Մարինա Վայսբանդ
Մարինա Վայսբանդ գերմ.՝ Marina Weisband | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրոն | Jewish religion?[3] |
Կրթություն | Մյունստերի համալսարան (դեկտեմբեր 2013)[4] և Carl-Fuhlrott-Gymnasium? (2006)[4] |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, հոգեբան, ոչ գեղարվեստական գրող, բլոգեր և սյունակագիր |
Կուսակցություն | Միություն 90/Կանաչներ[5] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | D64 - Zentrum für digitalen Fortschritt e. V.? |
Կայք | marinaweisband.de |
![]() |
Մարինա Վայսբանդ (գերմ.՝ Marina Weisband; հոկտեմբերի 4, 1987[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), գերմանա-հրեական քաղաքական գործիչ։ 2011 թվականի մարտից մինչև 2012 թվականի ապրիլը եղել է Գերմանիայի ցանցահենական կուսակցության քաղաքական տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծացել է Կիևում՝ Իգոր Վայսբանդի և Օկսան Վայսբանդի ընտանիքում։ Մարիայի պապիկը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ Վուպերտալ՝ հրեա ներգաղթյալների ընդունելության ծրագրով։ Դպրոցն ավարտելուց հետո 2006 թվականին Մյունստերի համալսարանում սովորել է հոգեբանություն։
2009 թվականին միացել է գերմանական Ցանցահենական կուսակցությանը։ Աղջկան իր նոր մտքերի շնորհիվ նկատել են ոչ միայն Մյունստերում, այլ նաև Բեռլինում։ 2011 թվականի մայիսին ցանցահենների համագերմանական համագումարին ընտրվել է յոթ համանանախագահներից մեկը՝ համագումարի պատգամավորներից հավաքելով 67% ձայն։ Նրա վարման ժամանակ առաջ են եկել քաղաքական խնդիրներ։ Այդ պատճառով նա չի կարողացել մեկնել Բեռլին՝ չնայած որ աշխատանքի մեծ մասը կատարվում էր համացանցի միջոցով։ Կուսակցության ղեկավարները ապրում են տարբեր շրջաններում, իսկ գլխավոր գրասենյակը գտնվում է մայրաքաղաքում։ 2011 թվականի սեպտեմբերի 18-ի Բեռլինում տարածաշրջանային ընտրությունների ժամանակ Ցանցահենական կուսակցության առաջին տեղ գրավելու շնորհիվ հասարակության մեծ մաս սկսել է ճանաչել Մարինային։
2012 թվականի ապրիլին Ցանցահեններ կուսակցության այլ բարձրաստիճան գործիչների աջակցությամբ նա իր կուսակցության անդամներին կոչ է արել սեփական շարքերում պայքարել հակասեմականության և աջ ծայրահեղականության դեմ։ Դրանից կարճ ժամանակ անց Մարինան հայտարարել է, որ չի ձգտելոււ հաջորդ ամիս վերընտրվելուն՝ պատճառաբանելով կրթության վրա ուշադրությունը կենտրոնացնելու անհրաժեշտությունը։ Նա չի բացառել համալսարանն ավարտելուց հետո քաղաքականություն վերադառնալը[6][7]։
Մարինան կուսակցության ամենահայտնի նախագահն է, նրա բնական ոճը գրավում է հատկապես երիտասարդ ընտրողներին։ Նրա հոբին նկարչությունը, գեղանկարչությունը, տանգոն և դերային խաղերն են[7]։ 2013 թվականի հունվարին ճանաչվել է ամենագրավիչ կին քաղաքական գործիչ[8]։
Ամուսնացել է Մարկուս Ռոզենֆելդի հետ (2013 թվականից)[9]։ 2016 թվականին Aula նախագծի համար լքել է Ցանցահենական կուսակցությունը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #1019110171 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Wittich E. »Zu Israel stehe ich neutral« (գերմ.) // Jüdische Allgemeine / Hrsg.: Zentralrat der Juden in Deutschland — 2011. — ISSN 1618-9698; 1618-9701
- ↑ 4,0 4,1 https://de-de.facebook.com/marinaweisband
- ↑ https://www.zeit.de/politik/deutschland/2018-10/mitgliederwachstum-die-gruenen-rekord
- ↑ «Unsere Ideen versinken in Müll und Dreck» («Our ideas are drowning in garbage and filth»), Der Spiegel online, 20 April 2012, retrieved 22 April 2012. (գերմ.)
- ↑ 7,0 7,1 Marina Weisband, Student and Politician, Deutsche Welle, 24 April 2012, retrieved 30 April 2012.
- ↑ «Экс-киевлянка стала самым сексуальным политиком Германии». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Die schöne Piratin hat heimlich geheiratet» (գերմաներեն). www.t-online.de. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Frust über Entwicklung: Marina Weisband trat heimlich bei den Piraten aus». Spiegel Online. 2016 թ․ սեպտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эй вы там, наверху! // Партнер : журнал. — 2011. — № 11 (170).
- Kleinhubbert, Guido. Die Geheimnislose(գերմ.) // UniSPIEGEL : журнал. — 2011. — № 6. — С. 8—11.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինա Վայսբանդ Թվիթթերում
- Մարինա Վայսբանդ (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Benutzer:Marina». Piratenwiki (գերմաներեն). Piratenpartei Deutschland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- Штамов, Юрий. (2012 թ․ հունվարի 29). «Пиратка, красавица, еврейка». Блог. Радио Эхо Москвы. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- Вайц, Виктор. (2011 թ․ հոկտեմբերի 14). «"Пират" Марина Вайсбанд: Заниматься политикой я никогда не мечтала». Темы дня / Политика и общество / Германия. Deutsche Welle. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- Векслер, Юрий. — Интервью с Мариной Вайсбанд (2012 թ․ փետրվարի 16). «Чем объяснить успех "пиратской" партии в Германии». Радиопрограммы / Время и мир. Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 1-ին.
- Schlieben, Michael. — Интервью с Мариной Вайсбанд (2012 թ․ մայիսի 4). «Marina Weisband: "Das war sexistische Kackscheiße, mein Lieber"». Politik: Ressort Deutschland (գերմաներեն). ZEIT ONLINE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
- amz. (2012 թ․ հունվարի 25). «Marina Weisband: Ober-Piratin zieht sich aus Parteispitze zurück». Politik: Deutschland (գերմաներեն). SPIEGEL ONLINE. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 30-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Վայսբանդ» հոդվածին։ |
|