Մասնակից:Syuzanna Ghukasyan/Ավազարկղ
Syuzanna Ghukasyan/Ավազարկղ |
---|
Ջոն Կուպեր (անգլ․՝ John Cooper Jr, սեպտեմբերի 15, 1922 – մայիսի 3, 2011), ամերիկացի դերասան և ռեժիսոր։ Հայտնի է որպես Ջեքի Կուպեր անվամբ․ մանուկ հասակից սկսել է իր կարիերան՝ նկարահանվելով ֆիլմում, իսկ հետագայում հաջողությամբ կերտել է մեծահասակների դերերը՝ միաժամանակ հանդես գալով և՛ ֆիլմում, և՛ հեռուստատեսությամբ։ Ինը տարեկանում նա եղավ այն միակ երեխան, որը արժանացավ «Օսկար» մրցանակի՝ լավագույն դերասան անվանակարգում «Skippy»-ի[1][2] ֆիլմի համար՝ 1931 թվականին, և մինչ օրս նա համարվում է երբևէ որևէ «Օսկար»-ի արժանացած ամենաերիտասարդ դերասաններից մեկը։ 1929-1931 թվականներին եղել է «Our Gang» կատակերգական խմբի նշանավոր անձանցից մեկը, 1959-1962 թվականներին «Հենեսի» հեռուստասերիալի գլխավոր հերոսը, իսկ 1978-1987 թվականներին ստանձնել է«Սուպերմեն» ֆիլմի Փերի Ուայթ հերոսի կերպարը։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Կուպերը ծնվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Կուպերի հայրը՝ Ջոն Կուպերը, լքում է ընտանիքը, երբ Ջեքին ընդամենը երկու տարեկան էր[3][4][5]։ Նրա մայրը՝ Մեյբլ Լեոնարդ Բիգելոուն (née Polito), բեմի դաշնակահար էր[6] ։ Կուպերի մորեղբայրը՝ Ջեք Լեոնարդը, սցենարիստ էր, իսկ մորաքույր Ջուլի Լեոնարդը՝ դերասանուհի, որը ամուսնացել էր ռեժիսոր Նորման Թայրոգի հետ։ Կուպերի խորթ հայրը՝ Բիգելոն ստուդիա արտադրության մենեջեր էր։ Նրա մայրը կիսով չափ իտալացի էր, կիսով չափ՝ ամերիկացի (Նրա ազգանունը փոխվում է՝ «Պոլիտո»-ից դառնալով «Լեոնարդ»)։ Կուպերին պատմել են իր ընտանիքի մասին՝ ասելով, որ հայրը հրեա էր։ Ընտանիքը լքելուց հետո, հայր և որդի այլևս չեն հանդիպել[3][7][8]։
Վաղ դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Կուպերը նկարահանվում է ֆիլմերի ետին դերերում իր տատիկի հետ, ով տանում էր Կուպերին իր լսումներին՝ հույս ունենալով, որ այս ամենը կօգնի նրան ձեռք բերելու լրացուցիչ աշխատանք։ Երեք տարեկանում Ջեքին «Լեոնարդ» անվամբ նկարահանվում է Լլոյդ Հեմիլթոնի կատակերգություններում։
Կուպերը Fox Movietone Follies of 1929 և Sunny Side Up գեղարվեստական ֆիլմերում մարմնավորել է փոքր դերեր։ Այդ ֆիլմերում նրա ռեժիսոր Դևիդ Բաթլերը Կուպերին խորհուրդ տվեց Լեո Մակեր ռեժիսորին, որը, Հալ Ռոչի հիմնադրած «Our Gang» կատակերգական սերիալի համար լսումներ կազմակերպեց։ 1929 թվականին «Բռնցքամարտի Ձեռնոցներ» (անգլ․՝ Boxing Gloves) կարճամետրաժ կատակերգական ֆիլմին միանալուց հետո, Կուպերը երեք տարվա պայմանագիր է ստորագրում։ Ի սկզբանե, սերիալներում նա պետք է ստանձներ օժանդակ կերպար, բայց 1930 թվականի սկզբին ձայնային ֆիլմերին անցնելուց հետո իր աշխատասիրության շնորհիվ դառնում է «Our Gang» խմբի գլխավոր կերպարներից մեկը։ 1930 թվականին,«Առաջին յոթ տարիները» (անգլ․՝ The Fisrt Seven Years) և «Երբ Փչում է Քամին» (անգլ․՝ When the Wind Blows) ֆիլմերում նույնպես մարմնավորել է գլխավոր կերպարներ։
Իր ուշագրավ ներկայացումները բացահայտում էին նրա վերաբերմունքը իր դպրոցի ուսուցչուհու՝ միսս Քրեբթիի նկատմամբ, որը արտահայտված է «Ուսուցչուհու Կենդանին» (անգլ․՝ Teacher's Pet), «Դպրոցից Դուրս» (անգլ․՝ School's Out) և «Սիրային Բիզնես» (անգլ․՝ Love Business) եռերգությունում[3]։
Չնայած Հալ Ռոչ ստուդիայի հետ կնքած պայմանագրի, 1931 թվականին Փարամաունթ Քորպորեյշընը վարձակալում է Կուպերին՝ նկարահանվելու իր մորաքրոջ ամուսնու՝ Նորման Թայրոգի բեմադրած Skippy ֆիլմում։ Ինը տարեկանում Կուպերը արժանացավ Օսկար լավագույն դերասանի համար մրցանակի, այդ կատեգորիայում լինելով երբևէ որևէ Օսկարի արժանացած ամենաերիտասարդ դերասանը։ Չնայած Փարամաունթ Քորպորեյշընը Կուպերի յուրաքանչյուր ծառայության համար Ռոչիին վճարում էր $25,000, այնուամենայնիվ նա Կուպերին տալիս էր ստանդարտ աշխատավարձ՝ շաբաթական $50[3]։
Կուպերը մեծ պահանջարկ ուներ, որի արդյունքում էլ Ռոչը վաճառեց դերասանի պայմանագիրը Մետրո-Գոլդուին-Մայեր ամերիկյան մեդիաընկերությանը՝ 1931 թվականին։ Կուպերը համագործակցել է Ուոլես Բիրի հետ «Չեմպիոնը» ֆիլմում (անգլ․՝ The Champ) (1931—Բիրիի օսկարակիր դերը); Ջորջ Ռաֆտի, Ֆեյ Ռեյի և Պերտ Քելթոնի հետ «Բաուերի» (անգլ․՝ The Bowery)(1933) կատակերգությունում; Լայոնել Բերիմորի, Լյուիս Սթոունի և Նայջել Բրյուսի հետ Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Գանձերի Կղզին» (անգլ․՝ Treasure Island)(1934) վեպում; հայր և որդի կրկեսային բեմադրությունը մի ձեռքով կենդանի վարժեցողների մասին՝ «Օ'Շոնեսիի Տղան» (անգլ․՝ O'Shaughnessy's Boy)(1935) անվամբ։ Իր ինքնակենսագրականում Կուպերը գրել է, որ հիասթափված է Բիրիից և մեղադրում է նրան իրեն շփոթեցնելու և նախանձությունից դրդված իր ներկայացումները խաթարելու համար[3]։
Կուպերը մարմնավորել է գլխավոր դերեր Հենրի Օլդրիչի առաջին երկու ֆիլմերում՝ «Ինչպիսի՜ Կյանք» (անգլ․՝ What a Life) (1939) և «Կյանքը Հենրիի հետ» (անգլ․՝Life with Henry ) (1941)։
Դեռահասության տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուպերը ծառայել է Միացյալ նահանգների ռազմատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում և մնալով պահեստազորում մինչև 1982 թվականը՝ թոշակի է անցել կապիտանի կոչումով, ինչպես նաև արժանացել է Երախտագիտության մեդալի[9]: Նա նկարահանվել է հեռուստատեսային երկու սիթքոմներում՝ Պատրիսիա Բրեսլինի հետ Ազգային հեռարձակող ընկերության (NBC) «Մարդկանց Ընտրությունը» սիթքոմում (անգլ․՝ The People's Choice) և Էբբի Դալթոնի հետ CBS ամերիկյան հեռուստառադիոցանցի «Հենեսի» (անգլ․՝ Hennesey) կատակերգական հեռուստասերիալում։ 1954 թվականին, նրան հրավիրում են նկարահանվելու NBC ամերիկյան հեռուստատեսության «Արդարություն» (անգլ․՝ Justice) իրավական դրամայում:
1950 թվականին, Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում, Կուպերը նկարահանվում է Միստր Ռոբերտի բեմադրությունում՝ Էնսայն Փուլվերի դերում: 1964-1969 թվականներին, Կուպերը Կոլումբիայի Փիքչըրս Սքրին Ջեմս (անգլ․՝ Pictures Screen Gems) հեռուստատեսային բաժնի ծրագրի մշակման փոխնախագահն էր: Նա պատասխանատուր էր մի շարք սերիաների կազմի ու դրանց վաճառքը հեռուստատեսային ցանցին՝ ինչպիսին է «Կախարդված» (անգլ․՝ Bewitched) ֆանտաստիկ սիթքոմը։ 1964 թվականին Կուպերը նկարահանվում է Ռոդ Սերլինգի «Մթնշաղի Գոտի» (անգլ․՝The Twilight Zone) սարսափ ժանրի սերիայի «Կեսարը և Ես» (անգլ․՝ Caesar and Me) դրվագում, իսկ 1968 թվականին՝ «Ստվերը Երկրի վրա» ֆիլմում[10]։
Կուպերը հեռացավ Կոլումբիայից 1969 թվականին։ Այնուհետև նկարահանվեց «Հավայի Հինգ-Օ»-ի (անգլ,՝ Hawaii Five-O) չորրորդ սեզոնում, որը հայտնի է նաև «Հալչող Սառույցը» (անգլ․՝The Burning Ice) անվամբ։1973 թվականին Կուպերը նկարահանվում է «Հանցակից» (անգլ.՝ Candidate for Crime) ֆիլմում՝ մարմնավորելով Կոլումբոյի դերը Պիտեր Ֆալկ անվամբ, իսկ 1975 թվականին՝ Ամերիկյան հեռարձակման ընկերության (ABC ) Mobile One հեռուստատեսային շարքում: Նրան հրավիրում են նկարահանվելու «Ռոքֆորդի Խաղաքարտերը» և «Ուիլս Պողոտայի Տունը» դետեկտիվ դրամաների՝ երկու էպիզոդից բաղկացած դրվագում՝ 1978 թվականին: Որպես ռեժիսոր՝ «Շարժական Բանակի Վիրաբուժական Հիվանդանոցը» և «Սպիտակ Ստվերը» հեռուստատեսային դրամաների դրվագներում Կուպերը արժանանում է Էմմի մրցանակի[11]:
1970-1980 թվականներին Կուպերը նկարահանվում է Daily Planet թերթի Փերի Ուայթ խմբագրի «Սուպերմեն» ֆիլմում, և նրա ստանձնած դերը, Ուայթը, ի սկզբանե տվել էր Քիննան Ուինին, որը մահանում է սրտի կաթվածից[12]։
Կուպերի վերջին դերը՝ Էյս Մորգան անվամբ, եղել է «Հանձնվել» (անգլ.՝Surrender) ֆիլմում՝ 1987 թվականին՝ նկարահանելով Սալլի Ֆիլդի, Մայքլ Քեյնի և Սթիվ Գուտենբերգի հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուպերը ծառայել է Միացյալ նահանգների ռազմատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, և տասնյակ տարիներ շարունակել է իր ակտիվ գործունեությունը ռազմածովային նավատորմում՝ ստանձնելով կապիտանի աստիճան[5]։ Նա ամուսնացած է եղել Ջուն Հորնի հետ 1944-1949 թվականներին և նրանից ունեցել է մեկ տղա՝ Ջոն «Ջեք» Կուպերին, որը ծնվել է 1946 թվականին։ Ջունը՝ տնօրեն Ջեյմս Հորնի (անգլ․՝ James W. Horne), և դերասանուհի Կլեո Ռիջիլի (անգլ․՝ Cleo Ridgely) դուստրն էր։ Այնուհետև Կուպերը ամուսնացել է Հիլդի Փարսկի հետ՝ 1950-1951 թվականներին, իսկ Բարբարա Ռայ Քրաուսի հետ՝ 1954 թվականից մինչև նրա մահանալը՝ 2009 թվականը։ Կուպերը և Քրաուսը ունեցել են երեք երեխա՝ Ռուսելը՝ ծնված 1956 թվականին, Ջուլիան՝ 1957 թվականին, իսկ Քրիստինան՝ 1959 թվականին։ Ջուլիան մահացել է 1997 թվականին, իսկ Քրիստինան՝ 2009 թվականին[6]։
Կուպերը մասնակցել է մի քանի ավտոմրցարշավների, այդ թվում՝ ռեկորդակիր D կարգի մեքենաների մրցարշավին Յուտա նահանգի Բոնևիլում (անգլ․՝ Bonneville Salt Flats)։ Նա մասնակցել է Ամերիկայի սպորտային մեքենաների ակումբի (անգլ,՝ SCCA) կազմակերպած մի քանի ավտոմրցարշավների: 1976 թվականին Կուպերը «պատվավոր սկսնակ» կոչումը ստացավ Վինստոն 500-ի կողմից Ալաբամա նահանգի Թալադեգա քաղաքի ավտոմոբիլային ճանապարհին, որը հայտնի է նաև՝ Թալադեգայի գերարագընթաց ճանապարհ (անգլ․՝ Talladega Superspeedway) [13]։
Կուպերի ինքնակենսագրականը՝ «Խնդրում եմ Չսպանեք Շանս», հրատարակվել է 1982 թվականին։ Վերնագիրը վերաբերում է այն միջադեպին, երբ Skippy-ի ֆիլմի փորձերի ընթացքում ռեժիսոր Նորման Թայրոգը, Կուպերից պահանջում էր մի քանի անգամ լացել տեսախցիկի առջև։ Այս ամենին հասնելու համար, Թայրոգը մի շարք հնարներ կիրառեց՝ մտադրված Կուպերին շփոթեցնելու համար։ Օրինակ, մի անգամ անվտանգության աշխատակցին կարգադրեց գնալ ետնաբեմ և ձևացնել, թե պատրաստվում է սպանի Կուպերի շանը։ Հնարքը հանգեցրեց իրական արցունքների․ փորձից հետո Կուպերը գտավ իր շանը լավ վիճակում։ Նույն օրը՝ ավելի ուշ, Կուպերի մայրը բեմ է դուրս գալիս և սովորելով Կուպերի մարմնավորած դերը՝ որդուն ցույց է տալիս դերասանի համար էմոցիանները արտահայտելու լավագույն ձևը[3]։
Կուպերը թոշակի անցավ 1989 թվականին, չնայած դեռ շարունակում էր ղեկավարել «Սուպեր Տղան» (անգլ․՝ Superboy) սինդիկատային դրվագների շարքը։ Նա սկսեց ավելի շատ ժամանակ տրամադրել մարզումներին և ձիարշավներին Հոլիվուդ զբոսայգում և Սան Դիեգոյից դուրս՝ Դել Մարի սեզոնային մրցավազքի ընթացքում։ Կուպերը ապրել է Բևեռլի Հիլզում՝ 1955 թվականից մինչև իր մահվան օրը։
Կինո արդյունաբերության մեջ իր ներդրման համար, Կուպերը արժանացել է Հոլիվուդյան փառքի ճեմուղի աստղին, որը ստեղծվել է Վայն փողոցում, 1507 թվականին[14]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուպերը մահացել է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Մոնիկա քաղաքում՝ 2011 թվականի մայիսի 3-ին։ Ապրել է իր երկու որդիների, աղջիկների և կնոջ՝ Բարբարա Ռայ Քրաուսի հետ[6][15]։ Թաղվել է Վիրջինա նահանգի Արլինկըթն քաղաքի ազգային գերեզմանատանը՝ ի պատիվ իր ռազմածովային ծառայության։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Դեր | Գրառումներ |
---|---|---|---|
1929 | Fox Movietone Follies of 1929 | Փոքրիկ Տղան | Չգրանցված |
1929 | Sunny Side Up | Ջերրի ՄակՋինս | Չգրանցված |
1931 | Skippy | Skippy | Արժանացել է՝ Օսկար լավագույն դերասանի համար |
1931 | Young Donovan's Kid | Միջ Մյուրեյ | |
1931 | Չեմպիոնը(անգլ․՝The Champ) | Դինք Փըրսել | |
1931 | Sooky | Skippy | |
1932 | Երբ Երիտասարդին ընկեր էր պետք (անգլ․՝ When a Feller Needs a Friend) | Էդվարդ Հավերֆորդ «Էդի» Ռենդալ | |
1932 | Ամուսնալուծություն ընտանիքում (անգլ․՝Divorce in the Family) | Թերի Փարքեր | |
1933 | Broadway to Hollywood | Թեդ Հեքեթ կրտսեր | |
1933 | Բաուերի փողոց (անգլ․՝ The Bowery) | Սվայփս ՄակԳըռք | |
1933 | Lone Cowboy | Սկուտեր Օ՛Նիլ | |
1934 | Գանձերի Կղզին( անգլ․՝ Treasure Island) | Ջիմ Հոքինս | |
1934 | Պեկի Վատ Տղան (անգլ․՝Peck's Bad Boy) | Բիլլ Պեկ | |
1935 | Դինկի (անգլ․՝ Dinky) | Դինկի Դանիելս | |
1935 | Օ'Շոնեսիի Տղան (անգլ․՝ O'Shaughnessy's Boy) | Ջոզեֆ «Սթաբբի» Օ'Շոնեսի | |
1936 | Համառ Տղան (անգլ․՝Tough Guy) | Ֆրեդերիկ Մարտինդեյլ «Ֆրեդի» Վինսենթ, III | |
1936 | Սատանան Քույր է (անգլ․՝ The Devil Is a Sissy) | «Բաք» Մըրֆի | |
1937 | Թափառական Տղան (անգլ․՝ Boy of the Streets) | Չակ Բրենան | |
1938 | Սպիտակ Պաստառներ անգլ․՝ White Banners | Փիթեր Թրիմբլ | |
1938 | Այդ Որոշակի Տարիքը (անգլ․՝ That Certain Age) | Քենեթ «Քեն» Ուորեն | |
1938 | Գանգստերի Տղան (անգլ․՝ Gangster's Boy) | Լարի Քելլի | |
1938 | Լրագրողների Տունը (անգլ․՝ Newsboys' Home) | Ռայֆլ Էդվարդս | |
1939 | Scouts to the Rescue | Բրյուս Սքոթ | |
1939 | The Spirit of Culver | Թոմ Ալեն | |
1939 | Նյու Յորքի Փողոցները (անգլ․՝ Streets of New York) | Ջեյմս Մայքլ «Ջիմմի» Քինան | |
1939 | Երկու Զվարթ Տղաները (անգլ․՝ Two Bright Boys) | Ռորի Օ'Դոնել | |
1939 | Ինչպիսի Կյանք (անգլ․՝ What a Life) | Հենրի Օլդրիչ | |
1939 | Մեծ Տղան (անգլ․՝ The Big Guy) | Ջիմի Հաթչինս | |
1940 | Տասնյոթ (անգլ․՝ Seventeen) | Ուիլյամ Սիլվանուս Բաքսթեր | |
1940 | Ջեյմս Ֆրանկի Վերադարձը (անգլ․՝ The Return of Frank James) | Քլեմ | |
1940 | Կյանքը Հենրիի հետ (անգլ․՝ Life with Henry) | Հենրի Օլդրիչ | |
1940 | Խիզախ Տղաները (անգլ․՝ Gallant Sons) | Բայրոն «Բայ» Նյուբոլդ | |
1941 | Ziegfeld Girl | Ջերի Ռեգան | |
1941 | Նրա Առաջին Ընկերը (անգլ․՝ Her First Beau) | Չակ Հարիս | |
1941 | Glamour Boy | Թայնի Բարլոու | |
1942 | Սինկոպացիա (անգլ․՝ Syncopation) | Ջոնի Շումախեր | |
1942 | Թեքսասի Տղամարդիկ (անգլ․՝ Men of Texas) | Ռոբերտ Հյուսթոն Սքոթ | |
1942 | The Navy Comes Through | Ջո «Բեյբ» Դաթսոն | |
1943 | Որտե՞ղ են երեխաներդ (անգլ․՝ Where Are Your Children?) | Դենի Չեստոն | |
1947 | Արագիլը Կծում է Մարդուն (անգլ․՝ Stork Bites Man) | Էռնեստ (Էռնի) Բրաուն | |
1947 | Քիլրոյը Այստեղ էր (անգլ․՝ Kilroy Was Here) | Ջոն Քիլրոյ | |
1948 | French Leave | Սկիտչ Քիլրոյ | |
1959 | Hennesey | Լեյտենանտ Չարլզ «Չիկ» Հենեսի | Հեռուստատեսային սերիաներ1959-1962 |
1961 | Everything's Ducky | Լեյտենանտ Պարմել | |
1964 | Կալհուն․ Պետական Պաշտոնյան (անգլ․՝ Calhoun: County Agent) | Էվերեթ Կալհուն | Հեռուստատեսային ֆիլմ |
1968 | Ստվերը Երկրի վրա (անգլ․՝ Shadow on the Land) | Փոխգնդապետ Էնդի Դևիս | Հեռուստատեսային ֆիլմ |
1971 | Սիրո Մեքենան (անգլ․՝ The Love Machine) | Դանտոն Միլլեր | |
1971 | Maybe I'll Come Home in the Spring | Էդ Միլլեր | Հեռուստատեսային ֆիլմ |
1972 | Տիեզերագնացը (անգլ․՝ The Astronaut) | Քըրտ Անդերսոն | Հեռուստատեսային ֆիլմ |
1972 | Բարձրաձայնիր (անգլ․՝ Stand Up and Be Counted) | Բժիշկ | Չգրանցված, նաև ռեժիսոր |
1973 | Կոլումբո, «Հանցակից» դրվագ (անգլ․՝Columbo, ('Candidate for Crime', episode)) | Նելսոն Հեյվարդ | Հեռուստատեսային սերիաներ |
1973 | The F.B.I.(S9E3) | Հարլան Սլեյդ | Հեռուստատեսային սերիաներ |
1973 | Of Men and Women | Թեդ | Հեռուստատեսային ֆիլմ |
1974 | Chosen Survivors | Ռայմոնդ Քազընս | |
1974 | The Day the Earth Moved | Սթիվ Բարքեր | Հեռուստատեսային ֆիլմ |
1974 | Kojak | Ֆրենկ Մալվեյնի | Հեռուստատեսւթյուն |
1975 | Journey into Fear | Էրիկ Հըրսթ | |
1978 | Having Babies III | Ռեժիսոր | |
1978 | Կատարյալ Պարոնայք (անգլ․՝ Perfect Gentlemen) | Ռեժիսոր | |
1978 | Սուպերմեն (անգլ․՝ Superman) | Փերի Ուայթ | |
1978 | Ծիածան (անգլ․՝ Rainbow) | Ռեժիսոր | |
1979 | Սեռական Հարաբերություն ու Միայնակ Ծնող (անգլ․՝ Sex and the Single Parent) | Ռեժիսոր | |
1980 | Սպիտակամորթ Մայրը (անգլ․՝ White Mama) | Ռեժիսոր | |
1980 | Սուպերմեն II (անգլ․՝ Superman II) | Փերի Ուայթ | |
1980 | Rodeo Girl | Ռեժիսոր | |
1981 | Թույլ տվեք ծիծաղեն (անգլ․՝ Leave 'em Laughing) | Ռեժիսոր | |
1982 | Լուսընկա (անգլ․՝ Moonlight) | Ռեժիսոր | |
1982 | Ռոզի․ Ռոզմարի Քլունիի պատմությունը (անգլ․՝ Rosie: The Rosemary Clooney Story) | Ռեժիսոր | |
1983 | Սուպերմեն III (անգլ․՝ Superman III) | Փերի Ուայթ | |
1984 | Փրկված Ամանորյա Գիշերը (անգլ․՝ The Night They Saved Christmas) | Ռեժիսոր | |
1985 | Izzy & Moe | Ռեժիսոր | |
1986 | Նրա Գրած Սպանությունը (անգլ․՝ Murder, She Wrote) | Կարլ Շուլման/Նիլ Ֆլետչեր | |
1987 | Magnum, P.I. | Ռեժիոր | |
1987 | Տիկնայք (անգլ․՝ The Ladies) | Ռեժիսոր | |
1987 | Սուպերմեն IV․ Խաղաղության Որոնում (անգլ․՝ Superman IV: The Quest for Peace) | Փերի Ուայթ | |
1987 | Հանձնվել (անգլ․՝ Surrender) | Էյս Մորգան | (վերջին հեռուստատեսային դերը) |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wise, James. Stars in Blue: Movie Actors in America's Sea Services. Annapolis, MD: Naval Institute Press, 1997; 1557509379
- Holmstrom, John. The Moving Picture Boy: An International Encyclopaedia from 1895 to 1995, Norwich, Michael Russell, 1996, pp. 106–107.
- Dye, David. Child and Youth Actors: Filmography of Their Entire Careers, 1914-1985. Jefferson, NC: McFarland & Co., 1988, pp. 40–43.
- Maltin, Leonard (ed.), Hollywood Kids, New York: Popular Books, 1978.
- Parish, James Robert. Great Child Stars, New York: Ace Books, 1976.
- Best, Marc. Those Endearing Young Charms: Child Performers of the Screen, South Brunswick and New York: Barnes & Co., 1971, pp. 40–44.
- Zierold, Norman J. The Child Stars, New York: Coward-McCann, 1965.
- Willson, Dixie. Little Hollywood Stars", Akron, OH, e New York: Saalfield Pub. Co., 1935.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sharon Knolle. «Former Child Star Jackie Cooper Dies at Age 88». Moviefone. Արխիվացված է օրիգինալից January 27, 2012-ին. Վերցված է May 5, 2011-ին.
- ↑ «Jackie Cooper». The Telegraph. May 5, 2011. Արխիվացված օրիգինալից January 12, 2022-ին. Վերցված է October 2, 2013-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Cooper, Jackie (1982). Please Don't Shoot My Dog. Penguin Group. էջեր 9, 32, 35-38 (explanation of the title), 40–42, 44, 54–61. ISBN 0-425-05306-7.
- ↑ Harmetz, Aljean (1983). Rolling Breaks and Other Movie Business. Knopf. էջ 108. ISBN 978-0394528861.
- ↑ 5,0 5,1 Matus, Victorino (November 22, 2011). «Jackie Cooper, USN». The Weekly Standard. Վերցված է October 2, 2013-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 McFadden, Robert (May 4, 2011). «Jackie Cooper, Film and Television Actor, Dies at 88». The New York Times. Վերցված է May 5, 2011-ին.
- ↑ Harmetz, Aljean (1983). Rolling Breaks and Other Movie Business. Knopf. էջ 108.
- ↑ Invention of the Teenager
- ↑ TogetherWeServed
- ↑ Syuzanna Ghukasyan/Ավազարկղ Internet Movie Database կայքում
- ↑ 6 Facts About Jackie Cooper, The Hollywood Reporter, May 5, 2011; accessed May 5, 2011.
- ↑ Mankiewicz, Tom; Crane, Robert (May 14, 2012). My Life as a Mankiewicz: An Insider's Journey through Hollywood. University Press of Kentucky. էջ 198. ISBN 978-0-8131-4057-5. Վերցված է October 2, 2013-ին.
- ↑ «Lists honorary race officials». Gadsden Times (Alabama). April 26, 1976. էջ 11. Վերցված է December 20, 2011-ին.
- ↑ «Hollywood Walk of Fame - Jackie Cooper». walkoffame.com. Hollywood Chamber of Commerce. Վերցված է February 14, 2017-ին.
- ↑ McLellan, Dennis (May 5, 2011). «Jackie Cooper dies at 88; child star in the 1930s». Los Angeles Times. Վերցված է May 4, 2011-ին.