Մարանյան (պորտ.՝ Maranhao), նահանգ Բրազիլիայի հյուսիս-արևելքում։ Տարածությունը 324, 6 հազար կմ² է, բն.՝ 3470 հազար (1977), վարչական կենտրոնը՝ Սան Լուիս։ Գրավում է Բրազիլական սարահարթի հյուսիսային լանջերը, ծածկված սավաննաներով, ափամերձ դաշտավայրերում՝ խոնավ հասարակածային անտառներով։ Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գլխավոր ճյուղը՝ հողագործությունը։ Պլանտացիաներում աճեցնում են երկարաթել բամբակ, շաքարեղեգ, ինչպես նաև կակաո և սուրճ, գետահովիտներում՝ արմավենի։ Սավաննաներում զբաղվում են անասնապահությամբ։ Կա բամբակեղենի, շաքարի արդյունաբերություն։ Նավահանգիստներն են Սան Լուիսը, Իկատուն։