) ցուցահանդեսում[2]:

Շետինան սովորել է Գերասի անվան Ամառային գեղարվեստական ուսումնարանում, որտեղ նրա համակուրսեցիներն են եղել Ուլրիխ Հանսերտը, Պիտեր Սենգլը, Հուբերտ Արատիմը և այլք: Հետո Մարտինա Շետինան ուսանել է Վիեննայի կիրառական արվեստի համալսարանում, որն ավարտել է 2007 թվականին: 2007-2008 թվականներին Մարտինան աշխատել է չինացի նկարիչ Սյաոլան Հուանլուի հետ: 1984-2007 թվականներին նա դասավանդել է միջնակարգ դպրոցում[2]:

2008 թվականից Շետինայի նկարները պարբերաբար սկսել են հայտնվել «Kronen Zeitung» կիրակնօրյա թերթում, որը ավստրիական ամենակարդացվող օրաթերթն է: Երբեմն նրա գործերը տպագրվել են «Kleine Zeitung» թերթում[4]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ստեղծագործություններում Մարտինա Շետինան հետազոտել է կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ: Նա մարտահրավեր է նետել տղամարդու և կնոջ գենդերային դերերին` թե' նախկինում եղած և թե' ներկայիս: Քանի որ Մարտինայի նկարներում մարդկային մարմինները թափանցիկ են թվում, քննադատները նրան անվանել են «ապակենման ձեռք ունեցող նկարիչ»[5][6][7]: Նշվել է նաև, որ Շետինայի աշխատանքները գտնվել են փոփ արտի ազդեցության տակ, մասնավորապես դա վերաբերել է նրա «Նարնջագույն զգեստ» կտավին, որում պատկերված է ինքնավստահ ժամանակակից կին: Առաջին անգամ աշխատանքը ցուցադրվել է 2009 թվականին «Քաղաք, երկիր, կին» ցուցահանդեսում (Կրեմս քաղաքի թանգարան)[8][9]:

2008 թվականից Շետինան իր արվեստում անցել է «մաթեմատիկական թեմային»[10][11]: 2009 թվականի դեկտեմբերին լույս է տեսել նրա «Մաթե-մոգական նկարներ» գիրքը, որը պարունակում էր նկարչուհու ակնարկներն ու մի շարք աշխատանքներ: Մարտինան կազմակերպում է նաև ներկայացումներ, որտեղ գործողությունը ներկայացվում է իր աշխատանքներով:

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինայի աշխատանքները գտնվել են «HMZ Spielfeld» մասնավոր հավաքածուում, ինչպես նաև «Helmut Klewan» հավաքածուում (Մյունխեն/Վիեննա): Մարտինայի քանդակները տեղադրված են Լինցի «Skulpturenpark artpark» զբոսայգում և ավստրիական Պոյսդորֆ քաղաքի հասարակական տարածքում: Նրա նկարներից կան Ստորին Ավստրիայի թանգարանի հավաքածուում, Կրեմս գինենործական քաղաքի, Լանգենցերսդորֆի, Պյոհլարն քաղաքի Օսկար Կոկոշկայի և մի շարք այլ թանգարաններում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - Ավստրիայի շրջակա միջավայրի նախարարության ստենդային մրցույթի հատուկ մրցանակ
  • 1998 - «Նոր չեմպիոններ», Վիեննայի մշակութային ցանցի սաների մրցույթ(Basis.Kultur.Wien)
  • 2001 - ARTforum մրցույթի առաջին տեղ
  • 2002 - Գրանցված է Վաշինգտոնի Արվեստի կանանց ազգային թանգարանի արխիվներում, Կոլումբիա շրջան
  • 2006 - Ավստրիական Ալբերտ Շվեյցարի ընկերության ոսկե մեդալ գիտության ու արվեստի բնագավառում
  • 2009 - «Ամսվա նկարիչ — հուլիս, 2009», որ ընտրվել է «Kunstforum» բաժանմունքի կողմից


Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 Malerei. Музей Währing, Վիեննա
  • 2001 Մարտինա Շետինա — Անտոն Հանակի թանգարան, լանգենցեսդորֆ
  • 2006 Ցվեյտաուզենսեքս Բլաուգելբում Ֆիեդելսգալերի Ֆիշաու Բլաուգելբ ամրոցում, Բադ Ֆիշաու-Բրունն
  • 2007 Կախարդական Փարիզ — Փարիզի ավստրիական մշակույթի համաժողով
  • 2008 Magische Menschen. Magische Orte — Օսկար Կոկոշկայի թանգարան, Պյոհլարն
  • 2008 Magicien à Paris Vol. 2 — Փարիզի ավստրիական մշակույթի համաժողով
  • 2009 «Город. Страна. Женщина.» — Կրեմս քաղաքի թանգարան
  • 2010 Mathemagic — в MuseumsquartierVienna [15]
  • 2010 Mathematische Bilder — Egon-Schiele-Museum, Տուլն ան դեր Դունաու
  • 2011 Mathemagische Bilder — Ֆոն Պյութագոր-բիս Հիլբերտ, Ausstellungsbrücke, Սանկտ Պյոլտեն
  • 2014 Մաթեմատիկոսն ու փիլիսոփայությունը — Minoritenkloster քաղաքային թանգարան, Տուլն ան դեր Դունաու
  • 2015 Mathemagische Bilder, Galerie am Lieglweg,

Խմբային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 Ֆլորենտական բիենալե
  • 2006 VINSPIRACE BŘECLAV 2006 Բրժեցլավ քաղաքի թանգարան, Չեխիա.
  • 2008 «Եվրոպան և Ասիան այսօր», «ARTcenter Berlin» ցուցահանդե
  • 2009 Վիլնյուսի արվեստ — Մանֆրեդ Կելնհոֆերի, Ֆրանց Ուեսթի և Հերբերտ Բրանդելի հետ
  • 2009 «Բեռլին. Բեռլինի պատի անկումից 20 տարի անց» — «Արտոդրոմ» ցուցասրահ, Բեռլին
  • 2012 «Weinviertler Künstler im Wienerwald», Այխգրաբենի թանգարան
  • 2015 Ցուցահանդես Ձմեռային պալատում (Winterpalais Prinz Eugen), Բելվեդեր, «Վիեննան արվեստի համար» ցուցահանդես 161 նկարիչների, ճարտարապետների և դիզայներեների հետ համատեղ
  • 2015 «Նոր արվեստի քարտեզ: Իմագո Մունդի — Լուչանո Բենետոնի հավաքածու» Ջորջիո Չինիի ֆոնդ, Վենետիկ
  • 2016 «Մարդկության արվեստ». Պրատտ ինստիտուտ, Ռուբելեի և Նորման Շաֆլերի ինստիտուտ (Նյու Յորք)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Хаманн Б. Гитлер в Вене. Портрет диктатора в юности / ред. М. Зоркая; пер. О. Козонкова. — Ад Маргинем, 2016. — 568 с. — ISBN 978-5-91103-5-307-1
  • Kunkler Ch., Schettina M. Martina Schettina: Stadt. Land. Frau. Ein Interview zur Ausstellung // Galerie Artodrome. —Berlin, 2009. — С. 4—7.
  • LebensART // Kleine Zeitung. —Вена, 2009. — С. 8—9.
  • Gansterer H. A. Martina Schettina: Der Zauber einer gläsernen Handschrift // Galerie ARTPARK. —Linz, 2007.
  • Galerie // Wiener Zeitung. — 2007. — С. 12—13.
  • Parker J. B. Martina Schettina - Magische Erotik des Augenblicks // Vernissage: Sonderheft zur Kunstmesse Salzburg. —Wien, 2003. — В. 23. — № 221. — С. 54—57. — ISSN 0257-3504.
  • Gansterer H. A. Der Zauber einer gläsernen Handschrift - Martina Schettina // Vernissage. —Wien, 2005. — В. 25. — № 245. — С. 50—53. — ISSN 0257-3504.
  • Kunkler Ch. „Stadt. Land. Frau.“ Ein Interview von Christine Kunkler zur Ausstellung im Weinstadtmuseum // Vernissage. —Wien, 2009. — В. 29. — № 285. — С. 52—55. — ISSN 0257-3504.
  • Mathematik und Kunst // Vernissage / ed. Stefan Deschauer. —Dresden, 2009. — В. 55. — № 2. — ISSN 0025-5807.
  • Lehmann I. Fibonacci-Zahlen in Bildender Kunst und Literatur // TU Dortmund. — 2009. — С. 1—4.