Jump to content

Holiday on Ice

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Holiday on Ice, 1986 թվական

Holiday on ice («Հոլիդեյ օն այս»)  խումբը Stage Entertainment կազմակերպության խմբերից է։ Կազմավորվել է 1943 թվականին ԱՄՆ-ում և տարվա մեջ մի քանի անգամ հյուրախաղերով հիացնում է հանդիսատեսին։ Holiday on ice խումբն առանձնանում է տեխնիկական հնարքներ բազմազանությամբ ու հմտություններով։ Այս խմբի հետ հանդես են եկել շատ երգիչներ, արտիստներ ու գեղասահորդներ. Լուի Բեգա (Lou Bega), Բրիան Ժուբեր, Կատարինա Վիտ, Բոնի Մ (Boney M), Պատրիսիա Կաաս, Կրիս դե Բուրգ, Թոմաս Անդերս, Սոֆի Էլիս Բեկստոր, Անիտա Ցոյ և այլք։ Խմբի հետ համագործակցել են ռեժիսորներ Ռոբին Կազինսը, Ստեֆանի Անդրոսը, Կեվին Կոտտամը, Թեդ Շաֆլը և այլք[1] : Holiday on ice խմբի շատ պրոդյուսերներ օգտվում են նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից, ոմանք էլ ստեղծում են իրենցը։ Շատ ներկայացումներում օգտագործվում են սեփական երաժշտությունն ու երգերը։ Երաժշտական բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Ռենե Դյուպերեն հեղինակ է մի քանի երաժշտությունների (անգլ. soundtrack), որոնք հատուկ գրվել են Holiday on ice խմբի շոուների համար։ Երկարամյա պատմության ընթացքում Holiday on ice խումբը մի քանի անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում` թե' որպես ամենապահանջված սառցե շոուն աշխարհում, և թե' որպես ամենաերկար սառցե ուղին անցած չմշկորդներ ունեցող խումբ։ Holiday on ice ելույթները ցուցադրվել են բոլոր մայրցամաքներում, բազմաթիվ երկրներում ու քաղաքներում[2]։ Յուրաքանչյուր տարի ընկերությունը փորձում է ընդլայնել իր հյուրախաղերի հորիզոնները. այցելել նոր երկրներ, նոր քաղաքներ, որտեղ դեռևս հանդես չի եկել։ 2012 թվականը բեկումնային եղավ խմբի համար, նոր ելույթներ չեղան, մերժվեցին բոլոր հյուրախաղերի հրավերները, շշուկներ տարածվեցին, որ Holiday on ice խումբը ավարտել է իր գործունեությունները։ Սակայն 2013 թվականի մարտին խումբը ավելի մեծ ու պատասխանատու ներկայացումով հանդես եկավ իր հանդիսատեսի առաջ, նշելով իր` Holiday on ice -70, հոբելյանը[2] A Holiday on Ice show on Հոկտեմբերի 31, 1963 (1963-10-31), was the scene of a gas leak and subsequent explosion at the Indiana State Fairgrounds Coliseum that killed 74 people.[3]: Ռեժիսորն է Բարտ Դոֆլերը։

Կախված ներկայցման կառուցվածքային տարրերի բազմազանությունից, ներկայացումները տևում են 1-ից 2,5 ժամ։ Յուրաքանչյուր ներկայացում ունի իր թեմատիկան։ Օրինակ, 2006 թվականին ստեղծված «Միստիկա» սառցե շոուն բաղկացած է տարբեր մոգական համարներից և առեղծվածային երաժշտությունից։ 2004 թվականից Holiday on ice խումբը համարներ է պատրաստել նաև երեխաների համար, որոնցից են` «Պիտեր Պենը սառույցի վրա», «Ալադինը սառուցի վրա» և այլն։ Յուրաքանչյուր շոու ունի ավանդական համար` «Precision», որի ընթացքում ամբողջ համույթը գալիս է սահադաշտ և կազմում է մի գեղեցիկ, անընդհատ պտտվող շրջան։ 1998 թվականից յուրաքանչյուր նոր ներկայացում ունենում է ակրոբատիկ համար։

Holiday on ice խմբի ներկայացումների ցանկ[4]

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2018 New show 75 years
  • 2017 Atlantis
  • 2016 Time
  • 2015 Believe
  • 2014 Passion
  • 2013 Platinum
  • 2011 Speed/ Քնած գեղեցկուհին սառույցի վրա (Stage Entertainment Russia)
  • 2010 Festival/ Ձյունե թագուհին սառույցի վրա (Stage Entertainment Russia)
  • 2009 Tropicana/ (Stage Entertainment Russia)
  • 2008 Energia
  • 2007 Spirit (Elements) / Ali Baba in the land of 1001 Nights on ice (KISS)
  • 2006 Mystery /Bugs Bunny on Ice (KISS)
  • 2005 Romanza / Peter Pan on Ice (KISS)
  • 2004 Fantasy (Dreams)/ Pinocchio on Ice
  • 2003 Diamonds (Diamond Dreams)
  • 2002 Hollywood
  • 2001 Celebration
  • 2000 In Concert
  • 1999 Colours of Dance
  • 1998 Xotika — Journey to the heart
  • 1997 Extraventura
  • 1996 Evolution / Asterix On Ice
  • 1995 Holiday goes Broadway
  • 1994 Jubilee
  • 1993 Spanish / Aladdin
  • 1992 Magic & Illusions
  • 1991 Carmen / Robin Hood
  • 1990 Banjos & Balalaikas
  • 1989 Journey through Time
  • 1988 Around the World in 80 Days
  • 1987 Italian / Chinese
  • 1986 Mexican / Russian
  • 1985 Disco / Scottish
  • 1984 Counterpoint / Sleeping Beauty
  • 1983 Paris / Swan Lake
  • 1982 Bolero / Shangri-La
  • 1981 Oriental / Western
  • 1980 24 Hours / Cinderella
  • 1979 La Traviata / Hollywood
  • 1978 Flamenco / Fledermaus
  • 1977 Pink Panther / Dickens
  • 1976 Snoopy / Hollywood
  • 1975 Bicentennial
  • 1974 Chicago / Gershwin
  • 1973 Spartacus / Cabaret
  • 1972 Rock / Chevalier
  • 1971 Asterix / Bolero
  • 1970 Fairy Tales
  • 1969 Showboat
  • 1968 King Arthur
  • 1967 Aladdin / Space Show
  • 1966 Marco Polo
  • 1965 Gypsy / Dolly
  • 1964 Hong Kong
  • 1963 Operama
  • 1962 Indian / Jazz
  • 1961 Circus
  • 1960 Wizard
  • 1959 Aladdin
  • 1958 Nutcracker
  • 1957 Bolero
  • 1956 Merry Widow / Alice
  • 1955 Rhapsody / Red Velvet
  • 1954 Wonder Garden / Spanish
  • 1953 Jungle / Sea
  • 1952 Pink / Carnival
  • 1951 Indians / Candy
  • 1950 Winter

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Blakey, Roy. «Holiday on Ice - Totin' Ice Around the World». IceStage Archive. Roy Blakey. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 10-ին.
  2. 2,0 2,1 Hines, James R. (2011 թ․ ապրիլի 22). Historical Dictionary of Figure Skating. Scarecrow Press. էջ 114. ISBN 0810870851. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին. «ice capades.»
  3. Drabek, Thomas (1995 թ․ մայիսի 18). «Disaster in Aisle 13 Revisited». California Research Bureau (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 7-ին – via California State Library.
  4. [1]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]