Մարիա Պրիգարա
Մարիա Պրիգարա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 7 (20), 1908[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | սեպտեմբերի 8, 1983 (75 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | մանկագիր, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի և գրող |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ժողովրդական կրթության ինստիտուտ (1931) |
Պարգևներ |
Մարիա Պրիգարա (ուկրաիներեն՝ Марія Аркадіївна Пригара, փետրվարի 7 (20), 1908[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1983, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, մանկագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ծառայողի ընտանիքում։ 1931 թվականին ավարտել է Կիևի ժողովրդական կրթության ինստիտուտը։ Աշխատել է «Պրոլետարսկայա պրավդա» թերթում և «ԼԻՄ» ու «Մոլոդոյ բոլշևիկ» հրատարակչություններում։
1945-1950 թվականներին եղել է «Բարվինոկ» ամսագրի խմբագրի տեղակալը։
Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիա Պրիգարան հրատարակել է մանկական բազմաթիվ գրքեր՝ «Գարունը գյուղում», «Կոմբայնների երթ», «Լեռներում», «Մեր բարեկամները», «Յարինկա», «Մեր ծանոթները», «Հեքիաթներ», «Սաշկոն հանքափոր», «Մենք սիրում ենք արևն ու գարունը», «Անտառի բացատում», «Դնեպրը հոսում է դեպի կապույտ ծով», «Եթե մենք ծանոթներ ենք», «Կոզակ Գոլոտան» և այլն։
1969 թվականին տպագրել է «Միխայլիկ-կոզակային սպասյակ» վիպակը երեխաների համար։
Դեռևս պատերազմի օրերին Մարիա Պրիգարան մեծերի համար տպագրել է քնարական բանաստեղծությունների երկու ժողովածոը՝ «Ռազմի ճամփով» և «Նախօրյակին» խորագրերով։
Մարիա Պրիգարայի թարգմանությամբ ուկրաիներեն լույս են տեսել Ադամ Միցկևիչի, Հայնրիխ Հայնեի, Յոհաննես Բեխերի, Մաքսիմ Տանկի բանաստեղծությունները, Հենրիկ Սենկևիչի, Վանդա Վասիլևսկայայի արձակ ստեղծագործությունները[2]։
Մարիա Պրիգարան հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմ սերունդը; Այդպիսին ենք եղել; Հեռացիր։ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 307-309։ Թարգմ.՝ Լ. Սարգսյան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Українська радянська енциклопедія (укр.) — Київ: Головна редакція УРЕ, 1959.
- ↑ Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 306։
|