Մասնակից:Sophy Abrahamyan/5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայիթիի Հանրապետության նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը տեղի է ունեցել 2021 թվականի հուլիսի 7-ին Պետոնվիլ քաղաքում (երկրի Արևմտյան դեպարտամենտ)[1]։ Քաղաքական գործիչն ու նրա կինը սպանվել են մի խումբ անհայտ գրոհայինների կողմից իրենց առանձնատան տարածքում տեղական ժամանակով գիշերը մոտավորապես ժամը մեկին[2][3]։

Միջադեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հուլիսի 7-ի գիշերը Հաիթիի ժամանակով մոտավորապես ժամը 1։00-ին (UTC-5), մի խումբ անհայտ զինված անձինք հարձակվել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի մասնավոր նստավայրի վրա[4]։ Պետության ղեկավարին գնդակահարել են[5][6]։ Միջադեպի հետևանքով տուժել է նաև երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը[7]։ Ավելի ուշ նրան ծայրահեղ ծանր վիճակում տարհանել են Միացյալ Նահանգների հիվանդանոց[8]:

Ըստ իշխանությունների՝ նստավայրի տարածք մուտք գործելու համար հանցագործները ներկայացել են որպես ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գործակալներ[9]։

Հուլիսի 11-ին Հայիթիի վարչապետը հայտարարեց, որ նախագահը մահից առաջ խոշտանգումների է ենթարկվել[10]։

Մարդասպանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետության վարչապետ Կլոդ Ժոզեֆի խոսքով՝ նախագահի մարդասպանները եղել են մի խումբ անհայտ անձինք, որոնցից ոմանք խոսում էին իսպաներեն[11]։

Հուլիսի 8-ին Հայիթիի ոստիկանության ղեկավար Լեոն Շառլը հայտարարել է կասկածյալների ձերբակալության մասին[12]։ «Նրանցից չորսը սպանվել են, ևս երկուսը գտնվում են մեր հսկողության տակ և հարցաքննվում են։ Պատանդ վերցված երեք ոստիկան ազատ են արձակվել»,- ասել է Շառլը[13]:

Ըստ Հայիթիի իշխանությունների՝ հարձակումն իրականացվել է լավ զինված և կազմակերպված խմբի կողմից, որի կազմում եղել են թոշակի անցած 26 կոլումբիացի զինվորականներ և երկու հայիթցի-ամերիկացիներ[14]։ Հարցաքննության ժամանակ ամերիկացիներն ասացին, որ իրենք միայն թարգմանիչներ են, և որ ակցիայի նպատակը հետաքննող դատավորի որոշակի հրամանի կատարման շրջանակում նախագահ Մոիզի ձերբակալումն էր, այլ ոչ թե սպանությունը[15]։ Թայվանի դեսպանատանը հուլիսի 9-ին բերման է ենթարկել 11 կասկածյալների։ Որոնողական աշխատանքները համակարգվել են թայվանցի դիվանագետների հետ։ Հայիթին այն երկրներից է, որը ճանաչում է Թայվանը որպես անկախ պետություն և դիվանագիտական ​​հարաբերություններ է պահպանում նրա հետ[16]։

Հուլիսի 9-ի դրությամբ կալանավորվել էր 17 կասկածյալ, երեքը սպանվել են անվտանգության ուժերի հետ հրազենային բախումների ժամանակ, և առնվազն ութը շարունակում են թաքնվել[14]:

Ըստ Մարտին Մոիզի՝ իր ամուսնու սպանողներին չի գոհացրել Հայիթիի զարգացման վերաբերյալ նրա տեսակետները, մասնավորապես՝ երկրում ընտրություններ և հանրաքվե անցկացնելու նախագահի մտադրությունները[17]։

Հուլիսի 11-ին Լեոն Շառլը հայտարարել է հայիթիցի բժիշկ Քրիստիան Էմանուել Սանոնի ձերբակալության մասին, որը վերջին քսան տարին ապրում էր Ֆլորիդայում։ Շառլի խոսքով՝ 2021 տարվա հունիսից Սանոնը գտնվում էր Հայիթիում և վարձել էր կոլումբիացիների թիմ՝ քաղաքական դրդապատճառներով նախագահին սպանելու համար[18]։

Օգոստոսի 3-ին Հայիթիի իշխանությունները ՄԱԿ-ից օգնություն խնդրեցին նախագահի սպանության միջազգային հետաքննություն անցկացնելու համար[19]։

Հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ Կլոդ Ժոզեֆն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար[20]։

Հայիթիի սահմանադրության համաձայն՝ նախագահի մահվան, անգործունակության կամ հրաժարականի դեպքում Գերագույն դատարանի նախագահը պետք է ժամանակավորապես ստանձնի իր պարտականությունները, սակայն նա վերջերս մահացել է COVID-19-ից[21]։ Հաջորդը շարքում վարչապետն է: Նախագահ Մոիզը 2018 թվականից ի վեր 6 անգամ փոխել է վարչապետներին, իսկ սպանությունից երկու օր առաջ նշանակել է յոթերորդին՝ Արիել Հենրիին: Սակայն Հենրին չհասցրեց երդվել, իսկ նախորդ վարչապետ Կլոդ Ժոզեֆը չճանաչեց նրա իշխանությունը[22]։

Մոիզի սպանությունից անմիջապես հետո Կլոդ Ջոզեֆը հայտարարեց ռազմական դրություն մտցնելու մասին[23]։

Հուլիսի 9-ին Հայիթիի ընտրական հարցերի նախարար Մաթիաս Պիերը ԱՄՆ-ին խնդրել է ուղարկել մոտ 500 հոգուց բաղկացած ռազմական կոնտինգենտ՝ կարգուկանոն պահպանելու համար, մինչդեռ կառավարությունը նաև ՄԱԿ-ից է զորքեր խնդրել: ԱՄՆ-ն մերժել է նախարարի խնդրանքը: Նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված էին 2021 թվականի սեպտեմբերի 26-ին Հաիթիում[24]։

2021 թվականի հուլիսի 20-ին վարչապետ Արիել Հենրին դարձավ նախագահի պաշտոնակատար[25]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հաիթիի ժողովրդին՝ պետության ղեկավարի մահվան կապակցությամբ[26]։ Միջադեպը դատապարտել է նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը[27]։ Ի թիվս այլոց՝ Ֆրանցիսկոս պապը[28], Կիրիլը պատրիարքը[29], Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը[30][31][32]: Իր հերթին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշը կատարվածն անվանել է «գարշելի արարք» և աջակցություն հայտնել Հայիթիի ժողովրդին[33]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Президента Гаити убили при нападении на резиденцию». РИА Новости (ռուսերեն). 20210707T1310. Վերցված է 2021-07-07-ին.
  2. «Умерла жена убитого президента Гаити». ВЗГЛЯД.РУ (ռուսերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  3. «В Сети появилось видео с места убийства президента Гаити». Sputnik Южная Осетия (ռուսերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  4. «Haiti President Shot Dead, Prime Minister Says | Voice of America - English». www.voanews.com (անգլերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  5. «Неизвестные застрелили президента Гаити». lenta.ru. Վերցված է 2021-07-07-ին.
  6. Никита Голяшкин (2021-07-08). «В погибшего президента Гаити попало 12 пуль». Известия (ռուսերեն). Վերցված է 2021-07-08-ին.
  7. «Жена президента Гаити Жовенеля Моиза скончалась от ранений - Аргументы Недели». argumenti.ru. Վերցված է 2021-07-07-ին.
  8. «ABC: Супругу убитого президента Гаити доставили в больницу Флориды». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021-07-08-ին.
  9. «СМИ: Убийцы президента Гаити представились американскими агентами». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021-07-08-ին.
  10. «Наемники пытали президента Гаити перед убийством». РЕН ТВ (ռուսերեն). 2021-07-11. Վերցված է 2021-07-13-ին.
  11. «Президента Гаити застрелили в его доме испаноязычные убийцы: готовились давно». www.mk.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  12. «Полиция задержала предполагаемых убийц президента Гаити». vesti.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-08-ին.
  13. «Полиция Гаити заявила о ликвидации четырех нападавших на президента». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2021-07-08-ին.
  14. 14,0 14,1 «Гаити: в убийстве президента участвовали 26 колумбийцев и двое американцев» (ռուսերեն). Վերցված է 2021-08-07-ին.
  15. «Задержанные за убийство президента Гаити американцы заявили, что его не собирались убивать». ТАСС. Վերցված է 2021-07-09-ին.
  16. «Подозреваемых в убийстве президента Гаити задержали в посольстве Тайваня». Интерфакс (ռուսերեն). Վերցված է 2021-09-07-ին.
  17. Абдулла ШАКИРОВ (2021-07-10). «Вдова президента Гаити сообщила, что мужа убили из-за попытки организовать референдум и выборы». kp.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-10-ին.
  18. «Assassinat du président haïtien : un suspect avait «des objectifs politiques»». lefigaro.fr (ֆրանսերեն). 2021-07-11. Վերցված է 2021-07-12-ին.
  19. «Гаити попросило ООН помочь с расследованием убийства президента». Коммерсант (ռուսերեն). 2021-08-06. Վերցված է 2021-08-14-ին.
  20. Юлия Захарова (2021-07-07). «И.о. премьера Гаити обратится к народу в связи с убийством президента». Известия (ռուսերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  21. «Убийство президента и его убийц. На Гаити разыгрывается политическая и гуманитарная драма». republic.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-09-ին.
  22. «Гаити: в убийстве президента участвовали 26 колумбийцев и двое американцев». ВВС (ռուսերեն). Վերցված է 2021-08-07-ին.
  23. «На Гаити объявили военное положение после убийства президента». РИА Новости (ռուսերեն). 20210707T1717. Վերցված է 2021-07-07-ին.
  24. «США отказались вводить войска в Гаити по запросу местного правительства». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2021-10-07-ին.
  25. «Новое правительство Гаити во главе с премьером Анри взяло на себя управление страной». ТАСС. 2021-07-20. Վերցված է 2021-07-29-ին.
  26. «Комментарий официального представителя МИД России М.В.Захаровой в связи с убийством Президента Гаити Ж.Моиза». www.mid.ru (ռուսերեն). Վերցված է 2021-07-07-ին.
  27. «Байден заявил, что США шокированы убийством президента Гаити». ТАСС. Վերցված է 2021-07-07-ին.
  28. «Папа Римский осудил убийство президента Гаити». ТАСС. Վերցված է 2021-07-08-ին.
  29. «Соболезнование Святейшего Патриарха Кирилла в связи с убийством Президента Гаити Жовенеля Моиза». Патриархия.ru (ռուսերեն). 2021-07-08.
  30. «Глава Евросовета осудил убийство президента Гаити». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021-07-08-ին.
  31. «Глава МИД Франции выразил соболезнования семье убитого президента Гаити». ТАСС. Վերցված է 2021-07-08-ին.
  32. «Джонсон прокомментировал сообщение о смерти президента Гаити». RT на русском (ռուսերեն). Վերցված է 2021-07-08-ին.
  33. «UN condemns 'abhorrent' assassination of Haiti President Jovenel Moïse». UN News (անգլերեն). 2021-07-07. Վերցված է 2021-07-08-ին.