Լենին Մորենո
| Լենին Մորենո | |
| Կուսակցություն՝ | PAIS Alliance? |
|---|---|
| Կրթություն՝ | Central University of Ecuador? և Unidad educativa Mejia? |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող և գործարար |
| Ծննդյան օր | մարտի 19, 1953[1][2] (73 տարեկան) |
| Ծննդավայր | Nuevo Rocafuerte, Napo Pastaza, Էկվադոր |
| Քաղաքացիություն | |
| Ամուսին | Rocío González Navas? |
| Կայք՝ | presidencia.gob.ec |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Լենին Մորենո (իսպ.՝ Lenín Boltaire Moreno Garcés, մարտի 19, 1953[1][2], Nuevo Rocafuerte, Napo Pastaza, Էկվադոր), էկվադորցի իրավաբան և քաղաքական գործիչ, 2017 թվականի մայիսի 24-ից Էկվադորի գործող նախագահ։ 2007-2013 եղել է Էկվադորի փոխնախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Էկվադորի Ամազոնիայում գտնվող Նուևո Ռոքաֆուերտ փոքրիկ քաղաքում, Պերուի հետ սահմանից ոչ հեռու։ Հայրը՝ Սերվիո Տուլիո Մորենոն, ուսուցիչ էր։ Հայրը նման անուն է տվել իր որդուն՝ ռուս հեղափոխական Վլադիմիր Լենինի պատվին[6]։ Մորենոն երկրորդ անունը ստացել է ֆրանսիացի փիլիսոփա Վոլտերի պատվին։
Սովորել է Կիտոյում (Instituto Nacional Mejía և Էկվադորի Կենտրոնական համալսարան)։ Սովորել է հոգեբանություն և պետական կառավարում։
2007 թվականի հունվարի 15-ից զբաղեցրել է Էկվադորի փոխնախագահի պաշտոնը։ Նա և նախագահ Ռաֆայել Կոռեան ընտրվել են 2006 թվականի նոյեմբերի 26-ի համընդհանուր ընտրություններում։
Մորենոն զբաղեցրել է այս պաշտոնը, մինչև 2013 թվականի մայիսի 24-ը։
Պարգեւատրվել է պետական մի շարք մրցանակներով՝ Էկվադորի և այլ երկրների տարածաշրջանում (մասնավորապես Պերուի արևի շքանշանի Մեծ Խաչ)։ Բացի այդ հանդիսանում է Հարավային Ամերիկայի մի շարք համալսարանների պատվավոր պրոֆեսոր։
Նա 2017 թվականի ընտրություններում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու։ Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր «Հպարտ և անկախ հայրենիք» իշխող դաշինքից Ռաֆաել Կոռեան[7]։ Գիլյերմո Լասոյի հետ միասին անցել է երկրորդ փուլ, որտեղ հաղթել է՝ հավաքելով ձայների 51 %-ը[8]։ Պաշտոնը ստանձնել է մայիսի 24-ին։
Լենին Մորենոն զրկել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը ապաստանի իրավունքից՝ «միջազգային կոնվենցիայի նորմերի բազմակի խախտումների պատճառով»[9]։ 2019 թվականի ապրիլի 11-ին բրիտանական ոստիկանության աշխատակիցները դեսպանատան տարածք են մտել Ասանժին Էկվադորի դեսպանի հրամանով ձերբակալելու համար[10]։
Հաշմանդամ անձանց օգնության գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորենոն տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով, քանի որ 1998 թվականի հունվարին Կիտոյում նրա վրա հարձակվելուց հետո ոտքերը կաթվածահար են եղել։
Հաշմանդամներին օգնություն ցուցաբերելու գործունեության համար առաջադրվել է 2012 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու։ 2013-2016 թվականներին եղել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հաշմանդամության և մատչելիության հարցերով հատուկ դեսպանորդ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20171212085501/http://rusia.embajada.gob.ec/es/enviado-especial-de-la-onu-lenin-moreno-garces-recibe-condecoracion-ostrovskyi-en-rusia/
- ↑ https://www.vicepresidencia.gob.ec/el-gobierno-de-guatemala-condecora-a-vicepresidente-moreno-por-su-trabajo-en-beneficio-de-las-discapacidades/
- ↑ https://diario.madrid.es/blog/notas-de-prensa/carmena-entrega-la-llave-de-oro-de-la-ciudad-al-presidente-de-ecuador/
- ↑ Eduardo Varas, Marcela Ribadeneira (19.02.2013). «Ecuador's Lenín Moreno gives revolutionary turn by quitting while on top». The Guardian.
- ↑ Ленин Морено стал кандидатом от правящей партии в президенты Эквадора ՌԻԱ Նովոստի
- ↑ «Ленин и светлое будущее Эквадора: что известно о лидере президентской гонки». ТАСС (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Президент Эквадора объяснил отзыв у Ассанжа права на убежище / РБК
- ↑ NBC News WikiLeaks founder Julian Assange arrested by police in London
- ↑ Специальные/личные представители, посланники и советники Генерального секретаря ООН
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դենիս Պիլաշ. Էկվադորի ընտրությունները և Լատինական Ամերիկայի ապագան // Спільне
- Էկվադորցիները վերընտրել են Ռաֆայելին և Լենինին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լենին Մորենո» հոդվածին։ |
| ||||||||||||||||||