«Ուրվականներով տունը» (ռուս.՝ «Дом с привидениями»), խորհրդային դպրոցական դրամա սարսափ ֆիլմի տարրերով, որը նկարահանել է ռեժիսոր Եֆիմ Գալպերինը 1987 թվականին[2][3]։
Տասնչորսամյա Մարիկի համար օրը սկսվում է շատ վատ։ Նրանից գողացել են սիրելի շանը և փրկագին պահանջել։ Միևնույն ժամանակ, նոր աշակերտուհի 8-ամյա Օլյա Նիկոլաևան որոշել է փորձություն կազմակերպել․ նա պետք է մեկ ժամ մնա «ուրվականներով տանը»։ Արժանապատվության զարգացած զգացումով մարդը հաճախ շատ հարմար մարդ չէ։ Իսկ երեխան, որն իրեն գնահատում է որպես անհատականություն, բոլորովին անհարմար է։ Նոր աշակերտը դուր չեկավ ոչ մեկի՝ ոչ ուսուցիչներին, ոչ էլ առավել ևս վաղուց մանր խմբավորումների բաժանված դասարանին։ Հասկանալով, որ նորեկն այնպիսին չէ, ինչպիսին իրենք են, տեղական «թագուհին» ամեն կերպ նվաստացնում է նրան և առաջարկում է անցնել փորձություն՝ այցելել ուրվականներով տուն, որից հետո Օլյային կընդունեն իրենց ընկերախումբ։ Բայց ամեն ինչ ավելի բարդ է ինչպես ութամյա Օլյայի, այնպես էլ խանդավառ դեռահաս Մարիկի համար։ Մանկական խաղերն ավարտվում են