Մասնակից:Nemo~hywiki/Ավազարկղ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nemo~hywiki/Ավազարկղ Ա
Հասակը187 սմ
Ծնվել էհունվարի 17, 1962 (62 տարեկան)
ԾննդավայրՆյումարկետ, Օնտարիո (նահանգ),  Կանադա
Ազգություն Կանադա
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ
Ակտիվ շրջան1983–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Ֆենտեզի
Ընտրանի"Ամենակարող Բրյուսը",
"Դիմակը",
"Միշտ ասա «Այո»"
Ամուսին(ներ)Լորեն Հոլի
(ամուսնալուծված),
Մելիսա Քերի
(ամուսնալուծված)
(1 երեխա)
Երեխա(ներ)1 երեխա
IMDbID 0000120
ԿինոՊոիսկID 6141

Ջեյմս Էուգեն "Ջիմ" Քերրի (անգլ.՝ Jim Carrey, հունվարի 17, 1962, Նյումարկետ, Օնտարիո (նահանգ), Կանադա) կանադացի դերասան, հայտնի է իր կատակերգական դերերով։ [1] [2] Քերրին 4 անգամ առաջադրվել է Ոսկե Գլոբուս նոմինացիայում և հաղթել 2-ը։ Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով նա բնութագրվել է, որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։ Քերրին ձեռք բերեց ճանաչում, երբ 1990 թվականին նկարահանվեց կրկնվող դերում «Կենդանի Գույն» սկետչ կինոկատագերգությունում։ Իր առաջին գլխավոր դերը մեծ կինոարտադրությունում եղել է «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնումը» (1994), «Հիմարը և ավելի հիմարը» (1994), «Դիմակը» (1994) և «Էյս Վենտուրա.Երբ բնությունն է կանչում» (19951997 թվականին նա խաղաց քննադատության արժանցած դեր «Ստախոսը Ստախոսը» ֆիլմում, որը նրան բերեց Ոսկե Գլոբուս մրցանակը՝ որպես լավագույն դերասան։ Հետո նա սկսեց նկարահանվել Թրումենի շոուում (1998) և «Մարդը լուսնի վրա» ֆիլմում (1999), որոնք բերեցին նրան Ոսկե Գլոբուսում լավագույն դերասան նոմինացիան։

2000 թվականին նա ձեռք բերեց հետագա ճանաչում մարմնավորելով Գրինչին «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» ֆիլմում, իսկ հետո «Ամենակարող Բրյուսը» ֆիլմում (2003)։ Հաջորդ տարի նա սկսեց խաղալ «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում (2006), որի համար նա առաջադրվեց ևս մի Ոսկե Գլոբուս նոմինացիայում ի լրացում գլխավոր դերակատարման մեջ, որպես լավագույն դերասան նոմինացիային։ Հետո նա սկսեց նկարահանվել «Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը» (2004), «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» (2005), «Միշտ ասա «Այո»(2008) և «Սուրբ Ծննդյան պատմություն» (2009) ֆիլմերում: Վերջերս նա նկարահանվել է «Միստր Պոպերսի Պինգվինները» (2011) և «Անհավանական Բերտ Վանդերսթոնը» (2013) ֆիլմերում:[3]

2013 թվականին նա հայտնվեց «Աքացի 2» ֆիլմում, որպես Գնդապետ: Վիճաբանության արդյունքում ֆիլմի դուրս գալուց 2 ամիս առաջ նա չեղյալ հայտարարեց իր՝ ֆիլմին աջակցելը: Նա հանդես էր եկել հայտարարությամբ իր թվիթերյան էջում տեղադրելով նկարներ Սենդի Հուկ տարրական դպրոցից գրելով,-

«Այժմ գտնվելով գիտակից վիճակում, ես չեմ կարող աջակցել այդօրինակ բռնությանը»։
- Ջիմ Քերրի

Քերրին համաձայնեց փոխհատուցել իր դերը, որպես Լլոյդ «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմում, որը արտադրվեց ուշ 2013 թվականին և նախատեսվում է ցուցադրվել 2014 թվականի նոյեմբերին։[4][5][6]

Խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, 2 անգամ ստացել է Ոսկե Գլոբուս։
Առավել հայտնի ֆիլմերից են


Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս էուգեն Քերրին ծնվել է Կանադայի Նյումարկետ քաղաքում: Նա տնային տնտեսուհի Կեթրինի և երաժիշտ ու հաշվապահ Պերսի Քերրիի որդին է: Նա ուներ մեծ եղբայր և 2 քույր` Ջոնը, Պատրիսիան և Ռիտան:[7] Ջեյմս Լիփթոնի հետ հարցազրույցի ժամանակ Քերրին ասել է.

«Հայրս երաժիշտ էր, ով ուներ մշտական աշխատանք իր երեխաներին պահելու համար: Երբ նա կորցրեց իր աշխատանքը ամենինչ գլխիվայր շուռ եկավ: Մենք միջին խավից իջանք ցածր խավ և ապրում էինք վագոնում: 15 տարեկանում ես թողեցի դպրոցը և սկսեցի աշխատել որպես դռնապան` ընտանիքիս օգնելու համար: Ես կցանկանայի բեյսբոլի փայտ ունենալ իմ դռնապանի զամբյուղում, որովհետև ես այնքան զայրացած էի, որ ուզում էի ինչ-որ մեկի սևը տալ»:

Երբ նրանց ընտանիքը տեղափոխվեց Սքարբուրգ Ջիմը սկսեց հաճախել Նյու Յորքի Սուրբ Երրորդության Կաթոլիկ դպրոց, կարճ ժամանակ անց հաճախել է Նորֆվեյ Հեյթս միջնակարգ դպրոցը (անգլ.՝ Northview Heights Secondary School): Քերրին երբեք չի ավարտել ավագ դպրոցը , քանի որ ստիպված էր աշխատել, որպեսզի օգնի իր ընտանիքին հաղթահարել տնտեսական ճգնաժամը: Եվ միաժամանակ պետք է հոգ տաներ իմ մոր մասին, ով պայքարում էր ծանր քրոնիականան հիվանդության դեմ: [8][9] [10] Քերրին ապրել է Բուրլինգթոնում 8 տարի և հաճախել է Ալդերշոթի ավագ դպրոցը, որտեղ նա 1980-ական թվականներին բացել է «Գդալներ» (անգլ.՝ Spoons) խումբը: Հեմիլթոն Սպեկթեյթորի հարցազրույցի ժամանակ Քերրին ասել է.

«Եթե իմ կարիերան շոու բիզնեսում հաջողության չհասներ, ես հավանաբար հիմա կաշխատեի Համիլթոնի Դոֆասկո պողպատի գործարանում:

Երբ նայում ես Բուրլինգթոն Բեյ միջով դեպի Համիլթոն , տեսնում ես հեռուն և մտածում՝ «այստեղ են էական գործերը իրականացվում»

Այս տեսանկյունից նա արդեն աշխատելու փորձ ուներ Ռիչմոն Հիլի գիտության փորձարկումների կենտրոնում:[11][12]

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ Քերրին պայքարում էր աշխատանք և անուն ձեռք բերելու համար, նրա հայրը օգնում էր մի երիտասրդ կոմիկի իմի բերել մի բեմականացում՝ տանելով նրան Տորոնտոյի «Յուկ Յուկ» հումորային ակումբի դեբատին: Քերրիի նմանակնումները ցնցեցին բոլորին և սա նրան մտածելու տեղիք տվեց, որպես պրոֆեսյոնալ զվարճացնող իր ունակությունների մասին: Նրա ընտանքի ծանր ֆինանսական դրությունը դժվարեցնում էր Քերրիի հավակնությունների իրագործումը:[13] Վերջապես նրանց ընդանեկան դրությունը բարելավվում է և նրանք նոր տուն են տեղափոխվում: Ընտանեկան կայունության շնորհիվ Քերրին կարողանում է վերադառնալ բեմ՝ ավելի լավ բեմադրությամբ: Կարճ ժամանակահատված հետո նա կես դրույքից անցավ մշտական վճարվող շոուների ՝ ընթացքում ստեղծելով իր բարձր համբավը:[14] Մի տեսաբան Տորոնտո Սթարում գրել էր, որ Քերրին «իսկանան աստղ է, ով կյանքի է կոչվում»: [15]


Քերրիին շուտով նկատում է կոմիկ դերասան Ռոդնի Դանգերֆիլդը, ով երիտասարդ կոմիկին առաջարկում է համաձայնագիր ստորագրել և սկսել իր շրջագայությունները: Ի վերջո Դագերֆիլդը Քերրիին տանում է Լաս Վեգաս: Շուտով Քերրին որոշում է տեղափոխվել Հոլիվուդ, որտեղ նա սկսում է հանդես գալ «Կատագերգության պահեստ» ( անգլ.՝ The Comedy Store) շոուում և 1982 թվականին հայտնվում է հեռուստատեսային «Իմպրովիզացիայի երեկո» ( անգլ.՝ An Evening at the Improv) ստենդ ափ շոուում: Հաջորդ տարի նա ներկայացնում է իր դեբյուտը «The Tonight Show»-ում:[16]

Չնայած նրա հայտնիությանը, որպես կոմիկ դերասան, Քերրիին սևեռեց իր ուշոդրությունը ֆիլմարտադրության և հեռուստատեսության վրա՝ փորձելով 1980-1981 թվականներին դառնալ NBC-ի «Շաբաթ օրվա գիշերային կյանքը» (անգլ.՝ Saturday Night Live) շոուի դերակատար: Քերրին չընտրվեց, որպես դերակատար, չնայած որ 1996 թվականի մայիսին և 2011 թվականի հունվարին ներկայացավ շոուին: Նա դերակատարում ունեցավ մի քանի փոքր բյուտջե ունեցող ֆիլմերում որոնցից էին «Ռետինե դեմքը» ֆիլմը (անգլ.՝ Rubberface 1981), «Կուպեր լեռը» ( անգլ.՝ Copper Mountain 1983):[17]

1984 թվականին Քերրին NBC-ում «Բադերի գործարան» անգլ.՝ The Duck Factory, շոուում խաղացել է գլխավոր դեր: Ինչևէ այն դադարեցվեց հենց առաջին սեզոնի ընթացքում: Չնայած շոուի դադարեցմանը, այն օգնեց Քերրիին ձեռք բերել աջակցող դերեր մի քանի ֆիլմերում. «Ընդմիշտ Վամպիր» (անգլ.՝ Once Bitten 1985), «Պեգգի Սյուն ամուսնացավ» (անգլ.՝ Peggy Sue Got Married 1986), «Մահվան խաղ» (անգլ.՝ The Dead Pool 1988) և «Կյանքը Մաթլ Դրայվում» (անգլ.՝ Doing Time on Maple Drive 1992): [18] Երբ Քերրին վերադարձավ սթենդափ շոուների նա նորից կատարեց իր հին դերը երդվելով, որ չի ուզում հայտնի դառնալ ուրիշներին նմանակելով:

«Երբեմն դա, բառիս բուն իմաստով, վերածվում էր կռվի, որտեղ ես ստիպված էի պաշտպանել ինձ՝ իմ արածների համար: Մարդիկ գոռում էին և իսկապես անզուսպ ու զայրացած էին ինձ վրա»:
- Ջիմ Քերրի

Ոմանքը նրան անխոհեմ համարեցին իր հին դերը նորից կատարելու համար, մինչ մյուսներին ավելի քան հետաքրքիր էր, թե Քերրին ինչ է փորձում անել: Այդ մարդկանցից մեկը գրող և ռեժիսոր Ջուդ Ապատովն էր: Զույգը միավորվեց և նրանք սկսեցին միասին նյութեր գրել: Քերրին շարունակեց ֆիլմերում և հեռուստատեսությամբ փոքր դերեր կատարել, որը բերեց իր կոլեգա Դեյմոն Վայանսի հետ ընկերությանը: Դեյմոնը ներկայացրեց Քերրիին իր եղբորը ՝ Քենենին, ով նկարահանում էր «Կենդանի գույնը»(անգլ.՝ In Living Color for the new Fox network)սկետչ շոուն: Քերրին վերջապես կատարեց կրկնվող դեր, որը առաջին անգամ ցուցադրվեց 1990 թվականի ապրիլի 15-ին: Մինչև 3-րդ սեզոնը, քանի դեռ չէր համաձայնել ստանձնել իր առաջին կարևոր դերը Հոլիվուդում, Քերրին մեկն էր այն քիչ դերասաններից, ով օրիգինալ էր և պատրաստ էր ավելի մեծ բաների հասնել:

Փառքի Ճանապարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերրին չզգաց իսկական աստղային փառքը, մինչև չխաղաց գլխավոր դեր «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում» կատակերգությունում (1994), որը ցուցադրվեց «Կենդանի գույնը» շոուի ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ: Չնայած նա համաձայնեց խաղալ գլխավոր դեր, Քերրին ցանկություն հայտնեց կատարել դերը միայն այն դեպքում, եթե թույլ տան ֆիլմի սցենարը հարմարեցնել իր պատկերացրածին: Ֆիլմը անտեսվեց քննադատների կողմից, բայց դարձավ միջազգային հիթ և դարձրեց նրան բարձր վարձատրվող աստղ:[19]

Այդ նույն տարին Քերրին ստացավ գլխավոր դեր «Դիմակ» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերում: «Դիմակը» նրան բերեց իր առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակը լավագույն դերասան նոմինացիայում: Քննադատների կողմից լավ ընդունվելուց բացի «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմը նաև մեծ առևտրային հաջողություն ունեցավ բերելով $270 միլիոն դոլլար եկամուտ, ինչպես նաև մեծացրեց Քերրիի երկրպագուների շրջանակը:

1995 թվականին նկարահանվեց Ջոել Շումախերի հետ, ով խաղում էր սուպեր հերոսի «Ընդմիշտ Բեթմեն» ֆիլմում:[20] Ֆիլմում Բեթմենը փորձում է կանգնեցնել երկդեմք Ռիդլերին, ով ուներ մի ստոր ծրագիր՝ Գոտեմ քաղաքի բնակիչների ուղեղներից տեղեկատվություն քամել: Այդ նույն տարին Քերրին վերախաղաց իր դերը, որպես Էյս Վենտուրա «Էյս Վդենտուրա: Երբ բնությունն է կանչում» ֆիլմում: [21]Ինչպես նախորդը, այս ֆիլմը նույնպես լավ ընդունվեց հասարակության կողմից, բայց սուր քննադատվեց քննադատների կողմից: Ինչևէ, այն մեծ հաջողություն ունեցավ և ի հավելում $40 միլիոն դոլլարին, որը ստացվեց հենց բացման օրերին, այն բերեց $212 միլիոն դոլլար շահույթ:[22][23]

Քերրին վաստակեց $20 միլիոն դոլլար իր հաջորդ՝ «Մալուխագործը» ֆիլմից (1996): Ֆիլմի ռեժիսորն էր Բեն Ստիլլերը: Քերրին խաղում էր մի միայնակ և փոքր ինչ վախենալու հեռուստալարեր ամրացնողի դեր, ով ներխուժում է իր հաճախորդներից մեկի կյանք: Ֆիլմը այնքան էլ լավ չընդունվվեց քննադատների կողմից, բայց այնուամենայնիվ այն բերեց $102 միլիոն եկամուտ: 1997 թվականին նա խաղաց բուռն արձագանք ստացած «Ստախոսը, ստախոսը» ֆիլմում: Այստեղ նա խաղաց Ֆլետչեր Ռիդի դերը, ով հաջողակ իրավաբան էր, որը հիմնել էր իր կարիերան ստի և իր որդուն՝ Մաքսին տված խոստումները դրժելու հաշվին: Շուտով Մաքսը ծննդյան երազանք է պահում, որ իր հայրը մեկ օրով չկարողանա ստել: Քերրին խրախուսվեց իր դերի համար և վաստակեց իր 2-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակը լավագույն դերասան նոմինացիայի համար:

Ջանետ Մասլինը «Նյու Յորք Թայմզից» ասել է.

«Իր աղմկարար կարիերայի ընթացքում պարոն Քերին հայտնվում է պարզ զավեշտական մեխանիզմում, իսկ հետևանքները շատ ավելի փոթորկալից և զվարճալի են, քան այս աշխարհիկ նյութերը կարող էին ապահովել»
- Ջանետ Մասլին

[24]

Քննադատական մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Քերրին Կաննի կինոփառատոնին

Հաջորդ տարի նա որոշեց խաղալ Թրումեն Բուրբենկի լուրջ դերը երգիծական «Թրումենի շոու» տրագիկոմեդիայում (1998):[25] Ֆիլմը գովեստի արժանացավ և Քերրիին ավելի մեծ միջազգային համբավ բերեց, ստիպելով բոլորին հավատալ, որ նա կնոմինացվի «Օսկար» մրցանակի համար: Ինչևէ նա ստացավ իր առաջին «Ոսկե Գլոբուս» մրցանակը, որպես լավագույն դերասան: «Թրումենի շոուն» նաև առևտրային մեծ հաջողություն էր և բերեց $264 միլիոն եկամուտ: [26][27] «Ֆիլմֆոր»-ի քննադատը փաստել է, որ ֆիլմը «թույլ տվեց Քերրիին հեռվանալ կատակերգությունից», բայց այնուամենայնիվ այն անվանեց «ուրախ և զարմանալիորեն բեղմնավոր երգիծանք»: [28]

Այդ նույն տարին Քերրին հայտնվեց Լարի Սանդերսի գեղարվեստականացված շոու ծրագրում, որտեղ նա միտումնավոր մտավ Շանդլինգի կերպարի մեջ: 1999 թվականին Քերրին խաղաց գլխավոր դեր «Մարդը լուսնի վրա» ֆիլմում: Նա կերպարավորեց կոմիկ Էնդի Քոֆմանին և շատերը հավատում էին, որ դա վերջապես Քերրիին կնոմինացնի լավագույն դերասան մրցանակի համար: Քենեֆ Թուրանը «Լոս Անջելոս Թայմզից» գրել է Քերրիի ներկայացման մասին «փայլուն, գրեթե սարսափեցնող նմանակում»: [29] 2000 թվականին Քերրին միավորվեց Ֆարալի եղբայրների հետ, ովքեր նկարեցին նրան «Հիմարը և ավելի հիմարը» զվարծալի ֆիլմում և «Ես, նորից ես և Իռենը» ֆիլմերում: [30]

Քերրին խաղաց պետական շարքային տանկիստի՝ Չարլի Բեյլիգաթսի դերը, ով ուներ բազմաթիվ կերպարներ: Այդ նույն տարին Քերրին նկարահանվեց բոլոր ժամանակների ամենաշահութաբեր Սուրբ Ծննդյան ֆիլմում «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը», խաղալով անվանային կերպար, որի համար նա համ գովասանքի արժանացավ, համ քննադատության: Ֆիլմը բերեց նրան իր 3-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակը: Իր հաջորդ խաղարկային «Բրյուս ամենակողը» ֆիլմում Քերրին խաղաց Ջենիֆեր Էնիսթոնի և Մորգան Ֆրիմանի հետ, որը դարձավ միջազգային հիթ կատակերգություն (2003): Քերրին խաղաց հեռուստահաղորդավարի դեր, ով անսպասելիորեն ստանում է աստծու ամենազոր կարողությունները, երբ վերջինս վորոշում է արձակուրդ վերցնել: Ֆիլմը տարբեր արձագանքներ ստացավ, բայց չնայած դրան այն ֆինանսական մեծ հաջողություն ունեցավ, վաստակելով մոտավորապես $484 միլիոն: Ֆիլմը դրանից հետո ձեռք բերեց երկրպագուների բանակ:[31]

2004 թվականին Քերրին նկարահանվեց «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմում: Ֆիլմը՝ մինչև դուրս գալը, ստացավ անհամար բուռն արձագանքներ: Քննադատները բարձր գնահատեցին Քերրիի, որպես Ջոել Բերիշ կերպարը, ի հավելում Քեյթ Վինսլետի խաղին, ով «Օսկար» ստացավ: Ըստ CNN-ի տեսաբան Պոլ Քլինթոնի, Քերրիի ներկայացումը դերասանի լավագույն, առավել հասուն և կենտրոնացված ներկայացումն էր: Նա ստացավ իր 4-րդ «Ոսկե Գլոբուս» մրցանակը և առաջին անգամ նոմինացվեց, որպես լավագույն գլխավոր դերակատար:[32]

Այդ նույն տարին Քերրին ներգրավվեց «Կանադական փառքի ճանապարհը» ֆիլմում: 2005 թվականին Քերրին նկարահանվեց «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» ֆիլմում, մարմնավորելով Դիկին: Դիկը իր աշխատանքը կորցնելուց հետո դառնում է բանկի կողոպտիչ: Ֆիլմը անտեսվում է շատ քննադատների կողմից, բայց մեծ ճանաչում է բերում:[33]

Շարունակական հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Քերրին Իսպանիայում, 2008 թվական դեկտեմբերի 13

2007 թվականին Քերրին վերամիավորվեց Ջոել Շումախերի հետ և նկարահանվեց «Ճակատագրական 23 թիվը» ֆիլմում: Քերրին խաղում էր մեկի մասին ով տարվել էր 23 թվով, նրանից հետո, երբ մի գիրք էր գտել մի մարդու մասին, ով նույնպես տարված էր դրանով: Ֆիլմը խիստ քննադատվեց քննադատների կողմից և այնքան էլ մեծ հաջողություն չբերեց: Հաջորդ տարին Քերրին «Հորթոն» (2008) մուլտֆիլմում ապահովեց սիրելի փղի ձայնը, որը բավականին լավ արձագանք ստացավ:[34] Ֆիլմը նաև ֆինանսական մեծ հաջողություն բերեց հասնելով մետավորապես $290 միլիոնի: Ավելի ուշ այդ նույն տարին Քերրին վերադարձավ խաղարկային կոմեդիային և նկարահանվեց Միշտ ասա «Այո» ֆիլմում (2008): Քերրին խաղում է Կառլ Ալենի դերը՝ մի գործազուրկ և անհաջողակ մարդու, ով կյանքում ոչ մի բանի չի հասել, քանի որ կյանքում ամեն ինչին «ոչ» է ասել: Բայց մի օր նա գրանցվում է ինքն իրեն զարգացնելու մի ծրագրի, որտեղ նարան սովորացնում են «Այո» ասելու հզորությունը: Քաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag]</ref>

Չնայած կարծիքները կիսվում են Ռենե Ռոդրիգեսը «Մայամի Հերալդից» նշում է, որ

«Միշտ ասա «Այո» ֆիլմը հրաշալի է այնքանով, որ Քերրին զվարճացնում է բոլորին, բայց այն էլ ավելի լավն է, որպես սիրային պատմյություն, որ պարզապես պահատահում է բոլորին ուրախացնելու համար»:

Ֆիլմը ինքնին բերեց $225 միլիոն եկամուտ:[35]

2009 թվականին Քերրին խաղաց «Ես քեզ սիրում եմ Ֆիլիպ Մորիս» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թվականի հունվարին «Սանդենս» ֆիլմի փառատոնին ( անգլ.՝ Sundance Film Festival ) նախքան ավելի լայն թողարկմանը 2010 թվականին: Քերրին մարմնավորեց Ստիվեն Ջեյ Ռասսելին՝ մի ինքնավստահ, կեղծավոր և բազմաթիվ անգամներ բանտից փախած մարդու, ով սիրահարվում է իր բանտակից ընկերոջը` Ֆիլիպ Մորիսին: Ֆիլմը մեծապես դրական արձագանքնեեր ստացավ, իսկ «Թայմզից» Դեյմոն Վայսը ֆիլմին տվեց 4 աստղ 5-ից: [36] «Ես սիրում եմ քեզ Ֆիլիպ Մորիս»-ը մի արտասովոր ֆիլմ է, որը հիշեցնում է, թե ինչքան լավը կարող է լինել Քերրին, երբ չի խառնվում Հոլիվուդի ընդհանուր փառքին: Նրա հումորը մնում է այնքան նուրբ ինչպես երբևէ»:[37]

Առաջին անգամ իր կարիերայի ընթացքում Քերրին մարմնավորեց մի քանի կերպար Դիսնեյից, որոնք վերցված էին Չ. Դիկենսի հեքիաթներից: «Սուրբ Ծննդյան պատմություն» մուլտֆիլմում խոսելով Էբենեզեր Սկրուջի և Սուրբ Ծնունդի անցյալ, ներկա և ապագա հոգիների փոխարեն: Մուլտֆիլմը ստացավ ողջամիտ արձագանք և ֆինանսական մեծ հաջողություն բերեց: [38] 2011 թվականին Քերրին ստացավ գլխավոր դեր «Միստր Պոպերի պինգվինները» ֆիլմում, կերպարավորելով Թոմին՝ վաճառքի գործակալի, ով դառնում պինգվինների ընտանիքի խնամակալ: Ֆիլմը ստացավ խառը արձագանքներ: 2013 թվականին նա նկարահանվեց Ստիվ Քարելի հետ «Անհավանական Բերտ Վանդերսթոնը» ֆիլմում (2013): Քերրին խաղաց Ստիվ Գրեյի դերը՝ մի վտանգավոր փողոցային կախարդի, ով ստվեր էր գցում նախկինում հաջողակ կախարդ Բերտ Վանդերսթոնի համբավի վրա: Ֆիլմը թողարկվեց 2013 թվականի մարտին:[39]

2012 թվականի ապրիլին Պիտեր Ֆերելին ասել է , որ Քերրին և Ջեֆ Դենիելսը կվերադառնան «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմի շարունակության համար («Հիմարը և ավելի հիմարը 2»), որը Ֆերելի եղբայրները պլանավորել էին սկսել 2012 թվականի սեպտեմբերին: Ինչևէ, հունիսին Քերրիի ներկայացուցիչը հայտարարեց, որ Քերրին լքել է նախագիծը, ինչով «Նյու Լայն» և «Վորներ Բրոս» ընկերությունները այնքան էլ խանդավառված չէին: 2012 թվականի հոկտեմբերի 1-ին Yahoo-ի «Գրանդ շոուի» ընթացքում հայտնեցին, որ սցենարը վերջացված է և նախնական դերակատարները՝ Քերրին և Դենիելսը նորից կկատարեն իրենց դերը: 2013 թվականի մարտին Քերրին հաստատել է, որ ինքն ու Դենիելսը ոգևորված են ֆիլմով և հուսով են նույնն անել 2014 թվականին:[40]

2013 թվականի մարտին Քերրին հայտարարեց, որ ինքը մանկական գիրք է գրել անվանելով այն «Ինչպես էր Ռոնալդը պտտվում»: Գիրքը մի վախեցած ալիքի մասին էր, որի անունը Ռոնալդ էր: Նա բացատրեց այն, որպես «երեխաների այսպես կոչված վերացական պատմություն, որը կապ ունի մի շարք ծանր բաների հետ, որոնք արտահայտվում են երեխական ձևով»: Քերրին տպագրեց գիրքը, որը լույս տեսավ 2013 թվականի սեպտեմբերին:[41] 2013 թվականի մարտի 25-ին Քերրին թողարկեց մի երաժշտական պարոդիա: Երգը և տեսահոլովակը անվանեցին «Մահացած սառը ձեռքը»:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Քերրի

Ուշարդրության պակաս, հիպերակտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերրին տառապել է հիպերակտիվություն հիվանդությունից: Նա նաև հաստատել է, որ պայքարել է ընկճախտի դեմ: Իր ընկճվածությունը հաղթահարելու համար Քերրին ընդունել է Պրոզակ դեղամիջոցը, սակայն ի վերջո որոշել է ազատվել բոլոր տեսակ դեղամիջոցներից: Նա ասել է, որ այլևս չի օգտագործում որևէ դեղամիջոց կամ ոգելից խմիչք, ոչ էլ նույնիսկ սուրճ:

Հարաբերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերրին երկու անգամ ամուսնացած է եղել: Իր առաջին ամուսնությունը եղել է դերասանուհի Մելիսա Վոմերի հետ, ում հետ նա ամուսնացել է 1987 թվականի մարտի 28-ին: Զույգը ամուսնալուծվել է 1995 թվականին: Մեկ տարի անց՝ 1996 թվականի սեպտեմբերի 23-ին, Քերրին ամուսնացել է «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմից Լաուրեն Հոլլի հետ: Ամուսնությունը տևեց ավելի քիչ քան մեկ տարին: 1990-ականների վերջին և 2000-ականների սկզբին Քերրին հարաբերություններ է ունեցել տարբեր մարդկանց հետ, ինչպես օրինակ Լաուրի Հոլդենը, Ջենուարի Ջոնեսը և Էնին Բինգը: Բացի այդ նա կարճատև սիրավեպ է ունեցել «Ես, նորից ես և Իռենը» ֆիլմի համաաստղ Ռենե Զելվեգերի հետ, ում հետ ինչ-որ առումով նշանված է եղել 1999-2000 թվակններին:[42]

2005 թվականին Քերրին հանդիպել է մոդել և դերասանուհի Ջենի Մակարտնիին և հանրայնացրել է իրենց հարաբերությունները 2006 թվականի հունիսին: 2010 թվականի ապրիլին զույգը վերջ դրեց իրենց 5 տարի տևողությամբ հարաբերություններին: Չնայած պառակտմանը և լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին Մակարտնին 2010 թվականի հոկտեմբերին ասել է. «Ջիմը և ես լավ ընկերներ ենք»:[43][44]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերրին իր առաջին ամուսնությունից ունի մեկ դուստր, ում անունն է Ջեյն Էրիկ Քերրի (1987 թվականի սեպտեմբերի 6): Քերրին 2010 թվականի փետրվարին թվիթերի միջոցով հայտարարեց, որ իր դուստրը տղա երեխա է ունեցել: 2012 թվականին Ջեյն Քերրինն մասնակցեց «Ամերիկյան կուռք» նախագծին (անգլ.՝ American Idol):[45]

Քաղաքացիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականանի հոկտեմբերին Քերրին ստացավ ԱՄՆ-ի քաղաքացիություն և շարունակում է մնալ երկքաղաքացի Ամերիկայի և իր ծննդավայրի՝ Կանադայի:[46]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարի Անվանում Դեր Ստուդիա Ծանոթագրություններ
1983 «Սեքսի և բռնության ընտանեկան ժամ» անգլ.՝ "The Sex and Violence Family Hour" Տարբեր
1983 «Կուպեր լեռը»անգլ.՝ "Copper Mountain" Բոբի Տոդ
1983 «Ամեն ինչ լավ ճաշակով»անգլ.՝ "All in Good Taste" Ռալֆ Պարկեր
1984 «Իմն է»անգլ.՝ "Finders Keepers" (1984 ) Լեն Բիդլեկոֆ Վորներ Բրոս. Փիքչերս
1985 «Ընդմիշտ Վամպիր» անգլ.՝ "Once Bitten" (1985 film)| Մարկ Քենդալ Սամուել Գոլդվին ընկերություն
1986 «Պեգգի Սյուն ամուսնացավ» անգլ.՝ "Peggy Sue Got Married" Վոլտեր Գեթզ Տրիսթար Փիքչերս
1988 «Մահվան խաղ» անգլ.՝ "The Dead Pool" Ջոնի Սքուարես Վորներ Բրոս. Ստեղծվել է Ջեյմս Քերրիի կողմից
1989 «Երկրային ազջիկները մատչելի են» անգլ.՝ "Earth Girls Are Easy" Վիպլոք Վեստրոն Փիքչերս
1989 «Վարդագույն լիմուզինը» անգլ.՝ "Pink Cadillac" Լաունգ Էնթերթեյմենթ Վարներ Բրոս. Ստեղծվել է Ջեյմս Քերրիի կողմից
1991 «Նյարդերի վրա» անգլ.՝ "High Strung" Մահ Անհայտ
1992 «Իթսի Բիթսի սարդը» անգլ.՝ "Itsy Bitsy Spider" Տերմինատոր Պարամաունթ Փիքչերս Ձայն
Ստեղծվել է Ջեյմս Քերրիի կողմից
1992 «Կյանքը Մաթլ Դրայվում»անգլ.՝ "Doing Time on Maple Drive" Թիմ Կարտեր Ստեղծվել է Ջեյմս Քերրիի կողմից
1994 «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում» անգլ.՝ "Ace Ventura: Pet Detective" Էյս Վենտուրա Վորներ Բրոս. Փիքչերս Նաև համահեղինակ
1994 «Դիմակը» անգլ.՝ "The Mask" Ստենլի Իպկիս Նյու Լայն Սինեմա
1994 «Հիմարը և ավելի հիմարը» անգլ.՝ "Dumb and Dumber" Լլոյդ Քրիսմաս Նյու Լայն Սինեմա
1995 «Ընդմիշտ Բեթմեն» անգլ.՝ "Batman Forever" Ռիդլի Վորներ Բրոս. Փիքչերս
1995 «Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում» անգլ.՝ "Ace Ventura: When Nature Calls" Էյս Վենտուրա Վորներ Բրոս. Փիքչերս
1996 «Մալուխագործը» անգլ.՝ "The Cable Guy" Մալուխագործ Կոլումբիա Փիքչերս
1997 «Ստախոս, ստախոս» անգլ.՝ "Liar Liar" Ֆլետչեր Ռիդի Յունիվերսալ Փիքչերս
1998 «Թրումենի շոուն» անգլ.՝ "The Truman Show" Թրումեն Բուրբենք Պարամաունթ Փիքչերս
1998 «Սայմոն Բիրչ» անգլ.՝ "Simon Birch" Ջո Վենտեվորֆ Ավագ Հոլիվուդ Փիքչերս
1999 «Մարդը լուսնի վրա» անգլ.՝ ""Man on the Moon" Էնդի Քոֆմեն/Թոնի Կլիֆտոն Յունիվերսալ Փիքչերս
2000 «Ես, նորից ես և Իռենը» անգլ.՝ "Me, Myself & Irene" Հենկ Էվանս 20-րդ դար Ֆոքս
2000 «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» անգլ.՝ "Dr. Seuss' How the Grinch Stole Christmas" Գրինչ Յունիվերսալ Փիքչերս
2001 «Մաժեստիկը» անգլ.՝ "The Majestic" Փիթեր Ափլենտոն Վորներ Բրոս. Փիքչերս
2003 «Ընկույզով Կարկանդակ» անգլ.՝ "Pecan Pie" Վարորդ Կարճ ֆիլմ
2003 «Ամենակարող Բրյուսը» անգլ.՝ "Bruce Almighty" Բրյուս Նոլան Յունիվերսալ Փիքչերս
Բուենա Վիստա Ինթերնեյշնալ
Թաչսթոն Փիքչերս
Նաև պրոդյուսեր
2004 «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» անգլ.՝ "Eternal Sunshine of the Spotless Mind" Ջոել Բերիշ Ֆոքուս Ֆիչերս
2004 ««Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը»» անգլ.՝ "Lemony Snicket's A Series of Unfortunate Events" Քաունթ Օլաֆ Պարամաունթ Փիքչերս
Դրիմվորքս Փիքչերս
2005 «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» անգլ.՝ "Fun with Dick and Jane" Ռիչարդ Դիկ Հարպեր Կոլումբիա Փիքչերս Նաև պրոդյուսեր
2007 «Ճակատագրական 23 թիվը» անգլ.՝ "The Number 23" Վոլթեր Սփերոու Նյու Լայն Սինեմա
2008 «Հորթոն» անգլ.՝ "Horton Hears a Who!" Հորթոն փիղ 20-րդ դար ֆոքս Ձայն
2008 «Միշտ ասա «Այո» անգլ.՝ "Yes Man" Կառլ Ալեն Վորներ Բրոս. Փիքչերս
2009 «Ես սիրում եմ քեզ Ֆիլիպ Մորիս» անգլ.՝ "I Love You Phillip Morris" Սթիվեն Ջեյ Ռասել Ռոդսայդ Ըթրեքշոնս
2009 «Սուրբ Ծննդյան պատմություն» անգլ.՝ "A Christmas Carol" (2009) Էբենեզեր Սկրուջ
Անցած Սուրբ Ծնունդի հոգի
ներկա Սուրբ Ծնունդի հոգի
Սուրբ Ծնունդի հոգի, որ նոր պետք է լինի
Վոլթ Դիսնեյ Ստուդիա
Մոշն Փիքչերս
Ձայն
2011 «Միստր Պոպերսի պինգվինները»անգլ.՝ "Mr. Popper's Penguins" Թոմ Պոպերս 20-րդ դար Ֆոքս
2013 «Անհավանական Բերտ Վանդերսթոնը» անգլ.՝ "The Incredible Burt Wonderstone" Սթիվ Գրեյ Վորներ Բրոս. Փիքչերս
Նյու Լայն Սինեմա
2013 «Աքացի 2» անգլ.՝ "Kick-Ass 2" Գնդապետ Յունիվերսալ Փիքչերս
2013 «Հեռուստահաղորդավարը.Եվ նորից բարև ձեզ» անգլ.՝ "Anchorman 2: The Legend Continues" Սքոթ Ռեյլս, CBC նորությունների վարող Պարամաունթ Փիքչերս Կամեյոն
2014 «Հիմարը և ավելի հիմարը» անգլ.՝ "Dumb and Dumber To" Լլոյդ Քրիսմաս Յունիվերսալ Փիքչերս Հին արտադրություն
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Ծանոթագրություն
1980 «Ամբողջ գիշերվա շոու» անգլ.՝ "The All-Night Show" Հավելյալ ձայներ Ձայն
1983 «Ռետինե դեմքը» անգլ.՝ "Rubberface" Թոնի Մորոնի Հեռուստաֆիլմ
1984 «Բուֆալո Բիլը» անգլ.՝ "Buffalo Bill" Նմանակող Ջերի Լեվիս Անհայտ
1984 «Բադերի ֆաբրիկա» անգլ.՝ "The Duck Factory" Սքիփ Տարկենտոն Հիմնական դեր
1989 «Մայք Համեր: Սպանությունների շղթա» անգլ.՝ "Mike Hammer: Murder Takes All" Բրեդ Պիտերս Հեռուստաֆիլմ
1990–1994 «Կենդանի գույնը» անգլ.՝ "In Living Color" Տարբեր Պարբերական սերիաներ
Ստեղխվել է Ջեյմս Քերրիի կողմից
1991 «Ջին Քերրի: Անբնական խաղ» անգլ.՝ "Jim Carrey: The Un-Natural Act"[47] Ինքն իր Հատուկ հեռուստատեսություն
Նաև պրոդյուսեր և հեղինակ
1992 «Կյանքը Մեպլ Դրայվում» անգլ.՝ "Doing Time on Maple Drive" Թիմ Կարտեր Հեռուստաֆիլմ
1996, 2011 «Շաբաթ օրվա գիշերային կյանքը» անգլ.՝ "Saturday Night Live" Հյուր 2 էպիզոդ
1998 «Լարի Սանդերսի շոուն» անգլ.՝ "The Larry Sanders Show" Ինքն իր
1999-2013 «Արկածները դպրոցում» անգլ.՝ "The Adventures in School!" Ջորջ Ռիթեր Ձայն
Պարբերական սերիաներ
2003 «Շաբաթ օրվա գիշերային կյանքը» անգլ.՝ "Saturday Night Live" Ինքն իր Էպիզոդ: Քրիստափոր Վոլքեր
2008-մյինչև հիմա «Գանգստերների որսորդները» անգլ.՝ Awesome Squad Բազ որսորդը Պարբերական սերիաներ
2011 «Գրասենյակը» անգլ.՝ "The Office" Առանց մատ տղան Էպիզոդ: Հետազոտական կոմիտե
2012 «Ստուդիա 30» անգլ.՝ "30 Rock" Ինքն իր / Դեյվ Վիլիամս Էպիզոդ: Թռիչքային օր
Սկավառակագրություն
Տարի Ալբոմ Դեր
1998 «Իմ կյանքում» Ջորջ Մարտինի ալբոմը, երաժշտություն գրված Ջորջ Մարտինի կողմից
  • Թողարկում : 1998, հոկտեմբերի 20-ին Օլմյուզիքը տպագրել է "1998, հոկտեմբերի 20-ը", որպես թողարկման ամսաթիվ:[48]
  • Պիտակ: MCA (ԱՄՆ)/Էկո լեբել
  • Ֆորմատ: Կոմպակտ դիսկ CD
ստեղնաշարեր և վոկալ
1999 «Մարդը լուսնի վրա» : երաժշտությունը Պետ Մակարտնիի կողմից
  • Թողարկում: 1999 նոյեմբերի 23
  • Պիտակ: Վորներ Բրոս./Ջերսի
  • Ֆորմատ: Կոմպակտ դիսկ CD
վոկալ
2000 «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները»: երաժշտությունը Ջեյմս Հորների կողմից
  • Թողարկում: 2000 նոյեմբերի 27
  • Պիտակ: N/A
  • Ֆորմատ: Կոմպակտ դիսկ CD
վոկալ
2013 «Մահացած սառը ձեռքը»
  • Թողարկում: March 14, 2013
  • Պիտակ: N/A
  • Ֆորմատ: Թվային բեռնում
վոկալ
Դոկումենտալ ֆիլմեր
Թողարկում Դոկումենտալ ֆիլմ Դեր Ռեժիսոր
Տարի Ամիս Օր
1991 N/A Ջիմ Քերրի «Անբնական խաղ»
  • Ինքն իր
Մայքլ Ֆրենչ [49]
1994 Մայիս 24 Պատրանքի տիրակալները: Հատուկ ազդեցության մոգերը
  • Ինքն իր
Գարի Ռ. Բենզ [50]
1995 Մարտ 29 Զվարճալի ողջույն Էնդի Քոֆմանին
  • Ինքն իր
Էլեն Բրաուն [51]
1995 Նոյեմբեր 08 Ջիմ Քերրի «Լուսարձակ»
  • Ինքն իր
N/A [52]
1998 N/A «Անբարոյականի խնջույքը»
  • Ինքն իր
Դեբի Մելնիկ [53]
1998 Նոյեմբեր 12 «Իմ կյանքում»
  • Ինքն իր
Ալան Բենսոն [54]
1999 N/A «Ոսկե արձանը»
  • Ինքն իր
Օրի Ինբար [55]
1999 Հունիս 15 «Ամերիկյան կինոմշակույթի ինստիտուտ...100 տարի:Ամերիկյան լավագույն կատակներն ու արտահայտությունները»
  • Ինքն իր
Գարի Սմիթ [56]
2000 Նոյեմբեր N/A Ջիմ Քերրի չգրաքննված
  • Ինքն իր
Դեյվիդ Պ. Լևին [57]
2001 Սեպտեմբեր 21 «Ամերիկա:Տրված է հերոսներինն»
  • Ինքն իր
Ջոել Գալեն [58]
2001 Հոկտեմբեր 20 «Համերգ Նյու Յորք քաղաքի համար»
  • Ինքն իր
Լուիս Ջ. Հորվից [59]
2009 Փետրվար 13 «Ջրի տակ» 3D
  • Պատմող
Հովարդ Հոլլ [60]
2011 Օգոստոս 18 «Կոնան Օբրենը չի կարողանում դադար տալ»
  • Պատմող
Ռոդման Ֆլենդեր [61]
2011 Սեպտեմբեր 10 «Սերը, որ մենք կրում ենք»
  • Պատմող
Բրեդլի Կապլան [62]

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Քերրին մեծամասամբ դերասան է, չնայած ունի մի շարք ֆիլմեր, որոնց հեղինակն ու պրոդյուսերն է: Նա հայտնվել է մի մի քանի բլոկբաստերային ֆիլմերում, որպես գլխավոր հերոս, ներառյալ ««Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում», «Դիմակը», «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերը:

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Մրցանակ Արդյունք
2012 (2012) «Կենդանի գույնը» Պարբերական սերիաներ (1990–1994)
Ներդրվել է Ջեյմս Քերրիի կողմից
2012 Հեռուստատեսության Նորարական շոուի մրցանակ
Հաղթանակ
2011 (2011) «Գրասենյակը», Էպիզոդ: "Հետազոտական կոմիտե Մարդկանց ընտրություն մրցանակ, որպես լավագույն հյուր հեռուստաաստղ Նոմինացվել է

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Մրցանակ Արդյունք
1994 (1994) «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում» «Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի դերասան– Կոմեդիա Հաղթանակ
«Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի նորեկի Հաղթանակ
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Հաղթանակ
Լոնդոնի քննադատների շրջանակների մրցանակ որպես տարվա նորեկ Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար Նոմինացվել է
«Ոսկե ազնվամորի» մրցանակ որպես ամենավատ նոր աստղ [63] Նոմինացվել է
«Դիմակը» Լոնդոնի քննադատների շրջանակների մրցանակ որպես տարվա նորեկ Հաղթանակ
«Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան Մյուզիքլում կամ Կատակերգությունների խաղարկային տեսարանում[64] Նոմինացվել է
MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար Առաջադրված
MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար՝ որպես լավագույն պարային հաջորդականություն Առաջադրված
Ռազի մրցանական որպես վատագույն նոր աստղ Առաջադրված


«Հիմարը և ավելի հիմարը» MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն համբույր Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն էկրանային զույգ Առաջադրված
Ռազի մրցանական որպես վատագույն նոր աստղ Առաջադրված


1995 (1995) «Ընդմիշտ Բեթմեն» MTV կինոմրցանակ լավագույն չարագործ Առաջադրված
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Առաջադրված
«Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում» Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում Հաղթանակ
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես լավագույն դերասան կատակերգական ֆիլմերում Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն համբույր Առաջադրված
Ամերիկյան կատակերգություն մրցանակ որպես ամենազվարճալի դերասան (Գլխավոր դեր) Առաջադրված


1996 (1996) «Մալուխագործը» Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում
MTV կինոմրցանակ լավագույն չարագործ Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն կռվի տեսարան Առաջադրված


1997 (1997) «Ստախոսը, ստախոսը» «Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Կատակերգություն Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում Հաղթանակ
«Ոսկե Գլոբուս» մրցանակ որպես լավագույն դերասան[65] Առաջադրված
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Առաջադրված


1998 (1998) «Թրումենի շոուն» «Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան[66] Հաղթանակ
Կինոուղեցույց մրցանակ: Շնորհ մրցանակ Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում Հաղթանակ
Ամերիկյան կատակերգություն մրցանակ որպես ամենազվարճալի դերասան (գլխավոր դեր) Առաջադրված
«Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Դրամա Առաջադրված
Չիկագոյի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Առաջադրված
Սատուրն մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված


1999 «Մարդը լուսնի վրա» Բոստոնի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակ՝ որպես լավագույն դերասան Հաղթանակ
«Ոսկե Գլոբուս» մրցանակ որպես լավագույն դերասան[67] Հաղթանակ
Ամերիկյան կատակերգություն մրցանակ որպես ամենազվարճալի դերասան (գլխավոր դեր) Առաջադրված
Կանադական կատակերգություն մրցանակ որպես ֆիլմ-ներկայացում Առաջադրված
Լոնդոնի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն դերասան Առաջադրված
MTV կինոմրցանակ լավագույն ներկայացում Առաջադրված
Օնլայն կինոքննադատների հասարակություն մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված
Արբանյակ մրցանակ որպես լավագույն դերասան և երաժշտական կամ հումորային ֆիլմ Առաջադրված
Էկրանային դերասանների ուղեցույց մրցանակ կարկառուն ներկայացման համար (տղա դերասան գլխավոր դերում) Առաջադրված


2000 (2000) «Ես, նորից ես և Իռենը» Դեռահասների ընտրություն մրցանակ ամառային խառը տեսարանի համար Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն կատակերգական ներկայացում Առաջադրված
«Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Կատակերգություն/Ռոմանս Առաջադրված
«Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» «Բլոկբասթեր ենթերթեյմենթ» մրցանակ որպես սիրելի կինոդերասան - Կատակերգություն Հաղթանակ
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն չարագործ Հաղթանակ
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես լավագույն աստղ կատակերգական խաղարկային տեսարանում Հաղթանակ
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ համբերատար կերպար Հաղթանակ
«Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան խաղարկային կամ կատակերգական ֆիլմում[68] Առաջադրված
Սատուրն մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված
Կանադական կատակերգության մրցանակ փոքրիկ ներկայացման համար Առաջադրված
Կայսրական մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված
Լոնդոնի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն դերասան Առաջադրված


2003 (2003) «Ամենակարող Բրյուսը» Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Հաղթանակ
MTV կինոմրցանակ Մեքսիկա՝ որպես ամենագեղեցիկ աստվածային հրաշքների տեսարան ֆիլմում Հաղթանակ
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ կինոդերասան- կատակերգություն Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն կատակերգական ներկայացում Առաջադրված
MTV կինոմրցանակ՝ որպես լավագույն համբույրի տեսարան Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ ռոմանտիկ տեսարան Առաջադրված


2004 (2004) «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» Սան Դիեգոյի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն դերասան Հաղթանակ
Վաշինգտոնի կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես տարվա լավագույն անսամբլ Հաղթանակ
BAFTA մրցանակ որպես լավագույն դերասան գլխավոր դերում Առաջադրված
Կայսրական մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված
«Ոսկե Գլոբուս» մրցանակ՝ որպես լավագույն դերասան - Մյուզիքլում կամ Կատակերգությունում խաղարկային տեսարանում[69] Առաջադրված
Օնլայն կինոքննադատների ասոցացիայի մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես սիրելի գլխավոր դերակատար Առաջադրված
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես սիրելի էկրանային ռոմանկտիկ տեսարան Առաջադրված
Արբանյակ Մրցանակ– Խաղարկային տեսարան# Արբանյակ Մրցանակ լավագույն դերասանի համար - Մյուզիքլ կամ կատակերգություն Առաջադրված
Սատուրն մրցանակ որպես լավագույն դերասան Առաջադրված


«Լեմոնի Սնիկետի դժբախտ դեպքերի շարքը» Մարդկանց ընտրություն մրցանակ որպես տղա ամենասիրելի զվարճալի աստղ Հաղթանակ
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ «կինոյի վատ տղա» Հաղթանակ
MTV կինոմրցանակ լավագույն չարագործ Առաջադրված
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ` որպես ընտյալ դերասան: Գործողություն/Արկածներ/Թրիլլեր Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ ֆիլմի ստախոս Առաջադրված


2005 (2005) «Խաբեբաներ Դիկը և Ջեյնը» Երեխաների ընտրություն մրցանակ՝ որպես սիրելի կինոդերասան Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ դերասան: Կատակերգություն Առաջադրված


2007 «Ճակատագրական 23 թիվը» Ռազի մրցանակ՝ որպես ամենավատ դերասան Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ դերասան: Սարսափ/ Թրիլլեր Հաղթանակ
2008 (2008) «Հորթոն» Երեխաների ընտրություն մրցանակ՝ որպես սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում Առաջադրված


«Միշտ ասա «Այո» [[MTV կինոմրցանակ լավագույն հումորային ներկայացման համար Հաղթանակ
Մարդկանց ընտրություն մրցանակ որպես ամենազվարճալի աստղ Հաղթանակ
Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ՝ որպես ընտրյալ դերասան: Կատակերգություն Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ընտրյալ համբերատար կերպար Առաջադրված
Դեռահասների ընտրություն մրցանակ որպես ֆիլմի ընտրյալ ռոքաստղային տեսարան Առաջադրված


- 40 լավագույն մրցանակ(Իսպանիա): Հատուկ մրցանակ երգեր ֆիլմերի մեջ ներդնելու համար Հաղթանակ
2009 (2009) «Սուրբ Ծննդյան պատմություն» Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի ձայն անիմացիոն ֆիլմում Հաղթանակ
2011 (2011) «Միստր Պոպերսի Պինգվինները» Երեխաների ընտրություն մրցանակ որպես սիրելի կինոդերասան Առաջադրված
- Կինոուղեցույցդ մրցանակ ֆիլմերում ամենաոգեշնչող ներկայացման համար Առաջադրված


2013 (2013) «Ինչպես էր Ռոնալդը պտտվում» Ջելեթ բարգերս երեխաների գիրք մրցանակ երեխաների գրականությունում ներդրման համար Շնորհվել է

Հայտնի Հոնորարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990—1994 — «Կենդանի Գույն» — $25 000 (յուրաքանչյուր էպիզոդի համար)
  • 1993 — «Էյս Վենտուրա. Տնային կենդանիների որոնում» — $ 350 000
  • 1994 — «Դիմակը» — $ 540 000
  • 1994 — «Հիմարը և ավելի հիմարը» — $ 7 000 000
  • 1995 — «Ընդմիշտ Բեթմեն» — $ 20 000 000
  • 1995 — «Էյս Վենտուրա 2. Երբ բնությունն է կանչում» — $ 15 000 000
  • 1996 — «Մալուխագործը» — $ 20 000 000
  • 1997 — «Ստախոսը, ստախոսը» — $ 20 000 000
  • 1998 — «Թուրմանի շոուն» — $ 12 000 000
  • 1999 — «Մարդը լուսնի վրա» — $ 12 000 000
  • 2000 — «Ես, նորից ես և Իռենը» — $ 20 000 000
  • 2000 — «Ինչպես Գրինչը գողացավ Ծննդյան տոները» — $ 20 000 000
  • 2003 — «Ամենակարող Բրյուսը» — $ 25 000 000
  • 2008 — «Միշտ ասա «Այո» — 36,2 % եկամտից ≈ $ 80 813 473

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիմ Քերրիի աստղը Կանադական փառքուղում
  • Ջիմիի հասակը — 187 սմ
  • Նրա սիրելի գույնը — կանաչ
  • Ջիմը բուսակեր է:
  • Զբաղվում է բրազիլական Ջիու Ջիտսիով:
  • Ջիմիի ամենասիրելի զբաղմունքներից մեկն է մոտոցիկլետով զբոսանքը:
  • Նրա սիրելի երաժշտական խումբն է — "Cannibal Corpse"-ն է:
  • 1997 թվականին Քերրին ընդգրկվեց «People» ամսագրի՝ աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում:
  • Քերրիի մոտ դիտարկվել է հիպերակտիվություն հիվանդությունը, որը պահպանվել է մինչև հիմա:
  • Ջիմը իր կարիերայի սկզբում ինքն իր համար $10 միլիոնանոց կեղծ կտրոն է դուրս գրել:
  • Մադամ Տյուսոյի թանգարանում կա նրա բարձրահասակ արձանը: Արձանը ուղղված է միկրաֆոնի կողմ, որը նմանակում է ձայնը այնպես, ինչպես Քերրին կինոյում:
  • Քերրիի պաշտոնական կայքը՝ jimcarrey.com-ը, ստացել է Վեբբի մրցանակ ՝ որպես 2010 թվականի լավագույն պաշտոնական կայք: Իսկ 2011 թվականին Քերրին ստացել է այդ նույն մրցանակը FunnyOrDie.com-ում Ռոնալդ Ռեյգանի դերի համար:
  • Քերրին ունի իր աստղը Տոռոնտոյի կանադական փառքուղում
  • Քերրին զբաղվում է բարեգործությամբ, մասնավորապես ֆինանսավորում է ծանր հիվանդ երեխաներին:
  • 2007 թվականին Քերրին հանդես եկավ վիդեոհաղորդագրությամբ, որում պաշտպանեց Նոբելյան մրցանակակիրներին, ովքեր ռեպրեսիայի զոհ էին դարձել:


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gary Susman (October 13, 2004). "U.S. Eh?". EW. Retrieved July 24, 2012.
  2. "Jim Carrey: The Un-Natural Act"
  3. Shanlin, Calum. "Throwback Thursday: Jim Carrey at 20". CBC (CBC Live). Retrieved April 25, 2012.
  4. Spero, Jesse (March 12, 2013). "Jim Carrey: Dumb & Dumber Sequel Happening ‘Hopefully Next Year’". Access Hollywood. Retrieved March 14, 2013.
  5. [ "http://www.onlocationvacations.com/2013/09/19/dumb-and-dumber-to-filming-starts-in-atlanta-on-monday/ "Dumb and Dumber To’ filming starts in Atlanta on Monday". OLV. Retrieved 31 October 2013.]
  6. "'Dumb And Dumber To' Release Date Set For Nov. 14, 2014". Huffington Post. Retrieved 13 January 2014.
  7. "USA WEEKEND Magazine". Usaweekend.com. May 25, 2003. Retrieved November 21, 2009.
  8. "Jim Carrey Biography (1962–)". Filmreference.com. Retrieved November 21, 2009.
  9. Puig, Claudia (May 27, 2003). "Spiritual Carrey still mighty funny". USA Today. Retrieved November 21, 2009.
  10. "Jim Carrey: Carrey'd Away". Movieline. January 7, 1994. Retrieved October 8, 2010.
  11. "Jim Carrey Online • View topic – Scottish Interview & Clip". Jimcarreyonline.com. Retrieved February 7, 2011.
  12. Stated on YouTube on Inside the Actors Studio
  13. "Jim Carrey Biography". Bio. Bio. Retrieved April 26, 2012.
  14. "Up, up goes a new comic star," Bruce Blackadar, Toronto Star, February 27, 1981, p. C1.
  15. "An Evening at the Improv". IMDB. IMDB. Retrieved April 25, 2012
  16. McGlynn, Katla (January 9, 2011). "Jim Carrey Spoofs 'Black Swan' on 'SNL'". Huffington Post (Huffington Post). Retrieved April 25, 2012.
  17. Rebecca. "Carrey: 'Life Is Too Beautiful'". CBS News. Retrieved April 26, 2012.
  18. Ebert, Roger (July 29, 1994). "The Mask". rogerebert.com. Retrieved August 1, 2006.
  19. Weinraub, Bernard (January 3, 1995). "'Dumb and Dumber' Tops Holiday Film Grosses". The New York Times. Retrieved May 1, 2010.
  20. Peter Travers (December 8, 2000). "Batman Forever". Rolling Stone.
  21. "Ace Ventura: When Nature Calls (1995)". Box Office Mojo. March 2, 1996. Retrieved May 5, 2012.
  22. "The Cable Guy – Movie Reviews, Trailers, Pictures". Rotten Tomatoes. Retrieved March 12, 2012.
  23. "The Cable Guy (1996)". Boxofficemojo.com. August 30, 1996. Retrieved March 12, 2012.
  24. Maslin, Janet. Tomatoes "The Truth Shall Set You Free. Not!". The New York Times. Retrieved April 26, 2012.
  25. "The Truman Show Movie Reviews, Pictures". Rotten Tomatoes. Retrieved November 21, 2009.
  26. Svetkey, Benjamin (June 5, 1998). "The Truman Pro". Entertainment Weekly. Retrieved March 16, 2008.
  27. "The Truman Show". Box Office Mojo. Retrieved March 16, 2008.
  28. "1998 Yearly Box Office Results". Box Office Mojo. Retrieved March 16, 2008.
  29. "Film4 Review". Rotten Tomatoes. Film4. Retrieved April 26, 2012.
  30. Rotten Tomatoes – Man on the Moon Retrieved March 31, 2007
  31. "Me, Myself & Irene". Rotten Tomatoes. Flixster. Retrieved March 23, 2010.
  32. "How the Grinch Stole Christmas". Rotten Tomatoes. Retrieved March 20, 2012.
  33. "Box Office Mojo – Bruce Almighty". Box Office Mojo. Amazon.com.
  34. "Dr. Seuss' Horton Hears a Who". Rotten Tomatoes. Retrieved April 14, 2008.
  35. Wise, Damon (January 20, 2009). "I Love You Phillip Morris at the Sundance Film Festival, Utah". London: The Times. Retrieved March 19, 2010.
  36. "The Yo Show – Yahoo! omg!". Omg.yahoo.com. Retrieved October 22, 2012.
  37. "The Incredible Burt Wonderstone – Jim Carrey Interview". HitFix.com. March 13, 2013. Retrieved March 14, 2013.
  38. "Jim Carrey Awarded Honorary Doctorate Degree". International Business Times. May 27, 2014.
  39. "The Incredible Burt Wonderstone – Jim Carrey Interview". HitFix.com. March 13, 2013. Retrieved March 14, 2013.
  40. Taylor, Elly (January 17, 2012). "Loving a man with ADHD". Sydney Morning Herald.
  41. Leung, Rebecca (February 11, 2009). "Carrey: 'Life Is Too Beautiful'". 60 minutes CBS News. Retrieved April 11, 2013.
  42. "Renee Zellweger was engaged to Jim Carrey". Zimbio. Zimbio.com. Retrieved April 27, 2012.
  43. "Jim Carrey And Jenny McCarthy Announce Split After Five Years Together | Showbiz News | Sky News". News.sky.com. Retrieved February 7, 2011.
  44. "Jenny McCarthy: Jim and I are still good friends". Scoop Celebrity. Retrieved April 27, 2012.
  45. No Lie – Jim Carrey Will Be a Grandfather – Jim Carrey's 21-year-old daughter is expecting! July 10, 2009, People.
  46. Silverman, Stephen M. (October 14, 2004). "Jim Carrey Becomes New U.S. Citizen". People.com. Retrieved September 10, 2011.
  47. "Jim Carrey: The Un-Natural Act"
  48. Martin, George. «"In My Life"(2009)». AllMusic. Rovi Corporation. allmusic.com. Վերցված է September 4, 2013-ին.
  49. ««Ջիմ Քերրի: Անբնական խաղ» (1991) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  50. ««Պատրանքի տիրակալները: Հատուկ ազդեցության մոգերը» (1994) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  51. ««Զվարճալի ողջույն Էնդի Քոֆմանին» (1995) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  52. «Jim Carrey Spotlight (1995) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  53. «Junket Whore (1998) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  54. «In My Life (1998) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  55. «Pesel Ha'Zahav (1999) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  56. «AFI's 100 Years... 100 Stars: America's Greatest Screen Legends (1999) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  57. «Jim Carrey Uncensored (2000) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  58. «America: A Tribute to Heroes (2001) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  59. «The Concert for New York City (2001) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  60. «Under the Sea 3D (2009) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  61. «"Conan O'Brien Can't Stop" (2011) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է September 4, 2013-ին.
  62. ««Սերը, որ մենք կրում ենք» (2011) > Details > Full Cast & Crew > Release dates». IMDb. Վերցված է Սեպտեմբեր 4, 2013-ին.
  63. «Razzie Awards». IMDb. Վերցված է September 3, 2013-ին.
  64. «The 52-րդ Ամենամյա «Ոսկե Գլոբուս» մրցանակ(1995)». goldenglobes.org. Վերցված է September 3, 2013-ին.
  65. «The 55th Annual Golden Globe Awards (1998)». goldenglobes.org. Վերցված է September 3, 2013-ին.
  66. «The 56th Annual Golden Globe Awards (1999)». goldenglobes.org. Վերցված է September 3, 2013-ին.
  67. «The 57th Annual Golden Globe Awards (2000)». goldenglobes.org. Վերցված է September 3, 2013-ին.
  68. «The 58th Annual Golden Globe Awards (2001)». goldenglobes.org. Վերցված է September 3, 2013-ին.
  69. «The 62nd Annual Golden Globe Awards (2005)». goldenglobes.org. Վերցված է September 3, 2013-ին.



Կատեգորիա:Կանադացի կինոդերասաններ Կատեգորիա:Ամերիկացի կինոդերասաններ Կատեգորիա:Հոլիվուդյան դերասաններ Կատեգորիա:Կատակերգուներ Կատեգորիա:1962 ծնունդներ Կատեգորիա:Հունվարի 17 ծնունդներ