Մասնակցի քննարկում:23artashes/Պահոց (2015)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարգելի Արտաշես, Պիշեկ անունը ընտրելիս հաշվի եմ առել ֆուտբոլային մեկնաբանների արտասանությունը, քանի որ ինչպես գիտեք մեկնաբանները ֆուտբոլիստների անունների վրա վերջերս մեծ ուշադրութուն են դարձնում և անգամ մեկ սխալի դեպքում արժանանում քննադատության։ ԵՎ կխնդրեի որևե էջ վերանվանելուց հետո փոխել մյուս էջերում դրա հղումները, քանի որ այդպիսի խնդրի էի բախվել։ – Այս անստորագիր գրառման հեղինակն է Mhenrik (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջո՜ւյն, Արտաշես ջան։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։ Արա Երնջակյանի մասին հոդված գրեցի։ Կարո՞ղ է նկարն ունենաս :-) --Լիլիթ (քննարկում) 15:59, 3 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն, Լիլիթ ջան: Քո տոներն էլ շնորհավոր: Չէ, ցավոք, չունեմ. առիթ չի եղել լուսանկարելու: --23artashes (քննարկում) 18:41, 3 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն Արտաշես ջան, շնորհավոր Ամանորը: Այս հոդվածը այն կարճ հոդվածների շարքից է կարող ես ճշտել բովանդակությունը, որ թողնենք կամ ջնջենք...--6AND5 (քննարկում) 22:19, 3 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն, 6AND5 ջան: Քո Նոր տարին էլ շնորհավոր: Աղբյուրն ավելացրի, բայց ըստ այդ աղբյուրի ճշտելու ահագին բան կա: Եթե ժամանակ գտնես, արա: :-) --23artashes (քննարկում) 12:02, 4 Հունվարի 2015 (UTC)

2014 թ. տարվա հոդված[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ 23artashes, Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցները ընտրում են 2014 թ. լավագույն հոդվածները, մասնակցի՛ր 2014 թ. Տարվա հոդվածների քվեարկությանը: --ERJANIK քննարկում: 02:23, 7 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն մեկ հատ հարց, Ստեփանակերտ հոդվածի առաջին տողում, երբ գրված է մայրաքաղաք, առանց ը տառի, դա ճի՞շտ տարբերակ է տվյալ դեպքում, թե՞ ը-ով է ճիշտ:--6AND5 (քննարկում) 10:05, 7 Հունվարի 2015 (UTC)

Ողջույն, 6AND5 ջան: Կարծում եմ` ը-ով ավելի ճիշտ կլինի: Այնուամենայնիվ, մայրաքաղաքը միակն է և մյուս քաղաքներից տարբերվում է, և այստեղ որոշիչ հոդը պետք է: Նույնը նաև Երևան հոդվածում է: Բայց, այնուամենայնիվ, կարելի է լսել նաև վիքիհամայնքի կարծիքը: --23artashes (քննարկում) 19:33, 7 Հունվարի 2015 (UTC)
Ես էլ եմ կարծում, որ ը-ովը ճիշտ է։ --Լիլիթ (քննարկում) 19:36, 7 Հունվարի 2015 (UTC)

Բարև Ձեզ: Շնորհակալություն նկարները հեռացնելու համար: Մեկ հարց ունեմ... Հնարավոր է հայերեն վիքիպեդիայում տեղադրած նկարն օգտագործենք անգլերեն վիքիպեդիայի համար: Եթե այո խնդրում եմ ասեք, թե ինչպես բեռնեմ նկարը, որ թույլ տա նաև այն օգտագործել անգլերենում: Նախապես շնորհակալություն – Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Tatev-22 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի ‎Tatev-22, նախ մի խնդրանք. քննարկման էջերում վերջում անպայման ստորագրեք` սեղմելով Թ և Շ տառերի կողքի կապույտ մատիտը: Ինչ վերաբերում է Ձեր հարցին. եթե լուսանկարների հեղինակը Դուք եք, ապա դրանք բեռնեք Վիքիպահեստում: Այնտեղ բեռնված նկարները կարելի է օգտագործել բոլոր լեզուներում: --23artashes (քննարկում) 15:15, 4 Փետրվարի 2015 (UTC)

Ես փորձում եմ նկարը ներբեռնել ձեր նշած տարբերակով https://commons.wikimedia.org, սակայն 2-րդ բաժնից չի թույլատրում առաջ գնալ, կարող եք ինձ օգնել? Նախապես շնորհակալություն – Այս անստորագիր գրառման հեղինակն է ‎Tatev-22 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի ‎Tatev-22, կրկին չեք ստորագրել:
Երկրորդ քայլին This file is my own work տողի կողքին կետիկ դրեք և շարժվեք առաջ: 3-րդ քայլին լրացրեք համապատասխան դաշտերը (լավ կլինի առնվազն երկու լեզվով): Փորձեք, պետք է որ հաջողվի: --23artashes (քննարկում) 19:25, 4 Փետրվարի 2015 (UTC)

Բարի երեկո, Արտաշես ջան։ Բեքոյին խնդրեցի ռուսական բնակավայրերի սխալ տառադարձված հոդվածները վերանվանի՝ մասնավորապես օրինակ՝ Աշինսկիյ-ն դարձնի Աշինսկի։ Քանի որ շատ-շատ են, ասեցի մի հատ էլ քեզնից ճշտեմ՝ ճիշտ եմ չէ՞, վերջին յ-ն ավելորդ է։ --Լիլիթ (քննարկում) 19:58, 27 Փետրվարի 2015 (UTC)

Բարի երեկո, Լիլիթ ջան: Իհարկե, յ-ն ավելորդ է: --23artashes (քննարկում) 20:03, 27 Փետրվարի 2015 (UTC)
Ես հազար հոդվածի վրայից անցա, նո՞ր եք ճշտում :-) --BekoՔննարկում 20:15, 27 Փետրվարի 2015 (UTC)
Երբ ճշտում էինք, դու դեռ չէիր սկսել :) --Լիլիթ (քննարկում) 20:20, 27 Փետրվարի 2015 (UTC)

Հարգելի 23artashes, Ձեր հետաքրքրի հոդվածը "Նարդի խաղացողը" թարգմանեցի ռուսերեն, սակայն չկարողացա կապել Ձեր հայերեն բնօրինակի հետ: Կօգնե"ք: Նախապես շնորհակալություն:--Marina Melik-Adamyan 09:15, 8 Մարտի 2015 (UTC)

Հարգելի Marina Melik-Adamyan, շնորհակալություն հոդվածը թարգմանելու և ինձ տեղեկացնելու համար: Հոդվածներն արդեն կապեցի իրար: --23artashes (քննարկում) 10:13, 8 Մարտի 2015 (UTC)[reply]


Ճշտումներ[խմբագրել կոդը]

Հարգելի 23artashes, նախ շատ շնորհակալություն Պավել Էլյանով հոդվածը սրբագրելու համար, սակայն կա մի հարց Դուք ուղղել եք Վեյ կան Զե քաղաքի անվանումը Վեյ կան Զեյ-ի կարելի է իմանալ թե ինչ բառարանով կամ ինչ եք հիմք ընդունել: Ես մի քիչ գուգլում փնտրեցի, բայց Ձեր գրած տարբերակով ոչինչ չգտա, ռուսական տարբերակում Вейк-ан-Зе, իսկ հոլանդական տարբերակում Wijk aan Zee (Dutch pronunciation: [ˈʋɛi̯k aːn ˈzeː]): --Armenak Margarian (քննարկում) 18:45, 11 Մարտի 2015 (UTC)[reply]

Հարգելի Armenak Margarian: Ժամանակին Լևոն Արոնյան հոդվածը ստեղծելիս ես գրել էի Վայկ ան Զեե, ինչպես արտասանում են մեր շախմատային մեկնաբանները, գրում են թերթերից շատերը: Սակայն հետո Vacio մասնակիցը, որը երկար տարիներ ապրել է Հոլադիայում և լավ տիրապետում է լեզվին, ուղղեց` դարձնելով Վեյկ ան Զեյ` պատճառաբանելով, որ հոլանդերենում հենց այդպես է հնչում: Հենց դա եմ հիմք ընդունել, նաև այն, որ մեր ամբողջ վիքիում նույնը լինի: Ի դեպ, շնորհակալություն Ձեր ներդրումների համար: Շախմատի մասով շատ ենք կաղում, եթե զարգացնեք, շատ ուրախ կլինեմ: --23artashes (քննարկում) 19:08, 11 Մարտի 2015 (UTC)[reply]

23artashes ջան ես անպայման կօգնեմ Ձեզ շախմատային հոդվածները թարգմանելու և զարգացնելու հարցում: Հուսով եմ, որ լավ համագործակցենք միասին և կստեղծենք շատ հոդվածներ: --Armenak Margarian (քննարկում) 19:43, 11 Մարտի 2015 (UTC)[reply]

Շատ լավ կլինի, Արմենակ ջան: Ի դեպ, նշված մրցաշարի 4 տարիների հոդվածները մեր վիքիում կան (2007, 2008, 2012, 2014): --23artashes (քննարկում) 19:47, 11 Մարտի 2015 (UTC)[reply]

23artashes ջան. ես գրոսմայստեր էջում նայում էի հայ գրոսմայստերների ցուցակը և նկատեցի մի սխալ «Դավիթ Պետրոսյան», եթե դժվար չէ մի հատ նայի: Մի հարց էլ կարծում եմ կարելի է նաև մեկ մեկ անուն էլ մեր այլ երկրները ներկայացնող հայ գրոսմայստերներին ընդգրկել վիքիընդլայման մեջ, ինչ ես կարծում: --Armenak Margarian (քննարկում) 19:49, 12 Մարտի 2015 (UTC)[reply]

Արմենակ ջան, շնորհակալություն ուշադիր լինելու համար: Իրոք, Դավիթ Պետրոսյան հղումը սխալ էր, ուղղեցի: Գրոսմայստեր հոդվածը ստեղծելու ժամանակ հղումները դնելիս այդ անունով այլ անձ է եղել, կապտել է, չեմ նկատել, որ շախմատիստը չէ: Հոդվածն անպայման պիտի գրվի: Ինչ վերաբերում է այլ երկրների հայ գրոսմայստերներին, ապա եթե մյուս վիքիներում նորմալ հոդվածներ եղան, մոտ օրերս ցանկում կավելացնեմ: --23artashes (քննարկում) 19:56, 12 Մարտի 2015 (UTC)[reply]

Շնորհավո՜ր[խմբագրել կոդը]

Երջանկության միջազգային օր
Հարգելի 23artashes, մարտի 20-ը աշխարհում նշում են երջանկության, ուրախության և հաճույքի միջազգային օր: Շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Հարգանքներով`--Νοραγρ (συζήτηση) 13:50, 20 Մարտի 2015 (UTC)[reply]

Առաջարկ Երևանի փողոցների հոդվածներ[խմբագրել կոդը]

Ողջույն Արտաշես ջան,

Մի երկու փոքր առաջարկ՝

  • Հոդվածներում օգտագործել {{coord}} կաղապարը։ Դա ոչ միայն օգտակար տեղեկություն է, այլ նաև geo-tag է անում հոդվածները, և բջջայինից, կարելի է տեսնել այն հոդվածները, որոնք վերաբերվում են այցելույի գտնվելու վայրին մոտ գտնվող օբյեկտների մասին։
  • Անգլերենից վերցնել և մեր մոտ օգտագորխել en:Template:OSM և en:Template:OSM relation կաղապարները։ ՕՍՄ–ից հնավարոր է ստանալ նաև փողոցների աշխարհագրական կոորդինատները, երկարության մասին տեղեկություններ, հատվող փողոցների և այլն։
  • Կաղապարում ավելացնել «Նախկին անվանումներ» տողը։ Ժամանակին առցանց մի տեղ կար, բոլոր վերանվանված փողոցների ցանկը։
  • Ավելացնել ճանապարհի կարգը/դասը։ Դա պետ․ որոշված կար մի տեղ, բայց կարծեմ առցանց չկա։

Ինքս սրանք չհացրեցի այսօր, ու էլի մի քանի օրով պետք է «հեռանամ»։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 01:52, 24 Մարտի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Ալեքսեյ ջան:
Շնորհակալություն խորհուրդներիդ համար: Կփորձեմ հասկանալ, թե այդ կաղապարները ոնց են աշխատում, նոր կաշխատեմ կիրառել:
Հետխորհրդային շրջանի վերանվանումների ցանկն առցանց կա, դա խնդիր չի: Ավելի բարդ է խորհրդային տարիներին կատարված վերանվանումների (երբեմն` մի քանի անգամ) հարցը: 1983-ի հասցեների տեղեկատուում որոշ վերանվանումներ կան, դրանք նշում եմ (ոչ կաղապարում, իհարկե):
Առցանց կա քաղաքային նշանակության փողոցների ցանկը, մյուս ճանապարհների վերաբերյալ տեղեկություններ չեմ գտել: --23artashes (քննարկում) 06:27, 24 Մարտի 2015 (UTC)[reply]
Կոորդինատների հարցը լուծեցի: --23artashes (քննարկում) 17:49, 26 Մարտի 2015 (UTC)[reply]

Ջնջվել է հոդված[խմբագրել կոդը]

Ողջույն Արտաշես ջան, մի հոդված է ջնջվել հայ գրոսմայստերների էջից դա Արա Մինասյան հոդվածն է: --Armenak Margarian (քննարկում) 18:10, 25 Մարտի 2015 (UTC)[reply]

Արմենակ ջան, ողջույն: Չի ջնջվել, պարզապես տեղ ազատելու համար վերանվանվել է Արա Մինասյան (շախմատիստ), գրոսմայստերների էջում հիմա կուղղեմ, մոռացել էի: --23artashes (քննարկում) 19:19, 25 Մարտի 2015 (UTC)[reply]

Կաղապարների էֆեկտիվ օգտագործում[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, հարգելի Արտաշես: Հոդվածները չծանրաբեռնելու համար կարելի է հետևյալի փոխարեն՝

{{գիրք
 |հեղինակ = Սերգեյ Ավագյան
 |մաս =
 |վերնագիր = Երևանի փողոցները
 |բնօրինակ =
 |հղում =
 |հրատարակություն =
 |պատասխանատու խմբագիր =
 |վայր = Երևան
 |հրատարակչություն = ՎՄՎ-ՊՐԻՆՏ
 |թվական = 2010
 |հատոր =
 |էջերի թիվ = 272
 |մեջբերվող էջեր =
 |isbn = 978-9939-60-057-4
}}

օգտագործել այս մեկը (ստեղծելով տվյալ կաղապարը բացակայության դեպքում)՝

{{Գիրք:Ավագյան:Երևանի փողոցները}}

(տես՝ {{Գիրք:Ավագյան:Երևանի փողոցները}}, օրինակ՝ {{Գիրք:Ավո:Նժդեհ}}) --֎ Պանդուխտ 19:47, 4 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի Պանդուխտ: Շնորհակալություն գաղափարի համար: Կփորձեմ կիրառել: Ես դա պարզապես պատճենում էի նախկինում եղած հոդվածներից: --23artashes (քննարկում) 19:51, 4 Ապրիլի 2015 (UTC)[reply]
Այո, հասկացա: Այս եղանակով այդ գրքի զանգվածային տեղադրումն ավելի արագ և պարզեցված կլինի :) --֎ Պանդուխտ 20:03, 4 Ապրիլի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Սուրբ Զատիկ[խմբագրել կոդը]

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Քրիստոս հարյավ ի մեռելոց ...: Շնորհավոր Սուրբ Զատիկ :-)--Νοραγρ (συζήτηση) 11:34, 5 Ապրիլի 2015 (UTC) [reply]

Օգնություն[խմբագրել կոդը]

Արտաշե՛ս ջան, այնուամենայնիվ պիտի դիմեմ քո օգնությանը՝ գտնելու այդ գործիքը, եթե իհարկե դա հասանելի է սովորական մասնակիցներին: Շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 07:58, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]

Արամ ջան, ստորագրելու մատիտի տողի վրա կա «Ընդլայնված»: Դա որ սեղմես, գործիքների խումբ կբացվի (Վերնագիր, Ձևավորել և այլն): Այդ տողում աջից կա մի գործիք (թուղթ է պատկերված, վրան` խոշորացույց ու մատիտ. վրան որ պահես, կարդացվում է «Որոնում և փոխարինում»): Դա է: --23artashes (քննարկում) 08:12, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]
Գտա, Արտաշե՛ս ջան, շնորհակալ եմ:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 08:19, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]
Չարժի, Արամ ջան :-) --23artashes (քննարկում) 08:22, 8 Մայիսի 2015 (UTC)[reply]

Արտաշե՛ս ջան, ողջույն: Մի հարց ունեմ. քանի որ «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու»-ն քո կողմից է բեռնված, հնարավո՞ր է այդ կարևոր տեղեկատուն նաև pdf ձևաչափով ունենալ: Նախապես շնորհակալություն:--Արամ Սողոմոնյան (քննարկում) 11:12, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Արամ ջան: Հնարավոր է: Կապվիր «9-րդ հրաշալիքի» էլեկտրոնային փոստով և կստանաս :-): Մյուս վիքիխմբագիրներն էլ, եթե ցանկանում են, կարող են գրել նույն հսացեով և ստանալ այդ գրքի pdf-ը: --23artashes (քննարկում) 19:15, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արված է, շնորհակալություն, Արտաշե՛ս ջան --Արամ Սողոմոնյան (քննարկում) 19:57, 10 Մայիսի 2015 (UTC)[reply]

Խնդրանք Վիքիքաղվածքի վերաբերյալ[խմբագրել կոդը]

Հարգելի Արտաշե՛ս, խնդրում եմ ժամանակ լինելու դեպքում նայեք այս քննարկումը: Շնորհակալություն: --Արմենուհի (քննարկում) 05:30, 15 Մայիսի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Արտաշես ջան։ Մի անգամ հիշատակվել է անթվական մի հիշատակարանում, թե՞ մեկ անգամ հիշատակվել է․․․ --Լիլիթ (քննարկում) 16:29, 23 Մայիսի 2015 (UTC)[reply]

Լիլիթ ջան, ողջույն: Քանի որ այստեղ որպես թվական է օգտագործվում, ավելի նախընտրելի եմ համարում մեկ ձևը: Եթե պատմողական ինչ-որ նախադասության մեջ լիներ, կարելի էր գրել նաև մի ձևը` «Մի անգամ զբոսնելիս...»:--23artashes (քննարկում) 18:14, 23 Մայիսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Արտաշես ջան։ Սկզբում մի եմ գրել հոդվածներում, հետո մեկ։ Բեքոյին կխնդրեմ բոտով ուղղի։--Լիլիթ (քննարկում) 18:16, 23 Մայիսի 2015 (UTC)[reply]
Արդեն արվեց։ Շնորգակալության կարիք չկա։ :-) --BekoՔննարկում 18:49, 23 Մայիսի 2015 (UTC)[reply]

ողջույն Արտաշես ջան, խնդրեմ երբ վերադառնաս արձակուրդից մի հատ Վլադիմիր Գելֆանդ հոդվածը այսպես ասած քո ոլորտից է, մի հատ ուղղումներ անես ուզեց ջնջեի, հետո ափսոսացի։ --ERJANIK (քննարկում) 06:30, 16 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Երջանիկ ջան, ողջույն։ Անկեղծ ասած, չհասկացա, թե ինչու է իմ ոլորտից (երևի շախմատը նկատի ունես :-)), բայց կարծիքս հայտնեմ. հոդվածը շտկելու համար նորից պետք է թարգմանենք։ Լրիվ մեքենայական թարգմանություն է, ըսն որում, ստեղծողը, որքան հասկացա, հայերենին չտիրապետող անձ է։ Տեղեկաքարտն էլ սխալ է տեղադրված։ Գուցե դրա պատճառով է քեզ թվացել, թե «իմ ոլորտից է»։ :-) --23artashes (քննարկում) 12:40, 21 Հուլիսի 2015 (UTC)[reply]
ինչ-որ գրեցիր դրանք այդպես են, այո, ուղղակի մտածեցի գուցե հեշտ լինի քեզ համար, դե ուրեմքն ջնջենք, իրոք երևի ավելի հեշտ կլինի 0-ից նորմալ գրել։ --ERJANIK (քննարկում) 12:41, 21 Հուլիսի 2015 (UTC)[reply]

Արտաշես ջան, խնդրեմ կարծիքդ հայտնել այս քննարկմանը: Շնորհակալություն:--Արամ Լ.Ս. (քննարկում) 11:31, 1 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Խամաճիկություն[խմբագրել կոդը]

Արտաշես ջան, կներես այսքան անհանգստության համար, բայց կարծում եմ՝ գործ ունենք խամաճիկ հաշիվների հետ, խոսքը վերաբերում է Մասնակից:Avetyan Movses և Մասնակից:Ministry of Culture AR մասնակցային հաշիվներին: Երկրորդը գրանցվեն պես անցավ վիճահարույց հոդվածից կաղապարի հեռացմանը, չնայած դարձյալ զգուշացրել եմ, որ անունը Վիքիպեդիային հարիր չէ:--Արամ Լ.Ս. (քննարկում) 13:02, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Արդեն արգելափակեցի, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 13:04, 15 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Շքանշաններ, 2015 օգոստոս[խմբագրել կոդը]

Վիքիառյուծ
Հարգելի՛ 23artashes, այս շքանշանը ձեզ, Վիքիընդլայնում նախագծում 1 տարվա կտրվածքում ցուցաբերած էական ակտիվության համար որպես ցանկեր ստուգող և կազմող, ինչպես նաև Վիքիընդլայնում նախագծի մի ամյակի կապակցությամբ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 07:01, 18 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Անսպասելի էր, Արման ջան։ Շատ շնորհակալ եմ։ --23artashes (քննարկում) 08:27, 18 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Խնդրեմ, Արտաշես ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 09:33, 18 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Բարև Ձեզ Հարգելի՛ 23artashes, Էլինա Դանիելյան հոդվածում կա այսպիսի մի նախադասություն, որը պիտակել եմ {{փաստ}} կաղապարով: Այս է նախադասությունը.

2003 թվականին Էլինան ստանում է միջազգային վարպետի, իսկ 2010-ին` տղամարդկանց գրոսմայստերի կոչում։

Հնարավո՞ր է, որ կինը ստանա տղամարդկանց գրոսմայստերի կոչում, թե կանանց գրոսմայստերի կոչում--Խաչատրյան (քննարկում) 08:58, 21 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև, Գարիկ ջան։ Իհարկե հնարավոր է։ Կան բազմաթիվ կանայք, որոնք կրում են տղամարդկանց գրոսմայստերի կոչում։ Ավելի ճիշտ, դա կոչվում է ոչ թե տղամարդկանց ԳՄ, այլ պարզապես գրոսմայստեր (նշանակվում է GM)։ Կա առանձին «կանանց գրոսմայստեր» (WGM), որը հատուկ շեշտվում է։ Ի դեպ, տղամարդկանց միջազգային վարպետ (IM) կանանց կոչումն ավելի բարձր է, քան կանանց ԳՄ-երինը։ Այնպես որ, «փաստ» կաղապարը կարող ես հանել։ Աղբյուրն էլ ՖԻԴԵ-ի կայքում Էլինայի անձնական էջն է։ Նրա ստացած բոլոր կոչումները աջ կողմի FIDE Titles (year) սյունակում կան։ --23artashes (քննարկում) 08:54, 21 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալեմ շատ պատասխանի համար: Հիմա կհանեմ:--Խաչատրյան (քննարկում) 08:58, 21 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

ՎՍՀ 2015 շքանշան[խմբագրել կոդը]

Վիքին սիրում է հուշարձանների շքանշան
Հարգելի մասնակից, այս շքանշանը ձեզ Վիքին սիրում է Հուշարձաններ 2015 մրցույթին մասնակցելու համար։--Արման Մուսիկյան (քննարկում) 16:15, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Արման ջան։ --23artashes (քննարկում) 16:25, 26 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]

Արգելափակում 118.139.252.154 IP[խմբագրել կոդը]

Արտաշես ջան, այս IP հասցեն պետք է արգելափակվի, չէ՞:-- Գարիկ 12:27, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Այսօր 2 ժամով արգելափակել էի նույն գործողությունների համար։ Վերադարձավ, էլի սկսեց ջնջել։ Շնորհակալություն, Գարիկ ջան, ուշադիր լինելու համար։ Արգելափակեցի 3 օրով։ --23artashes (քննարկում) 12:29, 3 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Արտաշես ջան, ‎46.241.141.89-ը խմբագրական պատերազմ է հրահրում Թմկաբերդ հոդվածում: Ու ոնց որ Ջավախք-ում: Շնորհակալություն:--Արամ (քննարկում) 08:49, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ներողություն եմ խնդրում մեջ ընկնելու համար։ Թմբկաբերդ հոդվածում այփիի կատարած խմբագրումները հետ շրջեցի և հոդվածը չգրանցված մասնակիցներից պաշտպանեցի։ Իսկ Ջավախք հոդվածում միայն հետ եմ շրջել։ Սպասենք տեսնենք՝ ինչ է անում։ --Jeo W. 09:10, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Jeo W. ջան։ Բայց մի բան ավելացնեմ։ Երբ ես բոլոր Թմբկաբերդերը դարձրի Թմկաբերդ, և նա առաջին անգամ հետ շրջեց, մեջս կասկած մտավ։ Նայեցի ՀՍՀ-ում, և իրոք, այնտեղ Թմբկաբերդ է (մեր հոդվածը հենց ՀՍՀ-ից է)։ Իսկ ահա այստեղ, փաստորեն, ճիշտ է համարվում Թմկաբերդը։ Հակասություն է առաջանում, որը երևի արժե քննարկել։ --23artashes (քննարկում) 09:47, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Աշխարհագրական բառարանում կնայեմ ես մի հատ, ուղղակի հիմա չի բացում։ Այո, երևի թե պետք է քննարկել, տեսնել, թե որ տարբերակն է ավելից շատ կիրառվում։ --Jeo W. 09:53, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Բարև: Աշխարհագրական բառրանում երկուսն էլ կան, բայց հիմնակաը Թմկաբերդն է [1] --ԱշոտՏՆՂ (քննարկում) 09:58, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Աշոտ ջան, դրա հղումը քիչ վերև ես դրել եմ, խոսքը «Աշխարհագրական անունների բառարանի» մասին է, որի հղումը չի աշխատում։ --23artashes (քննարկում) 10:04, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Աշխարհագրական բառարանում չկա այդ տեղանունը:--Արամ (քննարկում) 10:29, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ներողություն:--ԱշոտՏՆՂ (քննարկում) 10:32, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, Արտաշես ջան: Մի այսպիսի խնդիր կա. Հայ յեղափոխական դաշնակցութիւն (պաշտոնական անվանումն է, որը ժամանակակից հայերենով չի տառադարձվում. իրենցից եմ ճշտել) հոդվածն արևմտահայերեն է և չի թողնում Հայ Յեղափոխական Դաշնակցություն հոդվածը տեղափոխեմ: Երևի արևմտահայերենի կողքն ավելացվի արևմտահայերեն բառը, որպեսզի այս հոդվածը տեղափոխվի՝ համապատասխան վերահղումներն այնուամենայնիվ թողնելով: Կանխավ շնորհակալություն:--Արամ (քննարկում) 18:27, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Արված է, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 18:35, 10 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Անքուն Աչք
Հարգելի՛ 23artashes, այս շքանանշանը քեզ, Հայերեն Վիքիպեդիան մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։---- Նորայր (∞) 19:58, 12 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Պարզաբանում[խմբագրել կոդը]

Բարև հարգելի Արտաշես: Կխնդրեի պարզաբանել այս հոդվածում քո կատարած կաղապարման մանրամասները: Կներես, հետո նկատեցի, հասկացա: Հարգանքներով`--Շեյդի 15:45, 14 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարի երեկո, Արտաշես ջան: Մի քանի հարց եմ ուզում տալ քեզ ֆուտբոլից: Ֆուտբոլում, կա այսպիսի «նախադասություններ»՝

... բարձր մակարդակի ֆուտբոլիստ

: 2-րդ՝

... ճանաչվել է 2-րդ լավագույն պաշտպանը Սերիա A (Իտալիա)-յում,

: Եվ երրորդ՝

Դեբյուտը հավաքականում եղել է 1996 թվականին:

: Շնորհակալություն շատ: Հարգանքներով՝ --Գարիկ (Խաչատրյան) 17:35, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Բարև, Գարիկ ջան։ Առաջարկում եմ հետևյալ տարբերակները. «բարձրակարգ ֆուտբոլիստ», «Իտալիայի A Սերիայի 2-րդ լավագույն պաշտպանը», «Առաջին ելույթը հավաքականում եղել է 1996 թվականին»։ --23artashes (քննարկում) 19:10, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն: Կախաբեր Կալաձե հոդվածն էի կարդում, ասեցի մի քիչ ոչ ֆուտբոլային տերմիններ են: Շնորհակալություն: --Գարիկ (Խաչատրյան) 19:39, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Արված է:----Գարիկ (Խաչատրյան) 19:42, 17 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Կարճ էջերի բարելավման համար[խմբագրել կոդը]

Հոդվածների Փրկչի շքանշան
Արտաշե՛ս ջան, այս շքանշանը քեզ Կարճ էջերի բարելավում բաժնի շրջանակներում բազմաթիվ կարճ հոդվածներ ջնջումից «փրկելու» համար։--Արամ (քննարկում) 21:42, 18 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալություն, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 08:16, 19 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ձեր նկատողություններից հետո վերոհիշյալ էջում հանվել են գովազդային տարրեր պարունակող նախադասությունները և ավելացվել է հղում: Խնդրում եմ վերանայել էջը: --Turajyan (քննարկում) 18:39, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Turajyan, շնորհակալություն Հայերեն Վիքիպեդիայում ներդրումներ անելու և դիտողությանն արագ արձագանքելու համար։ Քանի որ այդ հոդվածը դրված է քննարկման, խնդրում եմ Ձեր տեսակետներն արտահայտել համապատասխան էջում։ Այժմ հոդվածի ճակատագիրը որոշողը վիքիհամայնքն է։ --23artashes (քննարկում) 20:14, 28 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Արտաշես: Հայերեն Վիքիպեդիայում հաճախ է հանդիպում ՖԻՖԱ-յի, ՅՈՒՆԵՍԿՕ-յի, ՈՒԵՖԱ-յի: Արդյո՞ք պետք է գրել յ-ն: --Voskanyan (քննարկում) 14:12, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ողջույն, կներեք միջամտելու համար, իմ իմանալով առանց յ է։--Լիլիթ (քննարկում) 14:17, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Արմենուհի ջան, ողջույն։ Լիլիթն արդեն պատասխանեց. բնականաբար, պետք չէ։ Այդ կանոնը հապավումներին չի վերաբերում։ --23artashes (քննարկում) 18:26, 31 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ողջույն, հարգելի Արտաշես: Նորից հարց ունեմ: Հոդվածում պատկերների նկարագրության վերջում պե՞տք է վերջակետ, եթե նկարագրության մեջ չկա դիմավոր բայ, օրինակ՝ Ջորջ Բեսթը 1976 թվականին:: Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 10:38, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Արմենուհի ջան, ողջույն։ Անկեղծ ասած, տեղյակ չեմ` այդ հարցը կարգավորող կանոն կա, թե ոչ։ Հոդված գրելիս ես ընդհանրապես վերջակետ չեմ դնում (անկախ բայի առկայությունից)։ Առաջնորդվում եմ գրքերում, հատկապես` հանրագիտարաններում ընդունված կարգով (որ չեն դրել, երևի մի բան գիտեն :-))։ Օրինակ` տես ՀՍՀ-ի այս կամ պատկերներով որևէ այլ էջ։ --23artashes (քննարկում) 12:23, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն:--Voskanyan (քննարկում) 12:29, 8 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Մասնակցային անուն[խմբագրել կոդը]

Արտաշես ջան, ողջույն: Մասնակից:Հայկ Մարգարյանը (նույն ինքը ՀՏ Հայկո) մասնակցային էջը ջնջել ես, սակայն ինչքան հասկացա չես արգելափակել, բայց ըստ իս մասնակցային անունը չի համապատասխանում Հայերեն Վիքիպեդիայի մասնակցային անունների կանոնակարգին: Թե՞ այդպես չէ: Կանխավ շնորհակալություն:--Արամ (քննարկում) 17:56, 15 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Արամ ջան, ողջույն։ Անկեղծ ասած, չեմ կողմնորոշվում` տվյալ դեպքում խախտում կա, թե ոչ։ Գուցե մեր մյուս ադմիններն օգնեն։ --23artashes (քննարկում) 18:53, 15 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Բարի երեկո, Արտաշես ջան: Այս արդեն որերրդ անգամն է, որ քեզ ինչ-որ մեկի արգելափակման համար եմ դիմում: Այս անգամ այս ԱյՓի հասցեն 217.76.3.246: Խնդրում եմ, որքան կարող ես շուտ արգելափակիր: --Գարիկ (Խաչատրյան) 19:03, 23 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շքանշաններ, 2015 նոյեմբեր[խմբագրել կոդը]

Անքուն Աչք
Հարգելի՛ 23artashes, այս շքանանշանը քեզ, Հայերեն Վիքիպեդիան մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար և հանդիպած սխալ անվանումներով հոդվածները ուղղելու և ճշգրտելու համար:--Արման Մուսիկյան (քննարկում) 17:18, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Արման ջան։ --23artashes (քննարկում) 18:59, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]

Խնդրեմ, Արտաշես ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 19:47, 28 Նոյեմբերի 2015 (UTC)[reply]
Բայց ես արդեն պարգևատրել էի... :-)--Նորայր (∞) 15:06, 11 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Ջնջման արձագանքի համար[խմբագրել կոդը]

Ջնջողի շքանշան
Հարգելի՛ Արտաշես, այս շքանշանը Ձեզ պիտակված հոդվածներն արագորեն ջնջելու և Հայերեն Վիքիպեդիան անհեթեթ հոդվածներից ազատելու համար։--Արամ քննարկում 16:37, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ, Արամ ջան։ --23artashes (քննարկում) 17:28, 7 Դեկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի 23artashes, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2015 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Թող 2016 թվականը բեղմնավոր տարի լինի, միացյալ ուժերով բազմաթիվ որակյալ հոդվածներ գրենք և թող մեր ընթերցողը մեզնից անպակաս լինի։