Մարի Մարվինգտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարի Մարվինգտ
ֆր.՝ Marie Marvingt
Marie Marvingt in Deperdussin aeroplane 1912.jpg
Ծնվել էփետրվարի 20, 1875(1875-02-20)[1][2][3]
ԾննդավայրՕրիյակ
Մահացել էդեկտեմբերի 14, 1963(1963-12-14)[1][3] (88 տարեկանում)
Մահվան վայրLaxou
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունspeed skater, բուժքույր, լրագրող, սուսերամարտիկ, օդաչու, էսպերանտիստ, balloonist, գրող, լեռնագնաց և հեծանվորդ
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Women in Aviation, International Մարտական խաչ 1914-1918 Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Ակադեմիական արմավենիների ֆրանսիական շքանշան Médaille de l'Aéronautique? Knight of the ordre de la Santé publique? և Q59650591?
Marie Marvingt Վիքիպահեստում

Մարի Մարվինգտ (ֆր.՝ Marie Marvingt, փետրվարի 20, 1875(1875-02-20)[1][2][3], Օրիյակ - դեկտեմբերի 14, 1963(1963-12-14)[1][3], Laxou), ֆրանսիացի կին օդաչու[4], լրագրող, մարզուհի, բժշկուհի, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից։

Մարին անունը դասվում է Ֆրանսիայի ավիացիայի առաջավոր օդաչունեի և 20-րդ դարի լավագույն ալպինիստների շարքին՝ համարվում է առաջին կինը, որը բարձրացել է Արևմտյան Ալպերի ամենաբարձր գագաթը, կնքվել է «Վտանգների հարսնացու» մականվամբ[5][6], տիրապետել է 7 լեզվի[7]։


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Մարվինգտը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ խրամատում

Մարին ծնվել է 1875 թվականի փետրվարի 20-ին, Ֆրանսիայի Օրիյակ քաղաքում։ 1880 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մեց, իսկ 1889 թվականին՝ Նանսի քաղաքները։ Զբաղվել է թենիսով, բռնցքամարտով, ֆուտբոլով, հոկեյով, գոլֆով, կանոեով, թեթև ատլետիկայով, լեռնագնացությամբ, օդագնացությամբ։ 1901 թվականին կատարել է օդապարիկով առաջին թռիչքը, 1909 թվականին միայնակ անցել է Լա Մանշի նեղուցով։ 1907 թվականին հաղթող է ճանաչվել հրաձգության միջազգային մրցաշարում, եղել է նաև կանանց բոբսլեյի աշխարհի չեմպիոն, կատարել է հեծանվավազք Նանսիից՝ Նեապոլ։ 1910 թվականին Ֆրանսիայի մարզական ակադեմիայի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով։

1910 թվականից զբաղվել է օդաչուական գործունեությամբ, համարվում է Ֆրանսիայի երկրերդ կին օդաչուն՝ Ռայմոնդա դե Լարոշից հետո, 1910 թվականին թռիչքների հեռավորությամբ և տևողությամբ սահմանել է ռեկորդ։ Կատարել է մոտ 900 անխափան թռիչք։

Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին տղամարդու անունով ծառայության է անցել 42-րդ հետևակային գնդում, սակայն նրա կին լինելը բացահայտվելուց հետո հեռացվել է գնդից։ 1915 թվականին կատարել է ռմբակոծիչով թռիչք և դարձել այդ ոլորտում թռիչք կատարած առաջին կին-օդաչուն։ Պարգևատրվել է Ֆրանսիայի «Մարտական խաչ» շքանշանով։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, Մարին Հյուսիսային Աֆրիկայում աշխատել է որպես լրագրող և բժիշկ: Համարվում է 1929 թվականին տեղի ունեցած ավիացիոն բժշկության միջազգայի կոնգրեսի կազմակերպիչը և «Բժշկական ավիացիա» ընկերության հիմնադիրնրից մեկը։ Գրել է սցենարներ բժշկական ավիացիայի պատմության մասին և նկարահանել բժշկական ավիացիայի պատմության վերաբերյալ երկու վավերագրական ֆիլմ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մարին եղել է բուժքույր, վերականգնողական կենտրոնում օգնել է վիրավոր օդաչուներին:

Մինչև իր կյանքի վերջին օրերը գտնվել է լավ կարգավիճակում։ 80 տարեկանում ռեակտիվ ինքնաթիռով հնարավորություն ընձեռեց հաղթահարելու «ձայնային արգելքը», ձեռք է բերել ուղղաթիռ վարելու վկայական, 86 տարեկանում կատարել է հեծանվավազք՝ Նանսիից-Փարիզ։

Մահացել է Նանսի քաղաքում՝ 1963 թվականի դեկտեմբերի 14-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonoreministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. «Марвингт Мари — Биография»։ pomnipro.ru։ Վերցված է 2019-06-24 
  5. «24. Мари Марвингт — невеста опасности | World of Warplanes»։ worldofwarplanes.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-24 
  6. «24. Мари Марвингт — невеста опасности | World of Warplanes»։ worldofwarplanes.ru (ռուսերեն)։ Վերցված է 2019-06-24 
  7. «Немного солнца в холодной воде»։ www.molodost.in.ua։ Վերցված է 2019-06-24 

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marcel Cordier et Rosalie Maggio, Marie Marvingt, la femme d’un siècle, Pierron, Sarreguemines, 1991, 261 p.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]