Մարթա Մենսֆիլդ
Մարթա Մենսֆիլդ անգլ.՝ Martha Mansfield | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 14, 1899[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | նոյեմբերի 30, 1923[1] (24 տարեկան) |
Մահվան վայր | Սան Անտոնիո |
Գերեզման | Վուդլոն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասանուհի, պարուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
![]() |
Մարթա Մենսֆիլդ (անգլ․՝ Martha Mansfield, հուլիսի 14, 1899[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - նոյեմբերի 30, 1923[1], Սան Անտոնիո), ամերիկացի դերասանուհի, որը խաղացել է համր կինոյում և վոդևիլներում։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարթա Մենսֆիլդը ծնվել է Նյու Յորքում՝ Մորիս և Հարիեթ Գիբսոն Էրլիչների ընտանիքում: Նա ուներ կրտսեր քույր՝ Էդիթը, ծնված 1905 թվականին[3]։ Թեև շատ կենսագրություններում նշվում է, որ Մարթան ծնվել է Օհայո նահանգի Մենսֆիլդ քաղաքում, նրա ծննդյան և մահվան վկայականներում որպես ծննդավայր նշված է Նյու Յորքը[3]: 239 Նրա մայրը՝ Հարիեթը, 1885 թվականին Իռլանդիայից տեղափոխվել էր Մենսֆիլդ: Ավելի ուշ Մարթան քաղաքի անունը վերցրել է որպես իր բեմական անուն[3]: 239 : 1910-ականների սկզբին Մենսֆիլդը և նրա մայրը տեղափոխվել են Բրոնքս և ապրել են 158-րդ փողոցում[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]14 տարեկանում Մարթան արդեն որոշել էր դերասանուհի դառնալ։ Նա լոբբինգ է արել և դեր է ստացել Բրոդվեյի 1912 թվականի «Փոքրիկ կանայք» բեմադրության մեջ: Նա նաև սկսել է աշխատել որպես մոդել և պարուհի: Նա պարել է Հոփ օ՛Մայ Թամբ մյուզիքլում 1913 թվականին[3]՝ շարունակելով օգտագործել իր սկզբնական անունը։ Նա մինչ անունը փոխելը նաև խաղացել է 1915 թվականի Անցնող Շոու-ում (The Passing Show) և Ռոբինզոն Կրուզո Կրտսերում[5]։ Որպես մոդել նա աշխատել է նկարազարդող Հարիսոն Ֆիշերի համար և դարձել Ալֆրեդ Չեյնի Ջոնսթոնի ավելի քան 300 լուսանկարների թեման[4]։
Օգտագործելով Մարթա Էռլի անունը՝ նա վեցամսյա պայմանագիր է կնքել Էսսենեյ ստուդիոյի հետ 1917 թվականին, որտեղ նա երեք ֆիլմերում նկարահանվել է ֆրանսիացի դերասան Մաքս Լինդերի հետ։ 1918 թվականին նա հայտնվել է Զիգֆելդի հիմարությունները թատերական ներկայացումների շարքում։ Ավելի ուշ, նույն թվականին տեղի է ունեցել նրա առաջնախաղը Բրոդվեյ Բիլ գեղարվեստական ֆիլմում՝ Հարոլդ Լոքվուդի հետ միասին։ 1919 թվականի սկզբին Մենսֆիլդը հայտարարել է, որ որոշել է երկարաժամկետ շարունակել իր կինոկարիերան։ 1919 թվականի հոկտեմբերին նա հայտնվել է Ֆլորենց Զիգֆելդի «Կեսգիշերային ուրախություն» ֆիլմում[3]: 237-238 ։

Նրա առաջին հոլիվուդյան ֆիլմը ռեժիսոր Հյու Ֆորդի «Քաղաքացիական հագուստն» էր (1920)։ Մարթան հայտնի է դարձել որպես Միլիսենթ Քարի՝ «Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը» ֆիլմում, որտեղ գլխավոր հերոսը Ջոն Բերիմորն էր։ Այնուհետև նա և Յուջին Օ'Բրայենը նկարահանվել են «Կատարյալ սիրեկանը» (1919) ֆիլմում: 1921 թվականին Մենսֆիլդը բեմ է վերադարձել վոդևիլային հյուրախաղերով։ Հաջորդ տարի նա նկարահանվել է «Մուլեն Ռուժի թագուհին» և «Մինչ մենք նորից հանդիպենք» անկախ ֆիլմերում: Նա տարվա մնացած մասն անցկացրել է՝ շրջագայելով վոդևիլների ներկայացումների համար[3]: 240 ։
1923 թվականին Մենսֆիլդը պայմանագիր ստորագրեց Fox Film Corporation-ի հետ։ Ընկերության համար նրա առաջին ֆիլմը «Լուռ հրամանն» էր, որտեղ գլխավոր դերերում հանդես էին գալիս Էդմունդ Լոուն և Բելա Լուգոշին[3]: 242 Մարթայի կարիերայում կարճամետրաժ ֆիլմերի վերջին ավարտված ֆիլմերն էին 1923 թվականին նկարահանված «Պոտաշը և Պերլմութեղը» և «Լիվենվորթի գործը»[6]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
1923 թվականի նոյեմբերի 29-ին, Տեխասի Սան Անտոնիոյում, «Վիրջինիայի Ուորենները» ֆիլմի նկարահանումների ժամանակ, Մենսֆիլդը լուրջ այրվածքներ է ստացել, երբ նետված լուցկին բռնկել է նրա քաղաքացիական պատերազմի զգեստները՝ օղակաձև կիսաշրջազգեստները և անփայլ շղարշները: Մենսֆիլդը խաղում էր Ագաթա Ուորենի դերը և հենց նոր էր ավարտել իր նկարահնումները և պատրաստվում էր նստել մեքենա, երբ նրա հագուստը բռնկվեց: Նրա պարանոցն ու դեմքը հաջողվել էր փրկել, երբ իր ղեկավար Վիլֆրեդ Լայտելը նրա վրա էր գցել իր ծանր վերարկուն: Մենսֆիլդի մեքենայի վարորդի ձեռքերն ուժեղ այրվել էին, երբ նա փորձում էր դերասանուհու վրայից հանել այրվող հագուստը։ Հրդեհը հասցրել էին մարել, սակայնդերասանուհին ստացել էր զգալի այրվածքներ[7]։
Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է հաջորդ օրը «բոլոր վերջույթների այրվածքներից, ընդհանուր բակտերեմիայից և մեզի ճնշումից».[3]: 243 ։ Մենսֆիլդը 24 տարեկան էր։ Դերասան Ֆիլիպ Շորիի ուղեկցությամբ Մենսֆիլդի մարմինը տեղափոխել են Նյու Յորքում գտնվող իր տուն[6]։ Հետագայում այլևս բչպարզվեց, թե ով է նետել այն լուցկին, որը բռնկել է Մենսֆիլդի հագուստը։ Որոշ ականատեսներ ասում էին, որ տեսել են, թե ինչպես է լուցկի մտնում մեքենայի պատուհանից, որի մեջ նստած էր Մենսֆիլդը: Մեկ այլ վարկած էլ այն էր, որ նյարդայնացած Մենսֆիլդը որոշել է ծխախոտ ծխել մեքենայում՝ իր նյարդերը հանգստացնելու համար և պատահաբար վառել է զգեստը գցված լուցկով կամ ծխախոտով: . Մենսֆիլդի մայրը՝ Հարիեթ Էրլիխը, հերքել է այս տեսությունը, քանի որ, ըստ նրա, ծխելը դստերը «անհարմարավետ»[3]: 243 ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Նշումեր |
---|---|---|---|
1917 | Մաքսն անցնում է | Կարճամետրաժ | |
Մաքսը ուզում է բաժանվել | Մաքսի կինը | Կարճամետրաժ | |
Մաքսը տաքսու մեջ | Կարճամետրաժ | ||
1918 | Բրոդուեյ Բիլ | Մուրիել Լաթհեմ | Չգտնված |
Փչացած աղջիկը | Կարճամետրաժ | ||
1919 | Անտեսանելի ձեռքը | Քեթրին Դեյլ | |
Կատարյալ սիրեկայնը | Մեյվիս Մորգան | Չգտնված | |
Արդյո՞ք ամուսինը պիտի ների | Չգտնված | ||
1920 | Սոցիալական գիտակ | Կարճամետրաժ | |
Տղամարդկանց և կանանց սեր | Ռաթ Գիբսոն | ||
Տղամարդկանց մայրերը | Փաուլեթ | ||
Բժիշկ Ջեքիլը և պարոն Հայդը | Միլիսենթ Քերըվեյ | ||
Քաղաքացիական հագուստ | Ֆլորենս Լանհեմ | ||
Հրաշալի հնարավորությունը | Փեգի ՈՒինթոն | ||
1921 | Նրա եղբոր պահապանը | Հելեն Հարդինգ | Չգտնված |
Ոսկեզօծ ստերը | Հեսթեր Թորփ | Չգտնված | |
Վերջին դուռը | Հելեն Ռոջերս | Չգտնված | |
Քարե մարդը | Լեդի Ֆորթեսքյու | ||
1922 | Մոուլին Ռոջի թագուհին | Ռոզալին | |
Մինչ մենք կրկին կհանդիպենք | Հենրիետա Քարթեր | Չգտնված | |
1923 | Արդյո՞ք փողն ամեն ինչ է | Միսիս Ջասթին Փելհեմ | |
Շղթաներով կինը | Քլաուդիա Մարվել | ||
Երիտասարդ խաբեբաները | Լոիս Բրուք | Չգտնված | |
Փոքրիկ կարմիր դպրոցը | Մերսի Բրենթ | Չգտնված | |
Մառախուղի սահմանը | Միլդրեդ Վան Բյուրեն | Չգտնված | |
Լուռ հրամանը | Փեգ Ուիլիամս | ||
Պոտաշը և Պերլմութեղը | Գլավոր մոդել | ||
Լևենուերտի գործը | Մերի Լևենուերտ | Չգտնված | |
1924 | Վիրձինիայի Ուորենները | Ագաթա ՈՒորեն | Չգտնված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ankerich, Michael G. (2010). Dangerous Curves atop Hollywood Heels: The Lives, Careers, and Misfortunes of 14 Hard-Luck Girls of the Silent Screen. BearManor. էջ 236. ISBN 978-1-59393-605-1.
- ↑ 4,0 4,1 Golden, Eve (2015). Golden Images: 41 Essays on Silent Film Stars (անգլերեն). McFarland. էջեր 88–90. ISBN 9780786483549. Վերցված է October 23, 2019-ին.
- ↑ «Martha Ehrlich». Internet Broadway Database. The Broadway League. Վերցված է October 23, 2019-ին.
- ↑ 6,0 6,1 «Burns Are Fatal To Star Of Film». The Milwaukee Sentinel. December 1, 1923. էջ 8. Վերցված է February 13, 2013-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Martha Mansfield, Movie Star, Dies As The Result Of Burns». Meriden Morning Record. December 1, 1923. էջ 1. Վերցված է February 13, 2013-ին.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մարթա Մենսֆիլդ կատեգորիայում։ |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարթա Մենսֆիլդ Internet Movie Database կայքում
- Մարթա Մենսֆիլդ at the Internet Broadway Database
- 1920 passport photo of Martha Mansfield at flickr
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարթա Մենսֆիլդ» հոդվածին։ |
|