Մարիա Ունդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Մարիա Ունդեր
Laikmaa marie under1.jpg
Ծնվել է մարտի 27, 1883({{padleft:1883|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}})[1][2]
Ծննդավայր Տալլին, Estonia Governorate, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել է սեպտեմբերի 25, 1980({{padleft:1980|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2] (97 տարեկանում)
Վախճանի վայր Ստոկհոլմ, Շվեդիա[1]
Մասնագիտություն բանաստեղծ, արխիվիստ և գրող
Լեզու էստոներեն[3]
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Էստոնիայի Հանրապետություն
Flag of Sweden.svg Շվեդիա
Անդամակցություն Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
Ամուսին Արտուր Ադսոն
Marie Under Վիքիպահեստում

Մարիա Ունդեր (էստ․՝ Marie Under, մարտի 27, 1883, Տալլին, Էստոնիա - սեպտեմբերի 25, 1980, Ստոքհոլմ, Շվեդիա), էստոնացի բանաստեղծուհի և թարգմանչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Ունդերը ծնվել է ուսուցչի ընտանիքում։ Նրա ծնողները տեղափոխվել էին Հիյումաա կղզուց։ 1891-1900 թթ. սովորել է Տալլինի գերմանական մասնավոր իգական դպրոցում։ Ուսումնավարտելուց հետո որպես վաճառողուհի աշխատել է գրախանութում։ Ազատ ժամանակ գրում է գերմաներեն բանաստեղծություններ։ 1902 թ. ամուսնանում է էստոնացի հաշվապահ Կառլ Հակերի հետ և տեղափոխվում Մոսկվա, որտեղ բնակվում է մինչև 1906 թ-ը։ Նրանք ունենում են երկու երեխա։

Էստոնացի նկարիչ Անտս Լայկմաան Մարիա Ունդերին համոզում է գրել էստոներեն։ 1904 թ. օգոստոսի 2-ին «Postimees» թերթում տպագրվում է Մարիա Ունդերի «Ինչպես պատահեց...» բանաստեղծությունը։ Բանաստեղծուհին ներկայանում էր Մուտտի կեղծնվամբ։

1906 թ. Մարիա Ունդերը վերադառնում է Տալլին։ 1913 թ․ նա ծանոթանում է Արթուր Ադսոնի հետ, ով դառնում է Մարիայի քարտուղարը։ Արթուր Ադսոնը կազմում է Մարիա Ունդերի բանաստեղծությունների առաջին հատորները։ 1917 թ. Մարիա Ունդերը դառնում է «Սիուրու» գրական խմբակի անդամ։ Այդ ժամանակվա նրա ստեղծագործություններում զգացվում է սիմվոլիզմի ազդեցությունը։ Նրա բանաստեղծությունները տրամադրությունը դառնում է կենսուրախ, դրանցում գովերգվում են բնությունն ու սերը։ «Սիուրու» խմբակի կազմալուծումից հետո Մարիա Ունդերը դառնում է Տարանտիպի խմբակի անդամ։ 1917 թ. լույս է տեսնում նրա «Սոնետներ» ժողովածուն, որ մեծ հաջողություն է ունենում։

1913 թվականին Մարիա Ունդերն ամուսնալուծվում է Կառլ Հակերի հետ և նույն տարում ամուսնանում Արթուր Ադսոնի հետ։

1944 թ. սովետական զորքերը գրավում են Էստոնիան Մարիա Ունդերն ընտանիքի հետ գաղթում է Շվեդիա, որտեղ շուրջ մեկ տարի ապրել է փախստականների ճամբարում։ 1945 թ. նա տեղափոխվում է Ստոկհոլմ, որտեղ աշխատում է թանգարանում։ Այդ շրջանում կատարել է բազմաթիվ թարգմանություններ։

Մարիա Ունդերը մահացել է 1980 թ., թաղված է Ստոկհոլմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]