Մասնակից:Nooberella/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Վլադիմիր Վարդանյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Վարդանյանը ծնվել է Երևանում՝ 1979 թվականի օգոստոսի 26-ին:

Միչև 2000 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, իսկ 2002 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս է: 2002 թվականին ընդունվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան, 2004 թվականին՝ տեղափոխվել ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2003-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013 թվականներին՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016 թվականներին եղել է նույն ծառայության պետ: 2016-2018 թվականներին աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական: 2005 թվականից դասախոսում է ԵՊՀ-ում: 2007-2015 թվականներին դասախոսել է նաև Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2014-2015 թվականներին՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016 թվականից մինչև 2019 թվականի հունվար՝ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի հունվար ղեկավարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմը:

2015 թվականից համակարգել է Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնը: 2018 թվականից Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019 թվականի հունվարի 18-ից ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղնակել է մեկ մենագրություն և 30-ից ավել գիտական հոդվածներ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Վարդանյանը ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Տիգրան Ուլիխանյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ուլիխանյանը ծնվել է Վանաձորում՝ 1983 թվականի դեկտեմբերի 18-ին:

2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Միչև 2008 թվականը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետը: Տնտեսագետ-կառավարիչ է:

2008-2011 թվականներին եղել է «Ռեզոնանս և ռադիոկապ» ՍՊԸ տնօրեն, իսկ 2014-2016 թվականներին աշխատել է որպես «Ֆինքա ՈՒՎԿ» ՓԲԸ հետազոտությունների մասնագետ, ապա ներքին վերահսկողության բաժնի մասնագետ: 2016-2018 թվականներին՝ «Ատիկա շին» ՍՊԸ տնօրեն: 2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի հունվար՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ուլիխանյանը ամուսնացած է և ունի չորս զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Արթուր Դալլաքյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դալլաքյանը ծնվել է Լոռու մարզի Լեջան գյուղում՝ 1972 թվականի ապրիլի 10-ին:

1995-1997 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Միչև 1995 թվականը սովորել է Կառլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետում: Լեռնային ճարտարագետ է:

2004-2006 թվականներին աշխատել է որպես «Հայավտոկայան» ՓԲԸ ենթակարգավարական ծառայության պետ: 2008-2015 թվականներին՝ «Կինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերության տնօրեն, իսկ 2013-2015 թվականներին՝ «Տրանս Կոմֆորտ» տրանսպորտային ընկերության և «Սմարտսովթ» ՍՊԸ տնօրեն: 2015-2018 թվականներին հիմնադրել և տնօրինել է «Եվրասիա» տրանսպորտային ընկերությունը: 2018-2019 թվականներին եղել է «Մուլտի Ավտոտրանս» տրանսպորտային ընկերության գլխավոր տնօրեն:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դալլաքյանը ամուսնացած է և ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Դավիթ Մանուկյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ին դարձել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մանուկյանը ծնվել է Սանկտ Պետերբուրգում՝ 1984 թվականի փետրվարի 29-ին:

2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Միչև 2003 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժինում, իսկ 2007 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017-2019 թվականներին՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): Եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մանուկյանը ամուսնացած է և ունի երեք զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Սողոմոն Սողոմոնյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից մինչև փետրվարի 13 եղել է ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2019 թվականի փետրվարի 13-ից եղել է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ մայիսի 31-ից 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Սողոմոնյանը ծնվել է Մարտունիում՝ 1960 թվականի մարտի 4-ին:

1981-1983 թվականներին ծառայություն է իրականացրել ԽՍՀՄ զինված ուժերում: Պահեստազորի լեյտենանտ է։

Միչև 1981 թվականը սովորել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա ֆակուլտետում: Ճարտարագետ-տեխնոլոգ է:

1981 թվականներին աշխատել է Մարտունու սննդի կոմբինատում որպես գլխավոր ճարտարագետ, իսկ 1984-1988 թվականներին՝ Մարտունու գյուղաշխատողների արհմիության շրջկոմում որպես քարտուղար և նախագահի տեղակալ: 1989-2003 թվականներին տնօրինել է «Հայձուկ» արտադրագիտական միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանը: 2003-2007 թվականին նախագահել է «Հայձուկ» միավորման «Գոս» ՓԲԸ խորհուրդը, իսկ 2007-2014 թվականներին եղել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սողոմոն Սողոմոնյանը ամուսնացած է և ունի երեք զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Տիգրան Ստեփանյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ստեփանյանը ծնվել է Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 1961 թվականի սեպտեմբերի 1-ին:

Միչև 2011 թվականը սովորել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոնոմիայի ֆակուլտետը: Ագրոնոմ է:

1989-1993 թվականներին աշխատել է Մասիսի նավթի բազայում որպես ավագ օպերատոր: 1993-1997 թվականներին եղել է «Մասիս նավթամթերք» ընկերության ղեկավար, իսկ 2000-2007 թվականներին՝ «Մասիս նավթամթերք» ՓԲԸ գործադիր տնօրեն:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք): Անդամակել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը։ ԲՀԿ անդամ է:

2012-2017 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): Անդամակցել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը: ԲՀԿ անդամ է:

2017-2019 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 5 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): Անդմակցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ստեփանյանը ամուսնացած է և ունի չորս զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Քաջիկ Գևորգյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջիկ Գևորգյանը ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին:

Մինչև 2011 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն բաժինում, իսկ 2013 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագետ է:

2013-2016 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի առաջին բաժնի մասնագետ:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաջիկ Գևորգյանը ամուսնացած չէ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Հրանտ Մադաթյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Մադաթյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում՝ 1964 թվականի մայիսիս 24-ին:

1982-1984 թվականներին ծառայություն է իրականացրել խորհրդային բանակում:

Միչև 1989 թվականը սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը: Ագրոնոմ է:

1981-1982 թվականներին աշխատել է Գագարինավանի շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանում որպես փականագործ: 1984-1985 թվականներին եղել է Ծովագյուղի խորհրդային տնտեսության բանվոր, 1985-1986 թվականներին` փոխտնօրեն, իսկ 1986-1988 թվականներին` Սևանի և Հրազդանի շրջանների բույսերի կարանտինի պետական տեսչության պետ, 1988-1991 թվականներին` Ծովագյուղի խորհրդային տնտեսության կուսկոմիտեի ազատված քարտուղար: 1986-1991 թվականներին եղել է Սևանի շրջխորհրդի պատգամավոր, իսկ 1993-1995 թվականներին աշխատել է ՀՀ քաղավիացիայի վարչության «Տուրավիա» պետական ձեռնարկությունում որպես փոխտնօրեն: 1995-2004 թվականներին եղել է «Սևան-Մոթել» ՊՓԲԸ, 2004-2007 թվականներին տնօրինել է «Սևան-Մոթել» ՓԲԸ-ն:

Հրանտ Մադաթյանը մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին, իսկ 2016 թվականին իր հրամանատարությամբ գործող ջոկատի հետ միասին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1991 թվականներին եղել է Խորհրդային Միության Կենտրոնական Կոմիտեի անդամ, իսկ 2007 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:

2007-2012 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 23 ընտրատարածք): Անդամակցել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովին և: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը:

2017-2018 թվականներին՝ ԱԺ պատգամավոր (թիվ 8 ընտրատարածք, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): Անդամակցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Մադաթյանը ամուսնացած է և ունի վեց զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Nooberella/Ավազարկղ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 

Կարինե Պողոսյան (), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։ 2019 թվականի փետրվարի 2-ից ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Պողոսյանը ծնվել է Արրարատի մարզի Մխչյան գյուղում՝ 1964 թվականի մայիսիս 24-ին:

Մինչև 1995 թվականը սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում: Ֆիզիկոս և մանկավարժ է:

1994-2004 թվականներին աշխատել է Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցում որպես ֆիզիկայի ուսուցչուհի, իսկ 2004-2009 թվականներին` փոխտնօրեն: 2009-2012 թվականներին տնօրինել է Արտաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

2011 թվակնին պարգևատրվել է Արարատի մարզպետի «Լավագույն տնօրեն» պատվոգրով, 2012 թվականին՝ «Պարույր Սևակ» հուշամեդալով, 2016 թվականին պաշպանության նախարարի կողմից՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով:

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012-2017 թվակններին եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 17 ընտրատարածք): Եղել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: Անդամակցել է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցությանը և եղել է ՀՀԿ անդամ:

2017-2019 թվականներին՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): Անդամակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին և «Ծառուկյան» խմբակցությանը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է գիտամանկավարժական հոդվածներ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Պողոսյանը ամուսնացած է և ունի երկու զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]