Մարկանտոնիո Ռայմոնդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարկանտոնիո Ռայմոնդի
իտալ.՝ Marcantonio Raimondi
125 le vite, marcantonio bolognese.jpg
Ծնվել է1480[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրՄոլինելլա, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա
Մահացել է1534[1][2][5][6][7]
Մահվան վայրԲոլոնյա, Պապական մարզ
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա[8]
ԵրկերQ18579333?
Մասնագիտությունփորագրիչ և նկարիչ
Marcantonio Raimondi Վիքիպահեստում

Մարկանտոնիո Ռայմոնդի, (իտալ.՝ Marcantonio Raimondi, 1480[1][2][3][4][5][6][7], Մոլինելլա, Բոլոնյա գավառ, Էմիլիա Ռոմանիա - 1534[1][2][5][6][7], Բոլոնյա, Պապական մարզ), իտալացի փորագրիչ, առավել հայտնի է որպես Վերածննդի դարաշրջանի գործիչ, ավելի քան 300 փորագրությունների և անտիկ հուշարձանների հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստույգ հայտնի չէ, թե երբ է ծնվել Մարկանտոնիո Ռայմոնդին: Նա ծնվել է 1470 -ից մինչև 1482 թվականն ընկած ժամանակահատվածում: Նրա ծննդավայրը Արջինին է, որը կից է Բոլոնյային: Գեղանկարչության նրա ուսուցիչը եղել է ոսկերիչ և նկարիչ Ֆրանչեսկո Ֆրանչան: 1506 - 1508 թվականներին ապրել և ստեղծագործել է Վենետիկում, կրկնօրինակել Դյուրերի թղթերը, որի շնորհիվ ձեռք է բերել կրկնօրինակելու հմտություններ (կեղծել նույնիսկ հեղինակի միացագրերն այնպես, որ երբեմն նույնիսկ կրկնօրինակ նկարը դժվար էր տարբերել բնօրինակ նկարից): Ջորջո Վազարիի խոսքերով, երբ Դյուրերը իմացել է այդ մասին, նա իր դժգոհությունն է հայտնել համայնքի ղեկավար մարմնին՝ Բոլոնյայի փորագրիչին արգելելով իր սեփական նկարների տակ ստորագրել որպես Ալբրեխտ: Դրանից որոշ ժամանակ անց Ռայմոնդին մեկնել է Ֆլորենցիա: Այդ տարիներին ստեղծել է Ջորջոնեյի և Միքելանջելոյի նկարների կրկնօրինակները, ինչպես նաև «Կաշինի ճակատամարտը» որմնանկարը (պետք է զարդարեր Պալացցո Վեկկիոյի պատը): 1510 - 1511 թվականներին տեղափոխվել է Հռոմ, որտեղ ծանոթացել է Ռաֆայելի հետ: Այդ պահից մինչև Ռաֆայելի մահը՝ 1520 թվականը, Ռայմոնդին կատաել է նրա աշխատանքների գծանկարչական կրկնօրինակները:

Հետագայում շարունակել է իրականացնել Ռաֆայելի արվեստանոցի նկարիչների՝ մասնավորապես Ջուլիո Ռոմանոյի նկարների կրկնօրինակները, ինչը նրան հռչակ է բերել։ Մարկանտոնիոյի ձերբակալման պատճառ է դարձել սկանդալային բովանդակությամբ 16 քանդակներ։ Սակայն կարդինալ Իպոլիտո Մեդիչիի և ճարտարապետ Բաչչո Բանդինելլիի խնդրանքով նրան ներում է շնորհվել:

1527 թվականին Կառլ V-ի կողմից Հռոմի գրավման ժամանակ նա վարձկանների կողմից գերեվարվել է։ Ազատվել է փրկագին վճարելուց հետո, որի արդյունքում էլ սնանկացել է և ենթադրաբար վերադարձել Բոլոնյա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]