Անտս Լայկմաա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտս Լայկմաա
Ants Laikmaa1.JPG
Ants Laikmaa
Ծնվել է1866 մայիսի 5
ԾննդավայրԱռաստե, Վիգալա, Էստոնիա
Մահացել էնոյեմբերի 19, 1942(1942-11-19) (տարիքը 76)
Մահվան վայրԿադառպիկու, Lääne-Nigula Rural Municipality, Լյաենեմաա, Էստոնիայի Հանրապետություն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ants Laikmaa Վիքիպահեստում

Անտս Լայկմաա (էստ․՝ Ants Laikmaa , մինչև 1935 թ. ստորագրում էր որպես Հանս Լայպման (էստ․՝ Hans Laipman), մայիսի 5, 1866, Առաստե, Վիգալա, Էստոնիա - նոյեմբերի 19, 1942, Տաեբլա, Կադառպիկու, Էստոնիա), էստոնացի նկարիչ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտս Լայկմաան ծնվել է Էստոնիայի Վիգալա շրջանի Առաստե գյուղի Պայբա կալվածքում։ Նա աղքատ ընտանիքի տասներեքերորդ զավակն էր։ Դպրոց է հաճախել Վելիսեում, Հաապսալուում, Լիհուլայում։ Մայրը մահացել է, երբ նա դեռ երեխա էր։ Նկարչությամբ հետաքրքրվել է վաղ տարիքից։ 1891 թ. առանց ապրուստի միջոցների ոտքով Ռիգայից գնում է Դյուսելդորֆ, որտեղ 1891-93 և 1896-97 թվականներին բարեգործների օգնությամբ սովորել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ 1897-1899 թթ. աշխատել է Դյուսելդորֆում[1]։ 1899 թ. աշնանը վերադարձել է Տալլին։ 1900-1907 թվականներին որպես նկարիչ աշխատել է Տալլինում ու Հաապսալուում։ 1901 թ. նա հիմնում է էստոնական արվեստի առաջին ցուցահանդեսը։ 1903 թ. նա հիմնում է արվեստանոց, որ աշխատել է 1903-1907 և 1913-1932 թվականներին ։ 1907 թ. հիմնում է Էստոնական արվեստի միությունը (Eesti Kunstiselts)։

1904 թ. 38-ամյա Անտս Լայկմաան հանդիպում է իր կյանքի ամենամեծ սիրուն՝ 21-ամյա Մարիա Հակերին, ով այն ժամանակ էստոնացի ամենահայտնի գրողներից մեկն էր։ Նույն տարում նա նկարում է Մարիայի երկու դիմանկարները, որ համարվում են Լայկմաայի լավագույն ստեղծագործություններից։ 1907-09 թթ. նա հիմնականում Ֆինլանդիայում էր բնակվում։ Ճանապարհորդում է Եվրոպայում, 1910-1912 թթ. ապրում է Կապրիում ու Թունիսում։ 1913-1931 թթ. Տալլինում աշխատում է որպես նկարիչ ու կերպարվեստի ուսուցիչ։ 1927 թ. ծնվում է նրա միակ դուստրը՝ Աինո Մարիան (հետագայում՝ Anu Kilpiö, մահ. է 1969 թ.)։ 1932 թ. Անտս Լայկմաան բնակություն է հաստատում Էստոնիայի Տաեբլա շրջանի Կադառպիկու գյուղում գտնվող իր կալվածքում, որտեղ ապրում ու աշխատում է մինչև մահ։ Նա երբեք չի ամուսնացել։ Մահացել է 1942 թ., թաղվել է Կադառպիկուում։ 1960 թ. նրա կալվածքում բացվել է նկարչի տուն-թանգարանը։

Անտս Լայկմաայի տունը Կադառպիկուում, այժմ՝ տուն-թանգարան

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտս Լայկմաան ստեղծագործել սկսել է որպես դիմանկարիչ («Ծեր Այտսամը» 1904)։ Նա ստեղծել է էստոնական մշակույթի շատ գործիչների դիմանկարներ, օրինակ՝ բանաստեղծուհի Մարիա Ունդերի (1904), կոմպոզիտոր Միյնա Հյարմայի (1904), դերասան Պաուլ Պիննի (1906) և այլոց դիմանկարները։ 1903 թ. ստեղծում է «Աղջիկը Լյաենեմաայից» հայտնի նկարը։ Նույն թվականին նկարում է Ֆրիդրիխ Կրեյցվալդի դիմանկարը։ 1913 թ. ստեղծում է իր լավագույն գործերից մեկը՝ «Սալմե» դիմանկարը, որում պատկերված էր իր զարմուհին։

1905 թ. գաղթում է Ֆինլանդիա, որտեղ տարվում է բնանկարներով («Վալինկոսկի», 1909)։ Իր բնանկարների ու դիմանկարների մի մասը Լայկմաան ստեղծել է Կապրիում (1909-1910) («Անակապրիի համայնապատկերը», «Իտալացի տղայի դիմանկարը», «Mia Padrona» (1910) և այլն) և Թունիսում (1910-1913) ապրելու տարիներին։

Անտս Լայկմաան Էստոնիա բերեց իմպրեսիոնիզմը։ Նա մեծ դեր է ունեցել էստոնական արվեստի զարգացման գործում։ Անտս Լայկմաան եղել է Էստոնիայի ազգային թանգարանի հիմնադիրներից մեկը։

Հայտնի ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]