Արթուր Ադսոն
Արթուր Ադսոն էստ․՝ Artur Adson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 3, 1889[1][2][3] |
Ծննդավայր | Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 5, 1977[1][2][3] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա[4] |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրող, թատերական քննադատ, դրամատուրգ, censor և պետական ծառայող |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Տարտուի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Մարիա Ունդեր |
![]() |
Արթուր Ադսոն (էստ․՝ Artur Adson, փետրվարի 3, 1889[1][2][3], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 5, 1977[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), էստոնացի բանաստեղծ, գրող, դրամատուրգ և թատերական քննադատ[5]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Ադսոնը (ծննդյան անունը՝ Կարլ Արթուր Ադսոն) ծնվել է 1889 թվականի հունվարի 22-ին (փետրվարի 3) Տարտուում։ Հաճախել է Տարտուի, Սյանայի և Վիրուի դպրոցները։ Դպրոցը ավարտելուց հետո 1907 թվականից 1910 թվականը Պսկովում սովորել է տեղագրագիտություն, այնուհետև աշխատել է տեղագրագետ։ 1913 թվականին Տալլինում եղել է ծառայող և լրագրող։ 1925—1926 թվականներին Տարտուի համալսարանում սովորել է գրականություն։ 1913 թվականին նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ բանաստեղծուհի Մարիե Ունդերի հետ, իսկ 1927 թվականին նրանք ամուսնացել են[6]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին Արթուր Ադսոնը եղել է Սիուրուի գրական շարժման անդամ, որը մեծ ազդեցություն է ունեցել էստոնական գրականության վրա։ Ավելի ուշ Ադսոնը դարձել է Տարապիտա գրական խմբակի ակտիվ անդամ։ Բացի դա, Ադսոնը եղել է Հարավային Էստոնիայի վիրուական բարբառի ամենաանվանի բանաստեղծներից մեկը։ Հանդես է եկել նաև որպես պահպանողական թատրոնի և գրականության քննադատ, նա մեծ ազդեցություն է ունեցել էստոնական գրականության վրա։ Նա նաև ճանաչման է հասել որպես դրամատուրգ։
Տարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1944 թվականի սեպտեմբերին՝ մինչ խորհրդային զինվորների կողմից Էստոնիայի գրավումը, կնոջ հետ արտագաղթել է Շվեդիա։ Այնտեղ նա գտել է դիվանապահի աշխատանք։ Երկուսն էլ շարունակել են աշխատել գրական գործունեությամբ։
Ադսոնը մահացել է 1977 թվականի հունվարի 5-ին Ստոկհոլմում, 87 տարեկան հասակում։ Կնոջ հետ միասին թաղվել են Ստոկհոլմի Սկուգսչյուրկոգորդենի գերեզմանոցում։ 2016 թվականին նրանց աճյունները վերաթաղել են Տալլինի Ռախումյաե գերեզմանոցում[6]։
2017 թվականի տվյալներով Արթուր Ադսոնի և նրա կնոջ հեղինակային իրավունքների 62,5 % տոկոսը պատկանում է գերմանական դաշնային Բավարիա երկրամասին, իսկ մնացած 37,5 %-ը՝ Շվեդիայի էստոնական մշակութային ընկերությանը (էստ․՝ Eesti Kultuuri Koondis Rootsis)[6]:
Բանաստեղծությունների ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Henge palango» (1917)
- «Vana laterna» (1919)
- «Roosikrants» (1920)
- «Kaduvik» (1927)
- «Katai, kibuvits nink kivi» (1928)
- «Pärlijõgi» (1931)
- «Lehekülg ajaraamatust» (1937)
- «Rahumäe kannel» (1973)
Պիեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Läheb mööda (1923)
- Toomapäev (1928)
- Neli Kuningat (1931)
- Lauluisa ja Kirjaneitsi (1930)
- Iluduskuninganna (1932)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119349167 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Don Rubin, Peter Nagy, Philippe Rouyer, World Encyclopedia of Contemporary Theatre: Europe, Taylor & Francis, 1995, ISBN 0-415-05928-3, p 248
- ↑ 6,0 6,1 6,2 Copyrights to works of Estonian poets Under, Adson in German hands
- Փետրվարի 3 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Տարտու քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1977 մահեր
- Ստոկհոլմ քաղաքում մահացածներ
- Շվեդիայում թաղվածներ
- Տարտուի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Էստոնացի բանաստեղծներ
- Էստոնացի գրողներ
- Էստոնացի դրամատուրգներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Էստոնացի լրագրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Թատերական քննադատներ