Ջորջ Ռաֆտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջորջ Ռաֆտ
անգլ.՝ George Raft
George Raft in Invisible Stripes trailer.jpg
Ծնվել էսեպտեմբերի 26, 1901(1901-09-26) կամ սեպտեմբերի 26, 1895(1895-09-26)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]
Մահացել էնոյեմբերի 24, 1980(1980-11-24)[2]
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԿրթությունՍթայվեսանթի անվան ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան և պարող
Ժանրերգանգստերային ֆիլմ

Ջորջ Ռաֆտ (անգլ.՝ George Raftսեպտեմբերի 26, 1901(1901-09-26) կամ սեպտեմբերի 26, 1895(1895-09-26)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] - նոյեմբերի 24, 1980(1980-11-24)[2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկյան կինոդերասան և պարող։ Առավել հայտնի է 1930-ականների և 1940-ականների կազմակերպված հանցավորության մասին քրեական ֆիլմերում՝ գանգստերների դերերով։ Ջորջ Ռաֆտն առավել հայտնի է Բիլի Ուայլդերի «Ջազում միայն աղջիկներ են» (1959) գանգստերական կոմեդիայի, «Սպիով դեմքը» (1932) ֆիլմի առաջին տարբերակի, «Ամեն առավոտ ես մեռնում եմ» (1939), ինչպես նաև «Բոլերո» (այն ժամանակի սակավաթիվ ֆիլմերից մեկը, որտեղ նա գանգստերի դեր չի խաղացել) և «Նրանք գնում էին գիշերով» (1940) դերերով։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆտը ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Նյու Յորքի Քլինթոն շրջանում, որն ավելի հայտնի է որպես «Դժոխային խոհանոց»[3]։ Նրա հայրը՝ Կոնրադ Ռենֆտը, ծնվել է Մասաչուսեթս նահանգում՝ Գերմանիայից ներգաղթյալների ընտանիքում։ Մայրը՝ Եվա Ռենֆտը, ԱՄՆ է եկել Գերմանիայից։ Նրանք ամուսնացել են 1895 թվականի նոյեմբերի 17-ին Մանհեթենում, իսկ 1896 թվականի ապրիլի 18-ին ծնվել է առաջնեկը՝ Եվան, որն ավելի հայտնի է որպես «Քեթի»։ Մահախոսականում Ռաֆտի ծննդյան տարին նշվում էր 1895 թվականին, սակայն Նյու Յորքի մարդահամարի տվյալներով՝ 1900 թվականին Ռենֆտերի ընտանիքում նշվում է մի երեխա[4], իսկ 1910 թվականի մարդահամարի համաձայն՝ Եվա Ռենֆտի տարիքը նշված է որպես 8 տարեկան, ընդ որում՝ Ջորջի ծննդյան վկայականում հենց 1901 թվականի ծննդյան թվականն է նշված[5][3]։ Ջորջը ազատ խոսում էր գերմաներեն։ Հայտնի գանգստերի մանկության ընկերը եղել է Օունի Մեդենը՝ «Քիլլեր» մականունով։ Հետագայում Ռաֆտը խոստովանել է, որ հազիվ է խուսափել հանցավոր կյանքից[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերա՝ որպես պարող[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով երիտասարդ և ցույց տալով պարային բնագավառում ունեցած ունակությունները՝ կարողացել է աշխատանք ստանալ Նյու Յորքի գիշերային ակումբներում։ Մասնավորապես, Ռաֆտն աշխատել է Մանհեթենի 54-րդ փողոցի հայտնի «300 Club» ակումբում, որը պատկանել է հայտնի դերասանուհի և գործարար Մերի Լուիզ Սեսիլիին։ «300 Club»-ում աշխատանքի շնորհիվ Ջորջը ուշադրություն է դարձրել իր վրա և կարողացել է աշխատանք ստանալ Բրոդվեյի թատրոններում։ Ավելի ուշ նա ֆիլմ է պատրաստել իր կյանքի տվյալ ժամանակահատվածի մասին, որը կոչվում էր «Բրոդվեյ» (1942), որտեղ նա խաղացել է ինքն իր դերում։ Սկզբում նա նաև որոշ ժամանակ աշխատել է Լոնդոնում[7]։

Վի Քյորնին՝ Չարլզ Կոհրենի և Անդրեյ Շարլոյի շոուի պարողներից մեկը, հիշելով Ջորջի մասին, պատմում է․

Օ, այո, ես ճանաչում են նրան (Ջորջ Ռաֆտին)։ Մենք մի մեծ շոուում միասին ենք խաղացել։ Երբեմն, մեր խղճուկ ողորմածությունից մի կերպ փախչելով, մենք պարում էինք ակումբի շոուից հետո։ Ոտքով էինք տուն գնում, քանի որ ավտոբուսներն այդ ժամին չէին աշխատում։ Նա ինձ մի օր ասաց, որ մի օր կդառնա աստղ, և ես կիմանամ այդ մասին, երբ նա ինձ համար պայմանագիր կկնքի Հոլիվուդի հետ։ Ես պարզապես ծիծաղեցի և ասացի. «Վերջացրու Ջորջ, դադարիր երազել»։

Ավելի ուշ, Ռաֆտը, դառնալով Հոլիվուդի աստղ, իսկապես Քերնիի համար պայմանագիր է առաջարկել Հոլիվուդում, սակայն այդ պահին նա որոշել է ամուսնանալ և չի ցանկացել տեղափոխվել արևմուտք։

Կարիերան կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Ռաֆտը տեղափոխվել է Հոլիվուդ։ Սկզբում նրան աչքի չընկնող դերեր էին տալիս, և ոչ միշտ էր նրա ազգանունը նշվում տիտրերում։ 1932 թվականին փոքր դեր է խաղացել «Տաքսի» ֆիլմում այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեյմս Կեգնին և Լորետա Յանգը։ Պարի մրցույթում Ռաֆտը խաղում էր մրցակից Կեգնիի հետ։ Նույն թվականին Ջորջը դեր է ստացել «Սպի ունեցող դեմքը» ֆիլմում, որը երկար տարիներ ուղենիշ է եղել գանգստերական այլ ֆիլմեր ստեղծողների համար, և նա իր կարիերան սկսել է որպես «պրոֆեսիոնալ հոլիվուդյան գանգստեր»։ Ռաֆտը խաղացել է երիտասարդ գանգստեր Ջինո Ռինալդոյի դերը, որը անընդհատ օդ էր նետում տաս ցենտանոց։ Այդ հնարքը հետագայում օգտագործվել է գանգստերների մասին տասնյակ ֆիլմերում։ Երբ չորս դար անց «Ջազում միայն աղջիկներն են» կատակերգության գանգստերներից մեկը տաս ցենտանոց է նետում, Ռաֆտի հերոսը հարցնում է․ «Որտեղ՞ից ես ձեռք բերել այդ էժանագին հնարքները»։

1930-ականներին Ջորջ Ռաֆտը՝ Ջեյմս Կեգնիի և Էդվարդ Գ. Ռոբինսոնի հետ միասին եղել է երեք ամենահայտնի գանգստերական դերասաններից, և տասնամյակների ընթացում իր հռչակի ու ազդեցության շնորհիվ առաջ է անցել Համֆրի Բոգարտից։

Կարիերայի անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռաֆտի կարիերան գագաթնակետին է հասնում 1940 և 1941 թվականներին։ 1940–ական թվականներին նրա կարիերան անկում է ապրում։ Դա հիմնականում պայմանավորված էր Համֆրի Բոգարտի արագ վերելքով, որը գլխավոր դերեր խաղալով «Բարձր Սիերա» և «Մալթական բազե» կինոնկարներում, անսպասելիորեն դառնում է Հոլիվուդի գլխավոր աստղերից մեկը։ Հետաքրքիր է, որ «Բարձր Սիերա» ֆիմում Ռաուլ Ուոլշայի դերը սկզբում առաջարկել էին Ռաֆտին, բայց նա նախընտրել էր նկարահանվել «Տղամարդկային ուժը» ֆիլմում։ Ավելի ուշ Ռաֆտը պատմել է, որ իրեն առաջարկել են «Կասաբլանկա» ֆիլմում խաղալ Ռիկ Բլեյնի դերում, բայց նա մերժել է, սակայն չկա այդ փաստի հաստատումը։ «Վտանգի ծագումը» դետեկտիվ թրիլլերի թողարկումից հետո (1943), որը նկարահանվել է «Կասաբլանկայի» ապշեցուցիչ հաջողության վրա գումար վաստակելու փորձի ժամանակ, Ռաֆտը պահանջել է դադարեցնել իր պայմանագիրը Warner Brothers կինոստուդիայի հետ։ Ջեք Ուորները պատրաստ էր վճարել 10 հազար դոլար կոնֆլիկտի կարգավորման համար, սակայն դերասանը կամ սխալ է հասկացել պրոդյուսերի մտադրությունները, կամ այնքան է ձգտել ազատվել ստուդիայից, որ ինքն է Ուորներին տվել այդ գումարի կտրոնը։ Ըստ տարածված կարծիքի՝ Ռաֆտը անգրագետ մարդ էր։

1940-1950-ական թվականներին Ռաֆտը շարունակել է նկարահանվել, սակայն նախկին հաջողությունը կրկնել չի հաջողվել։ Նրա մասնակցությամբ ֆիլմերը մեծ տոմսարկղ չէին հավաքում, այդ պատճառով դերասանին որակյալ կինոնկարում ավելի ու ավելի դժվար էր լավ դեր ստանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսում է համաձայնվել հեռուստասերիալներում նկարահանվելուն և կինոյում երկրորդական դերերին։ Նույնիսկ «Ջազում միայն աղջիկները» (1959) և «Օուշենի տասնմեկ ընկերները» (1960) նկարներում ունեցած հաջողությունը, որոնցում Ռաֆտը խաղացել է գանգստեր Կոլոմբոյի խաղատան սեփականատիրոջ դեր, չի կարողացել շտկել իրավիճակը։ 1967 թվականին նա խաղացել է Կամեո Ջեյմս Բոնդի մասին պատմող «Կազինո Ռոյալ» ֆիլմում։ Իր վերջին դերերը Ռաֆտը խաղացել է «Սեկստետում» (1978), որտեղ նա վերամիավորվել Է Մեյի Ուեսթի հետ, և «Բոգարտի դեմքով մարդը» (1980) կատակերգությունում։

1961 թվականին նկարահանվել է «Ջորջ Ռաֆտի պատմությունը» գեղարվեստական կինոֆիլմը, որտեղ դերասանին մարմնավորել է Ռեյ Դանտոնը։ 1991 թվականին լույս է տեսել «Բագսի» կենսագրական ֆիլմը, որտեղ Ջորջ Ռաֆտան խաղացել է Ջո Մանտենայի դերը։

Ռաֆտը Հոլիվուդյան փառքի ծառուղում՝ կինոարդյունաբերության և հեռուստատեսության մեջ իր ավանդի համար արժանացել է երկու աստղի։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան Հոլիվուդ տեղափոխվելը 1923 թվականին Ռաֆտն ամուսնացել է Գրեյս Մալրունիի հետ, որը մի քանի տարով մեծ էր նրանից։ Ամուսնությունը շուտով չեղարկվել է, բայց կինը լինելով բարեբաշտ կաթոլիկ, հրաժարվել է տրամադրել ամուսնալուծությունը։ Մինչև Գրեյսի մահը նրանք մնացել են ձևական ամուսնացած։ Հոլիվուդում Ռաֆտը սիրավեպեր է ունեցել Բեթի Գրեյբի, Մառլեն Դիտրիխի և Մեյ Ուեսթի հետ։ Ջորջի և Նորմա Շիրերի երկարատև հարաբերությունները կարող էին ավարտվել ամուսնությամբ։ Ռաֆտն ինքն էլ հրապարակավ հայտարարել է, որ պատրաստ է ամուսնանալ, բայց Մալրունիի ամուսնալուծությունից հրաժարվելը, ի վերջո, հանգեցրել է Շիրերի հետ կապի դադարեցմանը։

Կապեր մաֆիայի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպիով դեմքը» ֆիլմը ոչ միայն դարձրել է Ռաֆտի կարիերան որպես «հոլիվուդյան պրոֆեսիոնալ գանգստեր», այլև միֆ է ստեղծել այն մասին, թե իբր դերասանը կարողացել է այդքան համոզիչ կերպով պատկերել գանգստերին այն պատճառով, քանի որ նախքան կինոյում նկարահանվելը՝ եղել է բանդիտ։ Իրականում Ռաֆտը երբեք որևէ խմբավորման անդամ չի եղել, սակայն մանկուց ընկերություն է արել Նյու Յորքի ամենաազդեցիկ գանգստերներից մեկի՝ Օունի Մեդենի հետ, որի շնորհիվ ծանոթացել է կազմակերպված հանցավորության մի շարք այլ գործիչների, այդ թվում Բագի Սիգելի հետ, ամերիկյան մաֆիայի առաջնորդներից մեկի՝ Մեիր Լանսկիի հին ընկերոջ հետ։ 1950-ականներին եղել է Լանսկիի և Սանտո Տրաֆիկանտե կրտսերի հետ Հավանայում «կապրի» խաղատան սեփականատեր։ Օրսոն Ուելսը Պիտեր Բոգդանովիչին պատմել է իր «Սա Օրսոն Ուելսն է» գիրք-հարցազրույցում, որ Ռաֆտը կուռք էր և նմանակման օրինակ՝ շատ իրական հանցագործների համար։

1942 թվականին Ջեյմս Կեգնին դարձել է կինոդերասանների գիլդիայի նախագահ։ Իր պաշտոնում նա ակտիվ մասնակցություն է ունեցել մաֆիայի դեմ գիլդիայի պայքարին, որը ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել կինոարդյունաբերության նկատմամբ։ Դա պատասխան գործողություններ է առաջացրել. Մի անգամ անհայտ անձը զանգահարել է նրա կնոջը և նրան հայտնել, որ իր ամուսինը մահացել է։ Դերասանն ինքը պնդել է, որ չկարողանալով վախեցնել իրեն՝ մաֆիան մարդասպանին ուղարկել է իրեն սպանելու համար։ Իմանալով նախապատրաստվող սպանության մասին՝ Ջորջ Ռաֆտը, իբր, զանգել և տեղեկացրել է Կեգնիի սպանության որոշման չեղարկման մասին։

1967 թվականին Ռաֆտին արգելեցին մուտք գործել Մեծ Բրիտանիա՝ հանցավոր աշխարհի հետ կապերի պատճառով, այն բանից հետո երբ հաստատվել էր, որ նա լոնդոնյան ,Colony Sports Club» խաղատան ստեղծման դնովի անդամն է, ոստիկանության տվյալներով իրական տերերը եղել են Մեիր Լանսկին և պարագլուխը՝ ֆիլադելֆյան քրեական ընտանիքի անդամ Անջելո Բրունոն[8]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Ռաֆտը մահացել է լեյկեմիայից, 1980 թվականի նոյեմբերի 24-ին՝ 79 տարեկանում, Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիա նահանգ։ Երկու օր առաջ մահացել էր Մեի Ուեսթը և նրանց մարմինները մեկը մյուսի կողքին են՝ մեկ միջանցքում, միաժամանակ նույն դիահերձարանում։ Ռաֆտը թաղվել է Հոլիվուդ-Հիլլզ գերեզմանատանը՝ Լոս Անջելեսում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1929 ֆ «Գիշերային ակումբների թագուհին» Queen of the Night Clubs սրիկա
1929 ֆ «Ոսկեխույզ Բրոդվեյը» Gold Diggers of Broadway պարող
1929 ֆ «Կանգառ» Side Street պարող
1931 ֆ «Հեշտ միլիոններ» Quick Millions Ջիմմի Կիրկ
1931 ֆ «Հոլդի» Goldie գող-գրպանահատ
1931 ֆ «Կաշառք» Hush Money Մաքսի
1931 ֆ «Ծաղկուն օրեր» Palmy Days Ջո
1932 ֆ «Տաքսի!» Taxi! Ուիլյամ Քեննի
1932 ֆ «Մթության մեջ պարողները» Dancers in the Dark Լուի Բրուկս
1932 ֆ «Սպիով դեմքը» Scarface Ջինո Ռինալդո
1932 ֆ «Գիշերային աշխարհը» Night World Էդ Պաուելլ
1932 ֆ «Սերը շանտաժ է» Love Is a Racket Սնիկի
1932 ֆ Madame Racketeer Ջեկ Հյուստոն
1932 ֆ «Գիշեր գիշերվա հետևից» Night After Night Ջո Էնտոն
1932 ֆ «Եթե ես ունայի միլիոն» If I Had a Million Էդդի Ջեքսոն
1932 ֆ Under-Cover Man Նիկ Դերրոյ
1933 ֆ Pick-up Հարրի Գլին
1933 ֆ Midnight Club Նիկ Մեիսոն
1933 ֆ «Բաուերի» The Bowery Ստիվ Բրոդի
1934 ֆ «Ողջ եսը» All of Me Հանի Ռոջերս
1934 ֆ «Բոլերո» Bolero Ռաուլ Դե Բեր
1934 ֆ «Խողովակի պայթյունը» The Trumpet Blows Մանուել Մոնտես
1934 ֆ «Լայմաուս Բլյուզ» Limehouse Blues Հարրի Յանգ
1935 ֆ «Ռումբո» Rumba Ջո Մարտին
1935 ֆ «Ծածուկ ներդաշնակություն» Stolen Harmony Ռեի Անջելո, կեղծանունը Ռեյա Ֆերրարո
1935 ֆ «Ապակյա բանալի» The Glass Key Էդ Բոմոնտ
1935 ֆ «Ամեն երեկո ութին» Every Night at Eight «Տոպս» Կարդոնա
1935 ֆ «Նա չկորողացավ վերցնել դա» She Couldn’t Take It Ջոզեֆ «Սպոտ» Ռիկարդի
1936 ֆ «Դա պետք է պատահեր» It Had to Happen Էնրիկո Սկաֆֆա
1936 ֆ «Միայն ձայն տուր» Yours for the Asking Ջոննի Լեմբ
1937 ֆ «Կործանվածները ծովում» Souls at Sea ձկնորս
1938 ֆ «Դու և ես» You and Me Ջո Դեննիս
1938 ֆ «Հյուսիսի ծնունդ» Spawn of the North Թաիլեր Դոուսոն
1939 ֆ «Կենտուկիի լեդին» The Lady’s from Kentucky Մարտի Բլեք
1939 ֆ «Ամեն առավոտ ես մահանում եմ» Each Dawn I Die «Հուդ» Ստեիսի
1939 ֆ «Ես գողացել միլիոն» I Stole a Million Ջո Լուրիկ
1939 ֆ «Անտեսանելի շերտեր» Invisible Stripes Կլիֆֆ Թեիլոր
1940 ֆ «Ծովածոցի ափի տունը» The House Across the Bay Ստիվ Լարվիթ
1940 ֆ «Նրանք գիշերը մեկնեցին» They Drive by Night Ջո Ֆաբրինի
1941 ֆ «Էներգիա» Manpower Ջոննի Մարշալ
1942 ֆ «Բրոդվեյ» Broadway ինքն իր դերում
1943 ֆ «Զինվորական ակումբ» Stage Door Canteen ինքն իր դերում
1943 ֆ «Վտանգի ակունքը» Background to Danger Ջո Բարտոն
1944 ֆ «Հետևելով տղաներին» Follow the Boys Թոնի Ուեսթ
1945 ֆ «Նոբ Հիլլ» Nob Hill Թոնի Անջելո
1945 ֆ «Ջոննի Էինջել» Johnny Angel Ջոննի Էինջել
1946 ֆ «Կիսակայարան» Whistle Stop Քեննի Վիչ
1946 ֆ «Մինտր Էիս» Mr. Ace Էդդի Էի
1946 ֆ «Նոկտյուռն» Nocturne ոստիկանության լեյտենանտ Ջո Ուորն
1947 ֆ «Ինտրիգ» Intrigue Բրեդ Դանեմ
1947 ֆ «Ճրագալույց» Christmas Eve Մարիո Տորիո
1948 ֆ «Փողոցային մրցավազք» Race Street Դենիոլ Ջեի «Դեն» Գեննին
1949 ֆ «Ուղեկալ Մարոկոյում» Outpost in Morocco կապիտան Պոլ Ջերարդ
1949 ֆ «Ջոննի Ալլեգրո» Johnny Allegro Ջոննի Ալլեգրո
1949 ֆ «Կարմիր լույս» Red Light Ջոննի Տորնո
1949 ֆ «Վտանգավոր մասնագիտություն» A Dangerous Profession Վինս Քեին
1950 ֆ «Մենք ուղարկվել ենք Փարիզ» Nous irons à Paris ինքն իր դերում
1951 ֆ I'll Get You for This Նիկ Քեին
1952 ֆ «Վարկ շահագործող անձ» Loan Shark Ջո Գարգեն
1952 ֆ Escape Route Սիվ Ռոսսի
1953 ֆ «Դրամա Կազբայում» Dramma nella Kasbah Մայք Քանելլի
1953 ս I’m the Law ոստիկանության լեյտենանտ Ջորջ Քերբի
1954 ֆ «Ոստիկանական սրիկա» Rogue Cop Դեն Բյումոնթ
1954 ֆ «Սև այրին» Black Widow ոստիկանության խուզարկու-լեյտենանտ Բրյուս
1955 ֆ «Գնդակ Ջոյի համար» A Bullet for Joey Ջո Վիկտոր / Շտեիներ
1955–1960 ս «Ռեդա Սկելտոնա շոու» The Red Skelton Show տարբեր կերպարներում
1956 ֆ «80 օր աշխարհի շուրջ» Around the World in Eighty Days բառի վռնդիչ
1959 ֆ «Ջազում միայն աղջիկներ են» Some Like It Hot Կոլոբո «Սպիտակ Սռնապաններ»
1959 ֆ Jet Over the Atlantic Ստաֆֆորդ
1960 ֆ «Օուշենայի տասնմեկ ընկերները» Ocean’s Eleven Ջեկ Ստրեիջեր
1961 ֆ «Կանացի հաճույք» The Ladies Man ինքն իր դերում
1962 ֆ «Երկու տղա արտասհմանում» Two Guys Abroad գիշերային ակումբի համատիրակալ
1964 ս «Քաղաքային կենաց» Toast of the Town տանգո պարող
1964 ֆ For Those Who Think Young խուզարկու
1964 ֆ «Քավության նոխազ» The Patsy ինքն իր դերում
1966 ֆ «Ծեծկռտուկ Պանամեում» Du rififi à Paname Չարլզ Բիննաջիո
1967 ս «Բեթմեն» Batman քաղաքացին բանկում
1967 ֆ «Ռոյալ խաղատունը» Casino Royale ինքն իր դերում
1967 ֆ «Հինգ ոսկե վիշապներ» Five Golden Dragons վիշապ №2
1968 ֆ «Լվացվեք!» Skidoo նավապետ
1971 ս «Ռոուանի և Մարտինի խոխմաները» Laugh-In հյուրի դեր
1971 ս The Chicago Teddy Bears
1972 ֆ Deadhead Miles ինքն իր դերում,
1972 ֆ «Համմերսմիթը դուրս եկավ ազատություն» Hammersmith Is Out Գվիդո Սկարտուչչի
1977 ֆ «Վեցանվագ երաժշտախումբ» Sextette ինքն իր դերում
1980 ֆ «Մարդը Բոգարտաի դեմքով» The Man with Bogart’s Face Պիտի Քեին

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #133009432 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 United States Census 1910; Census Place: Manhattan Ward 12, New York, New York; Roll: T624_1025; Page: 19A; Enumeration District: 0668; Image: 1107; FHL Number: 1375038
  4. United States Census 1900; Census Place: Manhattan, New York, New York; Roll: T623_1109; Page: 4B; Enumeration District: 642
  5. Associated Press, «'Tough guy' George raft dies of emphysema at 85», The Milwaukee Sentinel, November 25, 1980. Accessed August 10, 2009. «After growing up in New York’s tough Hell’s Kitchen area, Raft was a boxer, electrician and baseball player before landing a job as a dancer in nightclubs in the 1920s.»
  6. Jim Beaver. George Raft. Films in Review, April, 1978(անգլ.)
  7. Fred Astaire. Steps in Time. ISBN 0-06-156756-6
  8. Hansard, the Official Report of debates in Parliament. Mr. George Raft(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jim Beaver. George Raft. Films in Review, April, 1978.
  • Brad Lewis. Hollywood’s Celebrity Gangster. The Incredible Life and Times of Mickey Cohen. Enigma Books: New York, 2007. ISBN 978-1-929631-65-0.
  • James Robert Parish. The George Raft File: The Unauthorized Biography. New York: Drake Publishers, 1973. ISBN 0-87749-520-3.
  • Stone Wallace. George Raft-The Man Who Would Be Bogart. Albany: BearManor Media, 2008. ISBN 1-59393-123-9.
  • Lewis Yablonsky. George Raft. New York: McGraw-Hill Book Co., 1974. ISBN 0-07-072235-8.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]