Jump to content

Մատիաս Ենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատիաս Ենսեն
դան․՝ Mathias Jensen
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1996(1996-01-01)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Jerslev, Brønderslev Municipality (1970-2006), North Jutland County, Դանիա[3][4]
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Մատիաս Ենսեն (դան․՝ Mathias Jensen, հունվարի 1, 1996(1996-01-01)[1][2], Jerslev, Brønderslev Municipality (1970-2006), North Jutland County, Դանիա[3][4]), դանիացի ֆուտբոլիստ, «Բրենտֆորդ» ակումբի և Դանիայի հավաքականի կիսապաշտպան։ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ փուլի մասնակից:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենսենը «Նորշելանն» ակումբի սան է։ 2015 թվականին «Միդտյուլանի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել դանիական Սուպերլիգայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Էմիլիանո Մարկոնդեսին։ 2016 թվականի մայիսի 1-ին «Ռանդերսի» դեմ խաղում Մատիասը խփել է իր առաջին գոլը «Նորշելան» կազմում[5]։ 2018 թվականի ամռանը Ենսենը տեղափոխվել է իսպանական «Սելտա»: Հոկտեմբերի 1-ին «Խետաֆեի» դեմ խաղում իր նորամուտը նշել է Լա Լիգայում[6]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Ենսենը Լեհաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[7] և Չեխիայի[8] թիմերի դեմ խաղերին։

2019 թվականին Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում Ենսենը Իտալիայում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մրցաշարում նա մասնակցել է Գերմանիայի[9] և Ավստրիայի[10] հավաքականների դեմ խաղերին։

2022 թվականի նոյեմբերի 8-ին ընդգրկվել է Դանիայի հավաքականի պաշտոնական հայտացուցակում՝ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու համար[11]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենսենի հանդիպումները Դանիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր՝ 30 խաղ / 1 գոլ, 20 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 8 պարտություն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Soccerbase.com
  4. 4,0 4,1 4,2 National-Football-Teams.com
  5. «Норшелланн VS. Раннерс 2:2» (անգլերեն). soccerway.com. 2016—05—01. Արխիվացված է օրիգինալից 2020-11-05-ին. Վերցված է 2017-06-26-ին.
  6. «Сельта VS. Хетафе 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018—10—01. Արխիվացված է օրիգինալից 2019-07-13-ին. Վերցված է 2019-07-06-ին.
  7. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2017-06-21. Արխիվացված օրիգինալից 2017-08-18-ին. Վերցված է 2017-06-26-ին.
  8. «Чехия (до 21) VS. Дания (до 21) 2:4» (անգլերեն). soccerway.com. 2017-06-24. Արխիվացված օրիգինալից 2017-08-18-ին. Վերցված է 2017-06-26-ին.
  9. «Германия (до 21) VS. Дания (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-17. Արխիվացված օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2019-07-06-ին.
  10. «Дания (до 21) VS. Австрия (до 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2019-06-20. Արխիվացված օրիգինալից 2020-02-22-ին. Վերցված է 2019-07-06-ին.
  11. «BRENTFORD DUO IN DENMARK SQUAD» (անգլերեն). Официальный сайт ФК «Брентфорд». 2022-11-08. Արխիվացված օրիգինալից 2022-11-16-ին. Վերցված է 2022-11-16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]