Jump to content

Արմեն Մարգարյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարգարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Մարգարյան
Ծնվել էդեկտեմբերի 11, 1971(1971-12-11) (52 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
Գարեգին Նժդեհ մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ
ԱնդամությունՀայաստանի թատերական գործիչների միություն

Արմեն Հարությունի Մարգարյան (դեկտեմբերի 11, 1971(1971-12-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և դրամատիկ թատրոնի հայ դերասան։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2017Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (2005ԱՐՏԱՎԱԶԴ թատերական մրցանակի դափնեկիր (2012

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմեն Մարգարյանը ծնվել է 1971 թվականին դեկտեմբերի 11-ին Երևանում։ Սովորել է Երևանի թիվ 158, այժմ Մովսես Գորգիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դեռ պատանի հասակում հաճախել է Երևանի գեղագիտական կենտրոնի թատերական ստուդիայի դասընթացներին, 10 տարեկանում նկարահանվել է իր առաջին ֆիլմում («Կիսակայարան»), որտեղ իր խաղընկերներն են եղել դերասաններ Գալյա Նովենցը, Կարեն Ջանիբեկյանը, Ալլա Թումանյանը, Լևոն Շարաֆյանը։ 1989-1993 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի ղեկավարած կուրսում (արվեստանոցում)։ 1992 թվականից իր ուսուցչի հրավերով, աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

2009 թվականից որպես կրկնօրինակող դերասան և հաղորդավար աշխատել է «ATV» հեռուստաընկերությունում։ Կրկնօրինակող դերասան է «Հանրային առաջին» (2007)ից և «Շողակաթ»(2014)ից հեռուստաընկերություններում[1][2]։ 2018-2022 թթ եղել է Հ2 հեռուստաընկերության "եթերային ձայնը"։

2005 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։ 2012 թվականին Հայաստանի թատերական գործիչների միության կողմից «տարվա լավագույն դերասան» անվանակարգում Արմեն Մարգարյանը արժանացել է «ԱՐՏԱՎԱԶԴ» թատերական ամենաբարձր մրցանակին։ Գործունեության ընթացքում արժանացել է մի շարք մրցանակների և պատվոգրերի. 2007 թվականին՝ Հայաստանի մշակույթի նախարարության «ԱՐՏԻՍՏ», 2016 թվականին՝ նույն նախարարության պատվոգրի՝ թատերական ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար, 2015 թվականին Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» մեդալին, 2017 թվականին՝ թատրոնում և կինոյում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ Հայաստանի վաստակավոր արտիստի բարձր կոչման։

Արմեն Մարգարյանը հանդես է եկել տարբեր միջազգային փառատոներում Անգլիայում, Լիտվայում, Վրաստանում, Բելառուսում, հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ արժանանալով հանդիսատեսի ու քննադատների հատուկ վերաբերմունքին։ 2012 թ Գ. Սունդուկյան թատրոնի "Ջոն արքա" բեմադրությանբ (ռեժ. Տ.Գասպարյան) Պանդոլֆի դերով Շեքսպիրյան միջազգային փառատոնում հանդես է եկել Լոնդոնի Վ. Շեքսպիրի "Գլոբուս" թատրոնում, արժանանալով թատերագետների և "The Gurdian" ում տպագրված հոդվածի բարձր գնահատականին։ Նույն գնահատականին է արժանացել Բրեստում կայացած " Белая вежа" միջազգային թատերական փառատոնին։ 2022 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քլիոնթ՝ Մոլիերի «Քաղքենին ազնվական»
  • Ազրաիլ"Մեռնիլը որքան դժվար է"
  • Պալատական պարող՝ "Էդմոն Քին"
  • Մովսես քահանա՝ Շանթի «Հին աստվածներ» (դրամա)
  • Արքյազն՝ "Արքայազն ու աղքատը"
  • Դիկոն՝ «Մեծ անտառի զավակները»
  • Ջութակահար՝ "Սերը ծփիների տակ"
  • Վարժապետ՝ «Ես մի ծառ եմ ծիրանի»
  • Ռազումիխին՝ Ֆեոդոր Դոստոևսկի «Ոճիր և պատիժ»
  • Բազիլյո՝ «Բուրատինոյի արկածները»
  • Սուրեն՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Ներսեհ՝ Մուրացան «Ռուզան»
  • Վանո՝ Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»
  • Վաղարշակ՝ Շառոյան «Մեր բաժին ուրախությունը»
  • Գորդոն՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս»
  • Եֆրեյտոր՝ Բրեխտ «Կավճե շրջան»
  • Բանկո՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ»
  • Պանդոլֆ՝ Ուիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»
  • Ուիլյամ՝ Մ. Մեյոյի և Մ. Էնեկենի «Երջանիկ ավարտ»
  • Արամ՝ Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օր»
  • Կարպիս (լրագրող)՝ Հակոբ Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»
  • Նիկոլայ՝ Ժորա Հարությունյան «Հարսնացուն հյուսիսից»
  • Մակմերֆի՝ Քեն Քիզի «Թռիչք կկվի բնի վրայով»

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆ տառ "Տիգրանը և մեր Այբենարանը" (EL Portal theater)2022թ.
  • Ամուսին "Կատաղած սիրեկանը Գլենդելից" (LANTERMAN AUDITORIUM) 2023թ.

Հեռուստասերիալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Հին արքաներ» (Արմենիա) ՀԸ
  • «Ռուզանի սիրտը» (Հ1) ՀԸ
  • «Որբեր-2» (Հ1) ՀԸ
  • «Ուր է իմ տղամարդը» (Արմենիա) ՀԸ
  • "երեք քույր"(Արմենիա) ՀԸ
  • «Օտարը» (Շանթ) ՀԸ
  • «Երկու կյանք» (Արմենիա) ՀԸ
  • «Ամնեզիա»
  • «Թաքնված սեր» (Շանթ) ՀԸ
  • «Հրեշների գայլը»
  • «Change» (Արմենիա) ՀԸ
  • «Կոռուպցիա»
  • "Կոռուպցիա 2"
  • «Ճակատագրի պատասխանը» (Հ1)
  • «Նռան հատիկ» (Արմենիա) ՀԸ
  • «Քաոս» (Հ1) ՀԸ
  • «Վերջին ուսուցիչը» (Հ1) ՀԸ
  • «Թղթե երազանք» (Շանթ) ՀԸ
  • «Ժիրայր Գլենց» (Հ1) ՀԸ
  • «Քեզ հետ կամ առան քեզ»
  • «Անատոլիական պատմություն» (Հ1)[3]
  • «Փափուկ խաղալիք» (Արմենիա) ՀԸ
  • «Խաբկանք» (նոր Հայաստան) ՀԸ
  • "Սրտին հակառակ" (նոր Հայաստան)ՀԸ

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

  • "ՄՆԱ ԻՆՁ ՀԵՏ" (USArmenia) ԱՄՆ 2022
  • "Գործարք Vegas_ում" (USArmenia) ԱՄՆ 2023
  • "Մալենա"(USArmenia) ԱՄՆ 2023
  • "Լոս-Խնամախոս"(USArmenia)ԱՄՆ 2004
  • ՍոսԱնջելոս" (SoS Production) ԱՄՆ 2024

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Արտիստ» թատերական մրցանակ՝ «Տղամարդու լավագույն դերակատարման համար», 2007 թվական
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ՝ «Տարվա լավագույն դերասան» անվանակարգում, 2012 թվական
  • Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալ, 2015 թվական
  • Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգիր, 2016 թվական
  • Հայաստանի վաստակավոր արտիստ, 2017 թվական[4]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Zarkfoundation - Արմեն Մարգարյան». zarkfoundation.com.
  2. «ԲԱՑԱՌԻԿ. Հ. Քեշիշյանի տաղանդավոր 10 դերասանները. Արմեն Մարգարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». newmag. 2014 թ․ նոյեմբերի 12.
  3. «Քեշիշյանը համոզված էր, որ կհաղթահարեմ այս բարդ հոգեբանական կերպարը». Արմեն Մարգարյան
  4. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմեն Մարգարյան (դերասան)» հոդվածին։