Մարիա Ֆերնանդա Էսպինոսա
Մարիա Ֆերնանդա Էսպինոսա իսպ.՝ María Fernanda Espinosa Garcés | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1964 (58 տարեկան) |
Ծննդավայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Pontificia Universidad Católica del Ecuador?[1] և Latin American School for Social Sciences? |
Գիտական աստիճան | մագիստրոս |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, դիվանագետ, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն |
Ամուսին | Eduardo Mangas? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of National Defence?, Permanent Representative to the United Nations?, President of the United Nations General Assembly?, Minister of Foreign Affairs of Ecuador?, Minister of Foreign Affairs of Ecuador? և Minister of Foreign Affairs of Ecuador? |
Կուսակցություն | PAÍS Alliance? (2018) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | World Future Council? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Մարիա Ֆերնանդա Էսպինոսա Գարսես (իսպ.՝ María Fernanda Espinosa Garcés, սեպտեմբերի 7, 1964, Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա), էկվադորցի քաղաքական, պետական և դիվանագիտական գործիչ։ Փիլիսոփայության դոկտոր` կրթությամբ աշխարհագրագետ, մարդաբան և քաղաքագետ։ PAIS Alliance կուսակցության անդամ է, Ապագայի Համաշխարհային խորհրդի անդամ։ Եղել է Էկվադորի զբոսաշրջության (2009-2012), պաշտպանության (2012-2014) և արտաքին գործերի նախարար (2017-2018)։ 2018 թվականի սեպտեմբերին կայացած 73-րդ նստաշրջանում եղել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Ֆերնանդա Էսպինոսան ծնվել է Սալամանկայում՝ ծնողների այնտեղ գտնվելու ընթացքում։ 1980-ականների սկզբին ավարտել է Lycée La Condamine-ը։ Կիտոյի Լատինական Ամերիկայի սոցիալական գիտությունների ինստիտուտում ավարտել է ասպիրանտուրան` մարդասիրության և քաղաքագիտության բնագավառում, ինչպես նաև Էկվադորի Պապական կաթոլիկ համալսարանում կիրառական լեզվաբանության բնագավառում։ Ստացել է նաև մագիստրոսի կոչում սոցիալական գիտությունների և ամազոնագիտության ոլորտում։ 1996-1997 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Ռատգերսի համալսարանի ասպիրանտուրայում։ Չնայած այն հանգամանքին, որ Էսպինոսան իր ռեզյումեում և ՄԱԿ-ի պաշտոնական հրապարակումներում նշել է, որ ինքը դոկտորի կոչում ունի Ռատգերսի համալսարանից, համալսարանի արխիվներում նրա դոկտորական դիսերտացիայի մասին որևէ փաստաթուղթ չկա[4][5]։ Բազմիցս պնդել է, որ ինքը գիտությունների թեկնածու է, ինչը Ռուտգերսը հերքել է[6]։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախագահ Ռաֆայել Կոռեայի օրոք նա զբաղեցրել է Արտաքին գործերի, առևտրի և ինտեգրման նախարարի պաշտոնը (2007 թվականի հունվարից մինչև 2007 թվականի դեկտեմբեր)՝ դառնալով այս պետության ղեկավարի օրոք առաջին արտգործնախարարը։ Աշխատել է որպես Էկվադորի Հիմնադիր խորհրդարանի (Սահմանադրական ժողով) նախագահ Ալբերտո Ակոստայի հատուկ խորհրդական (2007 թվականի դեկտեմբերից մինչև 2008 թվականի փետրվար)։ Այնուհետև, 2008 թվականի մարտի 7-ին նշանակվել է ՄԱԿ-ում Էկվադորի մշտական ներկայացուցիչ։ 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի նոյեմբեր աշխատել է որպես ազգային ժառանգության և զբոսաշրջության համակարգող-նախարար։ 2011 թվականին եղել է Սպորտի նախարար։
Զբաղեցրել է Էկվադորի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնը 2012-2014 թվականներին, երբ նախարար Միգել Կարվախալը 2013 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար հրաժարական է տվել։ Գուադալուպե Լարիվայից և Լորեն Էսկուդերոյից հետո նա դարձել է Ազգային պաշտպանության երրորդ կին նախարարը[7]։ 2014 թվականի հոկտեմբերին Էսպինոսան նշանակվում է Ժնևում ՄԱԿ-ին կից Էկվադորի մշտական ներկայացուցիչ։
2017 թվականի մայիսից 2018 թվականի հունիս նախագահ Լենին Մորենոյի օրոք եղել է Էկվադորի արտաքին գործերի և միգրացիայի նախարար։ Լինելով Արտաքին գործերի նախարար՝ Մարիա Ֆերնանդա Էսպինոզա Գարսը քայլեր է ձեռնարկել Միացյալ Թագավորության հետ երկխոսությունը վերսկսելու և WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հետ կապված հարցը լուծելու համար[8][9]։
2018 թվականի սկզբին Նախագահ Մորենոն նրան ընդգրկել է աշխատանքից ազատված փոխնախագահ Խորխե Գլասի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների ցուցակում, բայց վերջում այդ պաշտոնը ստացել է Բնակարանային շինարարության նախարար Մարիա Ալեխանդրա Վիկունյան։ 2018 թվականի հունիսին Էսպինոսան ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 73-րդ նստաշրջանի նախագահ[10][11]։ ՄԱԿ-ի ողջ պատմության ընթացքում նա դարձել է այդ պաշտոնում ընտրված չորրորդ կինը։ Քվեարկության ընթացքում նրա օգտին քվեարկել է 128 պետություն, իսկ մրցակից՝ Հոնդուրասի ներկայացուցչի օգտին` 62 երկիր։ Վերջին անգամ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի պաշտոնը ավելի քան 10 տարի առաջ զբաղեցրել է տիկին Հայա Ռաշիդ ալ-Խալիֆան Բահրեյնից։ Մարիա Ֆերնանդա Էսպինոսան հայտնի է նաև որպես բանաստեղծ և էսսեիստ, հրատարակել է պոեզիայի հինգ ժողովածու։ 1990 թվականին շահել է «պոեզիայի առաջին ազգային մրցանակը Էկվադորում»[12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://web.archive.org/web/20170524145133/http://www.elcomercio.com/actualidad/ecuador-miembros-gabineteministerial-leninmoreno-gobierno.html
- ↑ https://www.eluniverso.com/2007/02/22/0001/8/F2E3D2579E0D4CD1B62CEC91C4FFF2B3.html
- ↑ BBC 100 Women 2019: Who is on the list this year? // BBC News Online — 2019.
- ↑ «NEW PERMANENT REPRESENTATIVE OF ECUADOR PRESENTS CREDENTIALS | Meetings Coverage and Press Releases»։ web.archive.org։ 2019-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-29-ին։ Վերցված է 2020-05-25
- ↑ «Wayback Machine»։ web.archive.org։ 2020-03-27։ Արխիվացված է օրիգինալից 2020-03-27-ին։ Վերցված է 2020-05-25
- ↑ «Galo Arellano on Twitter: "CONFIRMADO: La Presidenta de la Asamblea General de las Naciones Unidas @mfespinosaEC no tiene un PH.D de la Universidad @RutgersU fue estudiante de 1994-2000. No completó los requerimientos para PH.D. @ONU_es… https://t.co/hDa0um6A9I"»։ web.archive.org։ 2020-05-25։ Արխիվացված է օրիգինալից 2020-05-25-ին։ Վերցված է 2020-05-25
- ↑ María Fernanda Espinosa renunció al Ministerio de Defensa
- ↑ Эквадор хочет возобновить диалог с Великобританией по ситуации вокруг Ассанжа
- ↑ Министр иностранных дел Эквадора: Мы заинтересованы в белорусских инвестициях в частный сектор
- ↑ «Новый Председатель Генассамблеи ООН Мария Эспиноса: от женщин ждут большего»։ Новости ООН (ռուսերեն)։ 2018-09-17։ Վերցված է 2018-09-19
- ↑ Пост Председателя Генеральной Ассамблеи ООН займет женщина — в четвертый раз за последние 73 года
- ↑ Maria Fernanda Espinosa — Presidenta 73 Asamblea General de la ONU
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սալամանկա քաղաքում ծնվածներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Անձինք այբբենական կարգով
- Էկվադորցի բանաստեղծուհիներ
- Պաշտպանության կին նախարարներ
- Արտաքին գործերի կին նախարարներ
- BBC 100 կին
- Էկվադորի քաղաքական գործիչներ
- Էկվադորցի կին գրողներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Էկվադորցի կին դիվանագետներ
- Կին աշխարհագրագետներ
- Կին մարդաբաններ
- Քաղաքագետներ