Մարինա Գոլուբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարինա Գոլուբ
Marina Golub-22-4! by Alexey Nikishin 1.jpg
Ծնվել է դեկտեմբերի 8, 1957(1957-12-08)[1][2]
Ծննդավայր Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է հոկտեմբերի 9, 2012(2012-10-09) (54 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստան
Կրթություն ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն դերասանուհի, կինոդերասանուհի և հաղորդավար
Ակտիվ շրջան 1979-2012
Պարգևներ և մրցանակներ Բարեկամության շքանշան և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ
IMDb ID 0326704
marina-golub.ru

Մարինա Գրիգորևնա Գոլուբ (ռուս.՝ Марина Григорьевна Голуб, 8 դեկտեմբերի, 1957, Մոսկվա, ԽՍՀՄ – 9 հոկտեմբերի[3], 2012, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (1995)[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Գոլուբը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 8-ին Մոսկվայում։ Նրա խորթ հայրը[5] եղել է հետախուզական գլխավոր վարչության գնդապետ Գրիգորի Եֆիմովիչ Գոլուբը (1923-2014), ով նախկինում եղել է ռազմական հետախույզ, ծառայել որպես Ֆինլանդիայի հյուպատոս[6], եղել կահույքի խանութի տնօրեն, աշխատել Մոսկվայի մշակույթի վարչությունում, ապա ԽՄԿԿ Մոսկվայի շրջկոմում։ Դերասանուհու մայրը՝ Լյուդմիլա Գոլուբը, խաղացել է Մոսկվայի Ն. Գոգոլի անվան թատրոնում, ապա որպես դերասանուհի աշխատել Մոսհամերգում։ Մարինա Գոլուբի պապը՝ Եֆիմ Սամոյլովիչ Գոլուբը, եղել է Ուկրաինական ԽՍՀ ֆինանսների ժողկոմ (բռնաճնշումների է ենթարկվել 1937 թվականին

Մարինա Գոլուբն ավարտել է Մոսկվայի № 33 միջնակարգ դպրոցը (1965-1975)։ 1979 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիան (Վիկտոր Մոնյուկովի կուրս)։

1979-1981 թվականներին Մարինա Գոլուբն աշխատել է Մոսհամերգում, իսկ 1981 թվականից մինչև 1987 թվականը՝ Արկադի Ռայկինի մանրաերկի թատրոնում։ 1987 թվականին նա տեղափոխվել է Մոսկվայի «Շալոմ» թատրոնի թատերախումբ, իսկ 2002 թվականին սկսել է աշխատել Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնում։

Մարինա Գոլուբը վարել է «Առավոտյան փոստ» (ռուս.՝ «Утренняя почта»), «Բարի լույս» (ռուս.՝ «Доброе утро!»), «Эх, Семёновна!», «Աղջիկներ» (ռուս.՝ «Девчата») հեռուստահաղորդումները Россия-1 ալիքով, «Նատուրալիստի ճանապարհորդությունները (ռուս.՝ «Путешествия натуралиста») «Культура» ալիքով։

2011 թվականի հունիսին Մարիա Գոլուբն ընդգրկվել է Մոսկվա քաղաքի կառավարությանը կից տրանսպորտային կոմպլեքսի աշխատելու ու զարգացման խնդիրներով հասարակական-խորհրդատվական խորհրդի կազմում[7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին ամուսին՝ ձեռնարկատեր Եվգեն Տրոյնին[8],
    • Դուստր՝ Անաստասիա, աշխատում է «WonderLoft» պրոդյուսերական կենտրոնում[9], 2013 թվականի փետրվարի 11-ին դարձել է «Девчата» թոք-շոուի հաղորդավարներից մեկը[10], 2015 թվականի մարտից մինչև հուլիս եղել է «Гоголь-центр»-ի տնօրենը[11],
  • Երկրորդ ամուսին՝ դերասան Վադիմ Դոլգաչյով, աշխատում է Մոսկվայի «Сопричастность» թատրոնում[12][13],
  • Երրորդ ամուսին՝ Անատոլի Բելի (Վայսման), Մոսկվայի Ստանիսլավսկու անվան թատրոնի և Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի դերասան. ամուսնալուծվել են տասնմեկ տարվա համատեղ կյանքից հետո[14]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Գոլուբի շիրիմը Տրոեկուրովյան գերեզմանատանը

Մարինա Գոլուբը մահացել է Մոսկվայում 2012 թվականի հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ավտովթարի հետևանքով, որ տեղի է ունեցել Լոբաչևկու փողոցի և Վերնանդսկու պողոտայի հատման վայրում[15][16]։

Դերասանուհու հուղարկավորման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերի 13-ին , ապա Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի ծիսակարգերի սրահում նրա մարմինը դիակիզվել է։ Աճյունը թաղվել է 2012 թվականի հոկտեմբերի 18-ին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը[17]։

2013 թվականի օգոստոսի 5-ին Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանը ընդհանուր ռեժիմի կալանավայրում վեց տարվա ու վեց ամսվա ազատազրկման է դատապարտել Ալեքսեյ Ռուսակովին՝ նրան մեղավոր ճանաչելով այն ավտովթարի համար, որի հետևանքով զոհվել են Մարինա Գոլուբն ու մեքենայի վարորդը։ Դատարանը բավարարել է վարորդի հարազատների պահանջը և որոշել, որ Ռուսակովը նրանց կվճարի հինգ հարյուր հազար ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Դատարանը նաև Ալեքսեյ Ռուսակովին զրկել է վարորդական իրավունքից երեք տարով[18]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (28 դեկտեմբերի, 1995) – արվեստի բնագավառում ունեցած ներդրման համար[4]
  • Բարեկամության շքանշան (24 ապրիլի, 2008) – հայրենական մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, բազմամյա բեղմնավոր գործունեության համար[19]
  • «Звезда Театрала» մրցանակի դափնեկիր «Աստղի շող» (ռուս.՝ «Звёздный луч») անվանակարգում (2010)

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Ա. Չեխովի անվան գեղարվեստական թատրոն
  • «Ահաբեկչություն»
  • «Զրոներ»
  • «Պիեմոնտի գազանը»
  • 2004 – «Изображая жертву», Պրեսնյակով եղբարներ, ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով – Մայր
  • 2004 – «Տարտյուֆ», Մոլիեր, ռեժիսոր՝ Նինա Չուսովա – Դորինա, Մարիանայի աղախինը
  • 2005 – «Համլետ», Շեքսպիր, ռեժիսոր՝ Յուրի Բուտուսով – Գերտրուդա
  • 2009 – «Երեք գրոշանոց օպերա», Բերտոլդ Բրեխտ, Կուրտ Վայլ, ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրեննիկով – Սելիա Պիչեմ
  • 2010 – «Վասա Ժելեզնովա», Մաքսիմ Գորկի, ռեժիսոր՝ Լև Էրենբուրգ – Վասա

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1980 ֆ Պյոտրի պատանեկությունը Юность Петра Վերկա
1980 ֆ Խեղճ հուսարի մասին մի բարի խոսք ասեք О бедном гусаре замолвите слово էպիզոդ
1980 ֆ Փառավոր գործերի սկզբում В начале славных дел Վերկա
1981 ֆ Փաթորկից ծնվածները Рождённые бурей Ստեֆանիա
1982 ֆ Քաղաքացի Լյոշկա Гражданин Лёшка Լարիսայի հարևանուհին
1987 ֆ Ուրվականներով տունը Дом с привидениями Կիրա Վիկտորովնա
1987 ֆ Խաղաղություն քո տանը Мир дому твоему տիտրերում նշված չէ
1989 ֆ Խաղաղություն ձեզ, Շալոմ Мир вам, Шолом!
1989 ֆ Биндюжник и Король էպիզոդ
1990 ֆ Անհայտ էջեր հետախույզի կյանքից Неизвестные страницы из жизни разведчика Թերեզա
1990 ֆ Մարիամ Մագդաղենացի Мария Магдалина
1994 ֆ Լյուբե տարածք Зона Любэ կալանավոր
1995 ֆ Շիրլի-միրլի Ширли-мырли ֆիլհարմունիայի տնօրեն
1996 ֆ Ռուսական հետախուզության թագավորները Короли российского сыска Մադամ Սվիստունովա
1999 ֆ Ընտանեկան գաղտնիքներ Семейные тайны
1999 ֆ Երկրպագուն Поклонник Վալենտինա, փոստատար
2000 ֆ Հարսանիք Свадьба խանութի տնօրեն
2000 ֆ Իրական դեպքեր Истинные происшествия
2000 ս Մարեսեյկա 12 Маросейка, 12 Կլավա
2001 ս Ռոստով-պապա Ростов-папа Վալյա
2001 ֆ Հինգերորդ անկյուն Пятый угол Տատյանա
2001 ֆ Клетка Գալինա
2001 ս Ռուսական վոդևիլ Русский водевиль Կլուչկինա, տատիկ
2001 ֆ На углу у Патриарших-2 Լյուսեննա Ալբերտովնա
2002 ֆ FM и ребята Մարինա Ալեքսանդրովա
2002 ս Ռուս ամազոնուհիներ Русские амазонки
2002 ս Դրոնգո Дронго Նինա Իվանովնա
2002 ֆ Մարդասպանի օրագիրը Дневник убийцы Լազուրսկայա
2002 ֆ Շարժման մեջ В движении արխիվի աշխատող
2003 ֆ 41-ի հունիսին В июне 41-го Խավա
2003 ֆ Спас под берёзами Լյուդմիլա
2003 ս Անկողնային տեսարաններ Постельные сцены
2003 ս Пан или пропал լեհ հանդիսատես թատրոնում
2003 ս Ես փախուստ էի կանխամտածում Замыслил я побег Կատյայի մայրը
2004 ֆ Վարորդ Վերայի համար Водитель для Веры Զինաիդա
2004 ֆ Նեղ կամուրջ Узкий мост Լերա
2004 ֆ Հոսանքին դեմ Против течения Նաստյա
2004 ս Դաշա Վասիլևա: Մասնավոր խուզարկությանսիրահարը Даша Васильева. Любительница частного сыска—3 Լյուսյա
2004 ս Усадьба Ելենայի մայրը
2005 ֆ Крупногабаритные Լյուսյա
2005 ս Ադամանդներ Ջուլիետի համար Бриллианты для Джульетты
2005 ֆ Աղքատ ազգականներ Бедные родственники Բելլա
2005 ս Ոսկե տղաներ Золотые парни Նեդդա Պետրովնա
2006 ս Մոսկովյան պատմություն Московская история Մանյա
2006 ֆ Իրադրություն 202 Ситуация 202 տնօրեն
2006 ս Տաքսի հրեշտակի համար Такси для ангела Ագլայա Կանուննիկովա
2006 ֆ Պապարացա Папараца Մալինինի կինը
2006 ս Հանճարի որս Охота на гения բժիշկ Շևցովա
2006 ֆ Կապիտանի երեխաներ Капитанские дети Արտյոմի մայրը
2006 ֆ Изображая жертву Վալյայի մայրը
2006 ֆ Անդերսեն: Կյանք առանց սիրո Андерсен. Жизнь без любви բորդելի տիրուհի
2007 ս Պահապան հրեշտակ Ангел-хранитель Էվելինա Լվովնա
2007 ս Վստահության ծառայություն Служба доверия Կլավդիա Տյուրինա
2007 ֆ Բացե՛ք, Ձմեռ պապն է Откройте, Дед Мороз! Մարինա Օգուրցովա
2007 ֆ Կուկա Кука Կլավա
2007 ս Իվան Պոդուշկին: Հետախուզության ջենտլմենը-2 Иван Подушкин. Джентльмен сыска-2 Լարիսա
2007 ֆ Արի խաղանք Давай поиграем Ալբինա Վիկտորովնա
2007 ֆ Դու վերևից, ես ներքևից Ты сверху, я снизу Լյուդմիլա Ալեքսանդրովնա
2008 ս Սիրո բեռ Иго любви
2008 ֆ Հարսանիք Свадьба Յարոսլավա Գեորգիևնա
2008 ս Իմ սիրելի կախարդը Моя любимая ведьма Իվան Ստոլետովի մայրը
2008 ս Մի փորձեք հասկանալ կնոջը Не пытайтесь понять женщину Սվետա
20082009|2009 ս Ամուսնական մատանի Обручальное кольцо Կլարա
2009 ֆ Սառույց սուրճի մրուրի մեջ Лёд в кофейной гуще Մայա Պավլովնա
2009 ս Դատ Суд Իրինա Սերգեևնա Մոխովա
2010 ֆ Երջանիկ ավարտ Счастливый конец Բելլա Իզոլդովնա
2010 ֆ Մարդը Կապուցինոկ բուլվարից Человек с бульвара Капуцинок Լարա
2010 ս Եթե երկինքը լռում է Если небо молчит Լիսնյանսկայա
2010 ֆ Зайцев, жги! История шоумена Նադեժդա Լեոնիդովնա
2010 ֆ Շող շրջադարձում Луч на повороте Զինա
2010 ֆ Սատանայի ծաղիկ Цветок дьявола
2011 ս Բացեք, ես եմ Откройте, это я Գարիկի մայրը
2011 ֆ Հինգ հարսնացու Пять невест մայոր Գալինա Նիկիշինա
2012 ֆ Մայրեր Мамы Նատաշա
2012 ֆ Ատոմային Իվան Атомный Иван հարևանուհի
2012 ս Պետրովիչ Петрович Մարգարիտա Ֆլյագինա
2012 ֆ Թևեր Крылья Ագաթա
2012 ֆ Անառակ Шлюха
2013 ֆ Ընկերների ընկերներ Друзья друзей Լյուբա[20]
2014 ֆ Мама дарагая! Լյուսյա

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 – Աղվեսն ու որսաշունը (անգլ.՝ The Fox and the Hound) – բու Մեծ մայրիկ («Пифагор» ստուդիայի կրկնօրինակում, 2005 թ.)
  • 2006 – Տուլս Լյուպերի ճամպրուկները։ Ռուսական տարբերակ (ռուս.՝ Чемоданы Тульса Люпера. Русская версия) – Սոֆի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  3. Голуб Марина Григорьевна (1957—2012) // Могилы знаменитостей. Некрополи Москвы. Троекуровское кладбище
  4. 4,0 4,1 Почётное звание присвоено указом президента России № 1325 от 28 декабря 1995 года
  5. Григорий Голуб убит горем после трагической смерти дочери
  6. В. О. Тененбаум-Мушинский «Стучала в сердце эта повесть..».
  7. При Правительстве Москвы создан Общественно-консультативный совет по проблемам функционирования и развития транспортного комплекса города Москвы Новость на сайте Правительства Москвы от 3 июня 2011 года
  8. Сердечные тайны Марины Голуб
  9. Марина Голуб
  10. Телеканал «РОССИЯ» // Девчата
  11. Анастасия Голуб стала новым директором московского театра «Гоголь-центр» // ТАСС, 2 марта 2015 года
  12. Своего второго мужа Марина Голуб встретила в Волгограде, «Комсомольская правда», 10.10.2012.
  13. Марина Голуб: Мой брак разрушила молодая стерва!, «Жизнь», 08.09.2010.
  14. Досье: Марина Голуб
  15. Актриса Марина Голуб погибла в дорожной аварии Деловая газета «Взгляд» // vz.ru (10 октября 2012 года)
  16. Актриса Марина Голуб разбилась насмерть в ДТП. Интернет-проект «KM.RU» // km.ru (10 октября 2012 года)
  17. Москва прощается с актрисой Мариной Голуб. «Российская газета» // rg.ru (13 октября 2012 года)
  18. Водитель, по вине которого в ДТП погибла Голуб, осуждён на 6,5 лет. Информационное агентство «РАПСИ-ньюс» // rapsinews.ru (5 августа 2013 года)
  19. Указ Президента РФ от 24.04.2008 № 574 «О награждении государственными наградами Российской Федерации»
  20. ԿինոՊոիսկ - Все фильмы планеты

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]