Ռայմոնդա դե Լարոշ
| Ռայմոնդա դե Լարոշ | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 22, 1882[1] |
| Ծննդավայր | Փարիզի 4-րդ շրջան, Ֆրանսիա |
| Մահացել է | հուլիսի 18, 1919[1] (36 տարեկան) |
| Մահվան վայր | Լը Կրոտուա, Ֆրանսիա |
| Գերեզման | Պեր Լաշեզ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | օդաչու |
| Ամուսին | Jacques Vial? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Ռայմոնդա դե Լարոշ (ֆրանսերեն՝ Raymonde de Laroche, իսկական անունը Էլիզա Լեոնտինա Դերոշ ֆրանսերեն՝ Élisa Léontine Deroche, օգոստոսի 22, 1882[1], Փարիզի 4-րդ շրջան, Ֆրանսիա - հուլիսի 18, 1919[1], Լը Կրոտուա, Ֆրանսիա), ֆրանսիացի կին օդաչու, Ռայմոնդա դե Լարոշն ու Թերեզա Պելտերը համարվում են առաջին կանայք, որոնք օդից ծանր թռչող ապարատով օդ են բարձրացել։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզա Լեոնտինա Դերոշը ծնվել է Փարիզում՝ ջրմուղագործ-փականագործի ընտանիքում։ Դառնալով դերասանուհի՝ նա իր անունը փոխում է «Բարոնուհի» Ռայմոնդա դե Լարոշ «ազնվական» բեմական կեղծանվան[2]։
Մի քանի անգամ օդապարիկով թռչելուց հետո նա Շալոն ան Շամպայն քաղաքում ծանոթանում է օդածու Շառլ Վուազենի հետ և 1909 թվականի հոկտեմբերի 22-ին նա Շառլի օդանավով ինքնուրույն օդ է բարձրանում։ Կա վարկած, որ Շառլը թույլատրել է Ռայմոնդային օդանավը վարել միայն գետնին, սակայն Ռայմոնդան չի ենթարկվել նրան և մի քանի հարյուր մետր օդ է բարձրացել[3]։
1910 թվականի մարտի 8-ին՝ Հելիոպոլիսում տեղի ունեցած մրցումների շրջանակներում (փետրվարի 6-10, 1910 թվական), Ֆրանսիայի Աերոակումբը Ռայմոնդա դե Լարոշին հանձնել է № 36 օդաչուի վկայական և պաշտոնապես ստանձնել Ֆրանսիայի առաջին կին օդաչուի տիտղոսը։
Մի քանի շաբաթ անց նա բախվել է թռիչքի ժամանակ իր առաջին միջադեպին․ 1910 թվականի հուլիսի 8-ին նրա օդանավաը բախվել է ծառին և կատարել կոշտ վայրէջք։ Միջադեպի արդյունքում նա ուղեղի ցնցում և անրակի կոտրվածք է ստացել։
Երկու տարի բուժվելուց հետո՝ 1912 թվականի սեպտեմբերի 26-ին նա նորից է վթարի ենթարկվել՝ այս անգամ ավտոմեքենայով։ Վթարի հետևանքով մահացել է Շառլ Վուազենը։
1910 և 1913-1914 թվականներին Ռայմոնդան «թռչող կրկեսի» հետ շրջագայել է Եվրոպա, ելույթներ ունեցել Կահիրեում և Սանկտ-Պետերբուրգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ կանանց պաշտոնապես արգելված էր թռիչքները, նա որպես վարորդ ծառայության է անցել ֆրանսիական բանակում։
1919 թվականին դը Լարոշը սահմանել է թռիչքի բարձրության և հեռավորության երկու կանացի համաշխարհային ռեկորդ։ 1919 թվականի հուլիսի 18-ին դը Լարոշն ու երկտեղանի օդանավի օդաչուն մահացել են ավիավթարից՝ Կրոտաուի օդանավակայանում (Le Crotoy), երբ փորձել է քննություն հանձնել պրոֆեսիոնալ թռիչքների թույլտվություն ստանալու համար։ Թերթերի առաջին լուրերը հաստատել են, որ դը Լարոշն անձամբ է ղեկավարել օդանավը, հետագայում հստակեցվել է, որ նա թռչել է որպես ուղևոր։ Հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[4]։
Նրա հուշարձանը կանգնցվել է Փարիզի Լե Բուրժե միջազգային օդանավակայանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ «Раймонда де Ларош: из актрис в пилоты». diletant.media (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Gazeta.ua (2018 թ․ հոկտեմբերի 17). «"Не послушалась и пролетела несколько сотен метров" - женщина впервые управляла самолетом». Gazeta.ua (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Всемирная история в сплетнях». maxima-library.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Before Amelia: Women Pilots in the Early Days of Aviation by Eileen F. Lebow, Brassey’s, Inc., 2002, ISBN 978-1-57488-482-1
- Elisa Deroche alias Raymonde de Laroche. La presenza femminile negli anni pionieristici dell'aviazione by Enrico Grassani, Editoriale Delfino, Milano 2015 (I) ISBN 978-88-97323-46-4
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Краткая биография на www.earlyaviators.com
- Raymonde de Laroche
- Raymonde de Laroche: postcards and photos
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայմոնդա դե Լարոշ» հոդվածին։ |
| ||||||