Jump to content

Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարան
Տեսակթանգարան և տվյալների շտեմարան
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎաշինգտոն[1]
Կազմված էNational Museum of the American Indian George Gustav Heye Center?[2]
Մասն էՍմիթսոնյան ինստիտուտ[3]
Պատկանում էՍմիթսոնյան ինստիտուտ
Հասցե4th Street and Independence Ave., SW, Washington, DC 20560[4]
Հիմնադրվել էնոյեմբերի 18, 1989[5]
Այցելուներ1 200 000 ± 50 000 մարդ (2015)[6]
ՏնօրենW. Richard West, Sr.?[5] և Kevin Gover?[5]
Կայքnmai.si.edu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարան` Սմիթսոնյան ինստիտուտի հովանու տակ` թանգարան, նվիրված Արևմտյան կիսագնդի բնիկների կենցաղին, լեզուներին, գրականությանը, պատմությանն ու արվեստին։ Հիմնադրվել է 1989 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Օրենքի հիման վրա։ Գործում է Սմիթսոնյան ինստիտուտի ղեկավարության ներքո։ Բաղկացած է երեք մեկը մյուսից հեռավոր մասնաճյուղերից։

Ճարտարապետություն և ինտերիեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 2004 թվականի սեպտեմբերին Ազգային ծառուղիում (բացման նախապատրաստումը տևել է 15 տարի)։ Սա ԱՄՆ-ում առաջին թանգարանն է` նվիրված բացառապես հնդկացիներին։ Յուրօրինակ կորագիծ ճարտարապետություն ունեցող շենքը պատված է ոսկեգույն կասոթյան կրաքարով (Kasota limestone), որը նմանեցնում է ԱՄՆ-ի արևմուտքի համար բնորոշ ժայռերը։

Թանգարանը նախագծել է կանադացի ճարտարապետ Դուգլաս Կարդինալը` բլեքֆուտ ցեղից։ Նախագծին մասնակցել է նաև GBQC Architects ընկերությունը Ֆիլադելֆիայից և խառնածին (չերոկիներ-չոկտո) ճարտարապետ Ջոնփոլ Ջոնսը։ Կառուցման ժամանակ ծագած տարաձայնությունների պատճառով Կարդինալը հեռացել է նախագծից, սակայն շենքի մեջ պահպանված է նրա կոնցեպցիան։ Թանգարանի ստեղծմանը մասնակցություն ունեցան նաև մշակույթի այլ նշանավոր գործիչներ` ձագումով տարբեր հնդկական ցեղերից. որոնք ձգտում էին արտացոլել իրենց ազգային ավանդույթները թանգարանի կերպարանքում։ Ինչպես հայտարարեց ձագումով նավահո-օնեյդա ցեղերից` բուսաբան Դոննա Հաուզը, ով պատասխանատու էր շենքի շուրջ լանդշաֆտի նախապատրաստման համար. «Լանդշաֆտը, կարծես, բնական կերպով հոսում է շենքի մեջ, լանդշաֆտը այն է, ինչ մենք ենք։ Մենք ծառերն ենք, մենք ժայռերն ենք, մենք ջուրն ենք։ Եվ այս ըմբռնումը մարմնավորված է թանգարանի մեջ»[7]։ Բնության հետ միաձուլվելու ձգտումն արտացոլված է նաև թանգարանի ինտերիերում, որտեղ գրեթե բացակայում են սուր անկյունները, իսկ թանգարանի պատերը ներկայացնում են իրենցից կորագիծ մակերեսներ։

Հնդկական ազգային կերակրատեսակների սրճարանը բաղկացած է մի քանի բաժիններից, որտեղ ներկայացված է այնպիսի տարածաշրջանների խոհանոցը, ինչպիսիք են Հյուսիսային Վուդլենդը, Հարավային Ամերիկան, Խաղաղ օվկիանոսի Հյուսիսարևմտյան ափը, Մեզոամերիկան և Մեծ հարթավայրերը։ Սրճարանում չի ներկայացվել միայն հարավարևելյան` այսպես կոչված Հինգ քաղաքակիրթ ցեղերի խոհանոցը։

Նյու-Յորքի մասնաճյուղ` Ջորջ Գուստավ Հեյի Հիմնադրամ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված է հավաքածու, որն ընդգրկում է ավելի քան 800 հազար իր, ինչպես նաև 125 հազար լուսանկարչական պատկերների արխիվ։ Հավաքածուն, որը ձեռք է բերել Սմիթսոնյան ինստիտուտը 1990 թվականի հունիսին, հավաքել էր անտիկվար Ջորջ Գուստավ Հեյը 54 տարիների ընթացքում` 1903 թվականից սկսած։ Հեյը ծանապարհորդում էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայով` հավաքելով հնդկացիների կենցաղի և մշակույթի իրեր, և տվյալ հավաքածուի հիման վրա ստեղծեց նյու-յորքյան Ամերիկյան հնդկացիների թանգարանը, որը բացվեց 1922 թվականին։

Պաշտպանություն հնդկական արժեքների հայրենադարձությունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարևոր է նշել, որ թանգարանի հավաքածուն չի ընկնում «Բնիկ ամերիկացիների շիրիմների պաշտպանության և հայրենադարձության Օրենքի» ազդեցության տակ, ինչը հատկապես նախատեսվել է 1989 թվականին՝ թանգարանի բացման մասին որոշման մեջ[8]։

Թանգարանը նաև տպագրում է American Indian եռամսյա ամսագիրը[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. https://siarchives.si.edu/history/national-museum-american-indian
  3. https://www.si.edu/museums/
  4. https://americanindian.si.edu/
  5. 5,0 5,1 5,2 https://siarchives.si.edu/collections/siris_arc_221218
  6. Visitor StatisticsSmithsonian Institution.
  7. Francis Hayden, «By the People», Smithsonian, September 2004, pp. 50-57.
  8. «NMNH - Repatriation Office - Frequently Asked Questions». Smithsonian Institution. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
  9. American Indian Magazine. Արխիվացված 2009-03-20 Wayback Machine National Museum of the American Indian. (retrieved 13 March 2009)

Արտաքին հղուններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան հնդկացիների ազգային թանգարան» հոդվածին։