Մարկ Ռիչ
Մարկ Ռիչ անգլ.՝ Marc Rich | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1934[1] |
Ծննդավայր | Անտվերպեն, Բելգիա |
Մահացել է | հունիսի 26, 2013[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Լյուցերն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Forest Hills High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, ֆինանսիստ և գործարար |
Ամուսին | Denise Eisenberg Rich? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | marcrich.ch |
![]() |
Մարկ Ռիչ (անգլ.՝ Marc Rich), ի ծնե՝ Մերսել Դավիթ Ռեյխ (հոլ.՝ Marcell David Reich, դեկտեմբերի 18, 1934[1], Անտվերպեն, Բելգիա - հունիսի 26, 2013[1], Լյուցերն), ամերիկացի ձեռնարկատեր, «Marc Rich & Co» թրեյդինգային ընկերության հիմնադիր (այժմ կոչվում է «Glencore», ընկերության վերահսկողությունը Ռիչը կորցրել է 1993 թվականին), միլիարդատեր[2]։ Նրա սեփական կապիտալը 2012 թվականին կազմել է մոտ 2,5 մլրդ ԱՄՆ դոլար[3]։ Մահացել է 2013 թվականի հունիսի 26-ին Շվեյցարիայում[4][5]։ Թաղված է Իսրայելում[3]։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկ Ռիչը գործարար շրջանակներում հայտնի է նրանով, որ առաջին անգամ նավթի մեծածախ առևտրի պրակտիկայում մտցրել է տեղում գործարքների մեխանիզմը։ «The Economist» ամսագրի կարծիքով՝ այս նորամուծությունը «հեղափոխություն է արել»[3]։ 1970 թվականին Ռիչը ստեղծել է հարթակ նավթի փոքր խմբաքանակների հետ գործարքներ կնքելու համար՝ ի տարբերություն երկարաժամկետ պայմանագրերի, որոնք կնքվել են խոշոր մատակարարների և սպառողների միջև[3]։ Մասնավորապես, Ռիչը հարթակում սկսել է նավթ վաճառել Իրանից Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո[3]։ Ռիչն իր կենսագիր Դենիել Ամմանին ասել է, որ առավել շահավետ գործարքները նա կատարել է՝ շրջանցելով միջազգային էմբարգոն[6]։
Հակամարտություն ԱՄՆ իշխանությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռիչի առևտրային հարթակը խախտել է ԱՄՆ կառավարության կողմից Իրանի հետ առևտրի վրա դրված էմբարգոն։ Բացի այդ, ամերիկյան իշխանությունները Ռիչին մեղադրել են խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու մեջ։ 1983 թվականին Ռիչը ձերբակալությունից առաջ՝ վերջին պահին, թաքնվել է հետաքննությունից և ԱՄՆ-ից փախել Շվեյցարիա[3][Ն 1]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ռիչի գործով զբաղվել է Նյու Յորքի ապագա քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, որը 1980-ականներին աշխատել է Հարավային շրջանի դատախազ։ Ջուլիանիի խոսքով՝ Ռիչի գործն ԱՄՆ-ի պատմության մեջ հարկերի վճարումից խուսափելու խոշորագույն դեպքն էր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Федоринова Ю., Хрипунов К. Glencore выходит из тени // Ведомости. — 22.06.2009. — № 112 (2382).
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Marc Rich. // The Economist. — Jun 26th, 2013.
- ↑ В Швейцарии скончался «великий комбинатор» из 1980-х Марк Рич.
- ↑ О смерти Марка Рича.
- ↑ Rankin Jennifer (June 26, 2013)։ «Marc Rich: controversial commodities trader and former fugitive dies aged 78»։ The Guardian (London)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Дэниел Амманн Нефтяной король. Секретная жизнь Марка Рича = Daniel Ammann. The King of Oil: The Secret Lives of Marc Rich.. — М.: Альпина Нон-фикшн, 2018. — 236 p. — ISBN 978-5-9614-6391-0
|