Jump to content

Մասնակից:Petros.125/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոնի Կրոս
Անձնական տվյալներ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 4, 1990 (34 տարեկան)
Ծննդավայր Մենինգեն, Գերմանիա Գերմանիա
Հասակ 176 սմ
Քաշ 64 կգ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա
Համար 8
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008-2013 Գերմանիա Բորուսիա 83 (22)
2013-մ.հ Գերմանիա Բավարիա 27 (10)
Ազգային հավաքական
2007 Գերմանիա Գերմանիա մինչև 15
2007-2008 Գերմանիա Գերմանիա մինչև 16 8 (3)
2008-2009 Գերմանիա Գերմանիա մինչև 17 13 (5)
2010 Գերմանիա Գերմանիա մինչև 18 0 (0)
2010 Գերմանիա Գերմանիա մինչև 21 2 (0)
2010-մ.հ Գերմանիա Գերմանիա 21 (10)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարիո Գյոթցե (3 հունիս 1992 թ.)-գերմանացի ֆուտբոլիստ, ով խաղում է «Բավարայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում՝ որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան:

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

6 տարեկանում Մյունխենից տեղափոխվելով Դորտմունդ,Մարիոն առաջին իսկ մարզումներից սկսեց ցուցաբերել սառնասրտություն՝ գնդակով աշխատելիս:Գերմանիայի երիտասարդականի ֆուտբոլիստի մոտ կար դիսպեչերի բոլոր հատկությունները:Նա կարող է յուրաքանչյուր պահի սրել խաղը հրաշալի փոխանցումով: Իր ունիվերսալության շնորհիվ Գյոթցեն կարող է խաղալ հարձակվողական կիսապաշտպանի միանգամից 3 դիրքերում: 176 սանտիմետր հասակով կիսապաշտպանը իրեն չի կորցնում նույնիսկ ուժեղ պրեսսինգի ժամանակ: Երկրպագուների եւ մամուլի հետաքրքրությունը ֆուտբոլիստի հանդեպ այնքան մեծ է, որ թիմը ժամանակավորապես արգելեց նրան տալ ցանկացած հարցազրույց:

«Բորուսսիա Դորտմունդ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան 2009/10

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոն «Բորուսսիայում» իր դեբյուտը նշել է 2009 թվականի նոյեմբերի 21-ին՝ 13-րդ տուրում՝ «Մայնցի» դեմ: Գյոթցեն խաղադաշտ մտավ 88-րդ րոպեին,իսկ խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Դորտմունդցիների կազմում հաջորդ հանդիպումը Գյոթցեն անցակցրեց հունվարի 17-ին՝ «Քյոլնի» դեմ խաղում՝Մարիոն խաղադաշտ մտավ 85-րդ րոպեին: Այդ խաղում «Բորուսսիան» հաղթեց 3:2 հաշվով: Ընդհանուր առմամբ այդ մրցաշրջանում Մարիոն անցկացրեց 5 հանդիպում՝ խաղադաշտում անցացնելով 41 րոպե:

Մրցաշրջան 2010/2011

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010/2011 մրցաշրջանում Գյոթցեն ամրապնդվեց «Բորուսսիայի» մեկնարկային կազմում: Առաջին խաղն անցկացրեց առաջին տուրում՝ «Բայերի» դեմ խաղում մեկնարկային կազմում: Այդ խաղը «Բորուսսիան» սեփական հարկի տակ պարտվեց 0:2 հաշվով: Հաջորդ տուրում՝ «Շտուտգարտի» դեմ խաղում՝ հանդպիման 37-րդ րոպեի ընթացքում Գյոթցեն խփեց իր առաջին գոլը: Դորտմունդցիները տոնեցին մրցաշրջանում առաջին հաղթանակը՝ 3:1: Սեպտեմբերի 19-ին՝ Շալկեի հետ դերբիում Գյոթցեն մրցաշրջանում առաջին անգամ դարձավ գոլային փոխանցման հեղինակ, գոլի հեղինակ դարձավ Սինձի Կագավան: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով հօգուտ «Բորուսսիայի»: Հոկտեմբերի սկզբին երիտասարդ կիսապաշտպանը երկարաձգեց պայմանագիրը «Բորուսսիայի» հետ մինչև 2014 թվականը:[1] Հոկտեմբերի 31-ին՝ 10-րդ տուրում առաջնության անակնկալ առաջատարի՝ «Մայնցի» դեմ խաղում Մարիոն դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Գոլերը հեղինակեցին Գյոթցեն եւ Լուկաս Բարրիոսը (2:0):Այս հաղթանակի շնորհիվ «Բորուսսիան» շրջանցեց «Մայնցին» եւ դարձան Բունդեսլիգայի առաջատարը: Նոյեմբերի 27-ին՝ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ խաղում Մարիոն դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: Խաղն ավարտվեց Յուրգեն Կլոպպի սաների հաղթանակով՝4:1 հաշվով: Արդեն ձմեռային դադարի ժամանակ «Բորուսսիան» միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը: Հունվարի 14-ին Գյոթցեն խփեց օրացուցային տարում իր առաջին գոլը՝ առաջին տեղի համար գլխավոր հակառակորդներից մեկի՝ «Բայերի» դեմ: Այդ խաղում մրցակցի հարկի տակ «Բորուսսիան» հաղթեց 3:1 հաշվով եւ ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Փետրվարի 26-ին Դորտմունդցիները «Ալիանց Արենայում» անցկացրեցին առաջնության ամենակարեւոր խաղերից մեկը՝ Բավարիայի դեմ: Գյոթցեն օգնեց Մաթս Հումմելսին եւ Նուրի Շահինին դառնալ գոլի հեղինակ: Խաղն ավարտվեց Բորուսսիայի հաղթանակով՝ 3:1 այսպիսով մարելով արծաթե գավաթի համար մղվող պայքարի ինտրիգը: «Բավարիայի» դեմ խաղից հետո «Բորուսսիան» չթուլացրեց տեմպը եւ գործը հասցրեց չեմպիոնության: Մարիոն թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկն էր: Առաջնությունում նա անցկացրեց 33 հանդիպում, որոնցից 29-ը մեկնարկային կազմում: Խաղադաշտում անցկացրեց 2545 րոպե՝ դառնալով 6 գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ

Մրցաշրջան 2011/12

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բորուսսիան» չեմպիոնական տիտղոսի պաշտպանությունը սկսեց «Համբուրգի» դեմ տնային խաղում: Մարիոն մեկնարկային կազմում էր, խաղադաշտում անցկացրեց 75 րոպե՝ դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով: 3-րդ տուրում՝ «Նյուրնբերգի» դեմ խաղում Մարիոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Դորտմունդցիները առաջնությունում տարան երկրորդ հաղթանակը՝ 2:0 հաշվով: Հոկտեմբերի 1-ին Մարիոն օգնեց «Բորուսսիային» ջախջախել «Աուգսբուրգին» 4:0 հաշվով՝ դառնալով գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ: Հոկտեմբերին Մարիոն հետաքրքրեց Մադրիդի «Ռեալին»[2]: Այս խոսակցությունների համար Գյոթցեն հայտարարեց.

Ես շատ գոհ եմ այնտեղ, որտեղ գտնվում եմ հիմա, բայց երբեք չգիտես, թե ինչ կկատարվի քեզ հետ ապագայում: Նուրի Շահինը նույնպես «Բորոիսսիայի» սան է, որտե՞ղ է նա հիմա: Նա խաղում է Սանտիագո Բերնաբեուում: Օզիլի և Խեդիրայի հետ խաղը հավաքականում երազանք է ինձ համար, քանի որ նրանք «Ռեալի» խաղացողներ են: Նրանց հետ խաղալը յուրահատուկ մի բան է:

Իր հերթին «Բորուսսիայի» նախագահ Հանս-Յոահիմ Վատցկեն ասաց.

«Ռեալից», առաջին հերթին, չկա ոչ մի առաջարկություն և չի էլ եղել: Երկրորդ, միանգամայն պարզ է, որ Գյոթցեն չի վաճառվում : Այս երկու պատճառներով էլ մնացած ամեն ինչ ենթադրություն է

:

Նոյեմբերի 5-ին՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղում Գյոթցեն 2 գոլ խփեց, իսկ «Բորուսսիան» «սպանեց» մրցակցին՝ 5:1: Հաջորդ տուրում «Բորուսսիան» հյուրընկալվեց «Բավարիային»՝ չեմպիոնության համար գլխավոր հակառակորդին: Մարիոն 65-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, ինչը օգնեց Դորտմունդցիներին հաղթել մրցակցին նվազագույն հաշվով: Խաղից հետո 19-ամյա կիսապաշտպանը նշեց, որ ինչ-որ տեղ բախտը ժպտաց իրենց:
Դեկտեմբերին Մարիոն արժանացավ «Golden Boy» մրցանակին, որը տրվում է Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին: Հունվարին Գյոթցեն ստացավ աճուկի վնասվածք, ինչի պատճառով շարքից դուրս եկավ 2 ամսով: Մարտին Գյոթցեն երկարաձգեց պայմանագիրը «Բորուսսիայի» հետ մինչեւ 2016 ամառը: Նոր պայմանագրի համաձայն Մարիոն ստանում էր տարեկան 4.6 միլիոն եվրո: Ապրիլի 21-ին վնասվածքից հետո առաջին անգամ Մարիոն դուրս եկավ խաղադաշտ Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ խաղում՝ 73-րդ րոպեին դուրս գալով փոխարինման: Ապրիլի 28-ին Գյոթցեն գոլի հեղինակ դարձավ հետնապահի՝ «Կայզերսլաուտերնի» դեմ խաղում,իսկ Բորուսսիան հաղթեց 5:2 հաշվով: Առաջնությունում «Բորուսսիան» կարողացավ պաշտպանել տիտղոսը՝ վաստակելով 81 միավոր, ինչը 8-ով շատ էր «Բավարիայի» միավորներից: Վնասվածքի պատճառով Մարիոն խաղաց ընդամենը 17 խաղում, որից 14-ը հիմնական կազմում, խաղադաշտում անցկացրեց 1184 րոպե՝ դառնալով 6 գոլի 7 5 գոլային փոխանցման հեղինակ: Չեմպիոնների Լիգայում Գյոթցեն մասնակցեց խմբային փուլի բոլոր 6 խաղերին: Այդ խաղերում Մարիոն դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսսիան» լքեց մրցաշարը՝ F խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը: Գերմանիայի գավաթում «Բորուսսիան» հասավ մինչև եզրափակիչ, որտեղ հաղթեց «Բավարիային» ջախջախիչ 5:2 հաշվով: Վնասվածքի պատճառով Մարիոն չխաղաց և ոչ մի հանդիպում, իսկ եզրափակիչում պահեստայինների նստարանին էր, սակայն խաղադաշտում չհայտնվեց:

Մրցաշրջան 2012/2013

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջանը «Բորուսսիան» սկսեց սուպերգավաթային խաղի պարտությամբ: Դորտմունդցիները Ալյանց Արենայում զիջեցին Բավարիային 1:2 հաշվով: Գյոթցեն մտավ խաղադաշտ երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 64-րդ րոպեին, փոխարինելով Մորիս Լյայտներին: Առաջնության առաջին տուրում Մարիոն խաղադաշտ մտավ 78-րդ րոպեին և արդեն 3 րոպե անց խփեց խաղի հաղթական գնդակը «Վերդերի» դարպասը: «Բորուսսիան» հաղթեց 2:1 հաշվով: Խաղից հետո Մարիոն հայտարարեց.
-Ես շատ ուրախ եմ ինչպես ամեն ինչ դասավորվեց ինձ և թիմի համար: Խաղադաշտ մտնելուց առաջ մարզիչն ինձ խնդրեց ցույց տալ այն ամենը, ինչ ես կարող եմ: Կարծում եմ, ինձ դա հաջողվեց: Ես ինձ 100 տոկոսով պատրաստ եմ զգում նոր մրցաշրջանին: Ես մտադրված եմ ապացուցել դա խաղադաշտում: Հուսով եմ, կկարողանալ ամրապնդել տեղս «Բորուսսիայի» եւ Գերմանիայի հավաքականի հիմնական կազմում:
Սեպտեմբերի 25-ին Գյոթցեն խփեց մրցաշրջանում երկրորդ գոլը՝ աչքի ընկնելով «Այնտրախտի» դեմ արտագնա խաղում 54-րդ րոպեին: Խաղն ավարտվեց 3:3 հաշվով: նոյեմբերի 10-ին Մարիոն դարձավ Բունդեսլիգայում առաջին գոլային փոխանցման հեղինակը, օգնելով աչքի ընկնել Ռոբերտ Լևանդոսկուն: Խաղն ավարտվեց Դորտմունդցիների հաղթանակով՝ 3:1 հաշվով: Հաջորդ տուրում՝ նոյեմբերի 17-ին Մարիոն դարձավ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղում, իսկ Դորտմունդցիները Սիգնալ Իդունա Պարկում հաղթեցին մրցակցին 3:1 հաշվով: Դեկտեմբերի 1-ին Գյոթցեն խփեց Դորտմունդցիների միակ գնդակը առաջին շրջանի գլխավոր խաղում՝ Մյունխենի Բավարիայի դարպասը: Սակայն այս գոլը «Բորուսսիային» հաղթանակ չպարգեւեց: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հունվարի 19-ին Մարիոն առաջին անգամ գոլի հեղինակ դարձավ օրացուցային տարում՝ 19-րդ րոպեին գրավելով Բրեմենի «Վերդերի» դարպասը: «Բորուսսիան» արտագնա խաղում ջախջախեց մրցակցին 5:0 հաշվով:
Փետրվարի 16-ին 2 անգամ գոլային փոխանցում կատարեց Մարկո Ռոյսին՝ «Այնտրախտի» դեմ խաղում: «Բորուսսիան» վստահ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: Հաջորդ տուրում՝ փետրվարի 24-ին Մյունխենգլադբախի «Բորուսսիայի» դեմ Մարիոն բացեց հաշիվը՝ իրաացնելով 11 մետրանոց հարվածը, սակայն Մյունխենգլադբախը կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ 1:1 խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Ապրիլի 6-ին՝ 28-րդ տուրի «Աուգսբուրգի» դեմ խաղում Գյոթցեն դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ խաղն ավարտվեց Դորտմունդցիների հաղթանակով 4:2 հաշվով: Ապրիլի 13-ին՝ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ խաղալով 1 խաղակես դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Գերմանիայի առաջնությունում «Բորուսսիան» չկարողացավ տիրանալ գավաթին՝ առաջ թողնելով Բավարիային: Բունդեսլիգայում Գյոթցեն մասնակցեց 28 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով 2028 րոպե, որտեղ դարձավ 10 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ: Մրցաշրջանում «Բորուսսիան» շեշտը դրեց Չեմպիոնների Լիգայի վրա: Հայտնվելով «մահվան խմբում», որտեղ կային այնպիսի ակումբներ ինչպիսիք էին Մադրիդի «Ռեալը», անգլիական «Մանչեսթեր Սիթին» եւ ամստերդամի «Այաքսը», Դորտմունդցիները դւորս եկան առաջին հորիզոնականով՝ վաստակելով 14 միավոր: Խմբային փուլում Գյոթցեն մասնակցեց առաջին 5 խաղերին, որտեղ դարձավ 1 գոլի եւ 1 գոլային փողանցման հեղինակ: 1/8 եզրափակչում Բորուսսիան հանդիպեց Դոնեսկի «Շախտյորին», որը E խմբում հանգրվանել էր 2-րդ հորիզոնականում: Առաջին խաղում՝ Դոնեցկի «Դոմբաս Արենա» մարզադաշտում գրանցվեց գոլառատ ոչ-ոքի՝ 2:2 (41-րդ րոպեին Գյոթցեի փոխանցումից հետո Ռոբերտ Լևանդովսկին դարձավ գոլի հեղինակ): Երկրորդ խաղում ՝ Գերմանիայում Դորտմունդցիները վստահ հաղթանակ տոնեցին 3:0 հաշվով, իսկ Մարիոն դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Բավարիա Մյունխեն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլի 23-ին Գյոթցեն երկարամյա պայմանագիր կնքեց բավարիայի հետ: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի համար մյունխենցիները վճարեցին 37 միլիոն եվրո:Այս տրանսֆերը ռեկորդային էր գերմանացի ֆուտբոլիստների համար: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մարիո Գոմեսին ում համար 2009 թվականին «Շտուտգարտը» ստացավ 30 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի «Բավարիա» տեղափոխությունը հաստատեց «Բավարիայի» պաշտոնական թվիթերը՝ հայտարարելով.
«Բավարիան ձեռք է բերել Մարիո Գյոթցեին! Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Դորտմունդից Մյունխեն կտեղափոխվի հուլիսի 1-ին»:
Իր հերթին «Բորուսսիան» նույնպես հաստատեց ֆուտբոլիստի տեղափոխությունը Մյունխեն: Գյոթցեի աշխատավարձը նոր ակումբում կազմում էր մոտ 7 միլիոն եվրո, այնինչ «Բորուսսիայում» նա ստանում էր շուրջ 5 միլիոն եվրո: Մարիոյի հրաժարագինը նույնպես ռեկորդային էր՝ 90 միլիոն եվրո:
2013 թվականի հուլիսի 2-ին Գյոթցեն ներկայացվեց որպես Բավարիայի ֆուտբոլիստ: Նոր թիմում նա վերցրեց 19 համարի մարզաշապիկը: Ներկայացվելուց հետո Գյոթցեն «Բավարիայի» պաշտոնական կայքին հայտարարեց.
-Ես ընդունեցի «Բավարիայի» առաջարկը առանց երկմտելու: Այս տեղափոխությունը առաջընթաց է իմ կարիերայում: Սիրով ընդունեցի այսպիսի մարտահրավերը: Գվարդիոլան հիանալի մարզիչ է, ում խաղային փիլիսոփայությունը ինձ մոտ է: Նա թիմին կբերի նոր հաղթանակներ:
Մայիսի 3-ին՝ «Համբուրգի» դեմ խաղում դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ:

Սկանդալ Քանի որ պատմականորեն «Բորուսսիայի» եւ «Բավարիայի» երկրպագուները կոնֆլիկտի մեջ են՝ Գյոթցեի տեղափոխությունը երկրպագուների մի մասը ընդունեցին որպես դավաճանություն: Երկրպագուները տարբեր կերպ վիրավորում էին ֆուտբոլիստին՝ նրա վերջին խաղերում «Բորուսսիայի» կազմում:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիոն Մ17 տարեկանների առաջատար խաղացողներից էր: Այդ հավաքականի խաղը կառուցված էր Գյոթցեի շուրջ՝թիմը խաղում էր առանց եզրային կիսապաշտպանների:


Ակումբ Լիգա Գավաթ Եվրոպական Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Գերմանիա Առաջնություն Գավաթ Ուեֆա Այլ Ընդհանուր
Բորուսիա Դորտմունդ ԲունդեսԼիգա 2009-2010 5 0 0 0 5 0
2010-2011 33 6 2 0 6 2 41 8
2011-2012 17 6 2 1 6 0 1 0 26 7
2012-2013 28 10 4 4 11 2 1 0 44 16
Ընդհանուր 83 22 8 5 23 4 2 0 116 31
Բավարիա 2013-2014 27 10 4 1 11 3 2 1 44 15
2014-2015 2 0 1 1 0 0 1 0 4 1
Ընդհանուր 29 10 5 2 11 3 3 1 48 16
Կարիերայի ընդհանուր գոլերը 112 32 13 7 34 7 5 1 164 47

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա
Տարի Խաղ Գոլ
2010 1 0
2011 11 2
2012 8 1
2013 6 3
2014 9 5
Ընդհանուր 35 11

Հավաքականում խփած գոլերը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլ Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. 2011, օգոստոսի 10 Mercedes-Benz Arena, Շտուտգարտ, Գերմանիա Բրազիլիա Բրազիլիա 2–0 3–2 Ընկերական
2. 2011. սեպտեմբերի 2 Veltins-Arena, Գելսենկիրխեն, ԳԵրմանիա Ավստրիա Ավստրիա 6–2 6–2 2012 թվականի Եվրոպայի առաջնություն
3. 2012, սեպտեմբերի 7 AWD-Arena, Հանովեր, Գերմանիա Ֆարերյան կղզիներ Ֆարերյան կղզիներ 1–0 3–0 ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում
4. 2013, մարտի 22 Astana Arena, Աստանա, Ղազախստան Ղազախստան Ղազախստան 2–0 3–0 ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում
5. 2013, մարտի 26 Frankenstadion, Նյուրեմբերգ,Գերմանիա Ղազախստան Ղազախստան 2–0 4–1 ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում
6. 2013, հոկտեմբերի 15 Friends Arena, Սոլնա, Շվեդիա Շվեդիա Շվեդիա 2–2 5–3 ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, որակավորում
7. 2014, մարտի 5 Mercedes-Benz Arena, Շտուտգարտ,Գերմանիա Չիլի Չիլի 1–0 1–0 Ընկերական
8. 2014, հունիսի 6 Coface Arena, Մայնց, Գերմանիա Հայաստան Հայաստան 5–1 6–1 Ընկերական
9. 6–1
10. 2014, հունիսի 21 Castelão, Ֆորտալեզա, Բրազիլիա Գանա} 1–0 2–2 ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014
11. 2014, հուլիսի 13 Estádio do Maracanã, Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա Արգենտինա Արգենտինա 1–0 ՖԻՖԱ աշխարհի առաջնություն 2014, եզրափակիչ

Գյոթցեն տիպիկ «10 համար» է: Գյոտցեի մեծ պոտենցիալի մասին վկայում է նաեւ Ֆրից Վալտերի հեղինակավոր մեդալը, որը շնորհվում է Գերմանիայի ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներին: 18 տարեկանում Գյոթցեն ուներ 2 այդպիսի մեդալ: Խաղադաշտում պրոֆեսիոնալ լինելուց բացի ֆուտբոլիստը պետք է ունենա նաև լավ վարք խաղադաշտից դուրս: Այս առումով Գյոթցեն կարող է օրինակ ծառայել: Նա հավասարակշռված է ալկոհոլի և ծխախոտի հանդեպ, ինչը թույլ է տալիս նրան դառնալ մեծահասակ մարզիկ առանց աստղային հիվանդության:

  • ԲունդեսԼիգա: 2010-2011, 2011-2012
  • Գերմանիայի գավաթ: 2011-2012
  • ԲունդեսԼիգա: 2013-2014
  • Գերմանիայի գավաթ: 2013-2014
  • Եվրոպայի սուպերգավաթ: 2013
  • Աշխարհի ակումբային առաջնություն: 2013
  • Ֆիֆա աշխարհի առաջնություն: 2014
  • Մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնություն:2009
  • Golden Boy: 2011
  • Ամսվա գոլ(Գերմանիա):2014
  • ԲունդեսԼիգայի լավագույն թիմի ֆուտբոլիստ: 2010-2011
  • Ֆրինց Վալտերի մրցանակ:2009
  • Ֆրինց Վալտերի մրցանակ:2010

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պաշտոնական կայք».
  • «Պրոֆիլը Դորտմունդի պաշտոնական կայքում». Bvb.de.
  • «Պրոֆիլը».
  • «Պրոֆիլը».
  • Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)