Մարիա Մարտինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մարտինես
անգլ.՝ Maria Montoya Martinez
Դիմանկար
Ծնվել է1887[1][2][3][…]
ԾննդավայրՊուեբլո Սան Իլդեֆոնսո, Սանտա Ֆե շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 20, 1980(1980-06-20)[5]
Մահվան վայրՊուեբլո Սան Իլդեֆոնսո, Սանտա Ֆե շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[6]
ԱզգությունTewa people?
Մասնագիտությունpotter և արվեստագետ
ԱմուսինJulian Martinez?[7]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներPopovi Da?[8], John D. Martínez? և Adam Martinez?[7]
 Maria Martinez Վիքիպահեստում
Արտաքին տեսաֆայլեր
Maria Martinez Indian Pottery of San Ildefonso Pueblo, documentary video, 1972.

Մարիա Մոնտոյա Մարտինես (անգլ.՝ Maria Montoya Martinez, 1887[1][2][3][…], Պուեբլո Սան Իլդեֆոնսո, Սանտա Ֆե շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4] - հունիսի 20, 1980(1980-06-20)[5], Պուեբլո Սան Իլդեֆոնսո, Սանտա Ֆե շրջան, Նյու Մեքսիկո, ԱՄՆ[4]), բնիկ ամերիկացի արվեստագետ, որն ստեղծել է միջազգայնորեն հայտնի խեցեգործ աշխատանքներ[9]։ Մարտինեսը (ծնյալ Մարիա Պովեկա Մոնտոյա), իր ամուսին Հուլիանը և ընտանիքի այլ ադամներ, այդ թվում և իրենց որդի Պոպովի Դան, ուսումնասիրել են Պուեբլոյի խեցեգործության ավանդական ոճերն ու տեխնիկան և ստեղծել Պուեբլոյի ժողովրդի կերպարվեստի և արհեստի ժառանգությունն արտացոլող արվեստի գործեր։ Մարիա Մարտինեսի աշխատանքները, հատկապես սև կերամիկան, գտնվում են բազմաթիվ թանգարաններում, որոնց թվում են Սմիթսոնյան, Նյու Յորքի Մետրոպոլիտեն ու Դենվերի արվեստի թանգարանները։ Ֆիլադելֆիայում գտնվող Փենսիլվանիայի համալսարանի հնագիտության և մարդաբանության թանգարանում պահպանվում է «Մարի» կամ «Մարի և Հուլիան» ստորագրությամբ ութ տարա՝ երեք ափսե ու հինգ կարաս[10]։

Մարիա Մարտինեսը ծագումով Սանտա Ֆե քաղաքից 20 մղոն դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Սան Իլդեֆոնսո Պուեբլո համայնքից էր։ Վաղ տարիքում խեցեգործական հմտություններ է ձեռք բերել հորաքրոջից[11] և այդ «տեսնելով սովորելու» մասին հիշատակել է տասնմեկ տարեկանում, երբ տեսել է, թե ինչպես են 1890-ական թվականներին հորաքույրը, տատիկն ու հայրիկի զարմուհին աշխատում իրենց խեցեգործ աշխատանքների վրա[12]։ Այդ ժամանակահտվածում իսպանական անագե ամանեղենն ու անգլիական արծնապակե իրերն արդեն հասանելի էին դարձել հարավ-արևմուտքում՝ նվազեցնելով ճաշ պատրաստելու և մատուցելու ավանդական կաթսաների անհրաժեշտությունը[13]։ Խեցեգործության պատրաստման ավանդական տեխնիկան անհետանում էր, բայց Մարտինեսը և իր ընտանիքը փորձեր են կատարել տարբեր մեթոդներով և օգնել պահպանել մշակութային արվեստը[9]:62–63։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս և Ռեյես Պենա Մոնտոյաների դուստր Մարիան ունեցել է չորս քույր՝ Մաքսիմիլիանան (Անա), Խուանիտան, Դեսիդերիան ու Կլարան։ Մարիան երրորդ երեխան է եղել։ Նրա հորաքույր Նիկոլասան նրան կավագործություն է սովորեցրել։ Մարիան ու բոլոր չորս քույրերը կավից աշխատանքներ են ստեղծել, և քույրերի աշխատանքները կարելի է ցուցադրություններում տեսնել։ Մարիան պատմել է, որ ութ տարեկանում սարի վրա այլմոլորակային է տեսել[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Մարտինեսի ստեղծած անոթ, մոտավորապես 1945 թվական, գտնվում է Սան Ֆրանցիսկոյի Դե Յանգի թանգարանում

1908 թվականին հնագիտության պրոֆեսոր և Սանտա Ֆեում Նյու Մեքսիկոյի թանգարանի հիմնադիր և տնօրեն Էդգար Լի Հյուեթի կողմից իրկանացված պեղումների ընթացքում հայտնաբերվել են սև-սպիտակ խեցեգործ իրերի նմուշներ։

Հյուեթը փնտրել է հմուտ պուեբլոացի կավագործի, որը կարող էր վերստեղծել այդ իրերը։ Նրա նպատակն էր թանգարաններում տեղադրել վերստեղծված ամանները և այդպիսով պահպանել հնագույն արվեստի տեսակը։ Մարիա Մարտինեսը նվազագույն ժամանակում բարակ տարաներ պատրաստելով հայտնի էր Սան Իդելֆոնսոյի թևա ցեղախմբում, հետևաբար Հյութեը հենց նրան է ընտրել այդ գաղափարը կյանքի կոչելու համար[14]:90։ Այդ աշխատանքը տարբերվում էր, բայց անխուսափելիորեն միահյուսված էր փայլեցված սև գույնի փայլատ սևի հետ, որը Մարիան և իր ամուսինը փորձարկել և կատարելագործել էին ինքնուրույն, և որի համար նախադեպ չի եղել[15], ի հակադրություն ընդունված կարծիքի[16]։

Մարտահրավերներ և փորձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիայի և Պոպովի Դայի հեղինակած պոլիքրոմային Ավանյու ափսե, 1969 թվական

Փորձարկելու և մարտահրավերները հաղթահարելու երկար գործընթաց էր պահանջվում սևը սևի վրա խեցեգործության ոճը հաջողությամբ վերստեղծելու և Մարիայի ճշգրիտ չափանիշներին համապատասխանելու համար։ «Քանի որ բլուրներում հայտնաբերված գրեթե ամբողջ կավը սաթի նման սև չէ, հատուկ մարտահրավերներից մեկը պարզելն էր, թե ինչպես կարելի է կավը դարձնել ցանկալի գույնի։ Մինչ այժմ խեցեգործության ավանդական տեխնիկայով զբաղվող Սանտա Կլարա Պուեբլոյի Տաֆոյա ընտանիքի աշխատանքը դիտելիս Մարիան պարզել էր, որ որ բացօթյա թրծման ընթացքում խեցեղենը շրջապատող կրակը փակելը հանգեցնում է ծխի թակարդմանը և կավի մեջ կուտակմանը՝ ստեղծելով սևից մինչև մոխրագույնի տարբեր երանգներ»[17]։ Երկար փորձերից և սխալներից հետո Մարիան հաջողությամբ ստեղծել է սև իրեր։ Թանգարանի համար առաջին կաթսաները թրծվել են մոտ 1913 թվականին․ դրանք զարդարված ու ստորագրված չէին և ընդհանուր առմամբ կոպիտ որակ ունեին[17]։ Այս խեցեգործության ամենավաղ կիրառումը եղել է 1920 թվականի հուլիսին Նյու Մեքսիկոյի արվեստի թանգարանում անցկացված ցուցահանդեսում[18]։

Ամաչելով, որ չի կարող ստեղծել բարձրորակ սև ամաններ հին Պուեբլոյի ժողովուրդների ոճով՝ Մարտինեսն աշխարհից թաքցրել է իր աշխատանքները[14]:90։ Մի քանի տարի անց Հյուեթն ու իր հյուրերն այցելել են փոքրիկ Թևա Պուեբլո և հյուրերը խնդրել են վաճառել թանգարանում գտնվող Մարտինեսի անոթներին նման սև խեցեգործ աշխատանքներ։ Նրան մեծապես ոգևորել է այս հետաքրքրությունը և նա վճռականորեն սկսել է փորձել կատարելագործել սև իրերի խեցեգործության արվեստը։ Յուրաքանչյուր տարայի հետ նրա հմտությունը զարգացել է և նրա արվեստը սկսել է բավականին մեծ աղմուկ բարձրացնել հավաքորդների շրջանում ու վերածվել սև իրերի խեցեգործության բիզնեսի։ Բացի այդ, Մարտինեսը սկսել է տարբեր մեթոդներ փորձարկել` այլ տեսքի և գունագեղ ձևերի խեցեգործ աշխատանքներ ստանալու համար։

Սև խեցեգործության նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա և Հուլիան Մարտինեսների հեղինակած փայլատ-փայլուն հարսանեկան ծաղկաման, մոտավորապես 1929 թվական, Ֆրեդ Ջոնս կրտսերի արվեստի թանգարանի հավաքածու

Օլլայի տարաներն ունեն փոքր-ինչ տափակված եզր և բռնակի վրա նկատելի թեքություն։ Մարիա և Հուլիան Մարտինեսների ստեղծած այսպիսի տարան «զարդարված է միայն եզրերին, այսինքն՝ բռնակի անկյունից վեր»[19]։ Զարդանախշը փաթաթվում է տարայի նեղ պարանոցի տակ։ Լայնաչք ավանյուն՝ եղջյուրավոր օձը, շրջապատում է կաթսան ու սահում զարդանախշի մեջ։ Օձի մարմնի շարժումները կենդանի են թվում, հարգանքի տուրք Պուեբլոյի ժողովուրդների կողմից բնությանն ու կյանքին։ Տարայի վրայի զարդանախշերը դրան տալիս են անհատականություն և յուրահատուկ անհատական տեսք։

Գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև կերամիկայի ստեղծումը երկար գործընթաց է, որը բաղկացած է համբերություն և հմտություն պահանջող բազմաթիվ քայլերից։ Վեց հստակ գործընթացներ են տեղի ունենում նախքան դրա ավարտուն տեսք ստանալը՝ «Կավ գտնելը և հավաքելը, տարան ձևավորելը, մակերեսային անկանոնությունները վերացնելու համար տարան քերելն ու հղկելը, երկաթե ձողի կիրառումը, հարթ քարով ողորկումը, տարան զարդանախշելը և թրծելը»[14]:164։

Առաջին քայլը կավը հավաքելն է, որն արվում է տարին մեկ անգամ, սովորաբար հոկտեմբերին, երբ այն չոր է, որից հետո այն պահվում է հաստատուն ջերմաստիճան ունեցող պահեստւմ[14]:164։ Հաջորդ քայլը կավի փափկեցումն է՝ տարայի ձևն ստանալու համար։ Պահեստից կավի ճիշտ քանակությունը բերվում է տուն և տեղադրվում ծածկված սեղանի վրա։ Կավի մեջ բռունցքի չափ փոս է արվում, որի մեջ լցվում է հավասար քանակությամբ գորշ-վարդագույն և կապույտ ավազ։ Կապույտ ավազի մեջ ավելի փոքր փոս է արվում, որի մեջ ջուր է լցվում։ Այս ամենը հունցվում է, որից հետո փաթաթվում է կտորի մեջ, լվացվում և խոնավության արտահոսքը կանխելու համար ծածկվում սրբիչով։ Մեկ կամ երկու օր թողնում են մի քիչ չորանալու և կայունանալու։ Այնուհետև կավագործն ստանում է նոր տարայի հատակը նրբաբլիթի տեսքով[14]:167ու մատներով կավը ճզմելով 1 սանտիմետր բարձրությամբ պատեր է պատրաստում նրբաբլիթի հիմքից։ Պատի հարթեցման համար խաչաձև շարժումներով օգտագործվում է դդմի կողիկ՝ այն դարձնելով խիտ և հավասար։ Կավի երկար ոլորուններ են դրվում պատերի վրա ու հարթեցվում են դդումով՝ բրուտին թույլ տալով մեծացնել պատերի բարձրությունը։ Օդանցքերը փակվում են կավով[14]:167։

Չորացնելուց հետո կաթսան քերվում է, ավազով և քարերով հղկվում։ Սա գործընթացի առավել ժամանակատար մասն է․ փոքր կլոր քարով հետևողական, հորիզոնական, ռիթմիկ շարժումներով հղկվում են պատերը՝ փայլուն տեսք ստանալու համար[14]:173, որից հետո տարայի վրա տարբեր ավանդական զարդանախշեր են արվում ու այն թրծում[17]։

Թրծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա և Հուլիան Մարտինեսները թրծում են սև խեցեղենը Սան Իլդեֆոնսո Պուեբլոյում, Նյու Մեքսիկո, մոտավորապես 1920 թվական

Մարիա Մարտինեսը կիրառել է թրծման տեխնիկան, որը կոչվում էր «կրճատման թրծում»։ Նվազող ճնշումը տեղի է ունենում, երբ անոթները շրջապատող օդը չի պարունակում բավարար քանակությամբ թթվածին բոցերը սնուցելու համար։ Սա քիմիական ռեակցիայի է հանգեցնում, որը սևացնում է կավե տարան[20]։ Թրծման գործընթացը տևել է մի քանի ժամ։ Նրան հաճախ օգնել են ամուսինն ու երեխաները։ Թրծումը տեղի է ունեցել վաղ առավոտյան, պարզ ու հանդարտ օրերին, երբ քամին չի խոչընդոտել գործընթացին։

Զարդանախշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիան Մարտինեսը՝ Մարիայի ամուսինը, բազմաթիվ փորձություններից ու սխալներից հետո սկսել է զարդանախշել Մարիայի աշխատանքները։ «Նրա զարդանախշերն ստանալու համար ստեղծվում է կավի և ջրի խառնուրդ, որը հայտնի է որպես սլիփ և կիրառվում է արդեն ողորկված, բայց դեռ չթրծված մակերևույթի վրա։ Դուք չեք կարող հղկել դիզայնը փայլատ ֆոնի վրա, քանի որ քարը այնքան ճշգրիտ չէ, որքան խոզանակը »[17]։ Նա պարզել է, որ գուակոյի հյութով ու կավի խառնութդով նախշեր անելն ապահովում էր փայլատ և փայլուն դեկորատիվ էֆեկտ։ Գործընթացը ենթադրում էր ֆոնի փայլեցում, այնուհետև թրծելուց առաջ նմուշների փայլատ նկարում։

1918 թվականին Հուլիանն ավարտել է Մարիայի փայլատ ֆոնով սև անոթներից առաջինի վրա եղջյուրավոր օձի պատկերը[14]:91։ Հուլիանի զարդանախշերից շատերը Պուեբլոյի հնագույն անոթներից վերցված նմուշներ էին։ Դրանցում պատկերված էին թռչուններ, անձրև, փետուրներ, ամպեր, սարեր ու զիգզագ աստիճաններ։

Ստորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի ընթացքում Մարիան իր տարատեսակ ստորագրություններն է թողել իր ստեղծագործությունների վրա։ Այս ստորագրություններն օգնել են թվագրել նրա արվեստի նմուշները։ Մարիայի և Հուլիանի սկզբնական աշխատանքնրը բոլորն անստորագիր են։ Նրանք գաղափար չունեին, որ իրենց արվեստը ժողովրդականություն է ձեռք բերելու և անհրաժեշտ չեն համարել հեղինակային իրավունքներ պահանջելը։ Անստորագիր աշխատանքները հավանաբար պատրաստվել են 1918-1923 թվականների ընթացքում։ Երբ Մարիան հաջողություն է ունեցել իր կավագործով, սկսել է դրանք ստորագրել «Մարի» անունով։ Նա կարծում էր, թե Մարի անունն ավելի ընդունված է ոչ հնդկացի մարդկանց մոտ, քան Մարիան, հետևաբար կնպաստեր ավելի լավ վաճառվելուն[21]։ «Մարի» անունով ստորագրված աշխատանքները պատրաստվել են 1923 - 1925 թվականների ընթացքում[9]:64։ Չնայած Հուլիանը նկարազարդել է տարաները, միայն Մարիան է համարվել հեղինակը, քանի որ խեցեգործությունը Պուեբլոյում դեռևս համարվում էր կանացի գործ[22]:4։ Դա տևել է մինչև 1925 թվականը, որից հետո «Մարի + Հուլիան»-ն է դարձել պաշտոնական ստորագրությունը բոլոր խեցեղենի վրա մինչև 1943 թվականին Հուլիանի մահը։ Հուլիանի մահից հետո ընտանիքն է սկսել օգնել Մարիային կավագործության բիզնեսում։ 1943 - 1954 թվականներին Մարիայի որդի Ադամը և վերջինիս կինը՝ Սանտանան են Մարիայի հետ հավաքել կավը, ողորկել, զարդարել ու թրծել։ Ադամն ստանձնել է կավը հավաքելու և զարդանախշելու իր հայրիկի աշխատանքը։ «Մարի + Սանտանա»-ն դարձել է նրա նոր ստորագրությունը։ Երբ նրա որդի Պոպովի Դան սկսել է աշխատել մոր հետ, Մարիան սկսել է իր անունը խեցեղենի վրա գրել «Մարիա»։ Մոտավորապես 1956 թվականին նրանք սկսել են համաստորագրել իրենց աշխատանքները «Մարիա + Պովեկա» և «Մարիա/Պոպովի»։

Նա շահել է բազմաթիվ մրցանակներ և իր խեցեղենը ներկայացրել մի քանի համաշխարհային տոնավաճառներում, 1973 թվականին արժանացել Արվեստի ազգային նվիրատվության համար սկզբնական դրամաշնորհի՝ Մարտինեսի խեցեղենի արտադրամասի ֆինանսավորման համար[14]:81։ Իր գիտելիքն ու հմտությունը փոխանցել է շատերին, այդ թվում իր ընտանիքին, Պուեբլոյի այլ կանանց, արտասահմանցի ուսանողների։ Երբ նա երեխա է եղել, կավագործություն սովորել է նայելով, թե ինչպես է իր հորաքույր Նիկոլասան կավե իրեր պատրաստում։ Այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում նա ձևավորել է այսօր հայտնի ավանդական խեցեգործության Սան Իլդեֆոնսոյի ոճը, նա շատ բան է սովորել հարևանությամբ գտնվող Սանտա Կլարա Պուեբլոյի խեցեգործության վարպետ Սարաֆինա Տաֆոյայից։ Երբ 1932 թվականին կառավարությունը նրան խնդրել է դասավանդել Սանտա Ֆեում գտնվող հնդկական պետական դպրոցում, Մարտինեսը հրաժարվել է։ «Ես գալիս եմ ու աշխատում, նրանք կարող են նայել», պնդել է նա։ Նրա ընտանիքի անդամներն իրեն չեն սովորեցրել, դրա համար նա ինքն էլ չի սովորեցրել՝ «ոչ ոք չի սովորեցնում»[12]։

Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտինեսը կյանքի ընթացքում ստացել է պատվավոր դոկտորի երկու կոչում։ Նշանավոր ամերիկացի քանդակագործ Մալվինա Հոֆմանը կերտել է նրա կիասնդրին։ 1978 թվականին Սմիթսոնյան ինստիտուտի Փենվիք պատկերասրահում ունեցել է խոշոր անհատական ցուցահանդես։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկացի բնիկների նկարիչների ցուցակ
  • Ամերիկացի բնիկների խեցեղեն
  • Կերամիկական արվեստի ամերիկյան թանգարան, Նրա աշխատանքները ցուցադրվել են և մշտական հավաքածուի մի մաս են կազմում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NMVW-collection
  2. 2,0 2,1 Կանացի արվեստի ազգային թանգարան — 1981.
  3. 3,0 3,1 3,2 https://www.cowgirl.net/portfolios/maria-martinez/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.themarksproject.org/marks/martinez
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. https://americanart.si.edu/artist/maria-martinez-3142
  7. 7,0 7,1 Union List of Artist Names — 2020.
  8. https://hdl.handle.net/20.500.11840/880404
  9. 9,0 9,1 9,2 9,3 Peterson, Susan (1997). Pottery by American Indian women : the legacy of generations. National Museum of Women in the Arts (U.S.), Heard Museum. (1st ed.). New York: Abbeville Press. էջեր 62–68. ISBN 0-7892-0353-7. OCLC 36648903.
  10. «Penn Museum Online Collections Catalog». Penn Museum. 2020 թ․ մարտի 26.
  11. Getlein, Mark (2010). Living with Art. New York: McGraw-Hill. էջեր 262–263.
  12. 12,0 12,1 Kirkham, Pat, ed. (2000). Women designers in the USA, 1900-2000 : diversity and difference. Bard Graduate Center for Studies in the Decorative Arts. New Haven, CT: Yale University Press. էջ 59. ISBN 0300093314. OCLC 45486311.
  13. Sublette, J. Mark. «Maria Martinez and San Ildefonso Pottery». Medicine Man Gallery. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 15-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 Peterson, Susan (1977). The Living Tradition of Maria Martinez. Tokyo: Kodansha International Ltd.
  15. Spivey, Richard L. (1979). Maria. Flagstaff: Northland Press.
  16. Kidder, Alfred Vincent (1915). Pottery of the Pajarito plateau and of some adjacent regions in New Mexico. Lancaster, Pa.: The New era printing company.
  17. 17,0 17,1 17,2 17,3 Roller, Ryan A. - Santa Clara Pueblo. Great-grandson of Margaret Tafoya. Seventh generation traditional potter.
  18. Spivey, Richard L. (2003). The Legacy of Maria Poveka Martinez. Santa Fe, New Mexico: Museum of New Mexico Press. էջ 33. ISBN 0890134197.
  19. Bunzel, Ruth L. (1929). The Pueblo Potter. New York: Columbia University Press. էջ 44. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  20. Fraser, Harry (2000 թ․ նոյեմբերի 17). The Electric Kiln. Philadelphia: University of Pennsylvania Press. էջ 102. ISBN 0812217586. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  21. «Touched by Fire: The Art, Life, and Legacy of Maria Martinez». Museum of Indian Arts & Culture. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. Hyde, Hazel (1973). Maria Making Pottery. Albuquerque: Starline.
  23. «Brooklyn Museum». www.brooklynmuseum.org. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  24. «Maria Martinez». Cincinnati art Museum. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  25. «Maria Martinez». Cleveland Museum of Art. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  26. «Jar». Crocker Art Museum. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  27. «Maria Martinez». Denver Art Museum. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  28. «Everson Museum :: Object of the Week: Plate by Maria Martinez». www.everson.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  29. «Maria Martinez». Gilcrease Museum. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  30. «Object: Jar». UTSA Institute Of Texan Cultures (անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  31. «The Southwest | Jesse Peter Multicultural Museum». museum.santarosa.edu. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  32. «The Maria Martinez Family Pottery Collection». Millicent Rogers Museum. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  33. «Maria Martinez». Minneapolis Institute of Art. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  34. «Bowl». collections.mfa.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  35. «Large Platter with Roadrunner». Museum of Fine Arts (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  36. «Maria Martinez, Popovi Da. Jar. 1960 | MoMA». The Museum of Modern Art (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  37. «Maria Martinez». National Museum of the American Indian. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  38. «Maria Martinez | Artist Profile». NMWA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  39. «Maria Martinez».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  40. «Maria Martinez». Smithsonian American Art Museum. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  41. «March 23 Art Minute: Maria Martinez, Blackware Pottery Jar». The Toledo Museum of Art (անգլերեն). 2020 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.
  42. «Exchange: Pot». exchange.umma.umich.edu. Վերցված է 2021 թ․ հունվարի 12-ին.

Հետագա ընթերցանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մարտինես» հոդվածին։