Ֆեյ Ռեյ
Ֆեյ Ռեյ | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | սեպտեմբերի 15, 1907[1][2][3] |
Ծննդավայր՝ | Cardston, Ալբերտա, Կանադա |
Վախճանի թիվ՝ | օգոստոսի 8, 2004[1][2][3] (96 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | Կանադա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի, դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0942039 |
Վայնա Ֆեյ Ռեյ (անգլ.՝ Vina Fay Wray, սեպտեմբերի 15, 1907[1][2][3], Cardston, Ալբերտա, Կանադա - օգոստոսի 8, 2004[1][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), կանադական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է դարձել առաջին հերթին 1933 թվականին «Քինգ-Քոնգ» ֆիլմով՝ Էնն Դերոու դերի շնորհիվ։ Իր կարիերայի ընթացքում Ռեյը վեց տասնամյակ ճանաչում է ստացել որպես սարսափ ֆիլմերի դերասանուհի՝ դառնալով առաջին «ճիչերի թագուհիներից» մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյ Ռեյը ծնվել է 1907 թվականի սեպտեմբերի 15-ին Կանադայում գտնվող Ալբերտա նահանգի Կարդստոն քաղաքում՝ մորմոնների ընտանիքում։ Նրա մայրը՝ Էլվինա Մարգարետ Ջոնսը, ծնունդով Սոլթ Լեյք Սիթիից էր, իսկ հայրը՝ Ջոզեֆ Հաբեր Ռեյը, Քինգսթոն-ափոն-Հալ քաղաքից էր[4]։ Ռեյը ընտանիքի վեց երեխաներից մեկն էր և մորմոնների պիոներ Դենիել Վեբստեր Ջոնսի թոռնուհին[5]։
1912 թվականին դերասանուհու ընտանիքը տեղափոխվել է Սոլթ Լեյք Սիթի[6], իսկ մի քանի տարի անց՝ Լոս Անջելես։ 1923 թվականին՝ 16 տարեկանում, Ֆեյ Ռեյը առաջին անգամ հայտնվել է կինոէկրաններում՝ համր կարճամետրաժ ֆիլմում։ Դրան հաջորդել են մի շարք փոքր դերեր, մինչև 1925 թվականը դերասանուհին խաղացել է «Առափնյա պարեկ» դրամայի գլխավոր դերում։ Մեկ տարի անց Ռեյն ընդգրկվել է «Wampas Baby Stars»-ի ցուցակում՝ որպես խոստումնալից սկսնակ կինոաստղերից մեկը։ 1926 թվականին «Paramount Pictures» ստուդիան դերասանուհու հետ պայմանագիր է կնքել, որից հետո Էրիխ ֆոն Շտրոհայմը նրան հաստատել է «Հարսանեկան երթ» ռոմանտիկ դրամայի գլխավոր դերում։ 1928 թվականին Ֆեյ Ռեյը ամուսնացել է դրամատուրգ և սցենարիստ Ջոն Մոնկ Սանդերսի հետ, որից 1939 թվականին բաժանվել է։
«Paramount Pictures»-ից հեռանալուց հետո դերասանուհին համագործակցել է տարբեր կինոստուդիաների հետ, սակայն նրա աշխատանքը առավել արդյունավետ է դարձել «RKO Pictures»-ի հետ, որտեղ Ֆեյը հայտնի է դարձել «Ամենավտանգավոր խաղը» (1932), «Վամպիրը չղջիկ է» (1933) և «Մոմե ֆիգուրների թանգարանի գաղտնիքը» (1933) սարսափ ֆիլմերով։ Նրա կարիերայի գագաթնակետը նշանավորվել է 1933 թվականին «Քինգ-Քոնգ» ֆիլմում խաղացած Էնն Դերոուի դերակատարմամբ (որը նա համարյա «տանուլ է տվել» մեկ այլ հայտնի դերասանուհի Ջին Հարլոուին[7]) որը նրան զանգվածային կինոյի պատմության մեջ դարձրել է պաշտամունքային կերպարներից մեկը՝ «Քոնգի աղջիկը»։
Հետագայում Ֆեյ Ռեյը դերեր է ստացել հիմնականում ցածր բյուջետային բեմադրություններում։ 1942 թվականին նա դադարել է նկարահանվել՝ ամուսնանալով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ[8]։ 1955 թվականին՝ Ռիսկինի մահից հետո, նա որոշ ժամանակով վերադարձել է կինո, սակայն 1958 թվականին վերջնականապես բաժանվել է կինոկարիերայից։ Դերասանուհին գրել է մի քանի պիեսներ, որոնք հաջողություն չեն ունեցել, ինչպես նաև ինքնակենսագրություն՝ «Մյուս կողմից» (1989)։
1996 թվականին Ջեյմս Քեմերոնը դերասանուհուն առաջարկել է «Տիտանիկ» աղետ-ֆիլմում խաղալ ծերացած Ռոզայի դերը, սակայն նա մերժել էր այդ առաջարկը։ 2004 թվականին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը Ֆեյ Ռեյին փոքրիկ դեր է առաջարկել նոր «Քինգ-Քոնգ» ֆիլմում, որտեղ նա պետք է արտասաներ եզրափակիչ ռեպլիկան։ Սկզբում նա հրաժարվել է։ Չնայած դրան, Ջեքսոնը հույս է ունեցել հասնել նրա համաձայնության, սակայն նույն թվականի օգոստոսի 8-ին՝ 96 տարեկանում, Ֆեյ Ռեյը մահացել է Մանհեթենի իր բնակարանում[9]։
Նրա մահից երկու օր անց, ի հիշատակ դերասանուհու, Էմփայր Սթեյթ Բիլդինգի բոլոր լույսերը մարվել են 15 րոպեով[10]։ Դերասանուհուն հուղարկավորել են Հոլիվուդում՝ «Hollywood Forever» գերեզմանատանը։ Ամերիկյան կինոարտադրության մեջ ունեցած ավանդի համար Ֆեյ Ռեյը հոլիվուդյան փառքի ծառուղում պարգևատրվել է աստղով։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակի անվանումը | Դեր |
---|---|---|---|
1925 | «Բեն-Հուր. Քրիստոսի պատմությունը» | Ben-Hur | ստրուկ |
1926 | «Մարդը թամբի մեջ» | The Man in the Saddle | Պոլին Ստյուարտ |
1928 | «Հարսանեկան երթ» | The Wedding March | Միտզերլ Շրամել |
1928 | «Մեղքի փողոց» | Street of Sin | Էլիզաբետ |
1928 | «Առաջին համբույրը» | The First Kiss | Աննա Լի |
1929 | «Չորս գրիչներ» | The Four Feathers | Էտնա Յուստաս |
1931 | «Գողացված զարդեր» | The Stolen Jools | ինքն իր դերում |
1932 | «Ամենավտանգավոր խաղը» | The Most Dangerous Game | Իվ |
1932 | «Բժիշկ X» | Doctor X | Ջոան Քսավիեր |
1933 | «Քինգ-Քոնգ» | King Kong | Էնն Դարոու |
1933 | «Վամպիր-չղջիկ» | The Vampire Bat | Ռութ Բերտին |
1933 | «Մոմե քանդակների թանգարանի գաղտնիքը» | The Mystery of the Wax Museum | Շարլոտ Դունկան |
1934 | «Վիվա, Վիլյա՜» | Viva Villa! | Թերեզա |
1934 | «Չելինիի Վեպերը» | The Affairs of Cellini | Անժելա |
1955 | «Սարդոստայն» | The Cobweb | Էդնա Դեվենալ |
1955 | «Մեղուների թագուհին» | Queen Bee | Սյու Մակինոն |
1957 | «Կրքի հանցագործություն» | Crime of Passion | Ալիս Պոուպ |
1957 | «Թեմին և ամուրին» | Tammy and the Bachelor | տիկին Բրենտ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ «Ancestry of Fay Wray». Wargs.com. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Fay Wray - Northern Stars». Northernstars.ca. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Utah-Hollywood connection runs deep», p. B2, The Salt Lake Tribune, January 26, 2009.
- ↑ Parish, James Robert; Mank, Gregory W.; Stanke, Don E. The Hollywood Beauties. — New Rochelle, New York, 1978. — С. 203. — ISBN 0-87000-412-3
- ↑ «Social Security Death Index». Ssdi.rootsweb.ancestry.com. 2010 թ․ հուլիսի 15. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ «report of Wray's death». BBC News. 2004 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Fay Wray - Empire State Building To Dim Lights In Remembrance Of Actress Fay Wray». UPI.com. Վերցված է 2011 թ․ մարտի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյ Ռեյ» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 15 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Օգոստոսի 8 մահեր
- 2004 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Համր կինոյի դերասաններ
- Կանադացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Կանադացի կինոդերասանուհիներ