Jump to content

Մարիա Կլյոնովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Կլյոնովա
Ծնվել էհուլիսի 31 (օգոստոսի 12), 1898
ԾննդավայրԻրկուտսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 6, 1976(1976-08-06) (78 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, համալսարանի դասախոս, երկրաբան և ջրաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Մարիա Վասիլևնա Կլյոնովա (հուլիսի 31 (օգոստոսի 12), 1898, Իրկուտսկ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 6, 1976(1976-08-06), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, ԽՍՀՄ-ում ծովային երկրաբանության հիմնադիրներից մեկը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Վասիլևնա Կլյոնովան ծնվել է 1898 թվականի օգոստոսի 12-ին (ըստ հուլյան օրացույցի հուլիսի 31-ին) Իրկուտսկում բանվորի` Վասիլի Դմիտրիեվիչի և Ռաիսա Նաումովնայի ընտանիքում[2]։

1925 թվականից աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Օվկիանոսագիտության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։

1937 թվականին նրան շնորհեցին պրոֆեսորի կոչում ծովային երկրաբանության բնագավառում և 1937 թվականի մայիսի 11-ի ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ առանց դիսերտացիայի պաշտպանության նրան շնորհվեց երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտորի կոչում։ Իր հետազոտությունների արդյունքում նա մշակեց ծովերի հատակի քարտեզների կազմման մեթոդիկան։ Այս մեթոդիկայով և Մ.Վ. Կլյոնովայի ղեկավարությամբ կազմվել են 150 հատակային քարտեզներ Բարենցի, Սպիտակ, Կասպից և այլ ծովերի համար։

Հայրենական մեծ պատերազմի ընթացքում աշխատել է Պետական հիդրոլոգիական ինստիտուտում որպես երկրաբանության բաժանմունքի ղեկավար։ Մ.Վ. Կլյոնովայի ղեկավարությամբ կազմվել են մոտ 200 հատուկ քարտեզներ և ատլասներ ռազմածովային նավատորմի համար։ Նա բազմիցս գնացել է Հյուսիսային և Սևծովյան նավատորմեր, որտեղ աշխատել է ձեռնարկների կազմման վրա, դասախոսություններ է կարդացել ջրասուզորդների համար։

Մ.Վ. Կլյոնովան մասնակցել է ԽՍՀՄ ԳԱ բազմաթիվ ծովային արշավախմբերի. Կասպից ծով, Արկտիկա, Նոր երկիր, Շպիցբերգեն, Ֆրանց-Իոսիֆի երկիր, մասնակցություն է ունեցել նաև Առաջին սովետական անտարկտիկական արշավախմբին։ Նա անց է կացրել նստվածքային ապարների հետազոտություն գետերում, ծովերում և օվկիանոսներում և համարվում է ռուսական ծովային երկրաբանության հիմնադիրը[1]։

1948 թվականին Մ.Վ. Կլյոնովան հրատարակել է ծովային երկրաբանության առաջին ուսումնական ձեռնարկը[3]։

Մ.Վ. Կլյոնովան 4 օր անց է կացրել հոսընթացով շարժվող սառույցների վրա, նա առաջին կինն էր հոսընթացով շարժվող «Հյուսիսային բևեռ-4» կայանի վրա։

1960 թվականին լույս է տեսել Բարենցի ծովի երկրաբանության վերաբերյալ մենագրությունը[4], իսկ 1975 թվականին` Ատլանտյան օվկիանոսի երկրաբանության վերաբերյալ մենագրությունը[5]։

Մարիա Վասիլևնա Կլյոնովան մահացել է 1976 թվականի օգոստոսի 6-ին Մոսկվայում[2]։

Անդամակցություն կազմակերպություններում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հիշատակին են կոչվել.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ.Վ. Կլյոնովան հրատարակել է ավելի քան 250 գիտական աշխատանքներ[13], որոնցից հիմնականներն են.

  • Клёнова М. В. Геология моря как пограничная область между геологией и океанографией: Тезисы доклада // Международный геологический конгресс. 17 сессия. СССР. 1937: Труды. Т. 5. М.: ГНТИ нефтяной и горно-топливной литературы, 1940. С. 485-486.
  • Клёнова М. В. Геология моря. М.: Учпедгиз, 1948. 495 с.
  • Клёнова М. В. Редактор и статьи: Интеграция данных механического анализа. К вопросу о характере и значении мелкой фракции осадков // Работы по геологии моря. М.; Л.: Гидрометеоиздат, 1948. (Труды Государственного океанографического института и Главного управления гидрометеорологической службы; Вып. 5 (17)). 154 с.
  • Клёнова М. В., Соловьев В. Ф., Арутюнова Н. М. и др. Современные осадки Каспийского моря. М.: Изд-во АН СССР, 1956. 303 с.
  • Клёнова М. В. 海洋底质图; Грунтовые карты(չաշխատող հղում) // Oceanologia et Limnologia Sinica. 1958. T. 1. № 1. P. 243-254.
  • Клёнова М. В. Геология Баренцова моря. М.: Изд-во АН СССР, 1960. 367 с.
  • Клёнова М. В., Соловьев В. Ф., Алексина И. А. и др. Геологическое строение подводного склона Каспийского моря. М.: Изд-во АН СССР, 1962. 638 с.
  • Клёнова М. В. Осадки Арктического бассейна по материалам дрейфа л/п "Г. Седов". М.: Изд-во Акад. наук СССР, 1962. 105 с.
  • Клёнова М. В., Лавров В. М. Геология Атлантического океана. М.: Наука, 1975. 458 с.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Морская геология / Безруков П. Л., Леонтьев О. К. // Большая Советская Энциклопедия / Гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская Энциклопедия, 1974. — Т. 16 : Мёзия — Моршанск. — С. 585. — 629 000 экз.
  2. 2,0 2,1 Историческая справка Архива РАН
  3. Кленова М. В. Геология моря: Учебное пособие для геогр. фак-тов ун-тов и пед. ин-тов. М.: Учпедгиз, 1948 (Ленинград : Тип. «Печ. двор»). 495 с., 4 л. карт., схем
  4. Кленова М. В. Геология Баренцова моря. М.: Изд-во АН СССР, 1960. 367 с., 4 л. карт.
  5. Кленова М. В., Лавров В. М. Геология Атлантического океана. М.: Наука, 1975. 458 с., 3 л. схем.
  6. Наградной лист от 21.04.1943
  7. «Премия имени И.М. Губкина». Российская Академия Наук. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 15-ին.
  8. Klenova valley
  9. Алехина Г. Н., Ушакова М. Г., Агапова Г. В. Имена ученых и научных судов Института океанологии на карте Мирового океана // Природа. — 2016. — № 8. — С. 6—14.
  10. Christina Reed, William J. Cannon Marine Science: Decade by Decade. Infobase Publishing, 2009. P. 104
  11. Կաղապար:GPN
  12. Ушакова М. Г., Алёхина Г. Н., Антонова Л. В. Флотилия памяти Института океанологии им. П. П. Ширшова РАН // Геология морей и океанов: Материалы XX Международной научной конференции (Школы) по морской геологии. Т. 1. — М.: ГЕОС, 2013. С. 27-32.
  13. Ципоруха М. И. Очарованная севером // Наука в России. 1998. № 5. С. 68-72.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Клёнова Мария Васильевна — Կենսագրություն Ձկնային տնտեսության և օվկիանոսագիտության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կայքում։
  • Кленова М. В. — Փաստաթղթեր Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում։
  • Кленова М. В. — Փաստաթղթեր և կենսագրություն։