Ստախոս, ստախոս
![]() Հավատացեք ինձ | |
Երկիր | ![]() |
Ժանր | կատակերգություն |
Թվական | 1997 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թոմ Շեդյակ |
Պրոդյուսեր | Մայքլ Բոստիկ Ջեյմս Դ․ Բրուբեյքեր Բրայան Գրեյզեր |
Սցենարի հեղինակ | Փոլ Գուայ Ստեֆեն Մեզուր |
Դերակատարներ | Ջիմ Քերրի |
Օպերատոր | Ռասսել Բոյդ |
Երաժշտություն | Ջոն Դեբնի Ջեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Դոն Ցիմերման |
Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
Կինոընկերություն | Imagine Entertainment Universal Pictures |
Տևողություն | 86 րոպե |
Բյուջե | $45 000 000 |
Շահույթ | $302 710 615 |
MPAA վարկանիշ | ![]() |
IMDb | ID 0119528 |
ԿինոՊոիսկ | ID 1721 |
«Ստախոս, ստախոս» (անգլ.՝ Liar Liar), ռեժիսոր Թոմ Շեդյակի ֆիլմը։
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրավաբան Ֆլեթչեր Ռիդը ստում է բոլորին, ամենուր և միշտ։ Դա նրա «պարտականությունն» է․ ստել հաճախորդներին, ղեկավարությանը, գործընկերներին և նույնիսկ իր հարազատներին։ Նրա որդին՝ Մաքսը, տառապում է հոր «մոռացկոտությունից», որը միշտ ինչ-որ արդարացումներ է գտնում՝ որդուն չհանդիպելու համար։ Եվ ոչ միայն որդուն է խաբում, այլև նրա մորը ևս։ Եվ ահա իր ծննդյան օրը Մաքսը երազանք է պահում, որ իր հայրը մի օր այլևս չստի։ Այստեղ և ամեն ինչ սկսվում է։ Երբ շուտով Ռիդը հասկանում է, որ այդ ամենը կատարվում է որդու երազանքի պատճառով, գնում է նրա մոտ և փորձում նրա երազանքը չեղյալ համարել։ Ճշմարտությունն ասել չի ցանկանում, սակայն ստիպված է լինում, շուրթերը նրան չեն ենթարկվում, ամեն մի բառ, առանց իր կամքի, դուրս է թռչում բերանից․․․ Ընդամենը մեկ օրում Ռիդի ողջ կյանքը ավերվում է, ավելին՝ նախկին կինը որոշում է Մաքսին վերցնել և տանել այլ քաղաք, քանզի գտնում է, որ որդին, միևնույնն է, հորը հարկավոր չէ…
Դերակազմը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջիմ Քերրի - Ֆլեթչէր Ռիդ
- Մորա Թիրնի - Օդրի Ռիդ
- Ջասթին Կուպեր - Մաքս Ռիդ
- Քերի Էլվիս - Ջերրի
- Ամանդա Դոնոհյու - Միրանդա
- Ջենիֆեր Թիլլի - Սամանտա Քոլ
- Էնն Հեյնի - Գրետա
- Դոն Կիֆեր - Դատարանի մոտ գտնվող աղքատը
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ոսկե գլոբուս, 1998. «Տղամարդու լավագույն դեր» (կատակերգություն և մյուզիքլ) անվանակարգ - Ջիմ Քերրի
- «MTV» հեռուստաընկերության մրցանակ, 1998. «Լավագույն կատակերգական դեր» հաղթող - Ջիմ Քերրի
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի բյուջեի կեսը Ջիմ Քերրիի աշխատավարձն է (20 000 000 դոլլար)։
- Քերրի փոխարեն Ֆլեթչեր Ռիդի դերը պիտի խաղար Սթիվ Մարտինը, որը, սակայն, հրաժարվել էր դերից զբաղվածության պատճառով։
- Երբ Քերրին ինքն իրեն է խփում, ֆիլմի հնչյունները հատուկ կերպով պատրաստած չեն, այլ դրանք իսկապես այն ձայներն են, որ լսվում է, երբ Քերրին գլուխը խփոմ է պատերով և այլ առարկաներով։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ստախոս, ստախոս(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում