Մատիաս Վինյա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 9, 1997[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Empalme Olmos, Canelones Department, Ուրուգվայ | ||
Հասակ | 1,83 մետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մատիաս Նիկոլաս Վինյա Սուսպերեգի (իսպ.՝ Matías Nicolás Viña Susperreguy, նոյեմբերի 9, 1997[1], Empalme Olmos, Canelones Department, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, «Ռոմա ՖԱ» ակումբի և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վինյան մայրաքաղաքային «Նասոնալ» ակումբի սան է։ 2017 թվականի ապրիլի 2-ին «Բաստոն Ռիվեր» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել ուրուգվայական Պրեմիեր լիգայում[2]։ 2019 թվականին նվաճել է Ուրուգվայի սուպերգավաթը, հետո օգնել է թիմին հաղթել նաև երկրի առաջնությունում։
2020 թվականի փետրվարի 1-ին Մատիաս Վինյան պայմանագիր է ստորագրել բրազիլիական «Պալմերաս»-ի հետ[3]։ Առաջին խաղաշրջանում օգնել է իր թիմին դառնալ նահանգի չեմպիոն։ 2020 թվականի Լիբերտադորեսի գավաթի մրցախաղում ուրուգվայցին խաղացել է 12 մրցախաղում և խփել երկու գոլ։ Օգնել է «կանաչներին» պատմության մեջ երկրորդ անգամ հաղթել մրցախաղում[4]։
2021 թվականի օգոստոսի 8-ին Մատիասը ստորագրել է հնգամյա պայմանագիր իտալիական «Ռոմա» ակումբի հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 13 միլիոն եվրո՝ առանց բոնուսի[5]։
Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին Վինյան Ուրուգվայի երիտասարդական հավաքականի կազմում հաղթել է Էկվադորում Հարավային Ամերիկայի երտասարդական առաջնությունը։ Մրցաշրջանում նա խաղացել է 6 մրցախաղում։ Բրազիլիացիների դեմ խաղում Մատիասը խփել է գոլ[6]։
Նույն թվականին Վինյան մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը Հարավային Կորեայում։ Մրցաշրջանում խաղացել է 4 մրցախաղ։
2019 թվականին առաջին անգամ հրավիրվել է Ուրուգվայի հիմնական հավաքական։ Սեպտեմբերի 6-ին ազգային թիմի կազմում նորամուտ է ունեցել Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում՝ փոխարինման դուրս գալով 82-րդ րոպեին Դիեգո Լաքսալտի փոխարեն։ Ուրուգվայցիները վերջին րոպեների ընթացքում գոլ են խփել և հաղթել 2:1 հաշվով[7]։
2021 թվականին Վինյան ներառված է եղել Ամերիկայի գավաթի հավաքականի կազմում[8]։
Տիտղոս և ձեռքբերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրուգվայի չեմպիոն (1)՝ 2019
Ուրուգվայի սուպերգավաթի դափնեկիր (1)՝ 2019
Սան Պաուլու նահանգի չեմպիոն(1)՝ 2020
- Հարավային Ամերիկայի չեմպիոն երիտասարդների մեջ (1)՝ 2017
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր (1)՝ 2020
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Бостон Ривер VS. Насьональ 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-04-02
- ↑ «El Palmeiras anuncia fichaje del uruguayo Matías Viña» (իսպաներեն)։ Mundo Deportivo։ 2020-02-01։ Վերցված է 2021-02-01
- ↑ «A obsessão é verde! Palmeiras vence o Santos e conquista o bi da Libertadores» (պորտուգալերեն)։ Globo։ 2021-01-30։ Վերցված է 2021-01-31
- ↑ «Roma complete signing of Uruguay full-back Vina» (անգլերեն)։ France 24։ 2021-08-08։ Վերցված է 2021-08-22
- ↑ «Уругвай (до 20) VS. Бразилия (до 20) 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-03
- ↑ «Costa Rica vs. Uruguay - 7 September 2019» (անգլերեն)։ soccerway.com։ 2019-09-07
- ↑ «Plantel de Uruguay para la Copa América»։ AUF (իսպաներեն)։ 10 jun 2021։ Վերցված է 2021-06-13
|
|