Մարկ Մարտել
Մարկ Մարտել | |
---|---|
![]() Մարկ Մարտելի ելույթը 2013 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Marc Martel |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1976 (46 տարեկան) Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Ռոք, քրիստոնեական ռոք, փոփ |
Մասնագիտություն | երգիչ և երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, վոկալ և դաշնամուր |
Գործունեություն | 1999-այժմ |
Կրթություն | Briercrest College and Seminary? |
Կապված | Downhere, Քուին |
Պարգևներ | |
Կայք | marcmartelmusic.com |
![]() |
Մարկ Մարտել (անգլ.՝ Marc Martel; նոյեմբերի 16, 1976, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա), կանադացի քրիստոնեական ռոք երաժիշտ։ Մարտելը ծնվել է Կանադայի Քվեբեկ նահանգի Մոնրեալ քաղաքում՝ Մայքլ Մարտելի և Բարբարա Բերեսֆորդ Մարտելի ընտանիքում։ Նա հաճախել է Բրիրքրեսթի քոլեջ և ճեմարանը Սասկաչևանում, որտեղ 1999 թվականին ձևավորել է Downhere խումբն իր սենյակակից Ջեյսոն Ջերմենի հետ։
Downhere (1993-2012)[խմբագրել | խմբագրել կոդը]
Downhere խումբը մշակում էր իր հնչողությունը շրջագայելով Բրիրքրեսթի քոլեջի անունից։ Չորս տարի անց, խումբը վերահաստատվել է Նեշվիլում, որտեղ պայմանագիր է կնքել Word Records-ի հետ։ Downhere-ը որոշ մրցանակներ են հաղթել, ներառյալ Juno Awards-ը, Covenant Awards-ը և Dove Award-ը։ Նրանք 10 ալբոմ են թողարկել, ներառյալ «On the Altar of Love»-ը, մինչև արձակուրդի գնալը 2013 թվականի հունվարի 1-ին[1]։
Սոլո կարիերա (2013-այժմ)[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի սեպտեմբերին Մարտելը մասնակցել է Ռոջեր Թեյլորի Քուինի հարգանքի տուրքի (անգլ.՝ Queen tribute) պաշտոնական նախագծին՝ Queen Extravaganza-յին, տեսահոլովակով, որտեղ Մարտելը երգում է Քուինի հայտնի «Somebody to Love» երգը։ Այն հավաքել է ավելի քան մեկ միլիոն դիտում ՅուԹյուբում մի քանի օրվա ընթացքում[2][3] և 2020 թվականի մայիսի դրությամբ ունի ավելի քան 21 միլիոն դիտում։ Սրա շնորհիվ տեսահոլովակի թողարկման հաջորդ շաբաթ նա հայտնվել է Էլեն ԴեՋեներեսի շոուում։ Մարտելը դարձել է մրցույթի հաղթողներից մեկը[4][5][6], որը 2012 թվականին վեցշաբաթյա շրջագայության է հանգեցրել The Queen Extravaganza-յի հետ[7]։ The Queen Extravaganza-ն շարունակել է Մարտելի հետ շրջագայությունը մինչև 2016 թվականի վերջը։
2013 թվականի փետրվարի 1-ին Մարտելը թողարկել է «Prelude» մինի ալբոմը[8]։ Այն ձայնագրվել է Նեշվիլում և Լոս Անջելեսում պրոդյուսեր Ջոն Ֆիլդսի հետ։ Նրա առաջին ստուդիական ալբոմը՝ «Impersonator»-ը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ին[9]։2016 թվականին նա մասնակցել է «Last Christmas»-ում, որն ընդգրկվել է Just Dance 2017 տեսախաղում[10]։ 2016 թվականի նոյեմբերի 18-ին թողարկվել է «The Silent Night» մինի ալբոմը՝ սուրբծննդյան երգերի հավաքածուն[11]։
2017 թվականին Մարտելը լքել է Queen Extravaganza-ն և միացել Ultimate Queen Celebration-ին[12]։
2019 թվականին նա ձայնագրել է «Silver Bells»-ի նոր տարբերակը Էմի Գրանտի և Մայքլ Սմիթի հետ միասին, որը զբաղեցրել է Billboard Christian AC Monitor[13] և Mediabase Christian AC չարթերի առաջին հորիզոնականը։ Այն դարձել է Մարտելի կարիերայում առաջին համար մեկ երգը[14]։ Նա նվագակցել է Գրանտին և Սմիթին իրենց ամենամյա Սուրբծննդյան շրջագայությանը (անգլ.՝ Christmas Tour)։
Մարտելի վոկալն օգտագործվել է Քուինի մասին կենսագրական ֆիլմում՝ «Բոհեմական ռապսոդիա»-յում (2018)[15]։ Ֆիլմի պրոդյուեր Գրեմ Քինգը հաստատել է ֆիլմի համար Մարկ Մարտելի կողմից ձայնագրված վոկալը Rolling Stone-ի հոդվածում․
Ֆիլմում երգեցողությամբ տեսարանների մեծ մասը հենվում է կամ Քուինի մասթեր ձայնագրությունների, կամ Մարկ Մարտելի նոր ձայնագրությունների վրա՝ կանադացի քրիստոնեական ռոք երգչի, որի ձայնը գրեթե նույնական է հանգուցյալ ֆրոնտմենի ձայնին։ «Դուք բառացիորեն կարող եք փակել ձեր աչքերը, և դա Ֆրեդին է», ասում է Քինգը։ «Եվ դա շատ դժվար է անել»[16]։
FilmJournal International-ի հետ հարցազրույցի ժամանակ նա ավելի շատ մանրամասնություններ է բացահայտել ֆիլմի ստեղծման մեջ Մարտելի ներդրման մասին․
Ռամին մի քիչ երգում է ֆիլմում, և ակնհայտորեն այստեղ շատ Ֆրեդի Մերկուրի կա, և շատ Մարկ Մարտել։ Նա տեսահոլովակ է ուղարկել Բրայան Մեյի և Ռոջեր Թեյլորին, և նա հնչում է ճիշտ որպես Ֆրեդի Մերկուրին։ Մենք գիտեինք, որ մեզ անհրաժեշտ է մեկը, որին մենք կարող էինք օգտագործել այն մասերի համար, որոնք Ռամին չէր կարող կատարել, իսկ Ֆրեդին արդեն չի կատարել։ Այսպիսով, Էբբի Ռեուդ ձայնագրման ստուդիայում մենք անցկացրել ենք մոտ երկուսուկես ամիս Մարկի և Ռամիի հետ, ձայնագրելով հատվածներ, որոնք, ինչպես մենք գիտեինք, մեզ անհրաժեշտ էին։ Դժվար է գտնել մեկին, ով կարող է երգել Ֆրեդի Մերկուրիի նման, և ես վստահ չեմ, որ ֆիլմը կկայանար, եթե մենք չունենայինք Մարկին[17]։
Մարտելը ապրում է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքում, իր կնոջ՝ Քրիսթալի հետ[18]։
Նա նաև ձայնային աշխատանք է կատարել 2016 թվականի Five Nights at Freddy's World տեսախաղում որպես Ուիթերդ Ֆոքսի[19]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Downhere-ի հետ
- downhere (անկախ, 1999)[20][21]
- downhere (2001)
- So Much for Substitutes (2003)
- Wide-Eyed and Mystified (2006)
- Wide-Eyed and Simplified (2007)
- Thunder After Lightning (The Uncut Demos) (2007)
- Thank You for Coming (The Live Bootlegs) (2008)
- Ending Is Beginning (2008, ակնարկ[22])
- How Many Kings: Songs for Christmas (2009)
- Two at a Time: Sneak Peeks & B-Sides (2010)[23]
- On the Altar of Love (2011)
Սոլո
- The Prelude մինի ալբոմ (2013)
- The Silent Night մինի ալբոմ (2016)
- Impersonator (2014)
- Live at the High Watt (2016)
- A Night at the Apollo (2017)
- The First Noel մինի ալբոմ (2017)
- My Way Vol. 1 մինի ալբոմ (2018)
- Thunderbolt & Lightning (2018)
- Christmas is Here մինի ալբոմ (2018)
- The Christmas Collection (2019)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «A Letter From Us To You»
- ↑ «Canadian singer Marc Martel goes viral with Freddie Mercury imitation | National Post»։ Arts.nationalpost.com։ սեպտեմբերի 26, 2011։ Վերցված է հունվարի 24, 2014
- ↑ «Marc Martel: Freddie Mercury Impression Makes For A Very Viral Video»։ Huffingtonpost.ca։ սեպտեմբերի 23, 2011։ Վերցված է հունվարի 24, 2014
- ↑ «The Band»։ Queen Extravaganza։ Վերցված է հունվարի 24, 2014
- ↑ «Marc Martel a Winner of The Queen Extravaganza Contest (VIDEO)»։ Christianpost.com։ դեկտեմբերի 9, 2011։ Վերցված է հունվարի 24, 2014
- ↑ Mark Moring (դեկտեմբերի 8, 2011)։ «Christianity Today Entertainment Blog: Downhere's Marc Martel wins Queen Contest»։ Christianity Today։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 23, 2014-ին։ Վերցված է հունվարի 24, 2014
- ↑ «Media»։ Queen Extravaganza։ Վերցված է հունվարի 27, 2014
- ↑ «iTunes - Music - The Prelude EP by Marc Martel»։ Itunes.apple.com։ փետրվարի 1, 2013։ Վերցված է հունվարի 27, 2014
- ↑ «Hear It First! Queen Extravaganza Frontman Marc Martel Marches to His Own Drum on 'Ringo Starr'»։ yahoo.com
- ↑ «Just Dance Now Credits»։ justdancenow.com։ August 2017
- ↑ «Marc Martel Announces 'The Silent Night EP'»։ newreleasetoday.com
- ↑ «The Ultimate Queen Celebration - Our Story»։ theultimatequeencelebration.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2020-05-29
- ↑ «Billboard Chart History - Marc Martel»։ billboard.com
- ↑ «Amy Grant, Michael W. Smith, Marc Martel's 'Silver Bells' Garners No.1 Spot on Charts»։ newreleasetoday.com
- ↑ «Bryan Singer Will Be the Credited Director on 'Bohemian Rhapsody'»։ collider.com։ հունիսի 12, 2018
- ↑ «Freddie Goes to Hollywood: How 'Bohemian Rhapsody' Finally Got Made»։ RollingStone։ հուլիսի 10, 2018։ Արխիվացված է օրիգինալից May 27, 2020-ին
- ↑ «King & Queen: Producer Graham King recounts his 10-year effort to bring Freddie Mercury's story to the screen»։ FilmJournal International։ Oct 22, 2018։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 28, 2019-ին
- ↑ «Marc Martel Artist Profile | Biography And Discography»։ NewReleaseTuesday.com։ Վերցված է նոյեմբերի 29, 2013
- ↑ MeetTheVoiceActors (ապրիլի 9, 2018)։ «Five Nights at Freddy's World Characters Voice Actors»։ Վերցված է մարտի 3, 2020 – via YouTube
- ↑ «Down to earth with downhere»։ Jesus Freak Hideout։ Վերցված է նոյեմբերի 2, 2008
- ↑ Monger James Christopher։ «(Biography) Downhere > Biography»։ Allmusic։ Վերցված է նոյեմբերի 2, 2008
- ↑ Breimeier Russ (սեպտեմբերի 22, 2008)։ «(Review) Ending Is Beginning»։ Christianity Today։ Վերցված է հոկտեմբերի 11, 2008
- ↑ «Downhere Discography»։ Jesus Freak Hideout։ Վերցված է մայիսի 15, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|