Մասնակցի քննարկում:Harut111

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
   Help-browser.svg Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Harut111 ։)
Crystal Clear app ktip.png Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ERJANIK քննարկում: 05։43, 2 Հունիսի 2014 (UTC)

Մեծ Բրիտանիա Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Հօ (Բառգիրք հայկազեան լեզուի).png Ինչպե՞ս գրել հայերեն
View-refresh.svg Խմբագրման ուղեցույց
Accessories-text-editor.svg Խուսափե՛ք տարածված սխալներից
Wikipedia svg logo.svg Վիքիպեդիայի էությունը
Green copyright.svg Հեղինակային իրավունքներ
Nuvola apps bookcase.svg Գլոսսարիում

Բովանդակություն

Ջնջման է ներկայացվել .cw հոդվածը[խմբագրել կոդը]

Nuvola apps important.svg

Հարգելի՛ Harut111։ Ձեր ստեղծած կամ խմբագրած .cw հոդվածը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը. նվազագույն ծավալին չհամապատասխանող հոդված։ Օգնության համար տես նաև Ինչու է ջնջվել իմ հոդվածը էջը։ Նայեք օրինակ .am այս հոդվածը, նման մի քանի տող ավելացրեք նաև .cw հոդվածի համար։ Հարգանքով։ — ERJANIK քննարկում: 07։19, 12 Նոյեմբերի 2014 (UTC)

ապրես Հարգելի՛ Harut111, հիմա քիչ թե շատ նորմալ է: --ERJANIK քննարկում: 10:59, 15 Նոյեմբերի 2014 (UTC)

Նվազագույն ծավալ[խմբագրել կոդը]

Ողջույն հարգելի մասնակից Ձեր կողմից ստեղծված վերջին 4-5 հոդվածները (Հյուսիսային Մարիանյան կղզիներ,Վագար) նվազագույն ծավալը չի բավարարում, եթե մոտակա օրերին դրանք չբարելավվեք, ապա դրանք կջնջվեն։ Բացի այդ պարտադիր են աղբյուրներ նշելը--6AND5 (քննարկում) 11։47, 18 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի Հարութ, հոդվածներ գրելիս խնդրում եմ այս տարբերակով գրեք, օրինակ ինչպես այս հոդվածում է Ֆուենսալդանիա, եթե հարցեր ունեք գրեք Ձեր էջում, որպեսզի Ձեզ օգնեն, որ ավելի որակյալ հոդվածներ ստեղծեք, շնորհակալություն Վիքիպեդիայում խմբագրելու համար:--6AND5 (քննարկում) 14:04, 18 Նոյեմբերի 2014 (UTC)
Շնորհակալություն հարգելի մասնակից հոդվածները բարելավվելու համար, մնաց միայն հոդվածում առկա տեղեկատվության աղբյուրներ ավելացնեք:--6AND5 (քննարկում) 13:08, 19 Նոյեմբերի 2014 (UTC)
Եվս մեկ խնդրանք, հոդվածում աղբյուր նշելիս, հարկավոր է նշել, ոչ թե օրինակ ռուսերեն կամ անգլերեն Վիքիպեդիա, այլ այն աղբյուրը, որը նշված է եղել այլալեզու հոդվածում որոշակի նյութի համար, միաժամանակ ստուգել արդյոք տվյալ աղբյուրում առկա է համապատասխան նյութը, կարծում եմ հասկանալի բացատրեցի, շնորհակալություն ուշադրության համար:--6AND5 (քննարկում) 17:10, 21 Նոյեմբերի 2014 (UTC)

Լավ, Հասկացա

Դրոշների մասին հոդվածներում հարկավոր է գոնե երկու նախադասություն գրել, որպեսզի չջնջվեն:--6AND5 (քննարկում) 18:39, 21 Նոյեմբերի 2014 (UTC)

հղումներ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, խնդրում եմ դրոշների մասին ձեր ստեղծած հոդվածներում ներքին հղումներն ավելացրեք, այլապես դրանք հոդվածներ չեն հաշվվում և ցանկացած մասնակից իրավունք ունի ջնջման ներկայացնելու։ Շնորհակալություն ուշադրության համար։ — Ջէօ () 20։39, 22 Նոյեմբերի 2014 (UTC)

Ջեո ջան, մասնակիցը գուցե չիմանա ինչ է ներքին հղումը, բայց ինձ ուրիշ հարց է հետաքրքրում, ի՞նչ է նշանակում, դրանք հոդված չեն հաշվվում, ես առաջին անգամ եմ նմանատիպ բան լսում:-)--6AND5 (քննարկում) 20:44, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, եթե հոդվածը չունի գոնե 1 կապույտ հղում, ապա մեր հոդվածների թիվը չի ավելանում։ Երբ հղում է դրվում, հոդվածների թիվը մեկով ավելանում է :) --Լիլիթ (քննարկում) 20:46, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
Ի դեպ, կարող ես մի քիչ բզբզալ այստեղ համոզվելու համար :) --Լիլիթ (քննարկում) 20:48, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
Մերսի Լիլիթ ջան, վաղը կնայեմ, բայց ինքնին ներքին հղման բացակայությունը ջնջման պատճառ չի կարող ձևակերպվել, իսկ հոդվածում առկա նյութի աղբյուրի բացակայությունը կարող է ջնջման հիմք ծառայել:--6AND5 (քննարկում) 20:55, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
Միանգամայն համաձայն եմ, 6AND5 ջան։ --Լիլիթ (քննարկում) 20:56, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
Լիլիթն արդեն պատասխանեց, 6AND5 ջան։ :-) ՀԳ․ Harut111 ջան, ներքին հղումները «կապույտ» հղումներն են, որոնք ավելացնելու համար անհրաժեշտ է միայն X բառը ուղղական հոլովով վերցնել [[]] փակագծերի մեջ։ — Ջէօ () 20:59, 22 Նոյեմբերի 2014 (UTC)
Ժող ջան, մի մոռացեք մեր օգնության էջերի մասին, մեկ-մեկ պետք են գալիս :) --Լիլիթ

Ես կարող եմ ներքին հղում չունեցող հոդվածներին հղում դնել? ։) Հարութ (քննարկում) 21։01, 22 Նոյեմբերի 2014 (UTC)

Իհարկե։ :-)Ջէօ () 18:34, 23 Նոյեմբերի 2014 (UTC)

ԵՎ այդ հոդվածները հղում դնելուց հետո կհաշվվեն հոդված?

Հաշվել կամ չհաշվելը դա ընդամենը տեխնիկական կամ ծրագրային հարց է և բնականաբար ըստ երևույթին կհաշվվի, այիսնքն գլխավոր էջում վերևի ձախ հատվածում պատկերված հոդվածների թիվը մեկով կավելանա: Բայց ես քեզ խորհուրդ չէի տա, քանի որ դրանք հիմնականում ըստ երևույթին շատ թերություններ ունեցող հոդվածների ցանկն են, այնտեղ հարկավոր կլինի տարբեր այլ կաղապարներ դնել: Հիմա անցնենք դրոշների մասին հոդվածներին: Խնդրում եմ գոնե մեկական աղբյուր տեղադրիր հոդվածներին, որոնք կան ռուսերեն տարբերակում, եթե իհարկե ռուսերենից ես նայում, ես այնտեղ մի հատ հոդված նկատեցի որտեղ չկա աղբյուր, դա ոչինչ: Բացի այդ աշխատի որ, ոչ թե մեկ տողից բաղկացած լինի հոդվածը, այլ գոնե երկու: Սպասում եմ արձագանքիդ:--6AND5 (քննարկում) 15:32, 25 Նոյեմբերի 2014 (UTC)

Կփորձեմ հետևել խորհրդիդ։)

Կարճ էջեր[խմբագրել կոդը]

Ողջույն, Harut111։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն ծավալը 3 հստակ, ամփոփ նախադասությունն է։ Դրոշների մասին քո ստեղծած հոդվածներում լավագույն դեպքում 2 նախադասություն է։ Խնդրում եմ ուղղիր։ Շնորհակալություն։ — Ջէօ () 16։12, 25 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելիս կբացատրեք, ոնց Ռոտերդամ հոդվածը դարձավ ընտրյալ, ինչպես նաև Հունգարիայի զինանշան հոդվածի տեքստը որտեղից եք թարգմանել, մի քիչ կասկածելի բովանդակություն ունի դրա համար եմ հարցնում:--6AND5 (քննարկում) 14:24, 28 Նոյեմբերի 2014 (UTC)

Ռոտերդամ հոդվածի ընտրյան լինելը միամիտ է ստացվել, իսկ Հունգարիայի Զինանշանի տեքստը չեմ թարգմանել, օգտվել եմ հայերեն թարգմանված տարբեր երկրների զինանշանների հոդվածներից.

Մերսի արձագանքելու համար, բայց մի մոռացեք ստորագրել հաղորդագրություններ գրելիս, իսկ եթե հետագայում էլ զինանշանի վերաբերյալ հոդվածներ ստեղծելու, ապա ներքոնշյալ տողը՝ հանրապետության պետական ինքնիշխանության, նրա տարածքում ապրող ժողովուրդների պետական միասնության, կառուցվող ագատ, իրավական պետության խորհրդանիշն է. պետք չի գրեք, քանի որ մի տեսակ չեզոքությունը պահպանված չէ, հավանաբար խորհրդային հանրագիտարանից են գրել, բայց նմանաոճ արտահայտությունների ժամանակը անցել է...--6AND5 (քննարկում) 14:33, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
Harut111, ևս մեկ անգամ պետք է հիշեցնեմ, որ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն ծավալը 3 հաստակ, ամփոփ նախադասությունն է։ Վերջին ստեղծած ձեր մի քանի հոդվածներ չեն բավարարում վերոնշյալ պահանջը։ Խնդրում եմ մի քանի նախադասություն ավելացնել։ — Ջէօ () 16:20, 28 Նոյեմբերի 2014 (UTC)
Հարգելի մասնակից ,ես ոնց հասկացա Դուք չեք հետևում իմ խորհուրդներին մասնավորապես աղբյուրներ ավելացնելու պահով, դա լավ չի և շարունակաբար կրկնելը կարող է հանգեցնել Ձեր գործունեության կասեցմանը, ավելի լավ է փորձեք զարգացնել Ձեր կողմից ստեղծվող հոդվածները, այլ ոչ թե մեծացնեք քանակը, դա ողջունելի չի, խնդրում եմ ևս մի անգամ նայեք Ձեր էջի բոլոր հաղորդագրությունները և հետևեք տրված խորհուրդներին, հակառակ պարագայում դա լավ հետևանքների չի բերի, շնորհակալություն ուշադրության համար:--6AND5 (քննարկում) 18:07, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)
Հարութ ջան, ողջույն, աղբյուրի կողքին լեզուն նշելու դեպքում օգտագործիր այս կաղապարը.{{ref-?}}, հարցականի փոխարեն եթե անգլերեն է գրիր en, եթե ռուսերեն է գրիր՝ ru, մնացած լեզվային կոդերի անվանումները ահրաժեշտ լինելու դեպքում ասա, կասեմ:Նայիր փոփոխումը հոդվածում՝ [1]--6AND5 (քննարկում) 14:24, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Լավ մերսի, մյուսները ես կուղղեմ Harut 18:28, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Անաղբյուր հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Harut111։ Խնդրում եմ Ձեր կողմից ստեղծված Հունգարիայի զինանշան, Աբդուլ Մաջեդ Դիդի հոդվածներում նշել այն աղբյուրները, որից օգտվել եք հոդվածը գրելիս։ Շնորհակալություն --Աշոտ1997 (քննարկում) 22։36, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ուգանդայի Սենեգալը[խմբագրել կոդը]

Ողջույն Harut111, շնորհակալություն կարևոր ոլորտի հոդվածներ ստեղծելու համար։ Սենեգալի դրոշ հոդվածում գրված է Ուգանդայի դրոշի մասին։ Խնդրում եմ փոխեք կամ անունը կամ բովանդակությունը։ Զգուշացման պիտակը հանելուց առաջ խնդրում եմ ստուգեք նաև թարգմանությունը, որը մինչև վերջ արված չի։ Բարի մաղթանքներով - Kareyac (քննարկում) 14։56, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, ուղղել եմ։) Harut

Անգլերեն վիքիպեդիան աղբյուր չի կարող լինել։ Խնդրում եմ այլ աղբյուրներ տեղադրել։ --Ջէօ () 17:01, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)

Վիքիպեդիան՝ աղբյուր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, Գվինեա-Բիսաուի դրոշ հոդվածում (և ոչ միայն) նշել եք, որ աղբյուր է ծառայել անգլերեն վիքիպեդիան։ Կանոնակարգի համաձայն՝ վիքիպեդիան չի կարող որևէ հոդվածի համար աղբյուր ծառայել։ Խնդրում եմ որպես աղբյուր նշել անգլերեն վիքիպեդիայի համապատասխան հոդվածում առկա աղբյուրները։ --Ջէօ () 16։59, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)

Պաղեստինյան Պետություն[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարութ ջան։ կմատնանշե՞ս աղբյուրը, որի հիման վրա անվանափոխել ես։ --Ջէօ (서울) 15։17, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ողջույն, Անգլերեն վիքիպեդիան --Harut
Անգլերեն Վիքիպեդիայում Palestine է։ Եվ առհասարակ գրեթե բոլոր վիքիպեդիաներում Պաղեստին է, ինչո՞ւ մենք տարբերվենք։ --Ջէօ (서울) 11:41, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ողջույն ձեզ, ես նոր նկատեցի, որ իրականում այլ վիքիներում երկու հոդված կա՝ մեկը տարածաշրջանի, մյուսը պետության մասին: Այս մեկը վերաձևափոխեցի որպես պետության, իսկ կասկածելի բովանդակությունը ջնջեցի: Հիմա ներկայիս հոդվածը, որը պետության մասին է կմնա որպես Պաղեստին, իսկ եթե հետագայում գրվի տարածաշրջանի մասին հոդված, ապա կունենա հետևյալ անվանումը. Պաղեստին (տարածաշրջան): Բայց չեմ կարծում, որ իմաստ ունի նոր հոդվածի, հենց ներկայիս հոդվածում՝ պատմություն բաժնում, կարելի է այդ ամենը ներկայացնել:--6AND5 (քննարկում) 12:21, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
Համաձայն եմ, 6AND5 ջան։ Շնորհակալություն։ --Ջէօ (서울) 12:25, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լացիա, Կիպրոս[խմբագրել կոդը]

Հարգելի Հարութ, հոդվածի անվանման մեջ երկիրը նշվում է միայն այն դեպքում, եթե նույն անվամբ մի քանի բնակավայր կա։ Նշելուց էլ ոչ թե ստորակետով է նշվում, այլ փակագծերում։ Հիմա ասացեք՝ Լացիա անվամբ էլ ի՞նչ կա, որովհետև ես փնտրեցի, բայց այլ բան չգտա․․․ --Լիլիթ (քննարկում) 12։40, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարութ, դադարեցրո՛ւ ստորակետով անվանումներով հոդվածներ ստեղծել և պատասխանիր հարցիս, այլապես ստիպված եմ լինելու արգելափակել․․․ --Լիլիթ (քննարկում) 13:18, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
Լավ եղավ արդեն ջնջեցի Հարութ
Լավ, հուսով եմ՝ այսուհետ արագ կարձագանքեք․․․ Իսկ երբ Ձեր կողմից գրված հոդվածը վերանվանում են և ամփոփման մեջ նշում պատճառը, ապա կրկին մի վերանվանեք, այլ հարցերի դեպքում՝ դիմեք տվյալ մասնակցին։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 13:22, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)

Պաշտոնական զգուշացում[խմբագրել կոդը]

Բարի երեկո Հարութ ջան, եթե ուզում ես, որ իրարից չնեղանանք, և հանկարծակի չարգելափակվես կամ մասնակի արգելափակում չկիրառվի, ապա կարճ հոդվածներ, որոնք աղբյուրներ չունեն՝ չես ստեղծում ու անցնում հաջորդ հոդվածին, իսկ վերջին հոդվածում եղանակի տեսության կայքը, որը ընդամենը Կիպրոսի ֆիզ. քարտեզն է բացում, որպես ինչ ես դրել, անկեղծ ասած չհասկացա։ Բացի դրանից բազմիցս քեզ հորդորել են, որ շեշտադրումը դնես, ոչ թե հոդվածների քանակի և այլ որակի վրա։ Մի խոսքով շատ քիչ ժամանակ է մնացել ուղղվելու, ընտրությունը քոնն է։--6AND5 (քննարկում) 16։10, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)

Աշխատանքի հեշտացում[խմբագրել կոդը]

Հարգելի Harut111, այլևս պետք չի ավելացնել "Կատեգորիա:Պաֆոսի շրջանի բնակավայրեր"։ Ես դրան ավելացրել եմ "Պաֆոսի շրջանի բնակավայրեր" կաղապարի մեջ և դա ինքնըստինքյան ավելանում է բոլոր էջերում, որտեղ կա կաղապարը։ Եվս երկու խնդրանք, օգտագործեք Լեզուների կաղապարներ։ Կատեգորիաներ գրվում են կաղապարներից հետո։ - Kareyac (քննարկում) 09։37, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)

Մի բան հարցնեմ Դրոուշա էջում ինչպես անեմ, որ Կիպրոսի քարտեզի վրա երևա գյուղը կարմիր կետով: Harut
Բոլոր կաղապարներում երկիր պետկ է լրացվի Կիպրոսի Հանրապետություն։ lat_dir և lon_dir մոլորակի մեր կեսում գտնվող բնակավայրերի մասին կարելի է հանել։ - Kareyac (քննարկում) 10:27, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)
Մերսի օգնության համար։ Harut
Խնդրեմ, իսկ այս բնակավայրերի մասին միուս լեզուներով հոդվածներին հնարավոր է կպցնել օգտվելով այս ուղղեցույցը։ - Kareyac (քննարկում) 10:39, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հունարենից սխալ տառադարձումներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարութ։ Կիպրոսի քաղաքները սխալ ես տառադարձում հունարենից։ Ընդհանրապես, եթե մի լեզվին չես տիրապետում, ապա ճիշտ չէ մենակ՝ առանց օգնության, այդ լեզվով տառադարձումներ անել, քանի որ ուղղակի հունարեն տառերի փոխարեն հայերեն տառեր գրելով, անվանումների մի մասը սխալ են ստացվում, կան երկձայնավորներ, որ երբ միասին են գրվում, մեկ այլ տառ է կարդացվում ու տառադարձվում։ Ագիոս Նիկոլաոս-ում սխալ տառադարձում չէր, այլ անուշադրության սխալ, դա ուղղեցի, իսկ հետևյալ դեպքերն արդեն ակնհայտ սխալներ են՝ Աչիլեա, հունարեն՝ Αχέλεια, χ տառը հունարենում երբեք չ չի, այլ խ, ει երկձայնավորները միասին գրելիս կարդացվում ու տառադարձվում են ի, հետևաբար միայն այս բառի մեջ 2 սխալ կա՝ Ախիլիա։ Ագիա Մարինոուդա, հունարեն՝ Αγία Μαρινούδα, ού երկձայնավորը գրվում ու տառադարձվում է ու, հետևաբար՝ Ագիա Մարինուդա։ Ակոուրսոս, հունարեն՝ Ακουρσός, ου՝ ու, Ակուրսոս։ Խնդրում եմ ուղղես բոլոր հոդվածներում, ոչ միայն վերանվանես, այլ նաև հոդվածում՝ տեղեկաքարտում և այլն, ինչպես նաև կաղապարում։ Ասա նաև, թե այս հարցն ինչպես պետք է լուծվի, քանի որ եթե այսպես շարունակվի, ապա Կիպրոսի քաղաքների կեսը, եթե ոչ ավելին, մեզ մոտ ուրիշ անուն են ստանալու․․․ --Լիլիթ (քննարկում) 07։53, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Մի քանի հատ էլ գտա՝ Դրոուշա, հունարեն՝ Δρούσια, շ տառը որտեղից ես վերցրել․․․ + ού՝ ու՝ Դրուսիա։ Էմպա, հունարեն՝ Έμπα, μπ բաղաձայները միասին գրվելիս դառնում են՝ բ, Էբա։ Ֆտի, հունարեն՝ Φύτη, ύ տառը չգիտեմ ինչի բաց ես թողել, երևի անգլերենին ես նայել, էնտեղ y են գրել, դու էլ չես իմացել հայերեն ինչ գրես․․․ Պետք է լինի Ֆիտի։ Տսադա, նախ հոդվածում հունարենն ես սխալ գրել, այլ քաղաքի անուն ես գրել, պետք է լինի Τσάδα, Τσ-ն էլ ոչ թե տս է, այլ ց է, Ցադա։ Ագիոս Ջեորջիոս, հունարեն՝ Άγιος Γεώργιος, ջ-ն որտեղից ես վերցրել․․․ Կարդացվում է Յորղոս, սակայն տառադարձելու հետ կապված վստահ չեմ, թե արդյոք նույն ձև էլ տառադարձվում է, կճշտեմ, կասեմ։ 19 քաղաք ես գրել, որից 8-ի անունը սխալ։( --Լիլիթ (քննարկում) 08։08, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ես անգլերեն վիքիպեդիայից եմ նայել, դրա համար էլ սխալ է ստացվել։ Հարութ

Նոր ստեղծածդ հոդվածում հունարեն անվանումը կրկին այլ քաղաքի անուն է, խնդրում եմ ուղղես, որ նայեմ, որովհետև հայերեն տառադարձումդ կրկին կասկածներ է առաջացնում։ Ինչպես նաև նոր հոդված գրելու փոխարեն, մտածիր ու գրի, թե ոնց պետք է անես, որ էլ սխալ չլինի։ Անգլերեն վիքիում քաղաքների անունները նայելը սխալ է, քանի որ իրենք չեն տառադարձում, այլ անունները ոնց բնօրինակում կա, այնպես էլ գրում են․․․ --Լիլիթ (քննարկում) 08։18, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Նիկոս Անաստասիադես, Հարութ ջան, էլի սխալ․․․ Անաստասիադիս․․․ Չասեցիր, թե այս հարցն ինչպես ենք լուծելու․․․ --Լիլիթ (քննարկում) 08։52, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Դեռ չգիտեմ, կփորձեմ ավելի ուշադիր լինել: --Հարութ

Անունների/անվանումների հարգում օգտակար են օտարալեզու Վիքիներ և այս կայքը - Kareyac (քննարկում) 08։59, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Kareyac ջան, այս դեպքում օգտակար է միայն հունարեն վիքին, անգլերենը, որից օգտվում է Հարութը, չի տառադարձում անվանումները։ Կայքի հղումը չբացեց։ --Լիլիթ (քննարկում) 09:02, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարութ ջան, փորձել ավելի ուշադիր լինելը չի օգնի, եթե լեզվին չես տիրապետում․․․ Պետք է լուծում գտնել, իսկ մինչ այդ ավելի լավ է հոդվածներ չստեղծես։ --Լիլիթ (քննարկում) 09։04, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ուղղեցի ), որոշ բնակավայրեր չունեն հոդվածներ պաշտոնական լեզվով, նման դեպքերում կարելի է օգտվել ուրիշ վստահելի աղբյուրներ պահպանելով հայերեն ուղղւգրությունը։ - Kareyac (քննարկում) 09:20, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)
Kareyac ջան, էլի չի բացում :( --Լիլիթ (քննարկում) 09:26, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարութ, ինչպես և կասկածում էի՝ Ագիոս Յորղոս անվան դեպքում, Յորղոս բանավոր խոսքում է, գրավորի դեպքում պետք է լինի Ագիոս Գեորգիոս։ --Լիլիթ (քննարկում) 10։04, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)

Նոր ստեղծածդ հոդվածում հունարեն անվանումը կրկին այլ քաղաքի անուն է, խնդրում եմ ուղղես, որ նայեմ, որովհետև հայերեն տառադարձումդ կրկին կասկածներ է առաջացնում։ Քանի որ առաջարկներ չեղան քո կողմից, մի բան առաջարկեմ․ տուր ինձ Կիպրոսի գյուղերի ցանկը հայերեն քո տառադարձմամբ, ես կստուգեմ, որից հետո կստեղծես հոդվածները։ Ցանկը պետք է այսպես լինի, օրինակ՝

Սրանք Պաֆոսի շրջանի բնակավայրերն են`

Շարունակությունը ընթացքում կտեղադրեմ։ --Հարութ

Ես տեղադրեցի իմ տեսակը կաղապարում։ Հարութ և Լիլիթ, միատ նաեք։ - Kareyac (քննարկում) 10։12, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Kareyac ջան, բերել եմ հին վիճակի, քանի որ սխալները բավականին էին՝ ներառյալ սխալացրել էիր իմ ուղղածները։ Հարութ ջան, ստուգեցի։ Միայն մի բառի վրա եմ կասկածում, կճշտեմ, կասեմ։ --Լիլիթ (քննարկում) 10:24, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Շատ էին սխալները Լիլիթ? --Հարութ

Նայի, Հարութ ջան։ Աջ մասում իմ ուղղածներն են։ --Լիլիթ (քննարկում) 11:01, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարութ ջան, սխալ անունով ես ստեղծել, ցանկում ճիշտ տարբերակն է գրած․․․--Լիլիթ (քննարկում) 11։05, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, քո թարգնանության մեջ կան բազմաթիվ սխալներ։ Օրինակ, Άγια երփեգ չի արտասանվում ինչպես "ագիա"։ Կարող ես լսել հունացուն, կարաս կարդաս դաընթաց։ Կարող ես հիշել հայտնի և ոչ այնքան հայտնի տաճարնեի անուները։ Կատող ես նաել ուրիշ Վիքիներում։ Գուցե այա աիա աիյա այիա հաիիյա, բայց ոչ "ագիա"։ Համացանցում ագիա համարյա չի հանդիպում։ Բայց նույն իմաստով "այա" հանդիպում է և նույնիսկ Կիպրոսում և նույնիսք մեր Վիքիյում։ Agia գրվում է անգլովիյիյում։ Գուցե ըստ հայերենի ուղղագրության պետկ է վերցնել անգլերենից։ Չգիտեմ։ Եվ երկրորդը, խնդրում եմ վերադարցնես կաղապար իմ տեսակին։ Չնայաց բոլոր տարբերակներում սխալներ կան, իմ տարբերակում որոշ կամիր հղումներ կապույտ են։ - Kareyac (քննարկում) 12։43, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Kareyac ջան, միայն մի բան կասեմ, իմ ստուգածից հետո, ստուգում է նաև մասնագետ։ Կաղապարը հետ վերադարձնել չեմ կարող։ --Լիլիթ (քննարկում) 12:51, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Ես կաղապարը ուղղել եմ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Harut111 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ընկերներ, քանի որ կաղապարը նորից վերադարձվեց շատ կներես, Կարեյաց ջան, բայց քո հին սարքած, սխալներով տառադարձված ձևին, ապա ես ձեռքերս լվանում եմ։ Կարող եք գրել, ինչպես ուզում եք։ Կներեք, բայց ես այդքան ժամանակ չունեմ, որ ամեն բառի համար նույն բանը նորից բացատրեմ, ինչպես որ վերևում եմ արել կամ ամեն անգամ մասնագետին անհանգստացնեմ՝ խնդրելով, որ մի հատ էլ ինքը ստուգի, որ դուք էլի սխալ ձևի վերադարձնեք։ Շնորհակալություն ուշադրության համար։ --Լիլիթ (քննարկում) 13։02, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Լիլիթ ջան, ճշմարտությւն համար ժամանակ խնայել երթեկ պետկ չի։ Իսկ քո օգնությունը դեր շատ պետկգա։ Ինչպես միշտ պեչենիկները ինձանից։ - Kareyac (քննարկում) 13։23, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)

Պաֆոսի շրջանի բնակավայրերի շարունակությունը`

--Հարութ

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Newyeargreeting.gif Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Harut111, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Եվրոպան ըստ թեմաների[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, Ձեր նախավերջին փոփոխությունները {{Եվրոպան ըստ թեմաների}} կաղապարում բերեցին նրան օգտագործող էջերի խախտման։ Խնդրում եմ կաղապարներում փոփոխություններ մտցնելուց հետո միշտ ստուգել և համոզվել դրանց ճիշտ աշխատանքում։ Մանրամասնությունները այստեղ։ - Kareyac (քննարկում) 03:24, 16 Հունվարի 2015 (UTC)

Մերձնեստրի Հանրապետություն[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարութ ջան։ Ի՞նչը որպես աղբյուր վերցրիր անվանափոխելու համար։ -- Ջեօ () 11:46, 9 Փետրվարի 2015 (UTC)

Ողջույն, եթե երկիրը պատերազմել է Մոլդվայի հետ և առանձնացել Մոլդովայից ուրեմն չի կարող լինել Մլդովական Հանրապետություն Harut
Դա օրիգինալ վերլուծություն է, Հարութ ջան։ Անվանափոխության հետ կապված այլ վստահելի աղբյուրներ կա՞ն։ -- Ջեօ () 11:53, 9 Փետրվարի 2015 (UTC)
Ոչ Harut 15:57, 9 Փետրվարի 2015 (UTC)

Խնդրանք[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարութ ջան։ Խնդրում եմ ստուգիր էլ-փոսթդ :) --Լիլիթ (քննարկում) 12:23, 25 Փետրվարի 2015 (UTC)

Ողջույն, Լիլիթ ջան։ Պատասխանեցի նամակիդ :) --Հարութ (քննարկում) 22:53, 25 Փետրվարի 2015 (UTC)

Ես էլ :) --Լիլիթ (քննարկում) 18:56, 25 Փետրվարի 2015 (UTC)

Tala[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, խդրում եմ զգույշ կատարել փոփոխություններ Վիքիդարանում։ - Kareyac (քննարկում) 18:19, 6 Մարտի 2015 (UTC)

Kareyac ջան, վիքիդարանում թե՞ վիքիդատայում։ --Լիլիթ (քննարկում) 18:22, 6 Մարտի 2015 (UTC)
Լիլիթ ջան, ինչպես միշտ համաձայն եմ քեզ հետ։ - Kareyac (քննարկում) 18:24, 6 Մարտի 2015 (UTC)

Սխալ հղում էի դրել այդ հոդվածի վրա, ուզում էի ուղղել, բայց չստացվեց։ - Harut (քննարկում) 18:28, 6 Մարտի 2015 (UTC)

Ալբանիայի վարչական բաժանում[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարգելի՛ Harut111: Խնդրում եմ ուշադիր նայել բոլոր ուղղումները և նույն վիճակի բերել մյուս հոդվածները, որոնք Դուք ստեղծել եք: Եվ բացի այդ, խիստ ցանկալի կլիներ, որ հոդվածները ունենային փոքր-ինչ մեծ ծավալ: Մեզ հետևում և մեզ հետ համեմատվում են մյուս վիքիպեդիաները, մենք պետք է լավագույնս ներկայանանք: Սպասում եմ Ձեր արձագանքին: Հաճելի խմբագրումներ:--Հայկ (արաբագետ) 13:05, 23 Մարտի 2015 (UTC)

Ողջույն, կուղղեմ--Harut (Harut111) 17:07, 23 Մարտի 2015 (UTC)
Harut, Ձեզ հենց նոր խնդրեցի, սակայն կարծես անարդյունք: Լեգնիցա հոդվածը նայեք ռուսերեն տարբերակում ինչքան է: Հոդվածների քանակությունը այդքան էական չէ, որքան որակը: Դրանով լավ համբավ չի լինում մեր վիքիին: Շատ ավելի ողջունելի կլիներ, որ ստեղծեիք 1-2 հոդված՝ 10 000 բայթ ծավալով, քան 5-6 հոդված՝ 3 000 բայթով:--Հայկ (արաբագետ) 13:44, 23 Մարտի 2015 (UTC)

CEE Spring 2015[խմբագրել կոդը]

Հարգելի մասնակից, CEE Spring 2015 նախագծի «Ստեղծված հոդվածներ» բաժնում՝ երկրի դրոշի ու հոդվածի վերնագրի միջև, պետք է դնել ({{subst:PAGESIZE:Հոդվածի անուն}}), ոչ թե լրացնել ինչ-որ պատահական թիվ: Եվ լավ կլինի, որ ուղղեք նախորդ հոդվածներինը: Հարգեք մյուս մասնակիցներին ու Վիքիպեդիան ընդհանրապես: --Voskanyan (քննարկում) 15:53, 31 Մարտի 2015 (UTC)

Հարգելի մասնակից, Ալաբրա հոդվածուի տեղեկաքարտում ու տեքստում նշված են տարբեր թվեր: Չկա նաև միջլեզվային հղում,որ ուղղեի: --Արմենուհի (քննարկում) 16:38, 5 Ապրիլի 2015 (UTC)

Շքանշան[խմբագրել կոդը]

BoNM - Cyprus Hires.png Կիպրոսյան շքանշան
Հարգելի՛ Harut111, այս շքանշանը Ձեզ Հայերեն Վիքիպեդիայում Կիպրոսի Հանրապետության մասին մի շարք հոդվածներ ստեղծելու և Կիպրոսին նվիրված հոդվածները միշտ ուշադրության կենտրոնում պահելու համար. Հարգանքներով`--Νοραγρ (συζήτηση) 15:26, 2 Ապրիլի 2015 (UTC)

բնակավայր ≠ կղզի[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, Չունդա (կղզի), Փրինս կղզիներ հոդվածներում երևի ավելի ճիշտ նայվեր {{Կղզի}} կաղապարը։ - Kareyac (քննարկում) 14:11, 9 Ապրիլի 2015 (UTC)

Translating the interface in your language, we need your help[խմբագրել կոդը]

Hello Harut111, thanks for working on this wiki in your language. We updated the list of priority translations and I write you to let you know. The language used by this wiki (or by you in your preferences) needs about 100 translations or less in the priority list. You're almost done!
To add or change translations for all wikis, please use translatewiki.net, the MediaWiki localisation project.

Please register on translatewiki.net if you didn't yet and then help complete priority translations (make sure to select your language in the language selector). With a couple hours' work or less, you can make sure that nearly all visitors see the wiki interface fully translated. Nemo 14:06, 26 Ապրիլի 2015 (UTC)

Կարճ հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջույն, Harut111։ Ձեր կողմից ստեղծված մի շարք հոդվածներ չեն բավարարում Հայերեն Վիքիպեդիայում ընդունված հոդվածի նվազագույն ծավալի պահանջին (ՎՊ:ԿԱՐՃ)։ Խնդրում եմ ուղղել դա, այլապես դրանք ենթակա կլինեն ջնջման։ Ինչպես նաև մի մոռացեք հոդվածում զետեղել այն աղբյուրները, որոնցից օգտվել եք։ --Ջեօ (~) 12:46, 9 Մայիսի 2015 (UTC)

Harut111, խնդրում եմ՝ նորից հոդվածներիդ վրայով անցնես։ Մի շարք հոդվածների մոտ Ծանոթագրությունները բացակայում են։ Ստիպված պիտակեցի։ Մի հոդվածում էլ պատկերի նկարագրությունը չէիր թարգմանել։ Խնդրում եմ ուղղել։ --Ջեօ (~) 17:10, 10 Մայիսի 2015 (UTC)

Վիքիճամբար[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարութ ջան։ Հունիսի 21-հուլիսի 4 և օգոստոսի 16-29-ը 14-20 տարեկան վիքիխմբագիրների համար կազմակերպվելու են ամառային վիքիճամբարներ։ Առաջինը կազմակերպվելու է Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը։ Սիրով հրավիրում եմ մասնակցել :-)--Լիլիթ (քննարկում) 14:36, 24 Մայիսի 2015 (UTC)

Հարութ ջան, կպատասխանե՞ս :)--Լիլիթ (քննարկում) 13:34, 7 Հունիսի 2015 (UTC)
Կներես Լիլիթ ջան, որ չէի պատասխանում, Հունիսի 21-հուլիսի 1-ը քննություններ ունեմ, չեմ կարող գալ: --Հարութ (քննարկում) 10:34, 8 Հունիսի 2015 (UTC)
Լավ, Հարութ ջան։--Լիլիթ (քննարկում) 07:26, 8 Հունիսի 2015 (UTC)

Կարճ էջ. Գոլա ազգային անտառ[խմբագրել կոդը]

Emblem-important-yellow.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած Գոլա ազգային անտառ հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — Արամ Լ.Ս. (քննարկում) 08:49, 27 Օգոստոսի 2015 (UTC)

Կարճ էջ. Կայմանյան կղզիների զինանշան[խմբագրել կոդը]

Emblem-important-yellow.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած Կայմանյան կղզիների զինանշան հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3 նախադասություն, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։ Հաջողություն և հաճելի խմբագրումներ եմ մաղթում։ — Արամ Լ.Ս. (քննարկում) 08:56, 27 Օգոստոսի 2015 (UTC)

γ[խմբագրել կոդը]

Հարութ ջան, ինչու ես «γ» տառը տառադարձում «յ»: «γ»-ն` գամմա, կարծեմ տառադարձվում է գ: Օրինակ նայեք Այոս Եորգիոս (Ֆամագուստայի շրջան) :-): Շնորհակալություն անձնապես արևադարձային Կիպրոսի թեմատիկ հոդվածների համար :-)--Նորայր (∞) 14:50, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)

Նորայր ջան ես էլ էդպես գիտեի բայց ադմին․ Լիլիթը ասեց, որ պետքա յ լինի։ Իմ քննարկումների վերևում դրանց մասին գրած կա (Հունարենից սխալ տառադարձումներ)։:-)--Harut (∞) 19:30, 25 Դեկտեմբերի 2015 (UTC)

Շքանշան[խմբագրել կոդը]

Wikimedalia aur.PNG Վիքիներդնող
Հարգելի՛ Harut111, այս շքանշանը ձեզ Հայ Վիքիպեդիայում 500-ից ավել հոդվածներ ստեղծելու համար։ Շարունակեք զարգացնել մեր Վիքիպեդիան։ Հարգանքներով`--Davit (քննարկում) - 11:26, 26 Դեկտեմբերի 2015 (UTC)
Շնորհակալ եմ--Harut111 քննարկում 16:46, 7 Հունվարի 2016 (UTC)

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Newyeargreeting 2016.gif
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Harut111, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։

Կարճ էջերի բարելավում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, շնորհակալություն, որ միացել եք Կարճ էջերի բարելավում նախագծին: Բայց նախագծում բարելավում կատարելը ենթադրում է ոչ միայն հոդվածում տեղեկաքարտի ավելացում, այլև գոնե մեկ բաժնի ավելացում, իսկ այնուհետև ցանկում ավելացնել {{արված է}} կաղապարը: Ուստի խնդրում եմ վերանայել Ձեր կողմից բարելաված Սոդերմանլանդ հոդվածը: Հաճելի վիքիխմբագրումներ եմ մաղթում:--Արամ քննարկում 00:34, 7 Հունվարի 2016 (UTC)

Շատ լավ --Harut111 քննարկում 16:56, 7 Հունվարի 2016 (UTC)

Կարճ էջ. «Սեն Մարտենի զինանշան»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Սեն Մարտենի զինանշան» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Ջեօ 11:47, 8 Հունվարի 2016 (UTC)

Կարճ էջ. «Պատանի գայլը (չորրորդ եթերաշրջան)»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Պատանի գայլը (չորրորդ եթերաշրջան)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Ջեօ 12:05, 8 Հունվարի 2016 (UTC)

Խնդրում եմ գրառումս նորից կարդացեք։ Նվազագույն ծավալը 3000 բայթ է։ --Ջեօ 15:01, 14 Հունվարի 2016 (UTC)
Քննարկումներին չպատասխանելը, արհամարհելը ոչ կառուցողական մոտեցում է, որի համար հաջորդ անգամ արդեն կարգելափակվեք։ Իսկ վերոնշյալ հոդվածները ստիպված եմ ջնջել, որովհետև չեն համապատասխանում նվազագույն ծավալին։ Այդ մասին Ձեզ բազմիցս ասվել է։ --Ջեօ 15:27, 16 Հունվարի 2016 (UTC)

Տեղեկաքարտ[խմբագրել կոդը]

Բարի երեկո, հարգելի Հարութ: Երբ գրում եք սինգլների մասին, պետք է նաև լրացնել համապատասխան կաղապարը՝ Կաղապար:Տեղեկաքարտ Սինգլ:--Գարիկ (Խաչատրյան) 17:43, 8 Մարտի 2016 (UTC)

Շատ լավ, կուղղեմ--Harut111 քննարկում 17:43, 9 Մարտի 2016 (UTC)

Անգլերեն վիքիպեդիա[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի Հարութ: Դուք տեղյա՞կ եք որ ինձ անգլովիքիում արգելափակել են ձեր խամաճիկը լինելու համար--El-ßäbregaՔննարկում 14:37, 27 Մարտի 2016 (UTC)

Բարև ձեզ, իմացել եմ, ինձ էլ էին արգելափակել։--Harut111 քննարկում 18:45, 2016 (UTC)
Իսկ ի՞նչ եք մտածում, ի՞նչ կարելի է անել--El-ßäbregaՔննարկում 11:33, 30 Մարտի 2016 (UTC)
Մեր արգելափակման ժամանակը լրացել է, ձերն ավելի շուտ։--Harut111 քննարկում 17:45, 2016 (UTC)
Խնդրում եմ ինձ հաղորդագրություն գրելիս նշել մասնակցային անունս, որպեսզի ես իմանամ որ ինձ ուղերձ եք գրել: Ո՛չ, իմ արգելափակումը չի լրացել և չի էլ լրանա, քանի որ անժամկետ է:--El-ßäbregaՔննարկում 07:47, 2 Ապրիլի 2016 (UTC)
El-ßäbrega Ես անգլո-վիքիին լավ ծանոթ չեմ, ոչինչ չեմ կարող առաջարկել, ոչ ոքի չեմ ճանաչում, բայց եթե ասեք, կանեմ----Harut111 քննարկում 11։55, 2016 (UTC)
Կարող ենք Beko-ից, Լիլիթից, Դավիթից, Ջեո-ից կարող ենք հարցնել,թե դու արդյոք կարո՞ղ ես այցելել Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ: Եթե իհարկե քեզ հարմար է...--El-ßäbregaՔննարկում 08:03, 2 Ապրիլի 2016 (UTC)
Եթե Երևանում ապրեի, անպակման կայցելեի։ Դուք կհարցնեք, թե՞ ես փորձեմ քննարկում 11։59, 2016 (UTC)
Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակ այցելելն ի՞նչ կապ ունի ձեր արգելափակման հետ։ Խնդիրը պետք է բարձրացվի մետայում, և առաջարկվի վերաստուգել երկու մասնակիցների միջև հավանական կապը։ --Ջեօ 09:02, 2 Ապրիլի 2016 (UTC)

Տեղափոխում[խմբագրել կոդը]

Gnome-emblem-important.svg

Հարգելի՛ Harut111, Ձեր ստեղծած «Ստեվեն Կրուգեր» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ մասամբ թարգմանված տեքստ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Ջեօ 18:07, 9 Ապրիլի 2016 (UTC)

Կարճ էջ. «Միլոպոտամոս»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Միլոպոտամոս» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

Հ․Գ․ Հոդվածը կարող եք բարելավել՝ օգտվելով անգլերեն վիքիպեդիայից։-- Լիլիթ (քննարկում) 11:52, 10 Ապրիլի 2016 (UTC)

Մերսի, ուղղեցի։ -- Harut (քննարկում) 11:52, 12 Ապրիլի 2016 (UTC)

Կարճ էջ. «Minus One»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Minus One» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

--El-ßäbregaՔննարկում 15:44, 17 Մայիսի 2016 (UTC)

Կարճ էջ. «Alter Ego (երգ)»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Alter Ego (երգ)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

--El-ßäbregaՔննարկում 15:44, 17 Մայիսի 2016 (UTC)

Կարճ էջ. «Նու՛ուուլի»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Նու՛ուուլի» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Ջեօ 17:51, 13 Հունիսի 2016 (UTC)

Անգլերեն Վիքիպեդիայի նույնանուն հոդված։ --Ջեօ 17:51, 13 Հունիսի 2016 (UTC)

Կարճ էջ. «Ատաֆու»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Ատաֆու» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Ջեօ 17:53, 13 Հունիսի 2016 (UTC)

Atafu՝ Անգլերեն Վիքիպեդիայի համանուն հոդված։ --Ջեօ 17:53, 13 Հունիսի 2016 (UTC)

Արգելափակում – 1 օր[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 օր։ Պատճառը՝ զգուշացումների անտեսում։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Ջեօ 18:06, 13 Հունիսի 2016 (UTC)

Harut111 ջան, ես իհարկե մինչև վերջ հույս ունեի, որ դու ուղղակի պատահաբար չես տեսնում իմ զգուշացումները։ Բայց մյուսներին պատասխանում ես, իմ զգուշացումներին՝ ոչ։ Ու շարունակում ես Հայերեն Վիքիպեդիայում նվազագույն ծավալին չբավարարող հոդվածներ ստեղծել, համոզված եմ նաև, որ տեղյակ ես նոր կանոնակարգից, համաձային որի՝ Հայերեն Վիքիպեդիայում նվազագույն ծավալը 3.000 բայթն է։ Ստիպված եմ արգելափել հաշիվդ այն հույսով, որ արդեն ավելի ուշադիր կլինես զգուշացումներին՝ հասկանալով, որ դրանք արվում են միայն ու միայն մեր հանրագիտարանը ավելի լավը դարձնելու համար։ --Ջեօ 18:06, 13 Հունիսի 2016 (UTC)

Կասեք թե ինչպե՞ս ստուգեմ բայթի ծավալը։ Harut 15:57, 14 հունիսի 2016 (UTC)
Էջի ձախ կողմում կա «Էջի վիճակագրություն» կոճակը, որտեղ 3-րդ տողում ցույց է տրվում հոդվածի ծավալը բայթերով:--Ar sog 06:06, 14 Հունիսի 2016 (UTC)
Մերսի շատ Harut 07:57, 14 հունիսի 2016 (UTC)

Կարճ էջ. «Մոլլի»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Մոլլի» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Ar sog 13:10, 26 Հունիսի 2016 (UTC)

Աղբյուր՝ անգլերեն համանուն հոդվածը:--Ar sog 13:10, 26 Հունիսի 2016 (UTC)

Կավելացնեմ անպայման։ Harut 16:50, 27 հունիսի 2016 (UTC)

Մի հոդվածով[խմբագրել կոդը]

Հարութ ջան, կարծում եմ՝ ճիշտ կլինի Ֆուլ Հաուսի եթերաշրջանները միավորել Ֆուլ հաուս սիթքոմի սերիաների ցանկ հոդվածում, ինչպես այստեղ է, քան թե առանձին-առանձին հոդվածներ ստեղծել:--Ar sog 11:45, 29 Հունիսի 2016 (UTC)

Քանի որ անգլերեն վիքիւմ կար, դրա համար ստեղծեցի։ Harut 11:50, 29 հունիսի 2016 (UTC)
Բայց իմ ասած տարբերակով հնարավոր կլինի խոսել նաև սերիաների համառոտ բովանդակության վերաբերյալ, ինչն ավելի տեղեկատվական կլինի:--Ar sog 11:50, 29 Հունիսի 2016 (UTC)
Դե ուրեմն առաջարկենք միացում (Wikipedia:Merging): Harut 11:52, 29 հունիսի 2016 (UTC)
Հիմա կտեղափոխեմ:--Ar sog 12:01, 29 Հունիսի 2016 (UTC)

Օրվա հոդվածի չընտրված թեկնածու. «Իվետա Մուկուչյան»[խմբագրել կոդը]

Crystal Clear action bookmark-crossed.svg

Հարգելի՛ Harut111, առկա թերությունների պատճառով Ձեր առաջադրած «Իվետա Մուկուչյան» հոդվածը չի ընտրվել Գլխավոր էջում ներկայացվելու համար: Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ՝ այցելելով օրվա հոդվածի թեկնածուներ էջի համապատասխան բաժինը: --Ar sog 22:30, 3 Հուլիսի 2016 (UTC)

Կարճ էջ. «Բհոճպուրի լեզու»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Բհոճպուրի լեզու» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Arsog 1985 12:31, 31 Հուլիսի 2016 (UTC)

Արհեստական ծավալ[խմբագրել կոդը]

Ողջույն, Հարութ։ Գվատեմալա հոդվածից ամբողջովին դուրս եմ բերել «Մատենագրություն» բաժինը, որը, իմ պատկերացմամբ, միայն հոդվածի ծավալը արհեստականորեն մեծացնելու համար է ավելացված։ Հոդվածն այժմ «կարճ»-ի կատեգորիայի մեջ է մտնում։ Խնդրում եմ համապատասխան ծավալ ավելացնել։ Շնորհակալություն։ --Ջեօ 15:10, 22 Օգոստոսի 2016 (UTC)

Կարճ էջ. «Բաստեր»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Բաստեր» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- 23artashes (քննարկում) 20:01, 22 Օգոստոսի 2016 (UTC)

CEE Spring 2016 Survey[խմբագրել կոդը]

Logo CEE-t.png

Hi, CEE Spring 2016 participant! I am sorry for writing in English. The international organisers of the contest ask you to complete the survey about the contest. It is very short. It gives us a bit of statistics and helps make the next contest better. Please complete the survey here: https://wikimedia.qualtrics.com/jfe/form/SV_eLP1PKZWjSpIi45 Best regards,
-- Ата via MassMessage 13:28, 10 Սեպտեմբերի 2016 (UTC)

Կարճ էջ. «IvaVerse»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «IvaVerse» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Arsog1985 (քննարկում) 21:10, 4 Հունվարի 2017 (UTC)

Կարճ էջ. «Սոնա (երգչուհի)»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Սոնա (երգչուհի)» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Arsog1985 (քննարկում) 21:11, 7 Հունվարի 2017 (UTC)

Կարճ էջ. «Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Սուրբ Հեղինեի կղզի, Համբարձման կղզի և Տրիստան դա Կունյա» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 14:09, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Կարճ էջ. «ԼԳԲՏ իրավունքները Ռուսաստանում»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «ԼԳԲՏ իրավունքները Ռուսաստանում» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 14:21, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Անաղբյուր հոդված. «Կուկի կղզիների դրոշ»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Կուկի կղզիների դրոշ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

Exclamation mark red.png Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն: -- Valen1988 (քննարկում) 14:21, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Կարճ էջ. «Իտուրի»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Իտուրի» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 14:21, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Անաղբյուր հոդված. «Լիթլ Բեյ»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Լիթլ Բեյ» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք:

Exclamation mark red.png Կարևոր է՝ Այս հարցումը ոչ մի կերպ չի նշանակում, որ մենք չենք գնահատում խմբագրի ներդրումը: Ուղղակի մասնակիցներից մեկը կարծում է, որ այս հոդվածի հետ կապված որոշակի կոնկրետ խնդիր կա: Ցանկացած պարագայում խնդրում ենք այս հարցումը չընդունել անձամբ Ձեր դեմ ուղղված քայլ, քանի որ դա ոչ մի պարագայում այդպես չէ: Շնորհակալություն: -- Valen1988 (քննարկում) 14:21, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Կարճ էջ. «Քինգսթաուն»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Քինգսթաուն» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 14:21, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Կարճ էջ. «Ջեյմսթաուն»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Ջեյմսթաուն» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 14:21, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Կարճ էջ. «Թիֆարիտի»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Թիֆարիտի» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Valen1988 (քննարկում) 14:21, 12 Նոյեմբերի 2017 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Ոսկե Դպրոց հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Harut111։ Շնորհակալություն Ոսկե Դպրոց հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է https://www.armeniatv.am/hy/63981-63981 կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Ոսկե Դպրոց հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՊ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- 23artashes (քննարկում) 12:53, 22 Նոյեմբերի 2017 (UTC)

Շատ բարի։ Իսկ ինչպես ետ բերեմ հոդվածի վերջնական տարբերակը (նախքան ձեր ջնջելը) և մասնակիորեն պատճենված հատվածում փոփոխություններ կատարել? Գոնե իմ սևագրության մեջ պահպանեիք։ Harout 22:41, 2017 (UTC)
Կարող եմ վերականգնել, բայց մինչև հիմնական տիրույթ տեղափոխելը հոդվածը պետք է բերեք կանոններին համապատասխանող տեսքի։ --23artashes (քննարկում) 18:44, 22 Նոյեմբերի 2017 (UTC)
Խնդրեմ՝ Մասնակից:Harut111/Ոսկե դպրոց։ --23artashes (քննարկում) 18:50, 22 Նոյեմբերի 2017 (UTC)
Մերսի։ Harout 23:02, 2017 (UTC)

Կարճ էջ. «Պոլի Գենովա»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Պոլի Գենովա» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- Դավիթ 13:32, 19 Դեկտեմբերի 2017 (UTC)

լավ հոդված չի[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Harut111, եթե այս խմբագրումը պատահական եք արել ոչինչ, այդ հոդվածը լավ կարգավիճակ չի ստացել, եթե սխալվում եմ գրեք: --ERJANIK (քննարկում) 19:08, 22 Օգոստոսի 2018 (UTC)

Կարճ էջ. «Լավ_Երեկո»[խմբագրել կոդը]

Emblem-important-red.svg

Հարգելի Harut111, Ձեր ստեղծած «Լավ_Երեկո» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։--Սիգմա (քննարկում) 20:52, 9 Հոկտեմբերի 2018 (UTC)