Մասնակից:Venera2003/Օմբու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օմբուն (լատին․՝ Phytolacca dioica)[1], մշտադալար ծառերի Լակոնոսների ընտանիքին պատկանող ծառ:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիտոլակկա (Phytolacca dioica)[2] կամ օմբու ծառն աճում է Հարավային Ամերիկայում, Արգենտինայում, Ուրուգվայյում, Պարագվայում, Պերու, Բրազիլիայի հարավում[3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմբուն աչքի է ընկնում իր երկարակեցությամբ: Բուսաբան Ալան Էկկերտը ասում է, որ չնայած այս բույսի երկարակեցությանը, նրա կեղևի արտաքին շերտն անընդհատ երիտասարդանում է ու վերականգնվում, որի շնորհիվ բունը չի հաստանում, և օմբուն միշտ էլ երիտասարդ ծառ է երևում: Օմբուի զանգվածային բնի ներսի պարունակությունը, ինչպես նաև միջուկը, անկենդան է և վերածվում է ջուր կուտակող ռեզերվուարների: Դրա շնորհիվ բույսն անձրևների ժամանակ այդ ռեզերվուարների մեջ ջուր է կուտակում , որը հետագայում՝ չոր սեզոնում, խնայողաբար օգտագործում է:Օմբուն Հարավային Ամերիկայում համարվում է գեղազարդիչ բույս և օգտագործվում է պուրակների և զբոսայգիների կանաչապատման համար: Սակայն միայն նրա գեղեցկությունը չէ, որ համարվում է առանձնահատկություն: Երկարակեցության շնորհիվ օմբուի տնկարկները չեն վերանորոգվում: Այդ ծառը, որի պսակը հասնում է 15-20 մետր լայնության, առատ ու հաճելի ստվեր է տալիս: Զբոսայգիներում այս ծառը ցանկալի է զբոսաշրջիկների համար, քանի որ նրա ստվերում չեն անհանգստացնում ո՛չ մրջյունները, ո՛չ ճանճերը, ո՛չ մոծակները, ո՛չ էլ մլակներն ու այլ միջատներ: Քանի որ այն արձակում է այնպիսի նյութեր՝ ֆիտոնցիդներ, որոնք թույն են միջատների համար և սպանում են ոչ միայն մանրէներին, այլև միջատներին: Օմբուի արմատները հաստ են, սաղարթի տակ դուրս են գալիս հողի մակերես, թեքվում վեր, աճում հորիզոնական դիրքով, ապա անցնելով հողի տակ՝ շարունակում են աճել: Դա է պատճառը, որ առաջանում են բնական, հարմարավետ նստարաններ: Դա աշխարհի միակ ծառն է, որ հնարավորություն է տալիս մարդուն հանգստանալ: Սակայն գիշերն օմբուն սկսում է արձակել տհաճ հոտ: Այս ծառատեսակը կլիմայավարժվել է Հին աշխարհի արևադարձային ու մերձարևադարձային երկրներում և գտել է իր երկրորդ հայրենիքը: Օմբուին անվանում են նաև «գիգանտ խոտ», քանի որ այն զուրկ է տարեկան օղակներից, բնի հյուսվածքները փխրուն են՝ կազմված մի քանի հարյուր շերտերից: Դրա պատճառով հնարավոր չէ որոշել օմբուի տարիքը և հազարամյա ծառերը հաճախ շփոթում են այս երիտասարդ ծառի հետ:

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմբուն չի տուժում հրդեհներից, քանի որ ցողունն ու տերևները մինչև 80% ջուր են պարունակում[4]: Սակայն օմբուի չորացրած փայտանյութը այրվում է լրագրի նման և ջերմություն չի արձակում: Երբեմն սառնամանիքների պատճառով տերևները թափվում են: Սակայն ցրտերի անցնելուն պես, օմբուն ծածկվում է առատ սաղարթով: Զարմանալի է, որ օմբուի ծառերն աճում են զգալի հեռավորությունների վրա: Դա է պատճառը, որ խաչաձև փոշոտումը բացակայում է: Բազմանում են ինքնափոշոտման միջոցով: Օմբուի ճյուղերից կտրված ձեռնափայտը կարելի է օգտագործել 5-6 տարի և եթե այն տնկենք հողում, ապա այն անմիջապես շիվեր կտա: Օմբուն առատ է ծաղկում, սակայն իգական և արական ծաղիկներն աճում են տարբեր ծառերի վրա: Քանի որ թռչունները խուսափում են այս ծառից, փոշոտումն ամբողջովին կախված է քամուց: Սակայն քանի որ այն մենակյաց ծառ է, այս եղանակով փոշոտումը բացառվում է և դա է պատճառը, որ այն պտուղ է տալիս շատ հազվագյուտ դեպքերում: Օմբուն Արգենտինայում հիշատակվում է հեքիաթներում, առասպելներում, ավանդազրույցներում: Այն դիմանում է անգամ անտանելի շոգին,երկարատև երաշտին, փոթորիկներին: Այն աճում է միայն այնտեղ, որտեղ այլ ծառեր աճել չեն կարող:

Գարշելի հոտ արձակող բույսերի մեջ աչքի է ընկնում արգենտինական օմբուն: Մարդը ցերեկը չի զգում հոտը, սակայն գիշերն այն անտանելի է դառնում: Ցերեկը նույնպես բույսը տհաճ հոտեր է արձակում, քանի որ թռչունները, միջատները և զեռունները չեն մոտենում նրան: Հավանաբար օմբուի գարշելի հոտը ցերեկը նվազում է մինչև այն աստիճան, որ մարդը այն չի զգում, բայց կենդանիներն զգում են:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Латинская Америка. Энциклопедический справочник. Т. 2 / Гл. ред. В. В. Вольский. — М.: Сов. энциклопедия, 1982. — 656 с. — С. 275.
  2. Հարությունյան, Լ.Վ. (2003). Հետաքրքրաշարշժ բուսաբանություն. Երևան: Երևան <<Հայբուսակ>> հրատարակչություն. էջեր 218–220.
  3. Латинская Америка. Энциклопедический справочник. Т. 2 / Гл. ред. В. В. Вольский. — М.: Сов. энциклопедия, 1982. — 656 с. — С. 275.
  4. Латинская Америка. Энциклопедический справочник. Т. 2 / Гл. ред. В. В. Вольский. — М.: Сов. энциклопедия, 1982. — 656 с. — С. 275.