Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա
Հայա Ռաշիդ ալ-Խալիֆան Ջորջ Ու. Բուշի հետ ՄԱԿ-ում, 2006 թվական
 
Կրթություն՝ Ալեքսանդրիայի համալսարան, Այն Շամս համալսարան և Քուվեյթի համալսարան
Մասնագիտություն՝ դիվանագետ, փաստաբան և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հոկտեմբերի 18, 1952(1952-10-18)[1] (71 տարեկան)
Դինաստիա House of Khalifa?
Քաղաքացիություն  Բահրեյն
Հայր Prince Rashed bin Abdullah Al Khalifa of Bahrain?

Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա (արաբ․՝ هيا راشد آل خليفة‎‎, հոկտեմբերի 18, 1952(1952-10-18)[1]), Բահրեյնից իրավաբան և դիվանագետ։ 1999-2004 թվականներին լինելով Ֆրանսիայի դեսպան, Բահրեյնում եղել է առաջին կին դեսպանը։ Բահրեյնում նա առաջին կանանցից մեկն էր, ով սովորել է իրավագիտություն, և երրորդ կինը, ով նախագահել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում[2]։

Իրավական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայան 1974 թվականին Քուվեյթի համալսարանում ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Ալեքսանդրիայի համալսարանում (Եգիպտոս) 1986 թվականին նա ստացել է Քաղաքացիական իրավունքների դիպլոմ, իսկ Ային Շամսի համալսարանում (1988, Եգիպտոս) ձեռք է բերել համեմատական իրավունքի դիպլոմ[3]։

Լուլվա ալ Ավադհիի հետ նա այն երկու կանանցից մեկն էր, ով Բահրեյնում 1979 թվականին ընդունվելով իրավաբան, զբաղվել է իրավաբանական պրակտիկայով։ Նկարահանել է «Հայա Ռաշիդ ալ-Խալիֆա» իրավագիտական ֆիլմը։ 1997 թվականից 1999 թվականը նա եղել է Միջազգային իրավաբանների ասոցացիայի կին փոխնախագահը։ Նա Բաահրեյնի թագավորական դատարանի իրավական խորհրդատուն է։

Դիվանագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայան 2006 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 17-ը եղել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 61-րդ նստաշրջանի նախագահը։ Նա երրորդ կինն է ով, զբաղեցրել է այս պաշտոնը (Վիջայա Լաքշմի Պանդիտից և Էնջի Ելիզաբեթ Բրուկսից հետո)։ 1969 թվականին դարձել է առաջին կին նախագահը։ Եղել է նաև առաջին մուսուլման նախագահը[4]։

1999 թվականից 2004 թվականը եղել է Ֆրանսիայում Բահրեյնի դեսպան։ 1999 թվականին ընտրվելով Ֆրանսիայի դեսպան,Բահրեյնում դարձել է առաջին կին դեսպանը։ Նա նաև հանդիսանում է Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մշտական պատվիրակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]