Մասնակցի քննարկում:Mhenrik

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Mhenrik ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ SusikMkr (քննարկում) 16։30, 23 Ապրիլի 2014 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Ողջույն, Հարգելի՛ Mhenrik։ Ձեր ստեղծած Արկադիուշ Միլիկ էջը չի բավարարում հոդվածի մինիմալ ծավալին։ Խնդրում եմ ավելացրեք մի քանի բան, այլապես այս տեսքով հաստատ կջնջվի։ — Ջէօ () 17։51, 3 Նոյեմբերի 2014 (UTC)

Հայերեն արտասանություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Mhenrik, խնդրում եմ բացատրել, թե ինչ է նշանակում «հիմնվում ենք հայերեն արտասանության վրա», որի հիման վրա Դուք կրկիրն վերանվանել եք Լուկաշ Պիշչեկ հոդվածը։ Լեհերեն այդ անունը հնչում է Լուկաշ Պիշչեկ, ինչո՞ւ մենք պետք է այլ կերպ անվանենք հոդվածը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 13։33, 11 Նոյեմբերի 2014 (UTC)

համարյա կիսատ հոդված[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik, շնորհակալություն հայերեն վիքիպեդիայում Ձեր կատարած ներդրումների համար, մի հարց ունեմ Ձեզ, Ձեր ստեղծած որոշ հոդվածներ կիսատ են, օրինակ՝ Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու կամ Լեհաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկուներ, դրանցում միայն մի քանի տարվա տվյալներ են աղյուսակով ներկայացված, գոնե նմա դեպքերում պետք է նշվի որ աղյուսակով ներակյացված է ասենք վերջին 5 կամ 6 կամ և այլն տարիների մրցանակակիրները, այլապես տպավորություն է ստեղծվում, որ այդ մրցանակները հանձնվել են սկսած տվյալ տարեթվից։ --ERJANIK քննարկում: 06։13, 12 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ Mhenrik, խնդրում եմ արձագանքել վերևի երկու հարցերին։ Վիքիպեդիայում ընդունված չէ անտեսել մասնակցին ուղղված հարցերը։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 12։49, 14 Նոյեմբերի 2014 (UTC)

շնորհակալություն Հարգելի՛ Mhenrik արձագանքելու համար, ուրեմն որ թվականից է տրվում մրցանակը Դուք ավելացրել եք իմ գրածից հետո, ինչ վերաբերվում է նրան եթե որևէ հոդված դժվար է ստեղծել 1 կամ մի քանի օրում, ապա կարող եք այդ հոդվածի պարունակությունը տեղադրել Ձեր անձնական սևագրության էջ, Ձեր դեպքում օրինակ Մասնակից:Mhenrik/Ավազարկղ ու երբ պատրաստ լինի, այն ժամանակ տեղափոխեք հիմնական հոդված, իսկ ինչ-որ ուղղում եք լավ եք անում, ինքս էլ եմ շատ բաներ ուղղել կամ ուղղում, ինչքանով որ հասցնում եմ այնքանով եմ ուղղում, հատուկ ակնկալելու կարիք չկա, և անկախ ամեն ինչից, ուրախ եմ որ նոր ֆուտբոլասեր մասնակից ունենք վիքիպեդիայում, ով ստեղծել ու ստեղծում է ֆուտբոլային կարևոր թեմաներով հոդվածներ, եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել, գրեք, միայն թե ժամանակս ների, ուրախ կլինեմ օժանդակելու, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 09:21, 15 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Լեխ Պոզնան և Կայզերսլաուտերն ՖԱ հոդվածների կարևոր սկզբնամասը չկա, որպես ֆուտբոլասեր պարզ է, հասկանում ենք, որ ֆուտբոլային ակումբի մասին է, բայց պարզ է նաև որ հոդվածում պետք է գրված լինի, ավելի ուշադիր եղեք Mhenrik ջան: --ERJANIK քննարկում: 09:42, 15 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
Կաղապար:Լեհաստանի ազգային հավաքականի կազմը կաղապարը տեղափոխել եմ Ձեր անձնական սևագրության էջ, քանի որ նրանում նշված էր միայն 5 ֆուտբոլիստ, հենց որ պատրաստ լինի նորից կվերաստեղծեք այդ կաղապարը: --ERJANIK քննարկում: 09:45, 15 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

ազատ պատկեր թե ...[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik, կապված Պատկեր:400px-Borussia Dortmund 09 Logo alt.svg.png-ի հետ, ուզում եմ ասել, որ այն դժվար թե լինի հեղինակային իրավունքից ազատ պատկեր, կայքը որտեղից վերցրել եք, գրված է Copyright © 2014 Mediabistro Inc, նույն խնդիրը Պատկեր:Dfs wl d dortmund borussia45.gif այս պատկերի հետ է կապված, նման պատկերները ազատ չեն լինում, անկախ ամեն ինչից խնդրեմ արձագանքելուց առաջ խնդրեմ կարդացեք Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը, հարցերի դեպքում գրեք։ --ERJANIK քննարկում: 09։31, 15 Նոյեմբերի 2014 (UTC)

  1. որոշ հոդվածներում դրված կաղապարները ավելորդ են Mhenrik ջան, օրինակ Գերմանիայի սուպերգավաթ 2014 ի՞նչ իմաստ ունի տեղադրել Դորտունդի Բորուսիայի կազմը, հասկանում եմ թե ինչ իմաստով եք ուզեցել դնել, բայց դա այդքան էլ ճիշտ չէ, նման դեպքերում օրինակ դրվում է հենց Գերմանիայի սուպերգավաթակիրների մասին կաղապար, օրինակ տես ռուսերեն հոդվածում՝ Суперкубок Германии по футболу, կամ օրինակ Լեհաստանի սուպերգավաթ հոդվածում ինչու պետք է լինի Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը, արդեն չկրկնվեմ թե նման հոդվածի համար ինչ կացապար կարող է լինի։
  2. Գերմանիայի սուպերգավաթ հոդվածում իրար ետևից գրված այս նախադասությունները սխալ են հասկացվում՝ Պաշտոնական խաղի բնույթ առաջին անգամ ստացել է 1987թ.։ 2010թ.-ից մրցույթը առ այսօր կրում է պաշտոնական բնույթ, նայեցի ռուսերեն վիքիպեդիայում հոդվածը նոր հասկացա, խնդրեմ ուղղի։ --ERJANIK քննարկում: 10։10, 15 Նոյեմբերի 2014 (UTC)
մի քանի փոքրիկ դիտարկումներ ևս, երկու հոդվածում երևւ թարգմանությունից հետո մնացել էին ռուսերեն նախադասություններ, դրանք ես ուղղեցի, նաև մի հատ խնդրեմ նաև Բունդեսլիգա 2014-15, ենթադրում եմ շփոթել ես վերնագրի հարցում, պետք է լինի 2013-24: --ERJANIK քննարկում: 10:08, 15 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]
ևս մի փոքրիկ դիտարկում, հայերեն վիքիպեդիայում ընդունված չի Սիգնալ Իդունա Պարկ (գերմ.՝ Signal Iduna Park) — ֆուտբոլային մարզադաշտ Դորտմունդ, գծիկ դնել հոդվածի անունից հետո, այլ ստորակետ՝ , ոս որոշ հոդվածներում փոխել եմ:--ERJANIK քննարկում: 10:22, 15 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

պատկերների խնդիր Բորուսիա Դորտմունդ հոդվածում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Mhenrik։ Համաձայն ոչ ազատ պատկերների օգտագործման մասին կանոնակարգի՝ մեկ հոդվածում կարելի է օգտագործել միայն մեկ ոչ ազատ պատկեր, իսկ Բորուսիա Դորտմունդ հոդվածի համար կանոնակարգի՝ այդ կետը խախտվել է, կատարեք համապատասխան ուղղումներ։ Եթե հարցեր ունեք, դրանք կարող եք տալ այստեղ։--ERJANIK քննարկում: 07։01, 19 Նոյեմբերի 2014 (UTC)

այս պահին որևէ լուծում չկա, կանոնակարգով արգելված է մեկից ավել ոչ ազատ պատկերների օգտագործումը մեկ հոդվածում, ցավոք այսքանը, գուցե հետագայում օրենսդրական փոփոխություններ լինեն մեր երկրում կամ վիքպեդիայի կանոններում, բայց այս պահին չենք կարող, հա ու մի բան էլ, կարող ես քո արձագանքները այստեղ գրել, ես կնայեմ, պարտադիր չի իմ էջում գրես: --ERJANIK քննարկում: 16:02, 19 Նոյեմբերի 2014 (UTC)[reply]

պատկերի մեծ չափս[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik, Պատկեր:Bundesliga-Logo-2010- Germany.png այս պատկերի չափսերը մեծ էին, ես ուղղեցի, ըստ կանոնակարգի ոչ ազատ պատկերի թույլտվությունը պետք է լինի 600 px-ից պակաս։ --ERJANIK քննարկում: 07։16, 19 Նոյեմբերի 2014 (UTC)

ազատ պատկեր կա[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik, Ձեջ բեռնած Պատկեր:Schalke 04.png-ը ջնջել եմ, քանի որ վիքիպահեստում կար ազատ տարբերակը՝ ահա նայեք, ենթադրում եմ դեռ շարունակելու եք զարգացնել գերմանական ֆուտբոլի թեման, շնորհակալություն Ձեր ներդրումների համար, նայեք այս կատեգորիայի պատկերները վիքիպահեստում, դրանցից կարող եք օգտվել, կարիք չկա բեռնելու նոր ոչ ազատ տարբերակ։ --ERJANIK քննարկում: 10։43, 25 Նոյեմբերի 2014 (UTC)

կենդանի անձանց ոչ ազատ պատկեր[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik, Ձեր բեռնած Պատկեր:402px-Michael Zorc 2009 Dortmund.jpg այս պատկերը ջնջել եմ, քանի որ կենդանի անձանց լուսանկարները չի թույլատրվում օգտագործել որ ազատ արտոնագրի տակ, ի դեպ նրա լուսանկարը կար վիքիպահեստում, ես այն օգտագործել եմ, փաստորեն րեք կարդացել Կաղապար:Ոչ ազատ պատկեր, Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում և Կաղապար:Ազատ պատկեր շատ կարևոր էջերը։ --ERJANIK քննարկում: 13։13, 27 Նոյեմբերի 2014 (UTC)

Հարգելի՛ Mhenrik ջան, այս թեմայով արդեն գրել էի քեզ մոտ մեկ ամիս առաջ, կենդանի անձանց լուսանկանրեը չի կարելի օգտագործել ոչ ազատ արտոնագրով, Պատկեր:11 2014-08-12 medium.jpeg այս պատկերը ջնւվել է, խնդրեմ հետևիր քեզ ուղղված քննարկումներին։ --ERJANIK քննարկում: 11:06, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Մյուս անգամ ուշադիր կլինեմ, շնորհակալություն։--Mhenrik (քննարկում) 12:20, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

պատկերի աղբյուր[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik, Պատկեր:DFB.png-ի համար որպես աղբյուր նշել էիք en-wiki, այսինքն անգլերեն վիքիպեդիան, բայց վիքիպեդիան ինքն իրեն աղբյուր չի, թեկուզ պատկերների մասով, թեկուզ և ենթադրում եմ վերցրել եք անգլերեն վիքիպեդիայից, բայց այնտեղ նշված էր ճիշտ աղբյուրը, և պատկերում փոխել եմ։ --ERJANIK քննարկում: 10։37, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի Մասնակից:ERJANIK, Պատկեր:DFB.png-ն վերցրել էի ռուսական վիքիպահեստից, որտեղ աղբյուր նշված էր և մինչև հիմա էլ նշված է en-wiki։ Կարծում եմ եթե մի տեղ թույլատրվում է աղբյուրն այդպես նշել, ապա մեկ ուրիշ տեղ այն չպետք է խնդիր առաջացներ։--Mhenrik (քննարկում) 07:59, 27 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի Մասնակից:ERJANIK, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում: Ես Վիքիպեդիա ներբեռնեցի մի նիշք Էքստրակլաս հոդվածի համար, բայց պատկերն ուներ *png ընդլայնումը, շատ փորձեցի, բայց չկարողացա պատկերը տեղադրել այնպես, որ նկարը բացվի: Հոտո ներբեռնեցի այդ նկարի այլ տարբերակ, *jpg ընդլայնումով, և պատկերը բացվեց: Խնդրում եմ ասեք մի ձև, որ ջնջեմ այս պատկերը: --Mhenrik (քննարկում) 12:06, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
պատկերները և ընդհանրապես նյութերը ջնջել կարող են միայն ադմինիստրատորները, ես դա ջնջեցի, եթե նման կամ որևէ այլ ջնջումների կարիք լինի, գրի ակտիվ ադմիններից մեկին թող ջնջեն, կամ եթե այսպես ասած «վռազ չի», հոդվածում կամ պատկերում տեղադրիր {{արագ}} կաղապար նշելով ջնջման պատճառը, ու այն կջնջվի: --ERJANIK քննարկում: 12:45, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի մասնակիցներ, DFB.png պատկերը ունի նաև ազատ տարբերակ (միքիչ ցաձր որակով) այստեղ։ Հարգելի Mhenrik, ոչ ազատ պատկեր ներբերելուց առաջ խնդրում եմ որոնեք դրա փոխարինողը Վիքիպահեստում։ Կամ որոնեք ազատ պատկերների բազաներում, օրինակ այստեղ, իսկ այստեղ կան png-փոխակերպիչներ։ Բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 13:56, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

մեկ ոչ ազատ պատկեր մեկ հոդված[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik Պատկեր:Poland.png պատկերը օգտագործել էիք 2 հոդվածում, մեկ ոչ ազատ պատկերը կարելի է օգտագործել միայն մեկ հոդվածում, խնդրեմ կարդացեք ևս մեկ անգամ կարդացեք Վիքիպեդիա:Ոչ ազատ պատկերների օգտագործում էջը։ --ERJANIK քննարկում: 12։30, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի ERJANIK, ծանոթ եմ կանոններին և պատկերը բեռնել էի հավաքականում տեղադրելու համար միայն։ Պարզապես մոռացել էի, որ ոչ ազատ պատկերը արդեն օգտագործել էի հավաքականի էջում և կրկին օգտագործել էի այլ հոդվածում։ Հաջորդ անգամ ավելի ուշադիր կլինեմ։

Եվ ևս մեկ հարց, կաղապար ստեղծելուց հետո երբ պահպանում եմ, որոշ ժամանակ անց այն խմբագրելու նպատակով բացելուց ասում է դուք ստեղծում եք նոր էջ։ Հոդվածներում կաղապարը երևում է, սակայն այն խմբագրել կամ դիտել չի լինում։ Խնդրում եմ դիտեք հետևյալ կաղապարը։--Mhenrik (քննարկում) 14։59, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)

դու ստեղծի, տեսնենք ինչու չի աշխատում, այդպիսի բան չպետք է բերի: --ERJANIK քննարկում: 18:21, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի ERJANIK, ես ստեղծել եմ, դրանցից մեկը Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստների կաղապարն էր, որը երևում է օրինակ Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքական հոդվածում, բայց խմբագրելու դեպքում ասում է, որ դուք ստեղծում եք նոր էջ վիքիպեդիայում։--Mhenrik (քննարկում) 18:25, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
խոսքը {{Լեհաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմը}} այս կաղապարի մասին է???: --ERJANIK քննարկում: 19:32, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի ERJANIK, այո այդ կաղապարի մասին է, մեկ այլ օրինակ էր {{Բորուսիա}} կաղապարը, որը ես երեկ նորից ստեղծեցի։ Առաջին անգամ չէ որ իմ ստեղծած կաղապարը ջնջվում է և ես ստիպված եմ լինում այն նորից ստեղծել։
նման բան չի կարող լինել, այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա, իսկ Բորուսիա Դորտմունդ Ֆուտբոլային Ակումբ կաղապարը որ ստեղծել ես նոյեմբերի 22-ին, կամ Բորուսիա Դորտմունդի կազմը դուրս է գալիս որ նույն բովանդակությամբ 3 կաղապար կա, մի հատ էլ ուշադիր նայիր, տես ինչն ինչոց է, ինչ-որ բան սխալ ես անում։ --ERJANIK քննարկում: 06:00, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարգելի ERJANIK, մի քանի հատ էի ստեղծել քանի որ չէր բացում երևի ինչ-որ խնդիր կար կամ չգիտեմ...։ Եթե կարող ես ավելորդ կաղապարները ջնջիր այլևս պետք չեն։ Նախապես շնորհակալություն։ --Mhenrik (քննարկում) 12:10, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
դե պետք է ասես որոնք են ավելորդ, մի շտապիր մի հատ ուշադիր նայիր, տես որոնք պետք է ջնջվի, դրանց մեջ տեղադրիր {{արագ}} կաղապարը, ու մի մոռացիր ստորագրել։ --ERJANIK քննարկում: 07:15, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Շնորհակալություն Հարգելի ERJANIK շուտով կտեղադրեմ։--Mhenrik (քննարկում) 12:10, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

հոդված թե նորմալ հոդված[խմբագրել կոդը]

ողջույն Հարգելի՛ Mhenrik, Միխաիլ Ցորկ հոդվածը ստեղծել ես ուղիղ մեկ ամիս առաջ ու թողել ես կիսատ, գոնե 2-3 նախադասություն գրի, թե ով է այս ֆուտբոլիստը և այլն, հուսով եմ որ հետագայում նման կարգի հոդվածներ չես ստեղծի։ --ERJANIK քննարկում: 05։28, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)

Հարգելի ERJANIK, խնդիրն արդեն շտկված է։--Mhenrik (քննարկում) 06:19, 26 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

խնդիր կապված նկարի հետ[խմբագրել կոդը]

Հարգելի ERJANIK բարի երեկո: Կցանկանայի օգնեիք մի հարցով, ես մի նկար բեռնեցի վիքիպահեստ՝ ահա այն, բայց այն այդպես էլ չբացեց համապատասխան էջում՝ Wonders of the Universe-ում: Եթե կարող եք փորձեք օգնել: Նախապես շնորհակաություն: Նաև եթե դժվար չի ջնջեք այս նկարը այն ես բեռնել էի png ֆորմատով իսկ ինձ պետք էր jpeg: Ես արդեն էջում տեղադրել եմ արագ: Շնորհակալություն:

արեցի: --ERJANIK քննարկում: 16:46, 15 Հունվարի 2015 (UTC)

հարց միջոցառումից[խմբագրել կոդը]

Հարգելի ERJANIK բարի օր: Միջազգային համագործակցության եռամսյակի կապակցությամբ երկրներից ընտրեցի Լեհաստանը և բացեց մի քանի հոդվածների ցուցակ: Հիմա ինչ պիտի՞ անենք ստեղծե՞նք այդ հոդվածները: Նախապես շնորհակալություն:

խնդրենք թող Մհերը ասի ինչը ոնց։ --ERJANIK քննարկում: 14:04, 22 Մարտի 2015 (UTC)[reply]
Հոդվածները առաջարկվում են այստեղ՝ ըստ թեմաների։ Կարելի է նաև գրել ցուցակներում չընդգրկված, բայց տվյալ երկրին առընչվող հոդվածներ։ Երկիրն ընտրելու համար հարկավոր է սեղմել համապատասխան դրոշին։ Ըստ ժամանակացույցի գրելու ենք 10-ական օր երկու երկրի մասին։ Առաջին տասը օրվա ընթացքում գրվելու են հոդվածներ Ալբանիայի և Հայաստանի մասին։ հաջորդ տասնօրյակներում արդեն կկարողանանք լիարժեք գրել երկուական երկրի մասին։ Նախնական ժամանակացույցն այստեղ է։ Մրցույթի հաղթողները ընտրվելու են ըստ ստեղծած հոդվածների քանակի և որակի։ Հաշվվելու են համագործակցության համապատասխան էջում դրված և ստորագրված հոդվածները։ Մասնակիցներին հարկավոր է ստորագրությամբ հաստատել մասնակցությունը հետևյալ էջում։ Մրցույթին կարող են մասնակցել միայն նշված ժամանակահատվածում ստեղծված և քննարկման էջում համապատասխան կաղապար ունեցող հոդվածները։ --BekoՔննարկում 15:57, 22 Մարտի 2015 (UTC)[reply]

Շնորհավոր Նոր Տարի[խմբագրել կոդը]

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
Հարգելի Mhenrik, շնորհավոր Նոր Տարի և Սուրբ Ծնունդ։ Շնորհակալություն 2014 թվականին Հայերեն Վիքիպեդիայում ակտիվ մասնակցություն ունենալու և բազմաթիվ խմբագրումների համար։ Հուսանք, որ 2015-ը բեղմնավոր տարի կլինի մեր հանրագիտարանի համար, և համատեղ ուժերով էլ ավելի կհարստացնենք այն։


Հարգելի Mhenrik, Ձեր ստեղծած «Ինքնասպանների ջոկատ» հոդվածը չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Եթե հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում չունենա առնվազն 3000 բայթ ծավալ և հեղինակավոր երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր, ապա այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք։

-- ChrisGinosyan (քննարկում) 12:24, 21 Հունիսի 2016 (UTC)[reply]

Հարգելի՛ Mhenrik, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Բորուսիա Դորտմունդ» հոդվածն ընտրվել է 2017 թվականի հուլիսի 9-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Արամ Սողոմոնյան (քննարկում) 20:38, 8 Հուլիսի 2017 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել Ռոբերտ Գասպարյան էջը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Mhenrik, Ձեր ստեղծած կամ խմբագրած Ռոբերտ Գասպարյան էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ {{{1}}}։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում։ Օգնության համար տես նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--Armen (քննարկում) 06:58, 31 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

-- Armen (քննարկում) 06:58, 31 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի Mhenrik, այլ լեզվից թարգմանած «2014-15_մրցաշրջան_Բորուսիա_Դորտմունդ» հոդվածի Ձեր տարբերակը թարգմանության բարելավման կարիք ունի: Անհրաժեշտ է հոդվածի բովանդակությունը մեկ շաբաթվա ընթացքում բարելավվել, հակառակ պարագայում այն ենթակա է ջնջման։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ օգնության կարիք կզգաք:
Գործե՛ք վստահ և ունեցե՛ք բարի մտադրություններ:
Զգուշացումն անտեսող, առանց բարելավման կրկին նույն բովանդակությամբ հոդված ստեղծող մասնակիցները ենթակա են արգելափակման:--Լիլիթ (քննարկում) 19:33, 19 Հուլիսի 2020 (UTC)[reply]