Բարի գալուստ իմ մասնակցային էջ։ Ես Արարատ Եգանյանն եմ, Վիքիմեդիա Հայաստան ՀԿ-ի անդամ, Տավուշի մարզիԿողբ գյուղից եմ։ Ինձ հետաքրքրում են հայոց և համաշխարհային պատմությունները։ Խմբագրում եմ տարբեր վիքինախագծեր՝ հիմնականում՝ Հայերեն Վիքիպեդիա։ Ուսումնասիրում եմ Հայաստանի իրավունքը և զբաղվում լեռնագնացությամբ։ Կարծում եմ, որ այժմ անհրաժեշտ է ոչ թե աշխատել Հայերեն Վիքիպեդիայի հոդվածների քանակը մեծացնելու, այլ եղած հոդվածների որակը բարձրացնելու վրա։ Ընդունելով, որ մենք անում ենք կամավորական աշխատանք, և ոչ ոք ոչ մեկին չի կարող ստիպել խմբագրել՝ այնուամենայնիվ, կարծում եմ, որ հոդվածը ստեղծելիս անհրաժեշտ է ամբողջությամբ գրել այն, քանի որ կիսատ գրելու դեպքում հավանականությունը քիչ է, որ ինչ-որ մեկը հետագայում այն կբարելավի։ Եթե դու ունես օգնության կարիք, ապա կարող ես հանգիստ դիմել ինձ՝ գրելով իմ քննարկման էջում։
Վիքիգործունեութուն
Հիմնական խմբագրումներ
Ես սիրում եմ աշխատել մի շարք թեմաների շուրջ, սակայն իմ աշխատանքի մեծ մասը դեռևս նվիրված է պատմական թեմատիկային: Այն հոդվածները, որոնց վրա ես մեծ աշխատանք եմ կատարել․
Վարդանանց պատերազմ և Վահանանց պատերազմ - հոդվածները ամբողջովին բարելավված են իմ կողմից, աղբյուրագրությունը նույնպես կատարել եմ ես՝ օգտվելով Լեոյի 2-րդ հատորից։ Երկրորդ հոդվածը ապագայում կարող է վերանայվել և դրվել գնահատման։
Հայ-հռոմեական պատերազմ - հոդվածի մեծ մասը, աղբյուրագրությունը և նկարազարդումը արված է իմ կողմից։
Պապ թագավոր և Սմբատ Ա Նահատակ - վիքիճամբարների ընթացքում բարելավված իմ հոդվածները, որոնք պատմում են հայոց հզորագույն թագավորների մասին։
Հայեր - հոդվածը ամբողջովին բարելավվել, նկարազարդվել և աղբյուրագրվել է իմ կողմից, ըստ իս՝ պատնմության բաժինը փոքր-ինչ երկար է, ինչը ուղղելուց հետո կարելի է այն ներկայացնել գնահատման և փորձել դարձնել այն ընտրյալ հոդված։
Մելիքգյուղ - իմ նախնիների գյուղի մասին պատմող հոդվածը, որը ամբողջովին բարելավվել է իմ կողմից։ Այն անցել է գնահատման փուլը, ապա ստացել լավ հոդվածի կարգավիճակ։
Կեսարի քաղաքացիական պատերազմ - համաշխարհային պատմության վերաբերյալ իմ առաջին մեծ գործը։ Այն բարեհաջող անցել է գնահատման փուլը և ստացել ընտրյալ հոդվածի կարգավիճակ, 2020 թվականի տարվա 4 հոդվածներից մեկն է։
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ- իմ դեռևս ամենամեծ հոդվածն է, որը պատմում է Ալեքսանդր Մեծի արշավանքների մասին։ Այն ներկայացվել է գնահատման, սակայն բավարար ձայնել չի հավաքել և չի ընտրվել ընտրյալ հոդված։ Այն դարձել է 2020 թվականի Տարվա հոդվածներից առաջինը։
Ես ամեն օր մի քանի անգամ ստուգում եմ իմ հսկացանկը, որպեսզի իմ հոդվածները զերծ պահեմ վանդալությունններից։ Ես փորձում եմ նաև ամեն օր հետևել նոր ստեղծվող հոդվածներին և վերջին փոփոխություններին՝ սխալները ուղղելով կամ տեղեկացնելով ադմիններին։ Ընդունում եմ նաև SVG ֆայլերի թարգմանության հայտեր՝ օգնելով ստանալ հայալեզու ֆայլեր։
Նկարազարդում
Ես իմ գրեթե բոլոր կարևոր հոդվածները նկարազարդում են տարբեր կաղապարներով՝ ավելացնելով նկարներ, մեջբերումներ և տարբեր տեսաֆայլեր։ Հետաքրքրվում եմ լուսանկարչությամբ, մասնակցել/մասնակցում եմ «Վիքին սիրում է հուշարձաններ» և «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական մրցույթներին։ Իմ հոդվածների նկարազարդման համար հաճախ թարգմանում եմ քարտեզներ․ դա իմ մոտ արդեն քիչ թե շատ ստացվում է, բայց ես փորձում եմ կատարելագործել իմ հմտությունները։ Եթե ինչ-որ մեկը կցանկանա օգնել ինձ նրբություններում, ես երախտապարտ կլինեմ նրան։
Կաղապարներ
31%
Այս մասնակիցը վիքիպեդիստ է եղել իր կյանքի 31.1%֊ը։
Պլատոնն այս մասնակցի բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է
Այս մասնակիցը չի պատկանում ոչ մի խմբավորման
Այս մասնակիցը սիրում է բոլոր վիքիխմբագիրներին
Այս մասնակիցը իր հոդվածները հաճախ ոչ թե թարգմանում, այլ գրում է հայալեզու աղբյուրներից
Իմ նկարներից մի քանիսը
Ես ակտիվություն եմ ցուցաբերում նաև Վիքիպահեստում՝ փորձելով այն հարստացնել գեղեցիկ և որակյալ նկարներով։ Ես հաճախակի մասնակցում եմ լուսանկրաչական մրցույթների։