Մարիամ Ղազանչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | փետրվարի 16, 1986 (39 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կրթություն | ԵԹԿՊԻ (2007) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն |
| Ծնողներ | հայր՝ Հակոբ Ղազանչյան |
Մարիամ Հակոբի Ղազանչյան (փետրվարի 16, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Ղազանչյանը ծնվել է 1986 թվականի փետրվարի 16-ին, Երևանում։ 2003 թվականին ավարտել է Երևանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցը։ 2003-2007 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում (Զավեն Տատինցյանի արվեստանոց)։ 2005 թվականից աշխատում է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասանուհի։ Մասնակցել է տարբեր թատերական միջազգային փառատոների Լեհաստանում, Գերմանիայում, Կիպրոսում, Լոնդոնում, Մակեդոնիայում, Ռուսաստանում։ 2010 թվականին Վոլոդինի «Օֆելիա» մոնոներկայացմամբ Գերմանիայում մասնակցել է «Thespis» միջազգային թատերական փառատոնին[1]։ 2015 թվականին Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում հանդես է եկել «Մարսել» մոնոներկայացմամբ[2]։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Հեղինակ | Ներկայացման անվանում | Դերը | Մրցանակներ |
|---|---|---|---|
| Ռ. Կալինոսկի | «Հրեշը լուսնի վրա» | Սեդա | «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն դեբյուտ» 2006 |
| Կարինե Խոդիկյան | «Տրակտատ թաշկինակի մասին» | Դեզդեմոնա | |
| Վարդգես Պետրոսյան | «Վերջին ուսուցիչը» | Մարի | |
| «Տասներկուերորդ գիշեր» | Վիոլա | ||
| Ու. Շեքսպիր | «…Եվ օրինավոր բանտ» | Օֆելյա | |
| Ո. Շեքսպիր | «Ռոմեո և Ջուլիետ» | Ջուլիետ | Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնի «Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում» 2009 |
| Բերնարդ Շոու | «Էլիզա» | էլիզա | «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» 2011 |
| Գ. Մամլին | «Հեյ… քեզ հետ եմ, բարև» | ||
| «Մեղրի համը» | Ջո | «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» 2014 | |
| «Վիրուս» | Մարթա | ||
| «Զառանցանք» | Կին | ||
| «Մարսել» | Էդիտ Պիաֆ | ||
| Գաբրիել Սունդուկյան | «Ձեր աստվածը փողն է» | Անանի | |
| Էդուարդո դե Ֆիլիպո | «Գողը դրախտում» | Նինուչա | |
| Նիկոլայ Գոգոլ | Մարիա Անտոնովնա | «Ռևիզոր» | |
| Ռոդոլֆո Սանտանա | Մարինես | «Հարդասենյակ կանանց համար» | |
| Անտոն Չեխով | Մաշա | «Երեք քույր» | |
| Նիլ Սայմոն | Բելլա | «Յոնքերսոում մոլորվածները» |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԹԳՄ «Արտավազդ» թատերական մրցանակ՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում՝ Սեդայի «Հրեշը լուսնի վրա» դերի համար, 2006
- Վրոցլավի միջազգային թատերական մոնոփառատոնի «Հատուկ մրցանակ»՝ «Լավագույն դերակատար» և «Լավագույն ներկայացում» անվանակարգերում՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացման համար, 2009
- ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում, 2011
- «Արտավազդ» թատերական մրցանակ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում Ջո՝ «Մեղրի համը» դերի համար, 2014
- «Արտավազդ» թատերական մրցանակ
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Մաշա`«Երեք քույր» դերի համար 2022
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիամ Ղազանչյանը Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի թոռնուհին է, Հակոբ Ղազանչյանի դուստրը[3]։ 2013 թվականին ամուսնացել է դերասան Կարապետ Բալյանի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիամ Ղազանչյան
- Մարիամ Ղազանչյան(չաշխատող հղում)
|