Մաքս Լինդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքս Լինդեր
ֆր.՝ Max Linder
MaxLinder SignedPhoto1912.jpg
Ծնվել էդեկտեմբերի 16, 1883(1883-12-16)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրSaint-Loubès[3]
Մահացել էհոկտեմբերի 31, 1925(1925-10-31)[2][7] (41 տարեկանում) կամ նոյեմբերի 1, 1925(1925-11-01)[8] (41 տարեկանում)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա[1][8]
ՔաղաքացիությունՖրանսիա[3][7]
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան և կինոպրոդյուսեր
ԱմուսինNinette Peters?
ԵրեխաներMaud Linder?[8]
Max Linder Վիքիպահեստում

Լինդեր Մաքս (իսկական անուը և ազգանունը՝ Դաբրիել Լյովել), (ֆր.՝ Max Linder [lin.dɛʁ]; դեկտեմբեր 16 1883 - հոկտեմբեր 31 1925), 1883-1925, ֆրանսիացի կինոդերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Լինդերը ծնվել է 1883 թվականի դեկտեմբերի 16-ին Ֆրանսիայի Սեն-Լուբես քաղաքում: Պատանի հասակից խաղացել է փարիզյան վարիետեներում, ավարտել է Բորդոյի կոնսերվատորիան: Կինոյում նկարահանվել է 1905 թվականից, խաղալով Լուի Գասնիեի «Մի դպրոցականի առաջին ելքը» կինոնկարում»: Նրա մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են «Երեք հրացանակիրները», «Դժբախտության յոթ տարիներ», «Առաջին սիգարը», «Պոլիշինելի առասպելը», «Կախվածը», «Մի չմշկորդի սկզբնավորությունը» (1907) և այլն: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Լինդերը զորակոչվում է բանակ: Ծանր վիրավորվելով, նա ազատվում է հետագա ծառայությունից, վերադառնում է ստուդիա, հիմնականում նկարահանվում է Հոլիվուդում՝ «Էսսենեյ» կինոընկերության ֆիլմերում: Մեծ ժողովրդականություն են վայելել հատկապես 1910-1913 թվականներին ստեղծված ֆիլմերը՝ «Մաքսը ցլամարտիկ», «Բռնցքամարտի չեմպիոնը», «Մաքսը՝ հիպնոսացնող», «Մաքսն ամուսնանում է»։ «Երեք խաբեբա»-ն նրա վերջին հաջողված ֆիլմն է 1922 թվականին։ 1936 թվականին Լինդերի դուստրը թողարկել է «Մաքս Լինդերի ընկերակցությամբ» ֆիլմը, որն ամփոփում է նրա լավագույն դերակատարումները։ Կարճ ժամանակում նրա ֆիլմերը դադարեցին հաջողություն ունենալ, ինչը Լինդերի ծանր հոգեկան ապրումների պատճառ դարձավ, ի վերջո հանգեցնելով ինքնասպանության: 1925 թվականին հերթական ծանր հոգեկան դեպրեսիայի ժամանակ նա վերջ տվեց իր բավական կարճ կյանքին:

1963 թվականին Մոդ Մաքս Լինդերը նկարահանեց «Մաքս Լինդերի ընկերակցությամբ» կինոնկարը՝ նվիրված իր հոր հիշատակին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Юткевич С. И. «Макс Линдер [Жизнь — Работа — Смерть]»., М.-Л.,1926
  • «Комики мирового экрана» (сост. В. С. Головской), М., 1966
  • Трауберг Л. «Мир наизнанку», М., 1984
  • Сергей Комаров Немое кино // История зарубежного кино. — Москва: Искусство, 1965. — Т. 1. — 416 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 617 CC-BY-SA-icon-80x15.png