Սթիվ Գուտենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվ Գուտենբերգ
SteveGuttenbergJul05.jpg
Գուտենբերգը 2005 թվականին
Ծնվել էօգոստոսի 24, 1958 (61 տարեկան)
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունՋուլիարդ դպրոց
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհրեա
ՄասնագիտությունԴերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր
Ակտիվ շրջան1977 — այժմ
steveguttenberg.com

Սթիվ Գուտենբերգ (անգլ.՝ Steven Robert "Steve" Guttenberg; ծնվել է 1958 թվականի օգոստոսի 24-ին, Բրուքլինում, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր։ Հայտնի է դարձել 1980-ական թվականներին, երբ կատարել է գլխավոր դերեր այնպիսի հոլիվուդյան ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Կոկոն», «Երեք տղամարդ և փոքրիկ լեդի», «Ոստիկանական ակադեմիա», «Կարճ միացում»։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բրուքլինում։ Մայրը՝ Էն Այրիս Նյումենը, վիրաբույժի օգնական էր, հայրը՝ Ջերոմ Ստենլի Գուտենբերգը, ինժեներ-էլեկտրիկ էր[1]։ Սթիվը ստացել է հրեական դաստիարակություն[2]։ Ավարտել է Ջուլիարդական դպրոցը, հետո սովորել է Նյու Յորքի պետական համալսարանում և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանում[3]։ Սթիվ Գուտենբերգը ունի իր աստղը Հոլիվուդի Փառքի արահետում, Հոլիվուդյան բուլվար 6411 հասցեում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1977 — Հավի քրոնիկները / The Chicken Chronicles
  • 1978 — Տղաները Բրազիլիայից / The Boys from Brazil
  • 1979 — Խաղացողները / Players
  • 1980 — Չդադարեցնել երաժշտությունը / Can’t Stop The Music
  • 1981Հրաշք սառույցի վրա / Miracle on Ice
  • 1982 — Ճաշարան / Diner
  • 1983 — Մարդը, ով այնտեղ չէր / The Man Who Wasn’t There
  • 1983 — Հաջորդ օրը / The Day After
  • 1984 — Ոստիկանական Ակադեմիա / Police Academy
  • 1985 — Ոստիկանական Ակադեմիա 2.Նրանց առաջին առաջադրանքը / Police Academy 2։ Their First Assignment
  • 1985 — Կոկոն / Cocoon
  • 1985 — Վատ բժշկություն / Bad Medicine
  • 1986 — Ոստիկանական Ակադեմիա 3.Վերադարձ դեպի Ակադեմիա / Police Academy 3։ Back In Training
  • 1986 — Կարճ միացում / Short Circuit
  • 1987 — Ննջասենյակի պատուհանը / The Bedroom Window
  • 1987 — Քաղաքացիական հերթափոխ / Police Academy 4։ Citizens on Patrol
  • 1987 — Ամազոնի կանայք լուսնի վրա / Amazon Women on the Moon
  • 1987 — Հանձնվեք / Surrender
  • 1987 — Երեք տղամարդ և փոքրիկը / Three Men and a Baby
  • 1988 — Կոկոն 2.Վերադարձ/ Cocoon։ The Return
  • 1988 — Բարձրագույն հոգիները / High Spirits
  • 1990 — Երեք տղամարդ և փոքրիկ լեդին / Three Men and a Little Lady
  • 1990 — Մի՛ ասա նրան, որ ես եմ / Don՝t Tell Her It՝s Me
  • 1995 — Բիգ Գրին / The Big Green
  • 1995 — Ընտանեկան տոն / Home For The Holiday
  • 1995 — Երկուսը.ես և իմ ստվերը / It Takes Two
  • 1997 — Զևսը և Ռոքսաննան / Zeus and Roxanne
  • 1997 — Կասպեր.Ոգևորված սկիզբ / Casper։ A Spirited Beginning
  • 1997 — Սարսափի ամրոց / Tower of Terror
  • 1998 — Հարված օդից / Airborne
  • 2002 — Հ.Գ. Ձեր կատուն մեռած է / P.S. Your Cat Is Dead
  • 2005 — Վերոնիկա Մարս / Veronika Mars
  • 2004 — Միայնակ Սանտան ուզում է ծանոթանալ տիկին Կլաուսի հետ / Single Santa Seeks Mrs. Claus
  • 2005 — Պոսեյդոնի արկածները / Poseidon Adventure
  • 2005 — Ծանոթություն Սանտաների հետ / Meet the Santas
  • 2005 — Ջեքսոն / Jackson
  • 2006 — Mojave Phone Booth
  • 2007 — Ընտրություն կատարելով / Making Change
  • 2008 — Կինոաստղ / Major Movie Star
  • 2008 — Դատապարտվածների խաղեր / Cornered!
  • 2011 — Սա դու չէս / A Novel Romance Nate Shepard

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Steve Guttenberg Biography (1958-) Film Reference.com
  2. Michael Aushenker (հունվարի 23, 2003)։ «P.S., Your MenschIs Dead—for Now»։ Jewish Journal (JewishJournal.com) 
  3. Steve Guttenberg Biography. Yahoo! Movies.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]