Մարբախ ամ Նեկար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Զինանշան
DEU Marbach am Neckar COA.svg

Geburtshaus Friedrich Schiller in Marbach.JPG
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես18,06 կմ²
ԲԾՄ229 մետր
Բնակչություն15 797 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1[2] և UTC+2
Հեռախոսային կոդ07144
Փոստային դասիչ71672
Ավտոմոբիլային կոդLB
Պաշտոնական կայքschillerstadt-marbach.de
##Մարբախ ամ Նեկար (Գերմանիա)
Red pog.png

Մարբախ ամ Նեկար (գերմ.՝ Marbach am Neckar), Նեկարի Մարբախ, քաղաք Գերմանիայում՝ Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի Լյուդվիգսբուրգի շրջանում։ Ենթակա է Շտուտգարտի վարչական օկրուգին։ Զբաղեցնում է 18,06 քառակուսի կիլոմետր տարածք։ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 15 510[3]։ Պաշտոնական կոդը՝ 08 1 18 049։

Մարբախը հայտնի է որպես գերմանացի նշանավոր բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերի ծննդավայր և այդ պատճառով էլ ստացել է Շիլլերի քաղաք պատվանունը, որը պաշտոնապես հաստատվել է 2022 թվականի սկզբին[4]։ Քաղաքում գործում են Շիլլերյան ազգային թանգարանը, ժամանակակից գրականության թանգարանը, գերմանական գրականության արխիվը, որը երկրի գլխավոր գրական արխիվներից մեկն է։

Նշանավոր մարբախցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարբախում 1759 թվականի նոյեմբերի 10-ին ծնվել է գերմանացի ականավոր ռոմանտիկ բանաստեղծ և թատերագիր Ֆրիդրիխ Շիլլերը[5]։
  • Մարբախը նաև նշանավոր քարտեզագիր և աստղագետ Թոբիաս Մայերի ծննդավայրն է։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարբախի քույր քաղաքներն են՝

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. register of German municipalities (4th quarter 2022) (գերմ.)DESTATIS, 2023.
  2. GeoNames — 2005.
  3. «Bevölkerungsentwicklung in den Gemeinden Baden-Württembergs 2010»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2011-09-08 
  4. Zusatzbezeichnungen für 23 Städte und Gemeinden. Pressemitteilung des Ministeriums des Inneren, für Digitalisierung und Kommunen Baden-Württemberg, 9. Dezember 2021.
  5. «10 ноября»։ // vokrugsveta.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին։ Վերցված է 2012-01-11 
  6. «L'Isle-Adam, Frankreich» (գերմաներեն)։ City of Marbach am Neckar։ Վերցված է 31 July 2020 
  7. «Washington / Missouri, USA» (գերմաներեն)։ City of Marbach am Neckar։ Վերցված է 31 July 2020 
  8. «Tongling, China» (գերմաներեն)։ City of Marbach am Neckar։ Վերցված է 31 July 2020 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]